Նրան աստվածացնում էին,սիրում,երկրպագում ,երգեր ձոնում ու փառաբանում դեռ անհիշելի ժամանակներից...
Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը,բույրը,քնքշությունը , նրբագեղությունն ու մոգական հրապույրները անտարբեր չեն թողնի ոչ մեկին...

Վարդ...Ուրախության,սիրո և տխրության խորհրդանիշ...
Կա՞ ավելի գեղեցիկ ծաղիկ ,քան վարդը...
Գիտե՞ք ծաղիկներ ,որոնց գույներն առավել պերճախոս լինեն ու պատմեն քնքուշ կամ կրքոտ ,անմեղ կամ մեղավոր,դառն ու անպատասխան կամ փոխադարձ ու ջերմ սիրո մասին այդպիսի խորությամբ ,քան վարդը ...

Այս չքնաղ ծաղկի մասին բազմաթիվ լեգենդներ կան ...Ոչ մի ծաղկի այդքան իմաստ ու խորհրդանիշեր վերագրված չէ , որքան վարդին...

Կպատմեմ համառոտ,բայց նախ անդրադառնամ նրա գույների նշանակությանը...Գիտեմ՝ դա ձեզ ավելի է հետաքրքրում...այդպես չէ՞))))

Դեղձի գույն ունեցող վարդեր ...(սիրով նվիրում եմ ընկերներիս...)))) Դեղձագույն վարդը արտահայտում է հադնիպման ուրախություն և երախտագիտություն, ամենաջերմ զգացմունքներ և համեստություն....Խորհրդանշում է գործերի հաջող ավարտ....

Սպիտակ վարդ...
Խորհրդանշում է հոգևոր մտերմություն,անկեղծ սեր ... Հիացմունք գեղեցկության ու անմեղության հանդեպ ...Հավերժական սեր , առավել ուժեղ,ամուր ու մաքուր ,քան մնացած բոլոր երկրային զգացմունքները,այդ թվում նաև կիրքը,ահա թե ինչ է արտահայտում սպիտակ վարդը...
Ահա թե ինչու սպիտակ վարդերի ծաղկեփունջ են նվիրում հարսանիքին...
Կարմիր վարդեր.......Նրանք խորհրդանշում են տղամարդու և կնոջ միջև կրքոտ սեր...Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարինության մասին....
Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու , ապա դա հարգանքի , հիացմունքի,երախտագիության և բարեմաղթության նշան է ...

Վարդագույն վարդեր.....
Արտահայտում են զգացմունքների ամենահարուստ
նրբերանգները...Վառ վարդագույն վարդերն արտահայտում են երախտագիտություն և միևնույն ժամանակ՝ նվիրողի «քաղցր» մտքերի նրբին ակնարկ ...)))

Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք...


Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին....


Վարդագույն վարդերը էլեգանտության ու նրբաճաշակության խորհրդանիշ են ...
Մուգ կարմրագույն(բորդո)վարդեր նվիրում են ,երբ ուզում են ընդգծել հիացմունքն ու սիրահարվածությունն առաջին հայացքից...
Մուգ կարմրագույն վարդերի փունջն ասում է.«Դուք այնքան գեղեցիկ եք,որ շունչս կտրվում է...))),որ չեմ գիտակցում այն»:

Յասամանագույնը խոսում է հիացմունքի,շքեղության,մագնետիզմի և ,ամենևին էլ, ոչ մշտական ու ամուր զգացմունքների մասին...

Թունդ կարմիր վարդերը կակնարկեն հարգանք և ոչ թե մարմնական սիրո ցանկություն ...
Մուգ կարմիր վարդերը խորհրդանշում են ոչ միայն կիրք ,այլ նաև հիացմունք ՝՝բացառիկ, անսովոր ու խելացի մարդկանց հանդեպ ...
Դեղին վարդեր...Եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհվատարմության ու դավաճանության խորհրդանիշ...Բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն .ցույց են տալիս ակտիվություն և ազատություն...ֆինանսական անկախություն և հարստություն...

Ահա,թե ինչու դեղին վարդեր են նվիրում հանդիսությունների ժամանակ, կարևոր նպատակներին հասնելու կապակցությամբ ,տոնակատարություններին կամ ասուլիսների ու փառատոնների բացման առիթով՝որպես հաջողության ու բարեկեցության մաղթանք......

Կապույտ վարդեր... Անսովոր ու խորհրդավոր... Այս վարդերը նվիրում են անհասկանալի,անհասանելի ,անառիկ ու խորհրդավոր մարդկանց ... Սակայն կապույտ գույնն ունի տարբեր նրբերանգներ,օրինակ՝յասամանագույն ,որը խորհրդանշում և արտահայտում է արդեն մեկ ուրիշ բան. հմայք,հիացմունք,դյութանք,առաջին սեր...

Վարդի վարդագույն թերթիկները նման անսովոր գույն են ձեռք բերել սելեկցիայի և տեսակի արհեստական ստացման շնորհիվ...

..Շարունակությունը կլինի մի գեղեցիկ լեգենդ սև վարդի մասին ...ու ընդհանրապես՝վարդի մասին )))
Կար ժամանակ ,երբ Երկինքն ու Երկիրը միասին էին ապրում..Մարդիկ և աստղերը....Այդ երկու ժողովուրդները ապրում էին հաշտ ու խաղաղ :Երկրի արքան մի չքնաղ աղջիկ ուներ... Ամեն գիշեր նա բացում էր պատուհանն ու անհամբեր նայում երկնքին ... Պայմանավորված ժամին երկնքից նրա մոտ էր իջնում շատ գեղեցիկ մի Աստղիկ...Նրանք սիրում էին միմյանց...Աստղիկը ոգեշնչված պատմում էր երկնքի վայելչագեղությունից ու հրաշալիքներից ...Խոսում հավերժական սիրո և հավատարմության մասին , իսկ աղջիկը հափշտակված լսում էր նրան...Հետո լուռ, անթարթ հայացքով նայում էին միմյանց աչքերի մեջ ... ու դա էլ բավական էր երջանիկ զգալու համար...))) Դրանք նրանց քնքուշ սիրո ամենագեղեցիկ պահերն էին ....
Բայց եղավ այնպես ,որ մարդկանց մեջ հայտնվեց չարությունը...Նրանք սկսեցին վնասել աստղերին ...Երկնքի արքան վերցրեց իր հպատակներին ու բաժանվեց Երկրից ... Գնաց ,հեռացավ վեր ,շատ վեր...Չդիմացավ աղջիկը բաժանման ցավին ... Սիրուց,կարոտից ու սպասումից նա վերածվեց տխրադեմ վարդի ,որի թերթերը թախիծի ու տրտմության գույն ստացան ...Գիշերային երկնքի թավշե գույնն էր դա ...

Արքայադուստրը այնքան մաքուր ու գեղեցիկ էր սրտով ,որ Աստղը որոշեց չթողել նրան ...Վերադարձավ երկիր կարապի տեսքով ...ու կարոտած գրկեց սիրելի վարդին... Ծաղկի փշերը անզգուշաբար ծակոտեցին կարապի թևերը քնքուշ ...Միայն առավոտյան նկատեցին,որ վարդը փոխել է իր տխուր գույնը...Նա ալ կարմիր էր դարձել ... Գեղեցիկ, Ճշմարիտ ու Լուսավոր Սիրո գույնն էր ստացել ...
Նրանք երջանիկ էին ..
Աննկատ անցավ ամառը...Մոտ էր աշունը.....Երկուսն էլ գիտեին ,որ մոտ է բաժանումը...Սակայն ,գիտեին,որ սիրում են միմյանց ,որ հարկավոր են մեկմեկու ...Կանցնի ձմեռը դաժան ու նորից կգա գարուն ...Անպայման կվերադառնա կարապը, և նրանք կրկին միասին կլինեն.....
Ձմեռն անցավ ...Գարուն եկավ ...Ծաղկեց վարդը... Հավատարմորեն սպասում էր նա իր սիրելիի վերադարձին....Անցնում էին օրերը...չկար կարապը ...չէր վերադառնում...
Մի օր էլ մեղմ զեփյուռը տխուր գույժ բերեց...Շշնջաց Վարդին ,որ զուր է սպասում ...Չկա այլևս նրա կարապը ճերմակաթև ...

Անդարմանելի էր վիշտը վարդի ... և նորից քնքուշ թերթերը նրա դարձան, ինչպես սև գիշեր ... Այդ օրվանից միայնակ , տխուր ,սգավոր Վարդը դարձավ թախիծի ու տխրության խորհրդանիշ ...նրա թփին նույնիսկ սոխակը չէր համարձակվում նստել ու երգեր երգել...

Ժպտացեք...))))
Իրականում բնության մեջ ամբողջովին սև վարդեր գոյություն չունեն ,որովհետև վարդերի գենոտիպի մեջ չկան սև գույնի համար պատասխանատու պիգմենտային գեներ...Սև վարդի տեսակները պարզապես չափազանց մուգ կարմիր են լինում ,մի թեթև սևին մոտ գունավորմամբ...ինչպես օրինակ Սև Մագիան ,Սև Նեֆրիտը,Սև Արքայազնը(սրանք սև վարդերի տեսակներ են):
Իսկ սև վարդ կարելի է ստանալ շատ հեշտ...))))
Պարզապես հարկավոր է մի գիշեր սպիտակ վարդը թողնել սև ներկանյութով բացված ջրի մեջ.... կսևանա...կդառնա սև վարդ ...))))
Մի լեգենդ կա վարդի առաջացման մասին, որն ուղղակիորեն կապված է երկու աստվածուհի կանանց հետ ...Կանայք ,որոնք չկարողացան «կիսել» տղամարդու սերը ...

Աստվածուհի Դիանան ու հավերժահարս Ռոզալինը սիրահարվեցին «սրտակեր» Էրոսին...))
Դիանան անչափ խանդոտ էր ...Կուրացած խանդից նա սպանեց Ռոզալինին ...
Երբ Էրոսը գտավ չքնաղ հավերժահարսի անկենդան մարմինը, դառնապես լաց եղավ...
Եվ մամխի թփի վրա թափվող նրա արցունքներից աճեցին աննման վարդեր...
Սերն ու վարդերն անբաժանելի են...
ևս մի լեգենդ,խնդրեմ...))
Սիրառատ էրոսը երկար ժամանակ փորձում էր նվաճել Ֆլորայի սերը...հասավ նպատակին...))) Ֆլորան սիրահարվեց Էրոսին խելակորույս...)))
Ստանալով այն ,ինչ ցանկանում էր ՝Էրոսը հեռացավ ... Ֆլորան որոշեց ստեղծել մի ծաղիկ ,որը կարտահայտի այն,ինչ զգում է ինքը՝ Սեր ,ուրախություն և տխրություն...արցունք և ծիծաղ...

Տեսնելով իր սքանչելի ստեղծագործությունը՝ նա հիացական բացականչեց.«Ռոս»...Ծաղիկները լսելով այդ բացականչությունը ՝արձագանքեցին ... ռոզաաա...ռոուզզզ... և այդ օրվանից այդ չքնաղ ծաղիկը կոչվեց վարդդդդդդ...)))
...Ասելով վարդ ՝ ի նկատի ունենքԿին...զուր չէ սա...))» վարդերի մասին լեգենդների մեծ մասը կապված է սքանչելի կանանց հետ...)))
Իսկ «Սոխակի ու Վարդի» մասին արդեն գիտեք,պատմել եմ ...))) Այսինքն ՝Օսկար Ուայլդն է պատմել...))) «Սոխակը հանդիպելով սպիտակ վարդին ,գերված նրա գեղեցկությամբ՝ փարվում է նրան ...ամուր սեղմում կրծքին...մեռնում է ՝ապացուցուցելով ,որ կա ճշմարիտ սեր ...Իսկ ճերմակ վարդը ներկվում է կարմիր՝Սիրո գույնով »
Այս լեգենդից ներշնչված շատերն են գրել գեղեցիկ պատմություններ ....
Վարդերի հայրենիքը համարվում է Պարսկաստանը...Այն կոչվել է նաև Գյուլիստան՝«Վարդերի պարտեզ»:

Դեղին վարդերի մասին...

Դեղին վարդը համարվում է նաև անհավատարմության խորհրդանիշ...Իսկ թե ինչու՝կպատմի հետևյալ լեգենդը.
«612թ Մուհամեդը Իսրայելի դեմ պատերազմ սկսեց.....նրա բացակայության ժամանակ կինը՝Այշանը սկսեց հանդիպել մի երիտասարդի հետ...
Մարդիկ հայտնեցին Մուհամեդին կնոջ անհավատարմության մասին ...Բայց նա չհավատաց ...Նրան խորհուրդ տվեցին կարմիր վարդեր նվիրել կնոջը ,եթե նրանք դեղնեն ,Այշանը դավաճանել է ամուսնուն ...
Մուհամեդը նվիրեց վարդեր...Կինը զգացված էր նրա ուշադրությունից...Որպեսզի նրանք երկար ժամանակ թարմ մնային ՝ գիշերը իջեցրեց լճակի մեջ...Առավոտյան ծաղիկները դեղնել էին...

Այդ օրվանից դեղին վարդերը համարվեցին անհավատարմության ու բաժանման խորհրդանիշ...
Խորհուրդ եմ տալիս չվախենալ դեղին գույնից...դեղին վարդերից...)))) հիմա կասեմ ,թե ինչու...)))
Դեղինը կարող է «վռնդել» թախիծը,մելամաղձոտությունը...
Դեպրեսիայի ,վատ տրամադրության ,ընկճվածության ,լարվածության ժամանակ հարկավոր է տանը ունենալ դեղնանարնջագույն ծաղիկներ...
լավացնում է նաև տեսողությունը...
Իսկ Գյոթեի համար .« Դեղինը առաջինն է լուսավոր գույներից»։
Շատ հետազոտողների կարծիքով երեխաները առաջինը դեղինն են ճանաչում...
Շատ երկրների ծեսերում ու հավատալիքներում դեղին ծաղիկը համարվել է սիրո ,երջանկության և բարության խորհրդանիշ...

Կանա՛յք, մի վախեցեք ,եթե ձեր սիրելիները պատահաբար , «առանց դիտավորության ու նրբին ակնարկի» , դեղին վարդեր նվիրեն ձեզ...))

Կյանքը ցույց է տվել,որ դեղին վարդեր սիրում են ուժեղ և իմաստուն կանայք...Նրանք հաջողակ են ու ինքնաբավ...)))
Երջանիկ եղեք...)))
Լիլի,))) անհամբեր կսպասեմ սև վարդի մասին լեգենդին ))))
ОтветитьУдалитьՄարի ջան ... Դու ասես -ես չշտապեմ ...? ))) Խնդրեմ ...պատրաստ է)))
УдалитьՇնորհակալ եմ ,բարեկամս...
Ինչպես կարող ենք ձեռք բերել կանաչ և կապույտ վարդերիքոլեր
УдалитьInch hetaqrqir eeerrr )) sirum em spitak ev kapuyt varder@,,,shat em sirum )))
ОтветитьУдалитьAnchap hetaqrqir grarum er, barekams,,,shnorhakal em )
Վարդերն ինձ համար մի քիչ «մեծամիտ » են , «էգոցենտրիկ» նաև՝«էքստրավագանտ»))) Լիլիներ եմ սիրում...)))համեստ ,բարյացկամ...խոնարհ... իմաստուն...)))
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ,բարեկամս...))))