Զրույց ցուցասրահում.
....Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան փողոցներով ընթանում է կառքը*.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասարակությանը նայող մի Կին է հպարտորեն թիկնած : Անհայտ կին....ազնվականության ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» »՝
զարդարված կապույտ ատլասե ժապավեններով ...մուֆտա..ոսկե ապարանջաներ...այս ամենը 1880թ կանացի նորաձև զգեստի էլեգանտությունը, շքեղությունը ակնարկող,բնութագրող մանրամասեր էին....
Սակայն կրել այսպիսի հանդերձներ, դեռ չի նշանակում,որ այն կրողը անպայման պատկանում է բարձր հասարակությանը...բարձրաշխարհիկ տիկին է....Ընդհակառակը, կային չգրված օրենքներ,որոնք բացառում էին ռուս հասարակության ամենաբարձր շրջաններում խստորեն նորաձևության հետևելը...
« Անհայտ կինը» գլուխգործոց է ... Թերևս այն Կրամսկոյի ամենահայտի ստեղծագործությունն է...ամենահետաքրիրն ու առեղծվածայինը ,որը մինչև այսօր մնում է անհասկանալի ,հանելուկային , խորհրդավոր ու չբացահայտված ...(ո՛չ Կրամսկոյի օրագրում ,ոչ էլ բազմաթիվ նամակներում խոսք անգամ չկա «Անահայտ կնոջ» մասին ):
Շատ արվեստագետներ են դարեր շարունակ պատկերել խորհրդավոր կանանց...Սակայն նրանք բոլորը ունեին նախատիպեր,որոնց մասին կարելի էր կռահել , վիճել, թե ով է պատկերված ... Եվ ,վերջիվերջո ,գաղտնիքը բացվում էր...Օրինակ՝ Բոտիչչելիի «Մադոնան» Սիմոնետտա Վեսպուչին է...Անվանի տիկին ,ուրիշի կին...Ջուլիանո Մեդիչիի կրքոտ սերը...Հայտնի է նաև Ռաֆայելի «Մադոննա»-ի նախատիպը, որի մասին խորամանկորեն նկատել է Ռաֆայելը.«Որպեսզի նկարեի այս նկարը, ինձ պետք եղավ տեսնել շատերին...»:
Իսկ ինչո՞վ բացատրել Կրամսկոյի «համարձակ մարտահրավերը» ՝ բնորդուհու բացարձակ գաղտնիությունը:
Ո՞վ է այս տիկինը... Վարկածներ շատ կան ...Սակայն ես կպատմեմ ամենասենսացիոն ենթադրություններից մեկը ...
Ենթադրվում է,որ «Անհայտ կինը » իշխանուհի Յուրևսկայան է...Եկատերինա Դոլգորուկովան ՝ Ալեքսանդր 2-ի սիրուհին,նրա վերջին ու ամենակրակոտ սերը,որը
1878թ պարգևում է նրան աղջիկ ...
Կայսրը Կրամսկոյին խնդրում է նկարել նրա դիմանկարը...Այդ ամենը արվում էր խիստ գաղտնի...Եկատերինային ու իր երեխաներին իմպերատորի հարազատները չէին ընդունում...ու դա շատ էր վիրավորում նրան ...Ահա,թե ինչու է նա ցանկություն հայտնել նկարում երևալ հպարտ,անկախ,համարձակ ...և անպայման նկարում ցույց տալ վայրը որտեղից անցնում է կառքը..Դա Անիչկովի պալատն է,որտեղ ապրում էր իմպերատորն ու իր ընտանիքը...
Կրամսկոյը երկար է աշխատել այս նկարի վրա...Բազմիցս է փոփոխել...Երկու տարի անց սպանվում է նկարի պատվիրատուն՝ Ալեքսանդր 2-ը....Շարունակելու իմաստը կորչում է...
Սակայն իմպերատորի մահվանից երեք տարի անց ,1883թ նկարիչը ցուցադրեց այն ցուցահանդեսում՝ անվանելով «Անհայտ կինը»:
...
* կարծիք կա նաև ,որ նկարում պատկերվածը «քամելիազարդ տիկին է» ...ուշադրություն դարձրեք. կառքի մեջ տիկնոջ ձախ կողմը ազատ է,ինչը նշանակում էր ,որ տիկինը փնտրում է « հովանավորող»...Իսկ պարկեշտ կանայք երբեք միայնակ կառք չէին նստում ...Նրանք տեղ էին գնում միշտ ամուսնու կամ ծառայի ուղեկցությամբ...
Ո՞վ է գլուխգործոցի նախատիպը...գուցե երևակայական ստեղծագործություն է... կերպարն է այն «Անծանոթուհու» ,որն ապրում էր նկարչի հոգո՞ւմ (գիտենք արդեն . յուրաքանչյուր արվեստագետի հոգում անպայան մի խորհրդավոր Անծանոթուհի է «բյուրեղացած » :)
Ինչևէ ...
Իվան Կրամսկոյն իր հետ տարավ իր մեծագույն գաղտնիքը ....
****
«Անմխիթար վիշտը»...խորն ու անտանելի ցավ...մոր անմխիթար վիշտը...
Նկարչի կյանքի ողբերգական իրադարձությունն է պատկերված այս կտավում . երկու փոքրիկ տղաների մահը...
Աշխատանքն ավարտելուց հետո Կրամսկոյը գրում է Պ. Տրետյակովին .«Ընդունեք ինձանից որպես նվեր այս ողբերգական նկարը,եթե այն ավելորդ չէ ռուսական գեղանկարչության մեջ և կգտնի իր տեղը Ձեր պատկերասրահում»: Տերտյակովը,հասկանալով ,որ հազիվ թե գնորդ կգտնվի այդ նկարի համար ,անմիջապես գնում է այն ու ստիպում ընկերոջը վերցնել փողը.....
Շարունակելի...)))
-Ասացեք՝ ո՞վ է նա:
-Անհայտ կին: Անվանիր ոնց կուզես, միայն ասա՝ որտեղից ես «ձեռք բերել» այս գանձը...
-Հորինել եմ...
-Բայց չէ՞ որ բնորդուհուց ես նկարել......Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան փողոցներով ընթանում է կառքը*.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասարակությանը նայող մի Կին է հպարտորեն թիկնած : Անհայտ կին....ազնվականության ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» »՝
զարդարված կապույտ ատլասե ժապավեններով ...մուֆտա..ոսկե ապարանջաներ...այս ամենը 1880թ կանացի նորաձև զգեստի էլեգանտությունը, շքեղությունը ակնարկող,բնութագրող մանրամասեր էին....
Սակայն կրել այսպիսի հանդերձներ, դեռ չի նշանակում,որ այն կրողը անպայման պատկանում է բարձր հասարակությանը...բարձրաշխարհիկ տիկին է....Ընդհակառակը, կային չգրված օրենքներ,որոնք բացառում էին ռուս հասարակության ամենաբարձր շրջաններում խստորեն նորաձևության հետևելը...
« Անհայտ կինը» գլուխգործոց է ... Թերևս այն Կրամսկոյի ամենահայտի ստեղծագործությունն է...ամենահետաքրիրն ու առեղծվածայինը ,որը մինչև այսօր մնում է անհասկանալի ,հանելուկային , խորհրդավոր ու չբացահայտված ...(ո՛չ Կրամսկոյի օրագրում ,ոչ էլ բազմաթիվ նամակներում խոսք անգամ չկա «Անահայտ կնոջ» մասին ):
Շատ արվեստագետներ են դարեր շարունակ պատկերել խորհրդավոր կանանց...Սակայն նրանք բոլորը ունեին նախատիպեր,որոնց մասին կարելի էր կռահել , վիճել, թե ով է պատկերված ... Եվ ,վերջիվերջո ,գաղտնիքը բացվում էր...Օրինակ՝ Բոտիչչելիի «Մադոնան» Սիմոնետտա Վեսպուչին է...Անվանի տիկին ,ուրիշի կին...Ջուլիանո Մեդիչիի կրքոտ սերը...Հայտնի է նաև Ռաֆայելի «Մադոննա»-ի նախատիպը, որի մասին խորամանկորեն նկատել է Ռաֆայելը.«Որպեսզի նկարեի այս նկարը, ինձ պետք եղավ տեսնել շատերին...»:
Իսկ ինչո՞վ բացատրել Կրամսկոյի «համարձակ մարտահրավերը» ՝ բնորդուհու բացարձակ գաղտնիությունը:
Ո՞վ է այս տիկինը... Վարկածներ շատ կան ...Սակայն ես կպատմեմ ամենասենսացիոն ենթադրություններից մեկը ...
Ենթադրվում է,որ «Անհայտ կինը » իշխանուհի Յուրևսկայան է...Եկատերինա Դոլգորուկովան ՝ Ալեքսանդր 2-ի սիրուհին,նրա վերջին ու ամենակրակոտ սերը,որը
1878թ պարգևում է նրան աղջիկ ...
Կայսրը Կրամսկոյին խնդրում է նկարել նրա դիմանկարը...Այդ ամենը արվում էր խիստ գաղտնի...Եկատերինային ու իր երեխաներին իմպերատորի հարազատները չէին ընդունում...ու դա շատ էր վիրավորում նրան ...Ահա,թե ինչու է նա ցանկություն հայտնել նկարում երևալ հպարտ,անկախ,համարձակ ...և անպայման նկարում ցույց տալ վայրը որտեղից անցնում է կառքը..Դա Անիչկովի պալատն է,որտեղ ապրում էր իմպերատորն ու իր ընտանիքը...
Կրամսկոյը երկար է աշխատել այս նկարի վրա...Բազմիցս է փոփոխել...Երկու տարի անց սպանվում է նկարի պատվիրատուն՝ Ալեքսանդր 2-ը....Շարունակելու իմաստը կորչում է...
Սակայն իմպերատորի մահվանից երեք տարի անց ,1883թ նկարիչը ցուցադրեց այն ցուցահանդեսում՝ անվանելով «Անհայտ կինը»:
...
* կարծիք կա նաև ,որ նկարում պատկերվածը «քամելիազարդ տիկին է» ...ուշադրություն դարձրեք. կառքի մեջ տիկնոջ ձախ կողմը ազատ է,ինչը նշանակում էր ,որ տիկինը փնտրում է « հովանավորող»...Իսկ պարկեշտ կանայք երբեք միայնակ կառք չէին նստում ...Նրանք տեղ էին գնում միշտ ամուսնու կամ ծառայի ուղեկցությամբ...
Ո՞վ է գլուխգործոցի նախատիպը...գուցե երևակայական ստեղծագործություն է... կերպարն է այն «Անծանոթուհու» ,որն ապրում էր նկարչի հոգո՞ւմ (գիտենք արդեն . յուրաքանչյուր արվեստագետի հոգում անպայան մի խորհրդավոր Անծանոթուհի է «բյուրեղացած » :)
Ինչևէ ...
Իվան Կրամսկոյն իր հետ տարավ իր մեծագույն գաղտնիքը ....
****
«Անմխիթար վիշտը»...խորն ու անտանելի ցավ...մոր անմխիթար վիշտը...
Նկարչի կյանքի ողբերգական իրադարձությունն է պատկերված այս կտավում . երկու փոքրիկ տղաների մահը...
Աշխատանքն ավարտելուց հետո Կրամսկոյը գրում է Պ. Տրետյակովին .«Ընդունեք ինձանից որպես նվեր այս ողբերգական նկարը,եթե այն ավելորդ չէ ռուսական գեղանկարչության մեջ և կգտնի իր տեղը Ձեր պատկերասրահում»: Տերտյակովը,հասկանալով ,որ հազիվ թե գնորդ կգտնվի այդ նկարի համար ,անմիջապես գնում է այն ու ստիպում ընկերոջը վերցնել փողը.....
Շարունակելի...)))
Մեկ ուրիշ գեղեցիկ վարկած էլ կա...Ասում են Կրամսկոյի թաքուն սերն է եղել բնորդուհին....
իսկ այդ մասին հետո...))))
իսկ այդ մասին հետո...))))
Комментариев нет:
Отправить комментарий