Мой список блогов

вторник, 14 мая 2013 г.

Պիեռ Աբելար և Էլիոզա Ֆուլբեր

Պիեռ Աբելար-Էլիոզա Ֆուլբեր

Հայտնի ֆրանսիացի փիլիսոփա Պիեռ Աբելարի (ֆր.Pierre Abailar...Abélard)և Էլիոզա Ֆուլբերի սիրո պատմությունը

         Վաղ մանկությունից որբացած Էլիոզան գտնվում էր հորեղբոր խնամակալության ներքո,որը Փարիզի Աստվածամոր Տաճարի կանոնիկոս էր...Խստաբարո ծերունին  ուսումնառության նպատակով աղջկան  տարավ վանք ...

   Հենց առաջին օրվանից Էլիոզան զարմացրեց միանձնուհիներին  իր բանիմացությամբ,խելքով ,լեզուների և այլ գիտությունների  հանդեպ ունեցած մեծ ընդունակությամբ...
Երբ ուսումնառությունը ավատվեց աղջիկը, վերադարձավ  Փարիզ՝ հորեղբոր մոտ...Նա ընդամենը տասնվեց տարեկան էր...Սակայն վաղ միջնադարի աղջիկների համար սա բավականին հասուն տարիք էր...

      Եվ ահա մի անգամ «գերհասուն» Էլիոզան հանդիպեց Աբելարին,որը շատ հայտնի մարդ էր  ֆրանսիայում ...  Նա միջնադարի փիլիսոփայական նորաձև ուղղության՝կոնցեպտուալիզմի հիմնադիրն էր...Հարուստ էր...Ղեկավարում էր Իոհան Ռոսցելինի հնագույն եկեղեցական դպրոցը...Կանոնիկոս էր..
Տեսնելով երիտասարդ ,շատ գեղեցիկ աղջկան՝ երեսունութամյա Աբելարը հրապուրվեց նրանով...
Իմանալով աղջկա հորեղբոր   շահամոլ բնավորությունը՝ նա սենյակ վարձեց նրա տանը ,միևնույն ժամանակ խոստացավ անվճար ուսուցանել աղջկան...Խորամանկ ծրագիրը աշխատեց...Դասերը սկսվեց....«Վստահելով ինձ աղջկան ,-հետագայում խոստովանում է Աբելարը,-ծերունին ընձեռնեց ինձ հարմար առիթ իմ ցանկությունների իրականացման համար և հնարավորություն ՝դրդել Էլիոզային սիրո փաղաքշանքների՝ նույնիսկ սպառնալիքների ու ծեծի միջոցով»:
    Աբելարը պերճախոսությամբ և նուրբ ակնարկներով նվաճեց  ջահել աղջկա  սիրտը,բայց անսպասելիորեն  ինքն էլ բռնկվեց  կրքոտ սիրով ՝մոռանալով իր հոգևորականի կոչման մասին.«Սերը փակեց մեր աչքերը,-հիշում է կանոնիկոսը,-երանությունը, սովորեցնել նրան սիրելու արվեստը,գերազանցում էր  աշխարհի բոլոր հոտավետությունների նրբագույն բուրմունքին »:
    էլիոզան սիրահարված էր ու երջանիկ....«Ո՞ր թագուհին,ո՞ր արքայադուստրը չէր նախանձի  իմ  ուրախություններին ,որոնք զգում եմ  քեզ հետ  անկողնում,-խոստովանում  էր սիրո վայելքներից արբած Էլիոզան »:
     Այն բանից հետո ,երբ էլիոզան հղիացավ ,հորեղբայրը մի օր  հանկարծ բռնեց նրանց անկողնում ...Խեղճ ծերունին նոր հասկացավ գլխին եկած փորձանքը ...Աբելարը սիրուհուն շտապ կանչեց  Բրետան ,որտեղ էլ աղջիկը ծննդաբերեց...Կատաղած ծերունին փիլիսոփայից պահանջեց ամուսնանալ Էլիոզայի հետ ... ի զարմանս բոլորի՝աղջիկը հրաժարվեց...  Նա ցանկանում էր միայն Աբելարի սիրուհին լինել...Փեսային մի կերպ հաջողվեց համոզել Էլիոզային,  և նրանք գաղտնի ամուսնացան...
Ապրում էին առանձին ,մարդկանց աչքից հեռու...Ամեն գիշեր հանդիպում էին և բաժանվում առավոտ կանուխ...
Այս նախազգուշական միջոցները զայրացնում էին հորեղբորը...Նա կատաղած գոռում էր աղջկա վրա ,որ   գաղտնի ամուսնության մեջ գտնվող կինը  նույն սիրուհին  է՝ չնայած որ սեփական ամուսնու...
Շուտով նրանց գաղտնիքը հայտնի դարձավ քաղաքին...Վախեցած Ֆուլբերը շտապեց հայտնել,որ նրանք ամուսնացած են,և պսկադրությունը կատարվել է եկեղեցում...
     Որքան մեծ էր հորեղբոր զարմանքը ,երբ ամուսնուն պաշտպանելու համար Էլիոզան ժխտեց ամուսնության փաստը...
     Վշտացած Աբելարը աղջկան տարավ վանք և ստիպեց միանձնուհի դառնալ... Նա խնդրեց Էլիոզային համբերել մինչև կհանդարտվեն կրքերը...Իսկ մինչ այդ կանոնիկոսը գաղտնի այցելում էր կնոջն ու ...հենց  վանական խցում տրվում խենթ սիրուն...
Իսկ Ֆլուբերը կարծելով,որ աղջկանից ազատվելու համար Աբելարը նրան ուղղարկեց վանք,որոշեց վրեժ լուծել.... Գիշերը վարձկաններ ուղղարկեց փիլիսոփայի բնակարան ,որոնք........«Նրանք կտրեցին մարմնիս այն հատվածը,որի միջոցով ես կատարում էի գործեր,որոնք չափազանց վշտացրել էին նրանց ,-դառնությամբ բողոքել է իր հուշերում Աբելարը...»:
Առավոտյան կատարվածը  հայտնի դարձավ ողջ քաղաքին...Կանայք լաց էին լինում ու հաղորդում միմյանց սարսափելի  լուրը....
« Ես ավելի շատ տառապում էի նրանց կարեկցանքից,-պատմում է Աբելարը,-քան իմ վերքերից...Ավելի շատ ամոթ էի զգում,քան ֆիզիկական ցավ...Տառապում էի ավելի շատ խայտառակությունից ,քան ցավից...»:
«Այն ժամանակ ,երբ մենք տրվել էինք անօրինական սիրուն,Երկինքի դաժանությունը  լուռ էր,իսկ երբ օրինականացրինք այդ անօրինական սերը, Տիրոջ ցասումը  փուլ եկավ մեր գլխին,-գրում է Էլիոզան»:
Ցնցված կատարվածից՝ Աբելարը թողեց աշխարհիկ կյանքն ու մտավ վանք...Ստիպեց կնոջը ,որ նա նույնպես ձեռնադրվի միանձնուհի...«Լինելով երիտասարդ աղջիկ՝ ես ընդունեցի միանձնուհու  դաժան կյանքը ոչ թե  հանուն բարեպաշտ խոստման,այլ սոսկ քո կամքով...Ես չեմ կարող ակնկալել որևէ պարգև Աստծուց,-գրում է Էլիոզան ամուսնուն»:

     Անցավ ժամանակ...Իմաստուն և տաղանդավոր էլիոզան դարձավ Վանքի   մայրապետ ...  Բարեպաշտ  և օրինակելի կյանքի համար նրան պատվում էին... Նրա անունն ու բարի համբավը տարածվեց ամբողջ երկրով և նույնիսկ երկրի սահմաններից դուրս...
     Ամուսինները չէին տեսել իրար  ավելի քան տասը տարի...Երբ լույս տեսավ Աբելարի՝ իր կյանքի մասին հիշողությունների գիրքը,Էլիոզան անմիջապես կարդաց այն ու գրեց սիրելի ամուսնուն իր զգացմունքների ու ցավի մասին,որով լի էր սիրտը.«Դու ունեիր երկու հատկանիշ,որով կարող էիր գերել ցանկացած կնոջ,-գրում է Էլիոզան ամուսնուն,-հատկապես  բանաստեղծի  ու  երգչի տաղանդը:Այդ որակները մյուսները չունեին»:
     Որքան շատ էր գրում Էլիոզան ,այնքան ուժգին էր բորբոքվում սերը նրա սրտում...այդքան ջերմորեն էր միանձնուհին ձգտում վերադարձնել ամուսնուն...Բայց սրբազան երդումը ընդմիշտ արգելում էր միավորվել ամուսիններին...«Օ՜, իմ ազնվագույն,որքան կարճ տևեց մեր ամուսնությունը...Հանցագործս,պե՞տք էր արդյոք ,որ ամուսնանայի քեզ հետ ու դժբախտացնեի քեզ...»:Խեղճ միանձնուհին հեղեղում էր սիրելի ամուսնուն նամակներով ,երդվում հավերժական սիրով,պատմում իր ամենաթանկագին մտքերի մասին....«Ասում են ,թե ես առաքինի եմ,-գրում է նա ,-բայց դա միայն այն պատճառով ,որ չեն նկատում ,թե որքան կեղծավոր եմ ես:Մարդիկ առաքինություն են համարում մարմնավոր մաքրությունը,այն դեպքում ,երբ առաքինությունը բնորոշ է հոգուն և ոչ թե մարմնին...»:
Աբելարը ցնցված էր մայրապետի անկեղծությունից...Պատասխան նամակներում փորձում էր խելքի բերել կնոջը՝ իր զգացմունքները նախկին սիրուհու հանդեպ կոչելով սրբապղծություն...Խոսում էր միայն Աստծո  և այն  ցավի մասին ,որը պատճառել է Էլիոզային...
           1129թ այն վանքը ,որտեղ ծառայում էր Էլիոզան փակեցին...Աբելարը որոշեց օգնել կնոջը...Սակայն չար լեզուները նրանց հանգիստ չտվեցին ..Չարախոսում էին ,թե նրանց մարմնական կապը ընդհատված չէ ,որ միանձնուհին առավոտից գիշեր  տրվում է սիրուն իրեն այցելող վանականի հետ...
Իսկ Աբելարը ցանկանում էր սոսկ  խաղաղություն հոգու մեջ և հանգիստ ծերություն անցկացնել՝ մտորելով Աստծո մասին ...Հենց այդ ժամանակ էլ նա խնդրեց Էլիոզային այլևս չգրել իրեն , չհիշել անցյալը ,մտածել միայն Աստծո  փրկության մասին...և աղոթել...աղոթել ...Դա արդեն խոնարհ ու հոգնած մարմնով և հոգով հաշմված հիսունամյա տղամարդու նամակ էր...Էլիոզան նոր էր դարձել քսանութ տարեկան...
     Մայրապետը խոստացավ այլևս չվերադառնալ սիրո թեմային ...Նա դադարեց հարցեր տալ,բացել հոգին նրա առաջ...Հարցնում էր պարզապես այն ,ինչ հետաքրիր էր Աբելարին...
Մի նամակում Էլիոզան գրեց.«Մնաս բարով ,իմ սիրեցյալ,իմ ամուսին...ողջունում եմ քեզ ,իմ հոգևոր ուսուցիչ...»:Սա միանձնուհու վերջին նամակն էր...
 Կյանքի վերջին տարիներին     Աբելարի աստվածաբանական գրքերն ու համարձակ գաղափարները դատապարտվեցին ....Նրան ստիպեցին այրել բոլոր աշխատությունները...Հալածում էին նրան ամենուր... Նա գրում է.«Սատանան բերեց ինձ այնպիսի հալածանքներ,որ անիծված  Կայենի նման   չեմ գտնում տեղս...թափառում եմ թափառականի նման »:
      1142թ Աբելարը մահացավ հիվանդությունից...Էլիոզան հանձնեց նրան հողին...Մինչև կյանքի վերջ նա այցելում էր սիրելի ամուսնու շիրիմին և հիշում իր կյանքի առաջին ու վերջին տղամարդուն՝ իր որդու հորը...իր միակ սիրուն...
    Քսաներկու տարի անց մահանում է Էլիոզան՝ Ֆրանսիայի իմաստուն և արդարամիտ մայրապետը...Նրան թաղում են Աբելարի կողքին...Հայտնի սիրահարների աճյունները բազմաթիվ անգամ տեղափոխել են տեղից -տեղ...Վերջապես նրանց թողեցին  Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում ....

    Միանձնուհու և համաշխարհային ճանաչում և հարգանք վայելող փիլիսոփայի նամակագրությունը համարվում է Էպիստոլյար ժանրի մեծագույն  գլուխգործոց,այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և  տարբեր ազգերի ու ավանդույթների ընթերցողներին ցնցում է իր վեհությամբ ու մարդկային կրքերի հզորությամբ ...

     «Գիտե՞ս ,իմ սիրելի,-մի անգամ գրել է Էլիոզան ամուսնուն ,-որ կորցնելով քեզ՝ ես կորցրի ամեն ինչ...Որքան Զարմանալի է..Իմ սերը վերածվեց ճշմարիտ հիացմունքի...Ես ցույց տվեցի քեզ,որ դու էիր միակ տիրակալը,  ինչպես իմ սրտի,այնպես էլ մարմնի...Ամուսնու կոչումը միշտ համարվել է ամենաուժեղն ու ամենասուրբը,բայց իմ սրտով էր միշտ համարվել քո սիրուհին  և նույնիսկ ,եթե դա քեզ չի ցնցի,  քո հարճը, ... քո պոռնկուհին...»:

1 комментарий:

  1. Peut-etre l’amour n’est-il au demeurant, qu’un mirage, un jeu trompeur de la lumiere et de l’esprit ....?

    ОтветитьУдалить