Мой список блогов

пятница, 14 июня 2013 г.

Ալֆրեդ դը Մյուսե-Ժորժ Սանդ


«Թանկագին Ժորժ ,ես պետք է Ձեզ ասեմ մի  ինչ-որ հիմար ու ծիծաղելի բան ...Ես հիմարաբար գրում եմ Ձեզ,ինքս էլ չգիտեմ  թե ինչու ,փոխանակ ասելու  Ձեզ այս ամենը` վերադառնալով  զբոսանքից :Երեկոյան հուսահատության մեջ կընկնեմ սրա պատճառով :  Դուք կծիծաղեք երեսիս,կհամարեք ինձ ճամարտակող (ֆրազյոր):Դուրս կհրավիրեք  ու կսկսեք մտածել,որ ես  ստում  եմ:
Ես սիրահարված եմ Ձեզ:Ես սիրահարվեցի Ձեզ առաջին հայացքից ,երբ Ձեզ մոտ էի:Կարծում էի,որ  սրանից շատ հեշտ կապաքինվեմ`հանդիպելով  Ձեզ ընկերոջ իրավունքով:

Ձեր բնավորության մեջ շատ գծեր կան `ընդունակ բժշկելու ինձ.ես ամբողջ ուժով փորձում էի համոզել ինքս ինձ դրանում:Բայց րոպեները ,որոնք անցկացնում եմ Ձեզ հետ ,շատ թանկ են նստում ինձ վրա:Լավ է այդ մասին ասեմ ու  ես ավելի քիչ կտառապեմ,եթե ինձ վռնդեք  հիմա:Այս գիշեր ,երբ ես...( այստեղ-Ժորժ Սանդը խմբագրելով Մյուսեի նամակը մի քանի բառ ջնջել է ու մկրատով կտրել   երկու նախադասություն)...
Բայց ես չեմ ուզում  ո՛չ գուշակություններ անել  ,ո՛չ էլ ստեղծել անհիմն վիճաբանության տեսանելիություն... Հիմա ,Ժորժ,դուք ,ինչպես միշտ կասեք.«Եվս մեկ հոգնեցնող երկրպագու»:Եթե Ձեզ համար ես  պատահական մարդ  չեմ,ապա ասացեք ինձ ,ի ՞նչ անեմ ես.... Բայց աղերսում եմ Ձեզ ,եթե պատրաստվում եք ասել,որ կասկածում եք այն բանի ճշմարտացիությանը, ինչի մասին գրում եմ Ձեզ ՝լավ կլինի չպատասխանեք ընդհանրապես: Ես գիտեմ,որ Դուք մտածում եք իմ մասին՝ասելով այս մասին, ես որևէ բանի հույս  չունեմ :Ես միայն կկորցնեմ բարեկամիս ու այն միակ հաճելի ժամերը ,որոնք անցկացրել եմ վերջին ամսվա ընթացքում:Բայց ես գիտեմ,որ Դուք բարի եք,որ Սիրել եք ու ես ապավինում եմ Ձեզ ոչ թե որպես սիրեցյալի ,այլ որպես անկեղծ ու հավատարիմ  ընկերոջ:Ժորժ ,ես  խենթի պես եմ վարվում,զրկելով ինձ  այս կարճ ժամանակվա ընթացքում Ձեզ տեսնելու հաճույքից ,որը  Իտալիա մեկնելուց առաջ կանցկացնեք Փարիզում:Այնտեղ մենք կարող էինք անցկացնել սքանչելի գիշերներ,եթե ես ունենայի  ավելի մեծ   վճռականություն:Սակայն ճշմարտությունն այն է,որ ես տառապում եմ ու ինձ  պակասում է վճռականությունը:
 Ալֆրեդ դը Մյուսե»

Հ.Գ. 1833թ Մյուսեն կարդալով Ժորժ Սանդի երկրորդ վեպը ,նրան նամակ գրեց:Նրանք հանդիպեցին ու նա  միանգամից կորցրեց գլուխը...դը Մյուսեն 23 տարեկան էր ,իսկ Սանդը՝29-ը: Ժորժ Սանդի  կեղծանունն ու տղամարդու հագուստ կրելու սովորությունը  ձևավորել էին թյուր կարծիք  նրա գրավչության(սեքսուալության) ու անձնական կյանքի մասին:Սակայն անթիվ երկրպագունների թիվը խոսում էր այն մասին ,որ նա չափազանց հմայիչ  ու խարիզմատիկ անձնավորություն էր:
Այս նամակում Մյուսեն առաջին անգամ խոստովանում է իր սիրո մասին,հույս չունենալով փոխադարձ զգացմունքի...
Նրանք դառնում են սիրեկաններ... Իտալիա են մեկնում միասին...Ուղևորությունը վերածվում է իսկական մղձավանջի..Նրանց հարաբերությունները  երկար չեն տևում :
Մյուսեն մահանում է 43 տարեկան հասակում, Ժորժ Սանդը՝72,ապրելով  սիրային  արկածներով ու պատմություններով  լի հետաքրքիր կյանք....

                                (())

 Ալֆրեդ դե Մյուսե
«Դարի զավակի  խոստովանությունը» ...Մյուսեի շատ կրքոտ ,անկեղծ,ափսոսանքով ու տանջանքներով լի «խոստովանությունը»  ...ուր չկա ինքնաարդարացում ...կա միայն զղջում ,ափսոսանք...

23 -ամյա հեղինակը պատմում է «դարի   հրեշավոր հիվանդության ՝ մելամաղձոտության»  մասին ,որը«շանթահարեց»  իր ժամանակակիցներին ... որի պատճառը Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ու Նապոլեոնի բանակի պարտությունն էր...«հեղափոխության թոռների ու կայսրության զավակների համար անցյալն անհետացել է ...մնացել է միայն ներկան ,  դարի ոգին և հրեշտակը մթնշաղի...»:
Իսկ գլխավոր հերոսի պատմությունը, միմյանց  համար ստեղծված երկու մարդկանց «ոչ հանդիպման» մասին, դը Մյուսեի անձնական դրաման է արտացոլում ...Կործանված սերն ու տառապալից ,բարդ ,խճճված փոխհարաբերությունները Ժորժ Սանդի հետ...

Կարդացեք... Վայելեք ...Ձանձրալի չէ...չկա «անհամություն »...գռեհիկություն)))Լեզուն հարուստ է... գեղեցիկ ... դինամիկ...

Alfred de Musset.
«La Confession d'un enfant du siècle»

Սեր գոյություն չունի,կատարելություն գոյություն չունի ,վերցրեք սիրուց այն ,ինչ սթափ մարդը վերցնում է գինուց...

Լինել մարդկանց հետ ,որոնց սիրում ես,-ասում է Լաբրյուերը ,-այն ամենն է ,ինչ հարկավոր է մեզ:
Երազել, խոսել նրանց հետ,լռել նրանց կողքին ,մտածել նրանց մասին ,մտածել  ավելի անտարբեր  բաների մասին ,բայց նրանց ներկայությամբ ,-միևնույնը չէ,թե ինչ անել, միայն թե լինել նրանց հետ:
Ես սիրում էի... 

Ես ծնվել եմ դժբախտ դարում ,ու ես դեռ շատ բան ունեմ քավելու :Խեղճ ,մոռացված Աստծո որդի ,ինձ չեն սովորեցրել սիրել քեզ:Ես երբեք չեմ փնտրել քեզ տաճարներում ,բայց փառաբանություն Երկնքին,ես դեռ չեմ մոռացել դող զգալ այնտեղ ,որտեղ տեսնում եմ քեզ...

Նա ,ով սիրել է, չի կարող ապրել առանց սիրո...

Երիտասարդ տարիքում դու բարի էիր,հիմա դու թույլ ես, ապագայում ՝դու կդառնաս չարացած...

Մի խոսքով , նա պատկանում էր այն փոքր մարդկանց խմբին ,որոնք ապրում էին առանց աղմուկի ,և շնորհակալ են բոլոր նրանց ,ովքեր չեն նկատում իրենց արժանիքները...



Բանականությունը կարող է բուժել պատրանքից ,սակայն ոչ ՝ տառապանքից...

Միայն մի մարդ էր  այդ ժամանակ Եվրոպայում  ապրում լիարժեք կյանքով,մնացածը ձգտում էին լցնել իրենց թոքերեն այն օդով ,որ  նա էր շնչում...

Իմ կարծիքով,ասելով սիրեցյալին.« Բոլոր կանայք խաբում են» ,մենք կարծես թե ասում ենք նրան.«Դուք խաբում եք ինձ» :

Սեղմել ինչ-որ մեկի սիրտը ,ինչ-որ մեկի միտքը  քո  մտքին ,քո սրտին ՝ամենամեծ երջանկությունն է,մեծագույնը,որն ստեղծել է Աստված մարդու համար:Ահա թե ինչու սերն ավելի մեծ մի բան  է ,քան տաղանդը...

Եթե դու ինքդ խավարի մեջ ես,նշանակո ՞ւմ է արդյոք,որ պիտի ժխտես լույսը...


Բոլոր տղամարդիկ՝ խաբեբա են,կեղծավոր,շատախոս,գոռոզամիտ ,վախկոտ ու ցանկասեր՝ արժանի արհամարհանքի:Բոլոր կանայք ՝ խորամանկ են ,սնապարծ,կեղծավոր,հետաքրքրասեր ու անառակ:Սակայն աշխարհում ամենասուրբն ու վսեմը այս անկատար ,զզվելի արարածների միությունն է ...)))


Ժորժ Սանդ

George Sand  «Elle et lui »  ինքնակենսագրական ,զգայական վեպ ,որի համար հիմք է ծառայել  Ալֆրեդ Մյուսեի և Ժորժ Սանդի (Իտալիա կատարած ուղևորության ժամանակ )  կրքոտ սերը...
Սանդը մեծ անկեղծությամբ է արտահայտում  իր  զգացմունքներն ու մտքերը  մի  տղամարդու մասին    ,որին սիրել է...


-Լսիր ,սիրելի Լորան,-ասաց նա,-մենք պետք է բացատրվենք :Ես ձեր մեծ բարեկամն եմ:

-Ես միայն հպարտ եմ դրա համար,բայց  ինչո ՞ւ...Ես չգիտեմ:Ինձանից նույնիսկ ընկեր «դուրս չի գա» ,Թերեզա:Ես չեմ հավատում կնոջ և տղամարդու միջև ընկերությանը ,այնպես ,ինչպես չեմ հավատում  և սիրուն:

-Դուք արդեն ինձ ասել եք ,և ինձ համար միևնույնն է ,որ դուք չեք հավատում :Իսկ ես հավատում եմ այն ամենին ,ինչ զգում եմ .ես կապված եմ ձեզ ,ես մասնակից եմ ձեր կյանքին:Ես այդպիսի մարդ եմ:Եթե իմ կողքին կա ինչ-որ մի  արարած ,ես անպայման կապվում են նրան,  և ցանկանում ,որ նա երջանիկ լինի:Եվ ես սովորել եմ անել  նրա համար այս ամենը ,ինչ կարող եմ , առանց մտահոգվելու,թե շնորհակալ  կլինի  ինձ  արդյոք այդ արարածը:  Իսկ դուք ինձ  համար ինչ-որ մեկը չեք   ,դուք հանճարեղ մարդ եք ու ,հույս ունեմ  ,որ  նաև ազնիվ մարդ եք :

՞ս եմ ազնիվ մարդը:Այո՛,եթե դուք  հասկանում եք այնպես ,ինչպես ընդունված է հասկանալ աշխարհում :Ես կարող եմ մենամարտել,վճարել պարտքերս ու պաշտպանել կնոջը,ինչպիսին էլ որ  նա լինի:Սակայն ,եթե դուք կարծում եք ,որ ես ունեմ քնքուշ,սիրող, հասարակ սիրտ....

-Գիտեմ,դուք ուզում եք երևալ ծեր ,մաշված և արատավոր : Այն ինձ ամենևին չի հուզում : Հիմա այդ ամենը  նորաձև է և, ենթադրենք ,որ այն ձեզ սազում է:Դուք ունեք հիվանդություն  ,թերևս  ոչ իրական ու տանջալից ,որը կանցնի,երբ ինքներդ ցանկանաք:Դուք ունեք սիրտ,քանի որ   դուք տառապում եք ձեր սրտում եղած դատարկությունից ,բայց կգա մի կին ու կլցնի այն ,եթե կարողանա  և ,եթե դուք չխանգարեք նրան:Բայց դա ուրիշ թեմա է ....

Օ՜, մի փորձեք ասել ,որ դուք  չէիք ուզում տրվել ինձ...Ես  լավ գիտեմ  համեստության  այդ հնարքներն ու փոփոխականությունը կնոջ խղճի ...

 Նա կսովորեցնի   նրան հարգել   ,որը  պարտավոր է տղամարդը , սիրելով իրեն  տրված կնոջը   ...

Նա արդեն սովորել  էր տառապել ինչ-որ մեկի համար...նա կրկին տառապել էր ուզում :Որքան էլ տարօրինակ լինի, նման անհրաժեշտություն  որոշ կանայք ունեն...

Դուք ինձ հարյուր անգամ եք ասել. չափազանց շատ եք հարգում ինձ ,որպեսզի իմ մեջ  տեսնեք մի կնոջ, այն պատճառով ,որ ձեր սերը կանանց հանդեպ միշտ էլ շատ կոպիտ է եղել...

Հիշում եք , մի անգամ մեկմեկու ասեցինք  կատակով,բայց ,ըստ էության,լրջորեն.«Երկու մարդկանց միջև,որոնցից մեկն իդեալիստ է ,իսկ մյուսը մատերիալիստ,ընկած է Բալթիկ ծովը... 

Ներողամտությունն  ասես ծնում է ներողամտություն,ընհդուպ  մինչև հագեցում ,մինչև հիմար թուլություն...

Լինում են հոգեվիճակներ,որոնք կարելի է զգալ ,բայց  դժվար է սահմանել  ...




                                
  Ալֆրեդ դը Մյուսե   « Լյուսին »

Իմ սիրելիք, երբ կմեռնեմ,
Շիրիմիս տնկեք լացող ուռի,
Նրա դալուկն ես կսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վրա 
Թեթև կգա շուքը նրա:

Մի երեկո մենակ էինք: Նստած էի նրա կողքին:
Նա, գլուխը  թեքած դեպ ինձ ու անձնատուր ցնորքին ,
Սահեցնում էր դաշնամուրին թաթը ճերմակ ձյունի պես.
Թևի փափուկ  հարված էր էն, հովի շշուկ էր ասես,
Որ վախում է ՝ չզարթնեցնել անուշ քնած հավքերին .
Որ անցնում է եղեգնուտով թեթևասահ ու լռին:
Մելամաղձոտ գիշերների բաժակներից դեպի վեր.
Շագանակի պուրակները ու կաղնիներն ալևոր
Թախծում էի ՝ գլուխները  տատանելով մեղմօրոր:
Լսում էինք մենք գիշերին:Պատուհանը կիսաբաց.
Ներս էր հոսում զով գիշերը գարնան բույրով արբեցած:
Դաշտն ամայի,դուրսը հանդարտ,հանդարտ էնքա՜ն ու էնքա՜ն:
Ու մենք մենակ ,մենք մտածկոտ,մենք տասնհինգ տարեկան...
Նայում էի ես Լյուսիին: Նա գունատ էր ու դալուկ:
Աչքերն երբեք ոչ մի անգամ էնքան անուշ ,գեղաշուք
Չեն ցոլացրած ջինջ երկնքի լազուրն իրենց խորքերում:
Հարբած էի ես նրանով ,նրան էի ես սիրում:
Եվ էնքան էր նա ամոթխած,էնքա՜ն մաքուր ,էնքա՜ն հեզ,
Որ թվում էր ՝եղբոր նման էի սիրում նրան ես:
Մենք լուռ էինք:Իմ ձեռքը  նա պահած  իրեն ձեռքերում.
Ու գեղանի իր ճակատը մռայլվում էր ,ցնորում:
Ու ես էն ժամ զգում էի-ի՜նչ թովիչ է ու կարող
Թարմ ու չքնաղ ջահելության հրապույրը մեզ գերող:
Լուսինն ելավ ջինջ երկնքում .լուսնի դալուկ լույսի տակ 
Ժպտաց նա ինձ ,ապա երգեց որպես տխուր մի հիշատակ:
Մենք մե՜ն-մենակ,մենք մտածկոտ,ես ակնապիշ Լյուսիին...
Նա երգում էր դողդոջելով՝ տրտում հենված իմ ուսին:
Խե՜ղճ երեխա.լալիս էիր:Քնքուշ,մատաղ քո հոգում
Գուցե դժբախտ Դեզդեմոնի կսկիծն էիր դու զգում...
Համբուրեցի ես խոնարհած գլուխը հուսահատ...
Երբ մյուս անգամ համբուրեցի -դու սառն էիր ու գունատ...
Սառն ու գունատ դրած էիր մահվան տխուր դագաղում....
Էսպես անցար, քնքո՜ւշ ծաղիկ,անցա՜ր ,կորար սև հողում:
                                                
Իմ սիրելիք, երբ կմեռնեմ,
Շիրիմիս տնկեք լացող ուռի,
Նրա դալուկն ես կսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վրա 
Թեթև կգա շուքը նրա:  (Թարգմ. Հ. Թումանյան)









Տխրություն

Ես կորցըրի կյանք ու կորով

Եվ ընկերներ  ու խնդություն,
Մինչև անգամ ՝ հպարտություն,
Որ օրորեց ինձ հանճարով:

Ճշմարտութայնն հանդիպելով ,

Թվաց ՝ գտա իմ տիրուհուն:
Երբ հասկացա հոգին իր բուն,
Հոգիս լցվեց խոր հափրանքով:

Հավերժական է նա սակայն:

Եվ ով  որ զանց առավ նրան,
Մնաց անգետ ու շվարուն:

Տերն է խոսում ,տանք պատասխան:

Միակ շահըս այս աշխարհում՝
Մերթ լաց եղա՝ ա՛յդ է միայն:( Թարգմ. Ա. Ալիքյան)





Անդրե Մուրուա





«Ո՞վ եք դուք ՝ իր ,թե անձ»



Հենց դրանում էր Ժորժ Սանդի դժբախտությունը:  Նա ամենից առաջ մարդ էր և պահանջում էր ,որ իր հետ համապատասխանաբար վարվեին: Իր շրջապատի տղամարդկանց մեծամասնությունից ավելի խելոք  լինելով   ,Սանդը ոչ մի բանում  չէր զիջում նրանց :Նա իր հայացքներն ուներ :Հոգնելով սիրային կապից ,նա խզում էր այն ,ինչպես դա անում են տղամարդիկ: Նա ինքն էր իր ապրուստը վաստակում և ուզում էր անձամբ տնօրինել իր ունեցվածքը :Նրա չարաբախտ,շվարած,իրեն կորցրած ամուսինը գանգատվում էր:

-Ես ամուսնացել եմ ոչ թե կնոջ,-ասում էր նա,- այլ ավելի շուտ  տղամարդու հետ:
  Ոչ միայն ամուսինը,այլև ամբողջ հասարակությունը հանդիմանում էր տիկին Սանդին տղամարդկային բնավորության համար: Իսկ նա ընդհակառակն ,շատ կանացի էր՝թե՛ արտաքինով, թե՛ իր վարքով  , թե՛ զգացմունքները արտահայտելու ձևով,թե՛ խելքով:Բայց նա անձ-կին էր ,և ոչ թե իր-կին: Ամբողջ բանն այդ էր:



Հասարակության մեջ կնոջ դիրքի մասին
 

    Ավելի քան մեկ դար առաջ մի շատ շնորհալի կին, նա, որին դուք ,տիկին,չեք գնահատում՝ Ժորժ սանդը ,արիաբար պայքար էր մղում կանանց ազատագրման համար:Պարզություն մտցնենք.Ժորժ Սանդի պահանջները ոչ մի չափով չէին բավարարի մեր ժամանակի կանանց:Նրան չէր հետաքրքրում սեռերի քաղաքական հավասարությունը, քանի որ նա այդ բանը ոչ հնարավոր էր համարում ,ոչ էլ ցանկալի:Նա ամենից առաջ հավասարություն էր պահանջում զգացմունքների բնագավառում:
   Ի՞նչ էր նա հասկանում դրա տակ:Որ կինը  չպետք է ստիպված լինի տրվելու առանց սիրո: մարդկանց ստիպողական միավորումը Սանդին հանցավոր ու պիղծ էր թվում  , նույնիսկ եթե  այն օծվում  էր ամուսնությամբ .«Կինը պետք է հրաժարվելու իրավունք ունենա: Ես պնդում եմ , ես հավատում եմ ,որ պետք է կամ սիրել ողջ էությամբ ,կամ ապրել ՝պահպանելով առաքինությունը »: Նրա կարծիքով մեղքը ոչ թե կնոջ հեռանալն է չսիրած մարդուց սիրած  մարդու մոտ ,այլ այն մարդու հետ ապրելը ,որին նա չի սիրում
,եթե նույնիսկ նա իր ամուսինն է: տղամարդիկ զգացմունքների ոլորտում հավասարություն չէին ընդունում : « սիրո մեջ կնոջ հետ վարվում ,ինչպես կուրտիզանուհիների հետ,-գրում էր Սանդը,-ամուսնական կյանքում ՝ ինչպես սպասուհիների հետ:Նրանց չեն սիրում ,միայն օգտվում են  նրանց ծառայություններից և այնուամենայնիվ հույս ունեն նրանց ենթարկել անշեղ հավատարմության պահանջին...»:
    Հանուն ո՞ր արդարության են ,հարցնում էր նա, տղամարդիկ կանանցից պահանջում հավատարմություն պահպանել,թեև իրենք,երբ խոսք է լինում իրենց մասին ,այն համարում են ոչ պետքական և ծիծաղելի: Ինչո՞ւ պետք է կինը մնա առաքինի ,իսկ տղամարդը կարողանա թույլ տալ իրեն լինելու անբարոյական կնամոլ և անառակ: Դրան կարելի է պատասխանել ,որ այն ժամանակվա կանայք չեն եղել ո՛չ առաքինի,ո՛չ էլ հավատարիմ:Սակայն անարդարությունն այլ հարցում էր ՝այդ կանայք հանցավոր էին համարվում . բռնվելով ամուսնական դավաճանության մեջ , նրանց կարող էին բանտարկության ենթարկել . դավաճանելով ամուսնուն ,նրանք կորցնում էին պատիվը նույնիսկ իրենց սեփական երեխաների աչքում ,մինչդեռ սիրային կապեր հաստատած ամուսինների վրա բոլորը նայում էին այնպես ,ինչպես նայում են հարբեցողների կամ ,ասենք ,համադամասեր մարդկանց վրա  ,այսինքն՝ ներողամիտ ուրախությամբ ,որը շատ մոտ էր մեղսակցությանը: Զգացմունքների բնագավառում նման անհավասարությունը,գտնում էր Սանդը,խելոք ու նրբանկատ կնոջ համար դժվար է դարձնում երջանկության ձեռքբերումն ինչպես ազատ սիրո,այնպես էլ ամուսնության մեջ:
Ժորժ Սանդը պահանջում էր նաև տնտեսական հավասարություն երկու սեռերի միջև: Այն ժամանակներում կինը չէր կարող ազատորեն տնօրինել ո՛չ իր վաստակը ,ո՛չ էլ իր ունեցվածքը:Նախքան ամուսնանալն ինքը՝ Ժորժ Սանդը (ավելի ճիշտ՝ Ավրորա Դյուպենը) տատից կտակած Նոան կալվածքի լիիշխան տիրուհին էր: Ամուսնանալով , նա պետք է կալվածքի կառավարումը հանձներ ամուսնուն ,որը քիչ մնաց սնանկացներ նրան: Տղամարդն այդ ժամանակներում առանց վերահսկողության տնօրինում էր ամուսինների ընդհանուր ունեցվածքը:Ամուսնությունը կարծես կնոջը ցմահ  կախման մեջ էր դնում տղամարդուց,եթե նույնիսկ իր ծնունդով ու դիրքով նա ավելի բարձր էր:Ապահարզանի իրավունք  գործնականորեն գոյություն չուներ ,այնպես որ կնոջ համար շատ դժվար էր 
այդպիսի ստրկացումից ազատվելը:
Սանդը կնոջ ,ինչպես նաև տղամարդու համար ամուսնական դաշինքն ազատորեն լուծելու և իր եկամուտները  ազատորեն տնօրինելու իրավունք էր պահանջում : Այսպիսին էր նրա ֆեմինիզմի սահմանները: Այն քաղաքացիական հավասարության հարցր չէր շոշափում :Ոչ թե այն պատճառով ,որ նա անձամբ քաղաքական հայացքներ չուներ. նա կրակոտ հանրապետական և սոցիալիստ էր. բայց նա կանանց համար չէր պահանջում  ո՛չ քվեարկելու , ո՛չ էլ ընտրվելու իրավունք : Եվ այստեղ նա ( այսօր դա մեզ համար ակներև է ) սխալվում էր ,քանի որ հենց քաղաքացիական հավասարության շնորհիվ  կինը կամաց-կամաց մոտեցավ հավասարությանը նաև տնտեսական ոլորտում: Այն ժամանակվանից ,երբ սկսեցին մասնակցել քվեարկությանը , նրանց ձայների մեջ շահագրգռված դեպուտատներն սկսեցին ավելի մեծ հարգանքով վերաբերվել նրանց նրանց ձգտումներին ու իրավունքներին....
       ...Կնոջ ազատագրումը կդառնա նաև տղամարդու ազատագրումը :Քանի որ բռնապետը միաժամանակ  և ստրուկ է:
Մնա՜ք բարով................

***
Rappelle-toi



Rappelle-toi, quand l’Aurore craintive
Ouvre au Soleil son palais enchanté ;
Rappelle-toi, lorsque la nuit pensive
Passe en rêvant sous son voile argenté ;
A l’appel du plaisir lorsque ton sein palpite,
Aux doux songes du soir lorsque l’ombre t’invite,
Ecoute au fond des bois
Murmurer une voix :
Rappelle-toi.

Rappelle-toi, lorsque les destinées
M’auront de toi pour jamais séparé,
Quand le chagrin, l’exil et les années
Auront flétri ce coeur désespéré ;
Songe à mon triste amour, songe à l’adieu suprême !
L’absence ni le temps ne sont rien quand on aime.
Tant que mon coeur battra,
Toujours il te dira
Rappelle-toi.

Rappelle-toi, quand sous la froide terre
Mon coeur brisé pour toujours dormira ;
Rappelle-toi, quand la fleur solitaire
Sur mon tombeau doucement s’ouvrira.
Je ne te verrai plus ; mais mon âme immortelle
Reviendra près de toi comme une soeur fidèle.
Ecoute, dans la nuit,
Une voix qui gémit :
Rappelle-toi.


Alfred de MUSSET (1810-1857)



  • Անդրե Մորուա« Նամակներ անծանոթուհուն»
  • Комментариев нет:

    Отправить комментарий