Չգիտեմ ինչու «կլասիցիզմից ,ակադեմիական գեղեցկությունից, ռոմանտիցիզմից» հետո որոշեցի անդրադառնալ «կեղտոտ ռեալիզմին»...)))) Թերևս գիտեմ էլ... Վերջում կասեմ...Հայհոյանք... ոչ ցենզուրային , ցածրադիր ,ուղղահայաց լեզու... « в стиле soft և հard պոռնո ...»:Այս «լեզվով » խոսում են գրեթե բոլորը...Հարմար է շատ ...Ձեռքի տակ ունենալով «համոզիչ փաստարկներ» կարելի է բռնվել հակառակորդի հետ «լեզվական ըմբշամարտի» և «խորը թափանցելով» նրա «ներաշխարհը» միանգամից տապալել նրան...
Նողկալի է...
Հայհոյում է մտավորականը,հասարակ մարդը արվեստագետն ու քաղաքական գործիչը,ղեկավարությունը ( ղեկավարությունը երևի այս կերպ հայտնում է իր պատրաստակամությունը ժողովրդի հետ «մտերմանալու» ))) ...հայհոյում են շատ կանայք ու աղջիկներ (բեղ-մորուքավոր առնականայք են սրանք ) ...
Հայհոյախոսության «հատընտիր գոհարներ » կան նաև Աստվածաշնչում , հատկապես Եզեկիելի գրքում ...այն « բազմաժանր է ,բազմաշերտ ,եռաչափ...»(Մեղա ՜Տեր ,ես չգիտեմ,թե ինչ եմ խոսում ... Ճիշտ է,հասկանում եմ ,թե ում են հասցեագրված այդ խոսքերը և ինչու ...բայց ինչո՞ւ այդքան կոշտ լեզվով...Այն էլ Աստվածաշնչում ...այ սա չեմ հասկանում... ):
Իսկ ի՞նչ է հայհոյանքը մտավորականի շուրթերից... Ընդվզո՞ւմ,ներքին ազատությո՞ւն,անկաշկանդությո՞ւն,թե մոդայիկ է պարզապես... «Թունդ» խոսք սիրել են նաև բոլոր ժամանակների մեր Պատվելի գրողներն ու բանաստեղծները...(ի դեպ , մի նամակում Պուշկինը գրել էր ընկերոջը,թե չի ցանկանում ,որ իր մահից հետո տպագրվեն հայհոյական բանաստեղծությունները...Նա ասում էր՝«Ժողովրդական բանաստեղծի լեզուն էլ ժողովրդական պիտի լինի» ):Մաքուր:
Ինչևէ...
Ի՞նչ է հայհոյանքը...հայհոյախոսությունը ՝ դեպի« սիրտ -հոգին տանող » և քարուքանդ անող ամենակարճ ու հարմար այդ ճանապարհը....Լեզվի ազատությո՞ւն ,էմոցիոնալ լիցքաթափո՞ւմ ուրիշի հաշվին ... թե՞էվոլյուցիոն թերհասունություն (կենսաբաններին հայտնի ,որ կենդանական աշխարհում սերտ կապ կա սեքսուալության ու ագրեսիայի միջև...շատ տեսակներ օգտագործում են նույնիսկ իրենց ամորձիները հակառակորդին վախեցնելու համար) մարդ արարածն անում է գրեթե նույն բանը ՝բանավոր...
Ինչո՞ւ է հայհոյում մարդը...
Դե ,իհարկե (կասեն շատերը) կհայհոյես ,երբ տրորում են ոտքդ,հարվածում թիկունքից,կտրում թռիչքի համար պարզած թևերդ , ստորացնում են փողով ,երբ «հեծում ու քրտնում ես տաղտուկ կյանքի տակ» ,երբ « արժանավորը ստանում է միշտ հարվածներ անարժաններից ...» և այլն , և այլն...պատճառները բազմաթիվ են...
Բայց , չէ՞ որ կան նաև լեզվական այլ ոճեր «խոսքը տեղ հասցնելու» : Կան: Դրանք բարդ են ,իսկ հայհոյանքով հասկացնելը շատ ավելի հեշտ է, կարճ ու կոնկրետ...
Իսկ հնարավո՞ր է «թարգել» հայհոյախոսության վատ սովորությունը...Ասում են ,ինչպես ծխելուց ,հայհոյախոսությունից էլ նույնքան դժվար է հրաժարվելը...Ի՞նչ անել...
Բառը ,խոսքը , դա վերին Շնորհ է...մի պղծեք նրա Սուրբ կառուցվածքը(որքան էլ չարացած ...կամ դառնացրած լինեն ձեզ): Մի՞թե կարծում եք ,որ չար խոսքով կկրճատեք չարությունը աշխարհի...
Զգուշացեք,հայհոյանքը կարող է դառնալ լեզվական վարքագիծ...
Մի՛ Քանդեք...Մի ՛Սպանեք խոսքով...Մի՛ ստեղծեք ձեր շուրջը ամենակուլ, ոչնչացնող սև խոռոչ..
Կատարյալ է նա ,ով լեզվով չի սայթաքում....
Ես մի երազանք ունեմ...Երազում եմ ,որ Քրիստոնեությունը ոչ թե կրոն լիներ ,այլ վարքագիծ,կենսակերպ,մտածելակերպ ...Եվ ապրեինք բոլորս համապատասխան « Լեռան Քարոզի»....Երանի՜...
P.S. «Առակս ի՞նչ կցուցանե» ... Վերջերս ինձ հետ տեղի ունեցավ մի այսպիսի միջադեպ...Օդակայանից դուրս գալով՝ մոտեցա տաքսիներին...Շրջանցելով առաջին տաքսին ՝մոտեցա երկրորդին...Այդպես ցանկացա...
Հանապազօրյա հացի համար պայքարող տաքսու վարորդը ,որին «շրջանցել էի» , «ինքնահաստատվեց » Մորս հաշվին...այնպես « հիշատակեց» , որ երևի Խեղճ Մայրս նորից մահացավ գերեզմանի մեջ.......................
Առաջին անգամ ափսոսացի ,որ տղա չեմ ծնվել...
Թերևս երջանիկ կլինեինք, եթե մարդկանց չարությունը սահմանափակվեր խոսքով, բայց ավելի խորն է վիավորում այն փաստը, որ դիմացինդ կարող է վերաբերվել քեզ որպես բույս ու տրորել միայն նրա համար, որ դու կաս, որ ապրում ես: Չար խոսքով կրճատել չարությունն աշխարհի անմիտ փորձ է միայն, անտեղի ընդվզում, անարդարության դեմ տեղ չհասնող բողոք: ինչու հայհոյել, եթե անգամ ուրիշ արժանի պատասխան չկա հայհոյանքին կամ ըստ արժանվույն վերաբերելու մոլուցքն ինքնասիրությունդ է շոյում, վեր կանգնել է պետք նշանակետին խփելու ցածր միջոցներից,, դժվար է, բայց միանգամայն հնարավոր,,,
ОтветитьУдалитьԲարեկամս, ինչպես միշտ տեղին է ձեր խոսքն ու թերևս մտածելու տեղիք տա յուրաքանչյուրին,, անսպառ են ձեր խոսքի հնարավորությունները:
Օ՜,իմ բարեկամն է այցելել ....նվերով...գեղեցիկ ու բովանդակալից նվերով...Շնորհակալ եմ,շատ Սիրելի Տաթև...))
ОтветитьУдалить...իսկ դիմացինը թող իրեն բույսի տեղ չդնի...«բուսյ-ա-վարի» չպահի...ամեն ազդեցություն ունի համապատասխան փոխազդեցություն .. Բայց ըստ Աստվածաշնչի ,հարկավոր է«մյուս այտն էլ հարվածի տակ դնել»... սիրահոժար առաջարկել... համամիտ եմ...գիտեմ,շատերին է զայրացնում այս բացառիկ խոնարհության ,համբերության դրսևորման կոչը...))) բայց ուշադիր չեն ...Ոչ ոք ուշադրություն չի դարձրել ....չէ որ մենք ընդամենը երկու այտ ունենք...այսինքն...?? հետևությունը թողնում եմ քեզ,Տաթև ջան...))))
Իսկ հայհոյանքի համար ասեմ...ինքս ,որքան էլ պրովոկացիայի ենթարկեն, ինձ հայհոյողի հետ միասին երբեք «չեմ թավալվի» «բառային աղբանոցում»....մի բառ անգամ չեմ փոխանակի ...գուցե արտասվեմ վիրավորանքից..ինչու գուցե-հաստատ այդպես է ...բայց չեմ պատասխանի...Չմոռանանք նաև ,որ « մեր բերանից դուրս եկածը մեր ծոցն է լցվում ու մեզ ոռոգում»...դե,պատկերացրու միայն ,թե ինչ «պտուղներ »կվայելի մեր հոգին...))))
Գիտես , բարեկամս,իմ դժբախտությունն ինչումն է...?ես ներում եմ մարդկանց...բայց երբեք չեմ մոռանաում ...և ամեն անգամ կրկին վերապրում եմ ինձ հասցրած վիրավորանքն ու...փչացնում կյանքս...սա վատ է...
Իսկ այն մտքից,որ աշխարհում կան քեզ նման հրաշալի մարդիկ,ես ուղղակի ապրել եմ ուզում ...գեղեցիկ ապրել ...ու վայելել Ձեր ընկերակցությունը...))))
չէ որ մենք ընդամենը երկու այտ ունենք- Լիլի, ես ապշած եմ իրոք
ОтветитьУдалитьԱ-հա,Մարի ջան,թող ագրեսորը «շտապի» ,այտերի քանակը սահմանափակ է,իսկ պարանոցն ու գլուխը սիրահոժար հարվածի տակ դնելու ակնարկ անգամ չկա...)))))
УдалитьՇնորհակալ եմ,բարեկամս
Է՜հ , Լիլի ջան...մարդկանց խոսքը այնքան է արժեզրկվում, երբ գեթ մեկ անգամ օգտագործում են »հայհոյանք» ասվածը...
УдалитьՇատ լավ գրառում էր, բարեկամս
Անահիտ ջան ...մեր խոսքը մեր հումանիտար հայելին է...
УдалитьԿարելի է հանդիմանել մարդուն ,եթե սխալ է ... բայց մարդավարի «չսպանելով մինչև վերջ», չվհատեցնելով..չտխրեցնելով ...չընկճելով նրա հոգին...Իսկ այդպես վերաբերվելու համար նախ պիտի ՄԱՐԴ լինել ...
Ուր էիր..?)))Հիմա կմտածես .«էս լիլին միշտ հետաքրքրվում է իմ ուր լինելով»
Այո...հենց այդպես էլ կա )))
ինչու...?
Կպատասխանի Փոքրիկ Իշխանս...)))