«Ո՛չ,ո՛չ,իմ բարեկամ,մի մտածեք այլևս դրա մասին:Այն,ինչ ուզում եք ինձանից,զայրացնում է ինձ,ստիպում խորշել:
Կարելի է կարծել ,որ Աստված (չէ՞ որ ես հավատում եմ նրան ) ցանկացավ այն ամեն բարուն ,որ ստեղծել է ,խառնել մի քիչ այլանդակություն:Նա տվեց մեզ սեր,հրաշալին ,ամենալավը ,ինչ կա աշխարհում,բայց գտավ ,որ այն չափազանց գեղեցիկ ու մաքուր է մեզ համար և ստեղծեց զգացականությունը...ցածր ,կեղտոտ ,վիրավորական,կոպիտ
զգացականությունը,ցանկասիրությունը և այդ հնարանքը ,կարծես թե ծաղրի համար ,նա կապեց մեր մարմնի բոլոր անմաքուրի հետ...անելով այնպես ,որ մենք չենք կարող մտածել այդ մասին առանց կարմրելու,չենք կարող խոսել այդ մասին առանց շշուկի:Ցանկասիրության դրսևորումները զզվելի են,ամոթալի:Դրանք թաքցնում են,քանզի նրանք խռովում են հոգին,վիրավորում հայացքը,դրանք դատապարտված են բարոյականությամբ,պատժվում են օրենքով,և մարդիկ տրվում են կրքին մթության մեջ,ասես հանցագործություն կատարելիս լինեն:
Երբեք մի խնդրեք այդ մասին ինձ,երբե՛ք...
Չգիտեմ էլ, սիրում եմ ձեզ ...Պարզապես ձեզ հետ ինձ լավ եմ զգում,ձեր հայացքն ինձ հաճելի է,ձեր ձայնը շոյում է իմ լսողությունը:Բայց, եթե օգտվելով իմ թուլությունից կհասնեք նրան ,ինչ ուզում եք ,դուք անմիջապես կդառնաք ինձ ատելի :Կպոկվեն մեզ կապող անտեսանելի կապերն ու մեզ կբաժանի աղաղակող անպատվության անդունդը:
Թող մեր հարաբերությունները մնան նախկինի պես:Եվ...սիրե՛ք ինձ,եթե ուզում եք,ես թույլ եմ տալիս...
' Ձեր բարեկամ՝ GENEVIÈVE.»
«Տիկի՛ն,թույլ տվեք ինձ էլ իմ հերթին Ձեզ հետ շիտակ խոսել,առանց սիրալիրության ու ակնարկների ,մի խոսքով,այնպես ,ինչպես կխոսեի ընկերոջս հետ ,որն ընդմիշտ որոշել է հեռանալ մենաստան:
Ես նույնպես չգիտեմ ,սիրո՞ ւմ եմ Ձեզ արդյոք:Ճիշտն ասած, ես դա հասկացա միայն այն բանից հետո ,որն այնպես վրդովվում է Ձեզ...
Հիշո՞ ւմ եք Մյուսսեի բանաստեղծությունը...
Musset
Je me souviens encor de ces spasmes terribles,
De ces baisers muets, de ces muscles ardents,
De cet être absorbé, blême et serrant les dents.
S'ils ne sont pas divins, ces moment sont horribles.
Հրաշալի է պահ այս,թե՞ սարսափելի,
Կարո՞ ղ եմ մոռանալ ես
Այս ջղակծկումներն ու հառաչները ,
Համր համբույրներն ու հարձակումը կոպիտ կրքի....
Մենք նույնպես շատ հաճախ ունենում ենք գարշանքի և անհաղթահարելի նողկանքի զգացողություն, երբ տարված հզոր բնազդի պոռթկմամբ ,ցածրանում ենք,իջնում ՝օգտվելով պատահական կապերից ...
Սակայն ,երբ կինը մեր ընտրյալն է ,միշտ լի անդիմադրելի հմայքով ,գրավչությամբ ,հրապուրում է,ինչպես հիմա Դուք եք ինձ հրապուրում , տիրանալը դառնում է անսահման երջանկություն,առավել այրող,ամբողջական...
Գգվանքները,փաղաքշանքները,Տիկի՛ն, դրանք սիրո քննություն են ...Եթե գրկախառնությունից հետո հանգչում է մեր կրակը ՝նշանակում է մենք խաբվել ենք,իսկ եթե աճում է՝ուրեմն սիրում ենք միմյանց:
Մի փիլիսոփա,որը չէր ընդունում այս տեսությունը , նախզգուշացնում էր բնության կողմից լարած թակարդի մասին :Բնությանը հարկավոր են կենդանի էակներ,ասում էր նա և ,որպեսզի մեզ ստիպի ստեղծել նրանց, նա թակարդի մեջ դնում է կրկնակի խայծ ՝Սեր և Ցանկասիրություն, հենց որ մենք բռնվում ենք ու,երբ անցնում է րոպեական արբեցումը ,անսահման տխրություն է տիրում մեզ,քանզի հասկանում ենք ,թե որքան խորամանկորեն խաբեցին մեզ...Մենք տեսնում ենք,զգում թաքնված,գաղտնի պատճառները ,որոնք հակառակ մեր կամքին դրդեցին ընկնել այդ ծուղակը:
Այդպես լինում է հաճախ,շատ հաճախ:Եվ այդ ժամանակ մենք վեր ենք կենում նողկանքով ....Բնությունը հաղթեց մեզ...
Այո՛, ես գիտեմ ,սառը և թեկուզ ոչ խելահեղ համբույրն անծանոթ շուրթերի, սևեռուն և ջերմ հայացքն աչքերի ,որոնք ես նախկինում չեմ տեսել ու չեմ տեսնի երբեք... Ես գիտեմ և բոլոր մնացած բաները ,որոնց մասին չեմ կարող գրել Ձեզ ,որոնք թողնում են հոգու մեջ ցավ ու տառապանք...
Բայց ,երբ սեր կոչվող կրքի ամպը պարուրում է երկու էակներին և նրանք երկար ժամանակ և մշտապես մտածում են միմյանց մասին ,երբ բաժանման ժամանակ էլ հիշողությունը շարունակում է արթուն մնալ և գիշեր ու ցերեկ նրա մեջ անդադար հայտնվում են դիմագծեր,ժպիտ,ձայնի հնչյուններ,երբ բոլոր մտքերին տիրում է մեկը՝ բացակայող և միաժամանակ աննահանջ քո դեմ կանգնած մի պատկեր,մի՞ թե բնական չէ,որ բացվեն գրկերը,հպվեն շուրթերն ու ձուլվեն մարմինները...
Մի՞ թե Դուք երբեք չեք զգացել համբույրի ծարավ ...Ասացե՛ք ,մի՞ թե շուրթերը չեն փափագում շուրթերի...մի՞ թե սիրտ թափանցող ջինջ հայացքը չի արթնացնի արյանդ մեջ անհաղթահարելի ,կրքոտ ցանկություն...
Դա ծուղակ է,ստոր ծուղակ ,կասեք Դուք:Ես գիտեմ դա:Ես պատրաստ եմ ընկնելու նրա մեջ:Ես ուրախ եմ դրա համար:Բնությունը սովորեցրել է մեզ փաղաքշել,որպեսզի թաքցնի իր խորամանկությունը ,և անկախ մեր կամքից դրդի մեզ սերունդ տալու...Դե,ուրեմն եկեք առևանգենք նրանից ցանկասիրությունը,տարփանքը ,յուրացնենք,վերափոխենք ,դարձնենք ավելի նրբագեղ,կատարյալ ,եթե ուզում եք:Խաբենք մեր հերթին այդ խորամանկ բնությանը:Անենք ավելին ,քան նա է ուզում,ավելին ,քան նա կարող էր , կամ կհամարձակվեր մեզ սովորեցնել:
Եվ այսպիսով ,քանի որ միտքը ամեն ինչ կարող է գեղեցիկ անել ,պոետիկանացնենք նաև ցանկասիրությունը,Տիկի՛ն,նույնիսկ նրա ամենակոպիտ դրսևորումները, նրա ամենտգեղ ձևերը,ամենահրեշավոր մտադրությունները...
Սիրենք ցանկասիրությունը ,ինչպես արբեցնող գինի,ինչպես հասուն պտուղը...սիրենք մարմինը ,որովհետև նա գեղեցիկ է,սպիտակ ու պիրկ ,կլորավուն և նուրբ ,քաղցր ՝ձեռքերի ու շուրթերի համար...
Երբ արվեստագետները փնտրում էին ամենանուրբ ,ամենամաքուր ձևերը ,նրանք ընտրեցին կանացի կուրծքը որպես կատարելություն...
Մի գիտական աշխատության մեջ ,բժշկական բառարանում կարդացել եմ կանացի կրծքի սահմանումը.«Կանացի կուրծքը կարելի է դիտարկել մի ինչ-որ բան ,որը միաժամանակ բերում է և՛ օգուտ , և՛ հաճույք»:Եթե դեմ չենք,նետենք «օգուտն» ու թողնենք հաճույքը: Մի՞ թե կուրծքը կունենար այդ հիասքանչ ձևը ,որը փաղաքշելու անդիմադրելի ցանկություն է առաջացնում ,եթե նախատեսված լիներ միայն երեխայի կերակրման համար:
Օ՜,Տիկին ,թող բարոյախոսները ամոթխածություն քարոզեն,իսկ բժիշկները զգուշություն,թող բանաստեղծները, միշտ իրենք իրենց խաբող այդ ստախոսները ,թող երգեն անսահման երջանկության ու մաքուր հոգիների միաձուլման մասին ,թող տգեղ կանայք հիշեն իրենց պարտքի մասին,իսկ դատող մարդիկ ՝իրենց անօգուտ գործերի մասին,թող տեսաբանները մնան իրենց տեսությամբ,իսկ քահանաները ՝իրենց պատվիրաններով ,իսկ մենք կսիրենք ցանկասիրությունը ,որն արբեցնում է,խենթացնում ,հասցնում ուժասպառության ու նորից հարուցանում...Այն քնքուշ է ամեն անուշահոտությունից,թեթև ՝զեփյուռից,սուր է ցավից...անհագ է..ստիպում է աղոթել..կատարել հանցանքներ ու սխրանքներ ...
Ուզո՞ ւմ եք ,Տիկին, կասեմ Ձեզ մի ճշմարտություն :
Երջանիկ են միայն այն կանայք , որոնց հաճախ են փաղաքշում :Նրանք ապրում են անհոգ,չունենալով տանջալից մտքեր,չունենալով ուրիշ ցանկություններ,բացի նոր համբույրի ցանկությունից,նույնքան քաղցր ու ծարավը հագեցնող ,ինչպեսին նախորդն էր:
Կանայք ,որոնց քիչ են փաղաքշում ,անվարժ,կամ հազվադեպ,ապրում են տանջված հազարավոր խղճուկ հոգսերից,փառասիրությամբ ու դրամի ծարավով,ամեն պատահականությամբ,որոնք առաջացնում են այդքան վիշտ:
Բայց կանայք,որոնք հագեցած են փաղաքշանքներից ,ոչ մի բանի կարիք չունեն,ոչինչ չեն ցանկանում,ոչ մի բանի համար չեն զղջում :Նրանք անրջում են,հանգիստ ժպտալով ,հազիվ անդրադառնում այն բանին ,ինչը մեկ ուրիշի համար անուղղելի դժբախտություն կհամարվեր ,քանզի ցանկասիրությունը փոխարինում է նրանց ամեն բան ,բուժում է ամեն ինչից, մխիթարում է ամեն ինչում:
Դեռ որքան ասելիք ունեի:
Անրի »:
Գի դը Մոպասան. «LES CARESSES»....«Փաղաքշանք»
Համարձակվեցի « մի թեթև» կրճատումներով թարգմանել.....ստացվեց երևի ..)))) ))) իսկ սխալներ (որոնք անշուշտ կլինեն) ուղղելու համար չափազանց հոգնած եմ...)))) Ներեցեք )))
Իրոք, առանց մեկը մյուսի անհնար է . եթե ծնվում է Նորին մեծություն ՍԵՐԸ, ապա անմիջապես նրան հետևում է կիրքը /ցանկասիրություն բառը չեմ սիրում/: Ինչ հզոր հոսանք է ներխուժում սիրտդ, երբ պարզապես առաջին անգամ բռնում ես ձեռքը...առաջին հպումը , առաջին շփումը մարմնի , իսկ հետոն կարծում եմ լրիվ տրամաբանական է, իսկ հակառակը կարծում եմ պիտի որ աննորմալ լիներ... Միգուցե սիրո վեհությունը դրանից տուժում է, իջնում , նսեմանում, բայց գեղեցիկը փնտրողը դրա մեջ էլ կտեսնի գեղեցիկը , չէ որ դա էլ սիրո ծնունդ է ու շարունակություն: Բարև , Լիլի ջան, էս ինչ հրաշքներ ես գրի առնում էստեղ, պարզապես պոկվել չեմ կարողանում, որ գնամ քնելու /առավոտյան 6-ին պիտի արթնանամ. գրողի ծոցը....կարդում եմ/: Քիչ առաջ կարդացի "Ձայնը". էնքան տպավորված ու հուզված էի, որ ոչինչ ասել չկարողացա....Շնորհակալություններ,բարեկամս....
ОтветитьУдалить....և կան կանայք , որոնք օգնում են քեզ հանվել , իսկ դու օգնում ես հագնվել.... Ուրիշ ես դու... Սիրում եմ քեզ......./Պ.Սեվակ/:
ОтветитьУдалить/////Սա` հենց էնպես....
Շնորհակալ եմ ,Լիլի ջան, նաև նրա համար , որ ևս մեկ անգամ "ստիպեցիր " վայելել Սևակ,որն այնքան քիչ եմ անում վերջերս ժամանակի պակասի պատճառով միայն... Փաստորեն սխալ էի հիշում վերջին տողերը . ահա ,թե ինչ է լինում , երբ ծուլանում ես, չես վերընթերցում ` հույսդ դնելով "մոտավորապեսի " վրա ... Լիլի ջան , ինձ կներես իմ ոչ "հայեցի" չակերտների համար, որովհետև ,երբ դնում եմ մյուսները , հաստատելուց հետո ներսում գրված բառը չի պահպանվում... Մի խոսքով չգիտեմ ` ինչպես է արվում...
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ նաև այսքան առատ ու շռայլ ջերմության համար, որի կարիքը շատ-շատ կա:Շնորհակալ եմ քո արարած էս գողտրիկ աշխարհի համար: Օրվա վազքից հոգնած երբ տուն եմ գալիս ,վերջացնում կենցաղային ձանձրալի հոգսերը, քնեցնում փոքրիկիս, գիտեմ,որ կեսգիշերին արդեն մի հաճելի , հանգստացնող "գործ" ունեմ, կարճ ասած` մի լավ բան կա օրվա վերջում` քո աշխարհ այցելելն է...
Շնորհակալ եմ....
Շնորհակալ եմ ,Լիլի ջան, նաև նրա համար , որ ևս մեկ անգամ "ստիպեցիր " վայելել Սևակ,որն այնքան քիչ եմ անում վերջերս ժամանակի պակասի պատճառով միայն... Փաստորեն սխալ էի հիշում վերջին տողերը . ահա ,թե ինչ է լինում , երբ ծուլանում ես, չես վերընթերցում ` հույսդ դնելով "մոտավորապեսի " վրա ... Լիլի ջան , ինձ կներես իմ ոչ "հայեցի" չակերտների համար, որովհետև ,երբ դնում եմ մյուսները , հաստատելուց հետո ներսում գրված բառը չի պահպանվում... Մի խոսքով չգիտեմ ` ինչպես է արվում...
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ նաև այսքան առատ ու շռայլ ջերմության համար, որի կարիքը շատ-շատ կա:Շնորհակալ եմ քո արարած էս գողտրիկ աշխարհի համար: Օրվա վազքից հոգնած երբ տուն եմ գալիս ,վերջացնում կենցաղային ձանձրալի հոգսերը, քնեցնում փոքրիկիս, գիտեմ,որ կեսգիշերին արդեն մի հաճելի , հանգստացնող "գործ" ունեմ, կարճ ասած` մի լավ բան կա օրվա վերջում` քո աշխարհ այցելելն է...
Շնորհակալ եմ....
ա՜....)))) որքան եմ սիրում առանց հրավերքի...«հոգու կանչով» իմ աշխարհ հյուր եկողներին...ինձ էլ քեզ հետ է շատ «հարմարավետ ու հաճելի » ,սիրելի Աննա ... Գիտես,ձեզնից յուրաքանչյուրն իր «համն ու հոտն ունի» ...իր «անկրկնելի բույրը ...», իր հետքը... «այցեքարտը» ...միանգամից կռահում եմ ,թե ով է ինձ այցելել...)))) սիրում եմ բոլորիդ ...չեմ սիրում ,ավելի ճիշտ ,«վախենում եմ » միայն «քսերոքսի մեքենաներից» (ոնց կասեր իմ շատ սիրելի բարեկամ....) )))) նրանք անկոչ հյուրեր են ...իսկ անկոչ հյուրը ՝«Незваный гость хуже татарина» կա մի այսպիսի արտահայտություն...))))
ОтветитьУдалитьԻսկ բանաստեղծությունը ինձ նման հետաքրքրասերներին օգնելու համար էր...որ ավելորդ ժամանակ չկորցնեն....միանգամից կարդան )))
Որպեսզի թաթարներն ինձանից չնեղանան ,պարզաբանեմ. այս արտահայտությունը ծագել է այն ժամանակ ,երբ Ռուսաստանը գտնվել է մողոլ-թաթարական լծի տակ ...բնականաբար, նրանք ատում էին բռնակալ ,անկոչ , ագահ,կատաղի հյուրերին , որոնք տուն էին մտնում միայն թալանի ու կողոպուտի համար ))))
ОтветитьУдалитьՎայ, Լիլի ջան, էս ինչ լավն ես դու . քեզ հետ հավասարապես հաճելի է թե այն պահին, երբ մի քիչ տխուր ես կամ մռայլ և թե ուրախ պահերին . զարմանալի մարդ ես...
ОтветитьУдалитьՓոքրիկս 2.5 տարեկան է . արդեն 2 ամիս է, ինչ մանկապարտեզ է գնում ` էն էլ մեծ սիրով... Պարզապես խեղճ ճուտիկը ստիպված է արթնանալ առավոտյան ժամը 7.30-ին. դրանից եմ մի քիչ նեղվում.../Հա,ասեմ,որ 8 ու 9-ը ինձ մոտ Ր և Չ տառերն են...էլի չստացվեց/...
Իսկ քեզ, Լիլի ջան, շնորհակալ եմ `այսօրվա չափաբաժին ջերմությունը կրկին ուղարկելու համար...Գրկում եմ ամուր-ամուր...
ա՜...))) արևագնդիկ է...համովի՜կ...փափլիկ...տաքու՜կ-տաքու՜կ...սիրե՛մ..սիրե՛մ...սիրե՛մ...)))) Թող պահի Աստված նրան ու ընտանիքդ իր Սուրբ Անվան զորությամբ...
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ ,սիրելի Աննա...որ կիսում ես Աշունս ... գիտես ,չէ ,որ տարվա այս եղանակն ինձ «վերակենդանացնում է» ...))) իսկ հետո... հետո կիջնի «ճերմակ լռություն» ))))
Լիլի ջան , անկեղծ ասած էնպես եմ վախենում էդ ճերմակ լռությունից . մի տեսակ ճնշվում եմ ձմռանը , պողպատե ծանրություն ասես իջնի սրտիս... աշունն էլ շաաաաաաաաաաաաաատ կսիրեի , եթե նրան հաջորդող փնթփնթան ու սառը ծերուկի վախը չլիներ.... չգիտեմ ... Երանի քեզ,որ վերակենդանանում ես, սիրում ես, իսկ ես լրիվ հանգչում եմ, սառում, անջատվում... Այ հիմա ես արդեն դեպրեսիայի մեջ եմ, ու սկսել եմ հաշվել օրերը , թե երբ է վերջանալու ձմեռը ... Մրսեցի...
ОтветитьУдалить