սկիզբը ՝ «գերմանական Շեքսպիր» մի սիրո պատմություն շարքից
Գյոթե և Քրիստիանա Վուլպիուս ...Սիրունատես ծաղկավաճառուհի կամ ինչպես Իոհան էր ասում .« գանձ անկողնում».......
Փոքրիկ,ոչ մի առնձնահատկությամբ աչքի չընկնող 23 տարեկան այդ աղջիկն իր համեստ միջոցներով օգնում էր մորը՝ պահելու ,մեծացնելու
կրտսեր երեխաներին այն բանից հետո,երբ հայրը լքեց ընտանիքը: Կրթված չէր...խոսում էր թուրինգյան ակցենտով ,կարդում էր մեծ դժվարությամբ ,իսկ գրում էր առավել ևս վատ ...բայց թարմ էր...ուներ նուրբ ,հարթ մաշկ ,պայծառ հայացք ու վարդագույն այտեր...անհնազանդ շականակագույն գանգուրներ,որոնք անընդհատ թափվում էին ճակատին...նա կենսախինդ էր ...հաճույքով էր ծիծաղում,կատակում... Աշխատում էր Վեյմարի ֆաբրիկայում որպես ծաղկավաճառուհի....
Ոգու գիգանտ և անգրագետ ծաղկավաճառուհի աղջիկ.....Կարո ՞ղ եք պատկերացնել ավելի տարբեր մարդկանց....
Նրանք հանդիպեցին Վեյմարի պալատական այգում՝ ոչ պատահական...Աղջիկը սպասում էր նրան մի անսովոր հարցով,որն իրեն չէր վերաբերվում,այլ եղբորը, ուրեմն և ամբողջ ընտանիքին...Ձեռքում պահել էր եղբոր օգնություն հայցող նամակը..
Եղբայրը ճիշտ էր հաշվարկել..խնդրանքը կունենա ազդեցություն ,եթե այն պոետին փոխանցի սիրունատես քույրը...
Քրիստիանայի եղբայրը՝ Ավգուստ Վուլպիուսը, գրականության պատմության մեջ մտավ Գյոթեի հետ քրոջ հանդիպման շնորհիվ...Եթե Գյոթեն օգներ նրան ,ապա նա կստեղծեր գլուխգործոց ,ամենավառ վեպը ավազակների կյանքից ՝ ազնիվ Ռինալդո Ռինալդինի մասին :Նրա երազանքը կատարվեց: Պալատական այգում քրոջ հետ հանդիպումից հետո նա շահեց մեծ գրողի բարեհաճությունն ու այդ վեպը հետաքրքրեց հանճարեղ կնամեծարին ...
Ասում են բոլոր աղբյուրները.
Հենց այդ օրն էլ Քրիստիանան դարձավ Գյոթեի սիրուհին....քանզի ամեն տարի հուլիսի 12-ին նրանք նշում էին իրենց միության տարելիցը...«Հռոմեական էլեգիաներ »-ից որոշ հատվածներ ,անտարակույս, նվիրված էին Քրիստիանային.« Սիրելիս ,զղջու ՞մ ես , որ հանձնվեցիր այդքան արագ... մի՛ զղջա ,հավատա՛ ինձ , ես չեմ նվաստացնի քեզ ...»,-այսպես է սկսվում երրորդ էլեգիան :
Շուտով Քրիստիանան թողեց աշխատանքն ու տեղափոխվեց գրողի մոտ՝ դառնալով նրա գաղտնի սիրուհին....որի գոյությունը նա ամեն կերպ աշխատում էր թաքցնել :
Գյոթեի տան հյուրերի սենյակը միշտ պատրաստ էր ընդունելու Ֆրից ֆոն Շտեյնին՝ պոետի վաղեմի ընկերուհու ՝ Շարլոտտա Շտեյնի որդուն :Տղան հաճախ էր շատ երկար ժամանակով մնում պոետի տանը ,անգամ մոր և նրա կապերի խզումից հետո...Եվ ահա Ֆրիցը պատմում է մորը Գյոթեի տանը հայտնված նոր աղջկա մասին...Լուրն ,իհարկե, Շարլոտտան ընդունեց ցավալիորեն...այդքան տարիների սիրուց և ինչպես հավասարի հետ հոգևոր շփումից հետո , նա իրեն խորապես վիրավորված էր զգում...մերժված լինել մի ինչ-որ անարժան,անգրագետ ծաղկավաճառ աղջկա պատճառով...
Լուրը շատ արագ տարածվեց ողջ քաղաքում..... մարդիկ վրդովված գրողի անբարոյականությամբ, սկսեցին քննարկել կատարվածը...
Գյոթեին երկրպագում էին գրեթե որպես բարձրագույն էակի և նրա կապը ֆոն Շտեյնի հետ չէին դատապարտում,քանզի հավասար էին...Իսկ հիմա նրա մեջ տեսան արատավոր
գայթակղիչի ,որն անամոթաբար հագուրդ էր տալիս իր կրքերին...քմահաճույքներին...
1790թ հունիսին նա գրում է.«Ես ամուսնացա,բայց առանց ծիսակատարության»..Հենց սա էլ վեյմարյան հասարակությանը թվաց անվայել...Նրա ընկերը՝ Շիլլերը, լինելով նրանց տանը, պարզապես չէր
նկատում Քրիստիանային (բանի տեղ չէր դնում)))
1800-ին, երբ Գյոթեի ստեղծագործական աշխատանքն անկում ապրեց,Շիլլերը դա համարեց Քրիստիանայի հետ համատեղ կյանքի հետևանք....
Իսկապես,անհնարին է պատկերացնել այդքան տարբեր,անհավասար զույգի... նրանց հարաբերություններում ծանոթությունից սկսած առկա էր իռացիոնալ սկիզբ...Գյոթեն սիրահարվեց ակնթարթորեն...Բայց այդպես նրա կյանքում շատ է տեղի ունեցել...Դեռ բոլորովին վերջերս գրականության պատմության մեջ գրողի աշխատանքները բաժանված էին ժամանակաշրջանների՝ կապված նրան ոգեշնչող կանանց անունների հետ՝ Լիլի,Շարլոտտա,Լոտա Ֆրիդերիկա,Մարիաննա ....Սակայն հազվադեպ են գրել Քրիստիանայի անունը...հնարավոր է այն պատճառով, որ նրանց հարաբերությունները շատ երկար էին (շարունակվեցին 30 տարուց ավել )՝ ընդհուպ մինչև Քրիստիանայի մահը : Թերևս մասամբ էլ այն պատճառով,որ այդտեղ հազիվ թե կարելի է խոսել «անմիջական ոգեշնչման » մասին ,ինչպես ,օրինակ , Լոտտա Բուֆը ոգեշնչեց «Երիտասարդ Վերտերի տառապանքները» ստեղծագործության հայտնվելուն...կամ Ֆրեդերիկա Բրիոնին նվիրված «Պոեզիան և ճշմարտությունը: Իմ կյանքից» վեպը ....
Քրիստիանան պարզապես այն մարդն էր ,որի կարիքը նա ուներ...Պարզ ,կենսուրախ,ծիծաղկոտ , բնավորությամբ ազատ,որն այնպես հակադրվում էր նրա ինքնամփոփությանը,իդեալի ձգտող բարձր պահանջներին ,ինտելեկտուլ վարժություններին , աշխարհիկ սալոններում նրբագույն հաղորդակցությանը ...պալատական սնապարծ մթնոլորտին...
Թերևս Գյոթեին դուր էր գալիս ,թե ինչպես է շատախոսում իր «բնության զավակը» իր «փոքրիկ էրոտիկայով»:Նույնիսկ Ավգուստի ՝առաջնեկի ծնվելուց հետո նա չէր մտածում ամուսնության մասին ....
17 տարի նա մնաց որպես սիրուհի մինչև որոշեցին օրինականացնել իրենց հարաբերությունները՝ կատարելով համեստ քաղաքացիական ամուսնության արարողություն : Քրիստիանան ծնեց ևս չորս երեխա...(նորածիններից երկուսը մահացած են ծնվել...):
Այդ անհավասար միության վրա ասես ճակատագիրն ինքը տարածել էր իր սև թևերը...քանզի ապրելով մինչև հասուն տարիք Գյոթեի որդին՝Ավգուստը, ֆիզիկապես շատ թույլ,հիվանդոտ ,հոգեպես անհավասարակշիռ մարդ էր ...Մի խոսքով, նրանց ընտանեկան կյանքը հովվերգություն չէր ......նրանց բաժին հասավ շատ դառնություններ ,որն էլ ,իհարկե, չէր կարող իր հետքը չթողնել երբեմնի ամենաուրախ ծաղկավաճառուհու բնավորության վրա ...
1806թ վերջապես տեղի ունեցավ նրանց պսակադրությունը...
Ամուսնության հաջորդ օրը Ֆրաու ֆոն Գյոթեն հայտնվեց Իոհաննա Շոպենհաուերի սալոնում(փիլիսոփա Շոպենհաուերի մոր մասին է խոսքը)... ահա այսպիսին էին տիկին Շոպենհաուերի փաստարկները.« Եթե Գյոթեն Քրիստիանային տվել է իր անունը ,ուրեմն ես նրան թեյ կհյուրասիրեմ»:
Իր «մեծարումից» հետո Քրիստիանան երկար չապրեց ... ահավոր գիրացավ ...սիրեց առանձնությունը....Վեյմարում անհարգալից էին խոսում Գյոթեի «չաղ կեսի» մասին....
Ծանր հիվանդությունից հետո Քրիստիանան մահացավ ...Մահացավ մենության մեջ...Նա չէր բռնել նրա ձեռքը վերջին ակնթարթին....
Միակ կինը,որի կողքին նա մնաց այդքան երկար Քրիստիանան էր...ոչ մեկը նրան չէր պարգևել այդքան անմիջական , պարզ,հասարակ սեր ..Շնորհիվ այդ սիրո միգուցե նա ճաշակեց իսկական խաղաղությունը ,քանզի նա ( Քրիստիանան) հաստատուն էր բնավորությամբ ,իսկ ինքը՝համակ շարժում ...
Գյոթեի կյանքում շատ կանայք են եղել մինչև Քրիստիանան և նրանից հետո ....
Շարունակելի

I think the admin of this site is in fact working hard in favor of his web page, as here every stuff is quality based material.
ОтветитьУдалитьMy blog ; ameriloan