Мой список блогов

четверг, 13 июня 2013 г.

Գրիգոր Նարեկացի


...Արա՛ այս մատյանն ընթերցողների 
սրտերը հստակ, 
Բժշկի՛ր նրանց հոգիները դու և 
հանցանքները սրբի՛ր, 
Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի: 

Արտասուքները թող բխեն սրանով 
հրահանգվողների, 
Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ 


ապաշավի: 
Շնորհվի թող, ո՜վ Տեր, նրանց հետ և ի՛նձ 
զղջումի կամք, 
Ինչպես և նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ 
բարեհամբույր. 
Թող այս մատյանով և ի՛նձ նվիրվի 
պաղատանքը նրանց, 
Եվ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն 
նրանց հեծեծանքները: 
Ողբերգությունն այս սիրով ճաշակող 
սրտերում թող որ 
Շնորհիդ լո՜ւյսը մտնի և բնակվի: 
Եթե պատահի, որ ինձ համար 
բարեպաշտները սրանով քեզ 
ընծայվեն, 
Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, 
որոնք կենդանի են քեզ համար. 
Եթե սրանով մեղքերը մաքրող 
արցունքներ կաթեն աչքերից, 
Ո՜վ խնամակալ, անձրևի՛ր նաև նրանք ի՛նձ վրա: 
Հաղորդակիցներն այս կենաց գրքի` թող 
փրկվածներին լինեն դասակից: 
Քո կամքով, օրհնյալ, թող որ նաև ե՛ս 
համարվեմ փրկված: 
Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ 
մեկի սրտի խորքերից 
Հնչեն հառաչներ աստվածահաճո, 
Թող որ նրա հետ, ո՜վ բարձրյալ, և ե՛ս 
օգտվեմ քեզանով. 
Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ 
քեզ կարկառվի, 
Թող իմ ձայնի հետ հասնի, միանա 
Եվ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցվող 
աղոթքների. 
Եթե ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն 
ինձ նման, բազմաբովանդակ, 
Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին 
նվիրված լինեմ: 
Եթե բանավոր պատարագն այս իմ հաճո 
լինի քեզ և գնահատես, 
Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմ, թող 
քեզ ընծայվի. 
Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ նվաղի տկար, 
Թո՛ղ կանգնի դարձյալ հառաչանքների 
այս հաստարանով` քեզնով 
հուսադրված. 
Եթե ամբարտակն ապահովության 
խորտակվի մեղքով, 
Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապես 
կառուցվի՜ դարձյալ, աջովդ 
պաշտպանված. 
Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը 
ձիգ, 
Ամենակալիդ կամքով թող դարձյալ կցվի 
ամրապես` քո պատվաստումով:


Եթե հոգեկան ցավի մի վտանգ պաշար
մեկին մահացու կերպով, 
Թող որ փրկություն գտնի սրանով` հույսով ապրելու, 
Ո՜վ կեցուցիչդ քեզ աղոթողի: 
Տարակուսանքի տագնապով եթե 
խոցոտվի մի սիրտ, 
Թո՛ղ քո քաղցրությամբ` բուժվի սրանով և 
առողջանա. 
Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն 
ընկղմել է խոր անդունդի մեջ, 
Այս կարթով թող որ դեպի լո՜ւյսը գա` քո
պաշտպանությամբ. 
Թե խավարային գործերով թմրած` 
ուժասպառ է ոք, 
Թող որ զորանա քեզ ապաստանած, 
միա՜կ ապավեն. 
Եթե պահպանակը վստահության լքել է 
մեկի հոգին, 
Ա՛յս միջնորդությամբ թող ձեռքդ նրան 
ընդունի դարձյալ և ամրապնդի. 
Եթե ոք հսկող պահապաններից հեռու 
դեգերի, 
Այդպիսին թող որ սպասի սրանով 
նորոգչիդ դարձին. 
Եթե դիվային ջերմի սարսուռը խռովի 
մեկին, 
Սթափվի՛ թող նա խաչիդ խորհրդի 
Այս խոստովանված ու երկրպագված 
նշանի առջև. 
Անօրենության խորտակիչ հողմի մրրիկը 
եթե 
Մարդու մարմնեղեն շինվածքն աշխարհի 
ծովում հարվածի, 
Թող որ քո կողմից շինված այս ղեկով, առագաստներով խաղաղվի՜  դարձյալ: 


Մատյանն այս ողբերի, որ քո անունով 
սկսեցի, բարձրյա՜լ, 
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի 
Եվ բժշկի քո արարածների հոգու և 
մարմնի ցավերը բոլոր: 
Սկսածն այս իմ` իր ավարտին հասցրու 
դու 
Եվ թող քո Հոգին խառնվի սրան: 
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ 
շնորհածդ այս բանաստեղծությանը, 
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն 
վհատ սրտերին 

Եվ ընդունում փառք բոլորից. Ամեն:



(())


Առողջ անդամներ ունեցող մարդիկ

Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝անհրաժեշտություն առաջնորդների.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփածաները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Վարքով սրբերը չեն զգում ողորմածության.
Արդ,գթա դու ինձ,ողորմիր,բարձյալ երկնավոր հզոր,
Ինձ՝վարանյալիս ամենատխուր...
                    Բան ԾԹ,բ


(())


Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝որքան խոսքերը զոր են ասելու.
Ես,որ նիրհում եմ,մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ,երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս գայթակղվում եմ 
Եվ վրիպում եմ աղոթք անելիս:
    Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ 
Դեռ չարդարացած ՝նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած իսկույն նահանջում,
Գնալուս պահի ընկրկում եմ ետ,

 Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած ՝ընկնում եմ կրկին:
Ծաղկում եմ,սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ,սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ,բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ և չեմ կատարում ,
Ձեռքս պարզում եմ,բայց քաշում եմ ետ,
Ցուցադրում եմ,և  չեմ ընծայում,
Մոտեցնում եմ,սակայն չեմ տալիս:

Վիրավորվում եմ՝դեռ չդարմանած նախկին վերքերս,
Դեռ չհաշտեցրած ՝խռովում նորից:
Անիրավորեն դատի եմ դիմում
Եվ ինքս դատվում արդար ու իրավ.
Գրվում եմ,սակայն ջնջվում եմ իսկույն.
Նավարկում եմ,բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ և չեմ հասնում վերջին:
Դեռ չամրապնդված՝խախտում եմ դարձյալ
Չլցված նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս ,այնտեղ՝քայքայվում.
Դեռ չհավաքված ՝ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ,բայց չեմ ավարտում:

Մեկը վաստակում՝սպառում եմ բյուր,
Գանձում ՝աննշան ,վատնում եմ անթիվ:
Ուրիշներին եմ խրատում,մինչդեռ ես ինքս եմ անփորձ.
Սովորում եմ միշտ ,սակայն ճշմարիտ 
Գիտության հասու չեմ դառնում երբեք:
Մարած չարիքն եմ արծարծում նորից.
Հազիվ մի փոքր սիրտ առած՝դարձյալ լքվում եմ անհույս.
Լարվում եմ,սակայն հենց տեղն ու տեղը թուլանում կրկին:

Այս կարկատում եմ,այն պատառոտում
Եղինջը քաղում ,տնկում եմ տատասկ:
Հազիվ բարձրացած՝ցած եմ գլորվում.
Մտնում եմ բույնը՝որպես աղավնի,
Բայց դուրս եմ ելնում այնտեղից ագռավ.
Գալիս եմ ճերմակ,վերադառնում եմ լրիվ սևացած:
Քեզ դավանող եմ համարում ինքս ինձ.
Սակայն նվիրվում եմ  ինձ սպանողին.
Հազիվ հանդիպած թիկունք եմ դարձնում:

Մաքրվում եմ և մրոտվում դարձյալ,
Լվացվում եմ և իսկույն զազրոտում:
Դավթի կերպարանք առած՝անում եմ գործը Սավուղի.
Շրթունքներովս ճշմարտում եմ,բայց սրտովս՝ ստում:
Աջով տնտեսում,ցրվում եմ ձախով.
Ցորեն ցանելիս որոմ եմ խառնում:
Իջած բարձրագույն իմաստությունից՝
Դառնում եմ ես այն,ինչ որ ինքս կամ.
Դրսից առնում եմ հրեշտակի տեսք,ներքուստ ՝դիվանում.
Ոտքով հաստատվում ,բայց տատանվում եմ շարունակ մտքով.
Սուտ ձևանում եմ ,իրոք խոտորվում.
Կեղծում եմ արդար,սակայն գործում եմ ամբարշտություն.
Դասվում եմ կարգը հեզամիտների,
Բայց կաքավում եմ միշտ դևերի հետ:

Մարդկանցից գովվում,բայց պարսավվում եմ տեսնողիդ կողմից:
Հողածիններից ՝ «երան՜ի»,սակայն լուսորդիներից լսում եմ՝«ավա՜ղ».
Հաճոյանում եմ հետին ռամկին,
Ընկնում եմ աչքից մեծ թագավորիդ.
Դատավորի  սուրբ ատյանը թողած՝
Աղերս եմ անում խառնիճաղանջին.
Վեհերից մերժված՝խաժամուժների մեջ եմ սողոսկում:
Պճնազարդվում եմ մարմնով արտաքուստ,
Բայց իրականում ճայի գույն ունեմ.
Մոտենում եմ,որ դաշինք հաստատեմ,բայց ուխտակորույս վռնդվում եմ դուրս.
Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես,վաղը՝խելագար.
Թողած տերունի պատվիրանները՝
հետևում եմ միշտ օձի սադրանքին:

Արիանում եմ կտրիճի նման ,
Բայց վախկոտի նման հետ եմ ընկրկում:
Կրում եմ օրվա ծանրությունները,
Բայց վարձքի ժամին մնում եմ անմաս.
Հեռվից խոսում եմ ճոռոմ ու մեծ-մեծ,
Սակայն պապանձվում  ու կարկամում եմ պատասխան տալիս.
Արևածագին հարուստ եմ թվում,
Իսկ մայրամուտին դեգերում եմ ու հածում ձեռնունայն:

Ծերակույտական աթոռին բազմած՝
Ընկերակցում եմ խելահեղներին............

Եվ եթե պետք է ասել ավելի խիստ նախատինքներ,
Կգրեմ այստեղ,կգրեմ անվերջ
Ու չեմ խնայի անօրեն անձիս,
Որ խռիվների կույտ է գեհենում այրվելու համար:
Նախանձ ծնունդ եմ,նախկին հողածին կայենի նման,
Ես էլ երկնային մի նոր Ադամի.
Եվ որպես նշան ամբաստանության
Կրում եմ իմ մեջ աշխարհում ոչ թե շնչառությունս,
Այլ նախատինքիս խոսքերը միայն:



(())
...Չկա որ մի մարդ այնքան մեղավոր, այնքան անօրեն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան չարագործ,
Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան մոլեգնած,
Այնքան խարդախված, այնքան շաղախված, այնքան ամաչած
Ու դատապարտված, որքան որ ես եմ.
Միմիայն ե'ս եմ, ու ուրիշ՝ ոչ ոք.

Ե'ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ:
Ո'չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,
Ո'չ հրյաները, քանզի կուրացան
Ո'չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստությունից.
Միայն ե'ս, քանզի, որպես իմ անձին ամբաստանություն,
վարժապետ անուն նույնիսկ կրեցի.
Կոչվեցի ռաբբի, ռաբբի, եղծելով գովեստն առ Աստված.
Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի.
Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.
Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմերով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,
Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.
Դեռ ավազանից կոչվեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,
Սակայն աչքերս խակեցի ամուր զգաստության դեմ:
Ահա և այժմ՝ արդար դատաստան, հանդիմանություն,
Նոր կշտամբանք, հին դատապարտություն,
Ամոթանք դեմքի ու հոգու տագնապ,
Քննություն՝ փոքր բաների համար,

Որ ունեն կշիռ մեծամեծերի:


(())
 Փրկի՛ր ինձ, գթած, լսիր, ողորմած,
 Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
 Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապավեն,
 Բարերարիր, հզօր, ազատիր, ամենակալ,
 Կեանք տուր, նորոգող, վերականգնիր, ահավո՛ր,
 Լուսավորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս, քավի՛ր, անքնին,
 Պարգևատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
 Հաշտովիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
 Ջնջիր պարտքերս, օրհնեա՜լ:
 Երբ հասնի վերջին օրս թշուառ,
 Եվ ես հառեմ աչքերս տեսնելու վտանգները կրկնակի,
 Քո փրկությունը տեսնեմ թող, հո՜յս եւ խնամակալ:
 Եվ երբ ուշադիր նայեմ դեպի վեր` ամենագր ճամփին սոսկալի,
 Խաղաղության հրեշտակդ թո՛ղ քաղցրությամբ հանդիպի ինձ:
 Երբ վերջին օրը իմ շունչը փչեմ, ցույց տուր ինձ դու, Տե՜ր,
 Երկնավորներից եկած երջանիկ, մաքուր մի ոգի,
 Որ լուսաթռիչ` ի՜նձ հասնի` սիրուդ պարգևը առած:
 Հասցրու ինձ նույնպես կարեկից մի` մեռած արդարներից.
 Հուսահատ օրս դու չարագործիս քո անակնկալ բարին պարգևիր:
 Քա՜վ լիցի, թե դու, ո՛վ բարեբանեալ, որ փրկությունն ես բոլորի,
 Հիվանդ ոչխարիս դժնդակ գազան եւ մի տաս ուղեկից.
 Պարգևիր վերին կյանք` անապական մեղքով մեռածիս,

 Եւ փրկություն` պարտքերի տակ կործանվածիս:



Աղբյո'ւր գթության և ողորմության,

Բարեպարգև տե'ր,որդի բարձրյալի Հիսուս Քրիստո'ս,
Գթա',խնայի'ր ու մարդասիրի'ր,
Նայի'ր վտանգիս,հայացք ձգի'ր իմ սրտաբեկության,
Թշվառությանս վրա խոնարհվի'ր,
Տե'ս տագնապներս ու տվայտանքներս անդարմանելի,
Կարեկից եղի'ր իմ կորստաբեր տառապանքներին,
Շոշափի'ր ախտերս ամենաթշվառ՝ բժշկի նման,
Քաղցրությամբ ականջ դի'ր ողորմագին հեծեծանքներիս,
Լսի'ր խորախոր անդնդից շիրիմի
Մահվան անմռունչ հառաչանքներս.
Թո'ղ ամենալուր քո լսելիքը թափանցի հյուծված
Անդամներիս ձայնը պաղատագին:
Եվ էանզի հոգին՝ կենդանությանս
Գրավականը,անապական է,
Թո'ղ որ անայլայլ լինի նաև քո սերը գթառատ.
Հեզությամբ կցորդ եղի'ր դժնդակ տկարությանս,
Մեռած պատկերիս դեմ ոխ մի' պահիր,
Դատաքննության մի' մտիր անշունչ կերպարանքիս հետ,
Խեղճ մահատանջիս վրա հարվածներ նորից մի' տեղա,
Ջարդված խեցեղեն անոթիս դեմ մի' մարտնչիր ուժգին,
Բարկություններդ մի' քարկոծիր,
Ջախջախված լվիս վրա սաստկապես դու մի' որոտա,
Անպատված հողիս վրա մի' իբրև
Ամբարհավաճի մռնչա ուժգին,
Մերժելի մոխրիս մի' կանչիր դատի,
Ցնդելի փոշուս մի' համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տրորված տիղմիս մի' հաշվիր ոսոխ,
Եղուկ անարգիս մի' վանիր իբրև գեհենի ճարակ
Եվ բազմապատիկ այսքան խոսքերով հեգ կշտամբածիս

Դու էլ վերստին մի' հանդիմանիր:


Իսպառ ուրացած պարտքը տաղանդիս՝

Ես ապիրակս, գործերով անարգ,
Որպես արքունի գանձերի վատնիչ,
Կրկնադատ, մեծին անճողոպրելի պատասխանատու
Մի կալանավոր, փրկությունից զուրկ,
Արժանի կերպով կանգնել եմ ահա
Անխուսափելի պատժի հանդիման:
Բյուր քանքար եմ պարտք, այնինչ գրպանում չունեմ մի ունկի.
Եվ անբարեխոս փակված կապկպված դառն արգելանում,
Խավար բանտի մեջ ճաշակելով լոկ հեծեծանք ու լաց՝
Տանջվում եմ այսպես անպաշար, անօգ ու անապավեն:
Ի՜նչ է մնում ինձ, թե ոչ բարբառել
Կոծ ու կսկիծով այսքա՜ն ողբաձայն.
Ընտրեցի այս չափն ու վերջույթը նույն
Խորհրդավոր ու անհատնում թվով երկնյակ տասնյակի:
Բոլոր կողմերից ժանտ աղքատության հնոցն է մրրկում:
Անպատսպառ ու թշվառ, վշտաբեկ,
Ալեկոծ հոգով, միշտ ապաշնորհ ու սխալական
Մի մարդ եմ, սիրտս գրավի դրած:
Անողորմ հայցով ահա պիտ կանգնեմ դատաստանի դեմ.
Մեղքի ու մահվան անտես զենքերով
Զգայարանս է գաղտնի խոցոտվում.
Փրկությունից զուրկ մի գերի եմ ես չարի բռնության.
Խաստի սուսերն է սուրսայր՝ խոցոտում էությունս ողջ:
Այժմ իսկ, ատյանի բեմը հիշելիս,
Անլույս մռայլն է կանգնում չարատես աչքերիս մեջ՝
Տարակույսներով անօգ կապկպված,
Անպաշտպան, մոլար մորմոքված այսպես գեհենի հրով՝
Մեղքի վիհերում կործանվում եմ ես և կորչում անհետ:
Ունեցածս անարգ արծաթն անպիտան
Չի ընդունվելու և չի ամբարվի տերունի գանձում:
Հայացքս է պղտոր, ձեռքս անմաքուր, աննվիրական:
Բայց բեկված սրտով, մատներով դողդոջ՝ առած դարձի հույս,
Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, օ՜մայր Հիսուսի,
Երկնի իսկուհի՜, կյանքի փրկանակ,
Բարեխոս եղիր ու մեղավորիս մաղթիր քավություն,
Դու, որին երկրից մատուցվում եմ միշտ
Հոտանուշ յուղեր, խնկաբուրումներ և օրհներգություն:




Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ ալեծուփ ծովի,

Ուր կոհակների անդուլ, անընդմեջ դիմախուժում և 
Տարուբերվում է, ցնցվում է հոգիս
Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում:
Եսային ևս այսպես պատկերեց
Երուսաղեմի ու Սամարայի
Անսպասելի ավերածությունն
Ու կործանումը պարսիկ հեներից,
Որն համեմատել սխալ չի լինի
Նաև հոգևոր իմ խորտակման հետ:
Քանզի մինչդեռ ես անհոգ, աներկբա
Մի վստահությամբ արշավում էի,
Ճորխության միայն չնչին կասկածներ
Մտանցելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ
Բաժանում էր ինձ իմ հանգրվանից,
Կարծելով արդեն հասնում եմ ափին,
Ձմեռը հանկարծ, ամառ ժամանակ,
Բքաբեր հողմով վրա հասնելով՝
Իր եռալեկոծ դիմահարությամբ
Իսկույն վրդովեց հանդարտությունը:
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց:
Քայքայվեց սարքը թիավարության.
Ժոկվեց իր տեղից կայմը բարձրաբերձ.
Առագաստն ամբողջ իր թռչարանով
Պատառոտվելով՝ դարձավ ծվեններ անկարկատելի.
Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ.
Առասանները ձգման՝ խզվեցին.
Ցած թեքվեց գլխի դիտարանը պերճ.
Կտրվեց պարանն ապավանդակի.
Խարսխակալը քարուքանդ եղավ.
Բաժանվեցին զույգ իրար կցորդված լուծ-գերանները.
Սամիներն ուղղիչ ետ գալարվեցին.
Սուզվեց հիմնալաստ նեցուկը նավի.
Ղեկն իր կազմվածքով ջրակուր եղավ.
Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից.
Ողնափայտն ամուր իսկույն կոտրվեց.
Զիստն ամրապնդքղ կապարանները ջարդուձշոջր եղան.
Ավերակ դարձավ նավագոգը ողջ.
Նավախելը իր եզրաշրթերով խախտվելով՝ թռավ.
Շքեղ բազմոցներն ընկան սուզվեցին.
Վայելչակառույց վանդակապատը հիմքից կործանվեց.
Հանգստարանի գահավորակը քարուքանդ եղավ.
Տախտակամածը իսպառ քայքայվեց.
Պնդիչ գամերը դուրս թռան տեղից:
Արդյունքը դրա մնաց ինձ համար
Որպես ողբերիս հիշատակարան:
Իսկ նավարարը նավի դեմուդեմ
Ձեռքը ծնոտին դեգերում է, դառն
Արտասուքների գետեր թափելով
Եվ նշմարելով խորտակված նավի խեղճ բեկորները,
Որոնք խողխողված բանականի պես
Տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա,
Հեծում է անվերջ ցավագին թախծով:
Ճշմարտությունից վրիպում չէ այն,
Որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով՝
Աշխարհի ծովում բանական գոլիս
Խորտակված նավն է ցավագին ողբում:
Քանզի, արդարև, բարեգութ տերը,
Որպես օրինակ մարկության, լացեց
Նաև իր թաղված ազգակցի համար,
Լացեց մոլորյալ Երուսաղեմի
Այլև մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից վերջին երկուսը կորցրին հույսը փրկության՝
Ծովում կործանված այս նավակի պես,
Sակայն մյուսը, անդնդի հատակ հասնելուց հետո,
Հույսի պարանը իր ձեռքում պահած,
Փրկչի զորությամբ հանգիստ, ապահով դուրս ելավ նորից:





***
Ողբերգությանս հյուսվածքին ահա
Մի ուրիշ մաս էլ ավելացրի,
Շնորհապարգև բարերարիր նոր
Արտասուքների առատ պտուղներ ընծա բերելով:
Չափելով խորքերը իմ կորստյան՝
Որքանությունը որոշել բնավ չկարողացա.
Ջանացի հայտնել, պատմել այդ գոնե հակիրճ խոսքերով,
Սակայն լարելով ողջ արագությամբ թևերը մտքիս՝
Էության երբեք հասու չդարձա.
Եվ պարտությունն իմ բանակության
Ձեռքս առած որպես բարկության բաժակ՝
Անզորությունն այդ հոգիս ծվատող
Իբրև ճաշակում մահվան ըմպեցի:
Իսկ այշմ էլ անթիվ իմ հանցանքները
Խղճալի ձայնով երգ եմ դարձել:
Մի աներևույթ բարկ կրակարան
Բորբոքվում է մեջս անզովանալի,
Ասես թե անտես եռում են սաստիկ՝
Անշիջանելի հալոց-քուրաներ.
Թունոտ նետերի սլաքներ են խոր
Մխրճված սրտիս շտեմարանում.
Մահու տանջանքով լյարդս են խոցոտում
Խիթերը, բռնած երակները ողջ.
Երկունքի ցավն է, դուրս գալուն անզոր,
Գալարվում անել աղիքներիս մեջ.
Անմար հրայրքն է լափել մոլեգին
Երիկամներս երկու կողմերից.
Անտանելի դառն մաղձն է կոկորդիւս նախադուռն հասել.
Շնչափողիս մեջ հնչում են խռպոտ
Ու հուսակտուր ավաղի ձայներ:
Իմ իսկ էոջթյան մասերը բազում, մեկմեկու ներհակ,
Պատերազմում են անվերջ իրար դեմ.
Երկչոտությամբ ու տագնապով վարան՝
Վտանգի մեջ է այնտեղ ամեն ինչ.
Թեև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պես
Դավաճանաբար ջարդում են իրար:
Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝
Ո'չ մեռած եմ ես և ո'չ կենդանի:
Ու պատժապարի կասկածոտությամբ՝
Հայացքս քեզ եմ ուղղել, բարերա'ր,
Որպեսզի կյանքի այս անհույս վիհից
Դուրս բերես դեպի լույսը անձկալի:




***

Ահա ընկղմվեց ու ծածկվեց անհետ
Արարածներիդ չարությունն համայն
Քո երկայնամիտ կամքի լույսի մեջ,
Ինչպես չնչին մեգն արևի տապում.
Այդ են վկայում նաև հենց այստեղ
Մեր իսկ էության հատուկ բարքերն ու կրքերն ամենքի:
Մանզի մարդկանցից այն ո~վ մեղանչեց, ու չապրեց զղջում.
Ո~վ ապականվեց՝ ու չպատկառեց.
Գարշելի դարձավ՝ ու ամոթ չզգաց.
Խխալմունք գործեց՝ ու չապաշավեց.
Այդ ո~վ կործանվեց՝ ու չհեծեծեաց.
Ո~վ գայթակղվեց՝ ու չվշտացավ.
Ժարտություն կրեց՝ ու չպապանձվեց.
Թարաչար խաբվեց՝ չցավեց սաստիկ.
Ճաշակեց լեղի՝ ու չդառնացավ.
Բարձունքւց ընկավ՝ ու րահաբեկվեց.
Կորցրած մեծության համար չսգաց.
Երանությոևւնից զրկվեց՝չլացեց.
Կողոպտվեց իսպառ փառքի շնորհից ու չհեկեկաց.
Ո~վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն.
Մերժվեց բարձրյալից՝ ու չհառաչեց.
Սպառնալիքից Աստծո՝ չսոսկաց.
Մի հանցանքի տեղ՝ հազար չավաղեց.
Այդ ո~վ մերկացավ ձմռան օրերին՝ ու չդողդողաց.
Անօրինացավ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով.
Իր մեծության մեջ տեսավ ստրուկին՝ ու չկսկծաց.
Չարիքներ գործեց՝ չեղավ ինքնամեծ.
Լափվեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր.
Ո~վ ամոթալի գործեր կատարեց՝ չձաղեց իրեն.
Լրբության տրվեց՝ ու չնզովեց օրն իր ծննդյան.
Ո~վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց.
Ծածկություններն իր տեսավ՝ չխնդրեց մահ ու կործանում.
Գաղտնիքներն հիշեց՝ ու չխորովվեց.
Աներևույթներ երևակայեց՝
Եվ ամոթահար չհակվեց գետին:
Այդ ո~վ չխառնեց հեշտասիրական իր մեղքերի հետ՝
Անշիջանելի բոցը հնոցի.
Ո~վ պագշոտացավ՝ ու չպապակեց.
Կամովին գործած չարիքներն հիշեց,
Ըւ չաղոթեց իր կորստյան համար.
Անպատմելիներն՝ ու չխռովվեց,
Անտանելիներն՝ ու չվշտացավ,
Մեծամեծներն՝ ու չհալվեց իսպառ,
Ապականիչներն իր անբծության՝ ոջ չտոչորվեց.
Հիշեց հանցանքներն, որ եղան պատճառ
Իր տարագրման՝ ու չտագնապեց.
Տեսավ իր դեմքի տեսքը աղտեղի
Ու չհամարեց իրեն արժանի վերնայնի ցասման.
Ո~վ պատկերացրեց իր աչքերի դեմ
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր
Ու հեծեծանքներ հուսահատական.
Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դեմ
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտբվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր
Ըւ հեխեխանքխեր հուսահատական.
Ո~վ արքայական իր գահից զրկվեց՝
Ու չգալարվեց ջղաձգորեն.
Պերճ պսակի տեղ հող յրեց գլխին՝
Ու չգալարվեց հոգով կրկնապես.
Ո~վ պայծառաձայլ պատմուխանի տեղ
Քուրջեր հագավ միշտ՝ ու չմորմոքաց.
Ո~վ կյանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվեջ արյուն-արտասուք.
Այդ ո~վ լուսեղեն զգեստների տեղ
Ծածկվեց խավարով՝ ու չնվաղեց.
Ո~վ չթառամեց սիրելու սգից:
Ահա չշգրիտ պատկերն իրական
Հանդիմանարխան վնասապարտիս.-
Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ,
Իսպառ ցամաքած հյութալիորթյորն,
Չորացած շրթունք, անշքացած տիպ,վշտանգած հոգի,
Այլափոխված ձայն, ծռված պարանոց:
Բնավ սխալված չէր լինի, եթե մեկն ասեր նաև՝
Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ,
Պարգև խնդրելուն անիրավասու երկչոտ տառապյալ,
Աղերսանքների իրավունքից զուրկ ծարավատոչոր,
Ինքնապախարակ թափառաշրջիկ,
Արդարալլուկ մերժված սովահար,
Ինքնանահատակ նահապարտ մի հեգ,
Արժանապատիժ մի վտարանդի,
Անձնանեծ թշվառ:
Սրան օրինակ կարող են լինել
Այն փարիսեցին, որն արդարագործ
Համարեց իրեն, սակայն կշտամբեց,
Եվ մաքսավորն այն, որ ճանաչելով
Իրեն մեղապարտ՝ բարեհռչակվեց:
««««
Ահա կամովին ինքս իմ հանդեպ
Եղա անձնամարտ ու մարմնակործման,
Ընդմիշտ մտախաբ ու հոգեկորույս,
Սաստիկ կամակոր, սրտաբեկ ու խենթ,
Անզգա, անմիտ ու խելացնոր,
Հայրատահայաց ու եղեռնալուր:
Բոլոր կողմերից համակ մահաբեր երկունքով լափված՝
Պիտանի չեմ ես, տեր իմ, ոչնչով ընտիր գործերիդ:
Ողբում եմ հիմա այն որովայնը, որ ծնել է ինձ,
Այն ստինքները, որ ինձ սնեցին.
Ինչու կաթի տեղ ես չծծեցի մակառդված լեղի,
մաղցրի թոխարեն ինչպես չստացա դառը կերակուր:
Եթե ես ինքս եմ կանգնել իմ հանդեպ
Այսքան խոսքերով դժնի դատախազ,
Եվ բարկությանս սուրն է տակավին անխոնարհելի,
Երկրածիններից ով, ո~վ, կարող է ինձ ողոքել:
Պիտի ծանակեմ,ինչ կա իմ մեջ,
Պիտ պատժապարտեմ էությունս ողջ
Ոջ Քանայկոծեմ այս վնասակար գնդերը բոլոր,
Պիտի ընդվզեմ անձս խոցոտող բանակների դեմ,
Զգայությանս գլխավորների պիտի կշտամբեմ:
Մեղանչեցի ես ամեմ ինչի մեջ
Եվ ամեն ինչով, ողորմիր, գթած.
Նոր չէ, որ գտար իմ մեջ մառախուղն հանցապարտության,
Այն նույնն եմ հավետ, մեղապարտության նույն արատներով.
Այն կարկատելի ձորձերով ահա
նույն հանցավորն եմ, կանգնած քո առաջ:
Եվ դո’ւ, միայն դո’ւ, իսկապես գթած, օրհնյալ, մարդասեր,
Անայլայլելի քո ներողությամբ

Շտապեցիր ինձ փրկելու համար աջ կողմս կանգնել:
Բարեզարդեցիր խոսելու ձիրքով,
Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ,
Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ,
Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից,
Համադրեցին բանական ոգով,
Պճնեցիր գոյով անձնիշխանական:
Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման
Եվ խնամեցիր որպես ստեղծող:
Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ,
Ոռոգեցիր քո կենսատու ջրով,
Ավազաններիդ ցողով մաքրեցիր,
Արմատացրիր վտակով կենաց,
Կերակրեցիր հացովդ երկնային
Համարձակորեն նայի դեպի քեզ,
Պարածածկեցիր քո փառքի լույսով,
Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ,
Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ,
Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր,
Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս:
Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ,
Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ.
Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու.
Թմթագրեցիր լույսը աչքերիս,
Երբ որ հայացքս քեզ էի հառել.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր.
Թխորտակեցիր դաստակը բազկիս,
Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում.
Չկոտրատեցիր մատներս երբ ես
Շոշափում էի պատգամդ կենաց:
Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո'ր.
Չփշրտեցիր շարքն ատամներիս
Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի'.
Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր,
Ինչպես վարվեցիր իսրայելի հետ,
Երբ խոտորնակի քեզ հետևեցի.
Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ
Ինձ՝անարժանիս,քո պարերգության.
Ո'չ հանդերձներս գծուծ տեսնելով՝
Անօրինյալիս հանդիմանեցիր,
Ո'չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝

Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս:



«««



Ինչպե՞ս համարեմ ես ինքս ինձ մարդ,
Երբ կարգն եմ դասված տմարդիների.
Կամ ինչպե՞ս պիտի բանական կոչվեմ,
Երբ հիմարությամբ իմ՝անբանների կցորդ եմ միայն.
Ինչպե՞ս կարող եմ անվանվել տեսնող
Ես,որ իմ ներքին լույսերն եմ մարել.
Եվ ինչո՞ւ պիտի ունենամ համբավ զգայականի ,
Երբ իմացության դռներս են փակված.

Ինչո՞վ  կարող եմ ցույց տալ ինձ որպես անեղծի տիպար,
Երբ անձնասպան եմ եղել հոգեպես:
Նույնիսկ շարժուն  ու շնչավորական
Իրավունք չունեմ ինքս ինձ կոչելու,
Թող թե հոգևոր և կամ բանական .
Անոթների մեջ անպետքագույնն եմ ,
Անարգագույնն եմ որմնաքարերից,
Արհամարհված եմ կանչվածների մեջ,
Վատթարագույնը՝հրավիրյալներից:
Սուրբ Երեմիայի ասածի նման ՝
Բռնված ցավերով ու տանջանքներով Երուսաղեմի՝
Ահաբեկվել ու սմքել եմ  մահվան արհավիրքներով,
Բոլորից լքված ու անմխիթար,
Խամրեցին օրերս հեծեծանքներից
Ու տարիներիս ընթացքը  անվերջ հառաչանքներից,
Ըստ սաղմոսողի նվագերգության.
Զերթ ասվին՝ ցեցից և փայտը՝ որդից,
Ըստ իմաստունի,
Ես էլ հալվեցի խիթերից սրտիս.
Ինչպես սարդոստայն իսպառ մաշվեցի,
Ըստ սաղմոսողի,ու դարձա խոտան.
Ըստ մարգարեի,ինչպես փութանցիկ
Առավոտվա ամպ ու վաղորդյան ցող անհետ ցնդեցի:





Հանգստացրու հոգնատանջիս ,տեր,

Այսքան բազմածուփ տառապանքներից.
Ցրիր կործանվող հոգուս տագնապն ու տարակույսները.
Դառնությունները՝ վշտերով հանդերձ,
Հեծեծանքները ցավատանջ սրտիս,
Անձկությունները՝թշվառության հետ,

Խորտակումները հառաչանքներով ,
Վհատությունը ՝ապշությամբ հանդերձ,
Թմրությամբ հանդերձ ՝ շվարումները,
Արբեցությունը՝հիմարության հետ,
Խելագարությամբ ցնորումները,
Սառումը սիրո,հրայրքը ախտի ցանկասիրական:
Օգնիր տրտմությամբ այս բազմատխուր տկարացածիս՝
Բարեգործ աջով քո շնորհաձիր....




Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղված դեպի քեզ

Որպես թիրախի ,անձն իմ անպիտան,
Խոսքիս քարերով, ինչպես անընտել վայրի գազանի,
Անողորմաբար պիտի քարկոծեմ:
Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու,
Բայց,իմաստունի խոսքի համաձայն,
Ինքնակամորեն,ինչպես մի ոսոխ,
Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ:
Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ 
Խոստովանելով՝որպես կատարված չարագործություն,
Պիտի անսքող հրապարակեմ,
Սփռեմ քո առաջ,Աստված իմ և տեր:
Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ ,
Այնքան ավելի պիտ արժանանամ 
Աննվազելի քո ողորմության,
Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝
Առավել առատ  շնորհները քո :
Որքան ավելի ճարակված լինեմ
Անբժշկելի,ծանր ու անամոք վերք ու խոցերը
Դրա համեմատ՝այնքան առավել ու կրկնապատիկ
Բարձրյալ բժիշկիդ իմաստությունը ամենահնար
Ցուցադրելով պիտի հռչակվի....










Հիշիր,Տեր գթած և արդարասեր,Աստված ճշմարիտ,

Ու մի մոռացիր,որ իր բնությամբ
Սխալական է մարդը մշտապես,
Եվ դու ես միայն օտար խավերի ու մոլորության.
Զննիր ինձ դարձյալ,տես ալեխռով արյան հորձանքն իմ,
Որ ծավալվում է երակներիս մեջ ամեն ուղղությամբ.
Մոտեցիր միայն ինձ որպես բժիշկ.
Չ՞է որ ես մարդ եմ,ով անգոյատես,
Որ ստեղծված է,քո վկայությամբ,թերի ,խակամիտ:
Եվ որպես մի մարդ,երկրածին մարմին ու մահկանացու,
Ես էլ չեմ կարող մնացած լինել
Անսխալական,անգայթ,անխոտոր.
Ուստի ավելի ճիշտ է ընդունել ինձ էլ մեղապարտ,
Քան սուտ համարել ասածները քո.
Քանզի ,արդարև,հայտնի է և քեզ,
Որ արարածը չար է էությամբ,
Որ բնածին է չարությունը մեր,
Եվ անփոփոխ են խորհուրդները մեր հավիտենապես,
Ըստ իմաստունի կանխասացության:



Տե՛ր իմ, Տե՛ր պարգևատու, ինքնաբուն 
բարի, 
Բոլորին տիրող հավասարապես, միայն 
Արարիչ դու ամեն ինչի. 
Փառավորյալ անքնին, ահեղ ահարկու, 
սոսկալի հզոր, 
Անպարագրելի, անմերձենալի, 
անըմբռնելի, անիմանալի, 
Անճառելի, անտեսանելի, անզննելի, 
անշոշափելի, անորոնելի, 
Անսկիզբ և անժամանակ, անշամանդաղ 
գիտություն, 
Համարձակ տեսողություն, ճշմարիտ 
էականություն, 
Բարձր և խոնարհ, օրհնաբանված 
գոյություն. 
Անստվեր ծագում, ամենափայլ 
ճառագայթ, խոստովանված լույս, Անտարակույս վստահություն, կատարյալ 
հանգիստ, 
Անհեղելի կնիք,  անսահման պատկեր,
վկայված անուն, 
Ճաշակ քաղցրության, բաժակ
բերկրության, 
Հաց` հոգին հաստող, սեր` մթանն օտար, 
աներկբա խոստում, 
Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ, 
օթոց բաղձալի, 
Զարդ վայելչական, մեծազոր պաշտպան, 
գովված ապավեն, 
Աննվազելի շնորհ, անպակասելի գանձ, 
Անապական անձրև, արփիացնցուղ ցող, 
Ամենաբույժ դեղ, ձրի բժշկություն, 
կրկնաձիր առողջություն, 
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, 
հանուր ավետիս, 
Ստրկամեծար թագավոր, աղքատասեր 
պաշտպան, մշտահարուստ տվող, 
Անխափան ընթացք, աննահանջ հրաման, 
Անհամառոտ հույս, երկար տեսողություն, 
տուրք անզղջական, 
Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք, 
Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, 
բերկրության բերումն, 
Անուն կենդանի, նախախնամող մատ, 
Անմոլար ճամփա, անխարդախ ընթացք, 
կենդանարար կամք, 
Աննենգելի խրատ, աննախանձ պատիվ, 
լայնարձակ հնարք, 
Անձկական պայման, անգտնելի հետք, 
աներևույթ շավիղ, 
Անչափագիր պատկեր, քանակությո՜ւն 
անսահման, 
Աննմանական տիպ, անզուգական գութ, 
ողորմություն բազմազեղ, 
Խոնարհություն տոնելի, համբույր 
փրկարար, 
Կա՜ն դեռ շատ ուրիշ խոսքեր ավելի վեհ 
ու վայելուչ 
Նվիրելու քեզ` աստվածությանդ: 
Օրհնված, գովված, բարեբանված, 
քարոզված, ավետարանված, 
Հռչակված, հնչեցված, պատմված, 
Աղաչված կամքով անխաբելի, 
Եվ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով, 
Որոնք մեր հաջորդ ճառերում պետք է որ 
լուսաբանվեն: 
Որով և պիտի դու զվարթանաս իմ 
փրկությամբ, ո՜վ երանություն, 
Ախորժ զգացմամբ լցված լիուլի: 
Դատարկ բառերով հյուսված երգով չէ, որ 
փառավորվում ես դու, 
Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ 
դառնա մի պատճառ քո մեծ 
փրկության: 

Բ 
Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս նոր 
մատյանում,– 
Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ բոլոր 
վշտերի` 
Նշավակում է ուրույն պատկերով կրքերը 
ամեն մարդու պատահող,– 
Այս երկրում ապրող ամեն հասակի 
բանականների համար անխտիր, 
Աշխարհում ցրված բազմասփյուռ բոլոր 
քրիստոնյաների, 
Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանումն են, 
Եվ նրանց, որոնք արբունքի են հասել, 
Նրանց, որ մոտ են անկար ծերությամբ 
կյանքի վախճանին, 
Մեղավորների և արդարների, 
Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն 
ընդունող անձնադատի, 
Բարիների և եղեռնագործների, նկունների 
և արիների, 
Ստրուկների և հպատակների, 
Գերաշխարհիկների և սեպուհների, 
միջակների և պայազատների, 
Շինականների և տոհմիկների, արուների 
և էգերի, 
Հրամայողների և հնազանդվողների, 
վսեմների և նվաստների, 
Վեհերի և փոքրերի, ազնվականների և 
ռամիկների, 
Ձիավարժների և հետևակների, 
քաղաքացիների ու գեղջուկների, 
Ահավորի սանձով բռնված գոռոզ 
արքաների, 
Վերնականների հետ խոսակցող 
մենակյացների, Մաքրակենցաղ ու տիրանվեր 
զգաստների, 
Երջանկակրոն և ընտրելագույն 
քահանաների, 
Վերակացու և բարեզգեցիկ 
առաջնորդների, 
Նախաթոռ գահակալների, սրբանվեր 
տեսուչների համար, 
Որոնցից ոմանց` աղերս-աղաչանք և 
ոմանց` բարի խրատներ 
Հորինեցի ես աղոթքի համար` այս 
մատենիկով, 
Որ հոգուդ զորությամբ եմ ձեռնարկել, 
Գրի առնելով մաղթանքներ պես-պես, 
Որպեսզի խնդրանքներն այս բոլորի 
սրանով ընդմիշտ 
Քո մեծ գթությա՜նը ներկայացվեն: 
















3 комментария: