-Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...
«Չի եղել մի օր ,որ ես չսիրեմ քեզ...Չի եղել մի գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...Եվ չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք ինձ հեռու են պահում իմ կյանքի սրտից ....ստիպում են լինել հեռու քեզանից...»
«Իմ միակ Ժոզեֆինա,հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում,որտեղ ես մենակ եմ...Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն..դու ես իմ միակ միտքը ,երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարածները,որոնք մարդիկ են կոչվում,ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը...ձեռքս դնում եմ սրտիս,ուր քո նկարն է...նայում եմ....ու սերն ինձ համար անսահման պայծառ երջանկություն է թվում ՝մթագնած միայն քեզ հետ բաժանումով... Դու կգաս ,չէ՞, Կլինե՞ս կողքիս... Իմ գրկի մեջ...Արի՜...Արի՜..»:
«Սիրելիս,խնդրում եմ ,հաճախ մտածիր իմ մասին...գրիր ամեն օր...Դու կա՛մ լավ չես զգում քեզ,կա՛մ չես սիրում ինձ...մի՞թե կարծում ես ,որ իմ սիրտը մարմարից է ...Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են...Ակնհայտ է,որ դու լավ չես ճանաչում ինձ...Ես չեմ կարող հավատալ դրան...Դու ,որին բնությունն օժտել է բանականությամբ,քնքշությամբ,գեղեցկությամբ,Դու՝ միակ թագուհին իմ սրտի...Դու ...և ,իհարկե,Ձեզ լավ հայտնի է ,թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման.... »:
Նկ.,Ժակ Լուի Դավիդ,ժոզեֆինայի և Նապոլեոնի թագադրությունը Փարիզի Աստվածամոր Տաճարում
«Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած արբեցուցիչ երեկոն հանգիստ չեն տալիս իմ զգացմունքներին...անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա,այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած եք , տխուր կամ անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:
«Եթե դու ինձ այլևս չես սիրում,ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....
Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել,մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ»...
« Իմ պահապան հրեշտակը,որն ամենադժվար պահերին հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող նա քեզ պաշտպանի միայն ...»:
«Ես սիրում եմ քեզ...
Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ...շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
Ես առանց քեզ ոչինչ եմ .....Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ ...
Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...
Հազար համբույր քո աչքերին,քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը,երբ ես նետում էի քո գուլպաները,քո մետաքսներն ու սեղմում քեզ այնպես ,որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում...Օ՜հ,ինչու բնությունը չի ստեղծել նման հնարավորություն...Ինչ հրաշալի կլիներ...»:
Նապոլեոնը կարող էր նաև գրել այսպիսի նամակ...)))
Նկ.Ժակ Լուի Դավիդ,Նապոլեոնի և Ժոզեֆինայի թագադրությունը
«Ես այլևս քեզ չեմ սիրում...Հակառակը,ատում եմ քեզ :Դու մի զզվելի ,հիմար ,անհեթեթ կին ես:Դու ինձ բոլորովին չես գրում:Դու չես սիրում քո ամուսնուն:Դու գիտես ,թե որքան ուրախություն են պատճառում քո նամակները նրան ու չես կարող թեթևակի մի քանի տող գրել:
Հետաքրքիր է,այդ ինչով ես զբաղված ամբողջ օրը,Մադամ:Այդ ինչ անհետաձգելի գործեր են խլում ձեր ժամանակը,որոնք խանգարում են Ձեզ գրել Ձեր շատ լավ սիրեկանին:
Ինչն է խանգարում Ձեր քնքուշ ու հավատարիմ սիրուն,որը Դուք նրան խոստացել էիք...Եվ ով է Ձեր նոր գայթակղիչը...նոր սիրեցյալը,որը հավակնում է Ձեր ողջ ժամանակին ,թույլ չտալով Ձեզ զբաղվել ամուսնով...???
Ժոզեֆինա զգուշացիր ,մի գեղեցիկ գիշեր ես կկոտրեմ քո սենյակի դուռն ու կկանգնեմ քո առջև :
Իսկ իրականում ,իմ սիրելի ընկեր, ինձ մտահոգում է այն,որ չեմ ստանում քեզանից լուրեր...Արագ գրիր ինձ չորս էջ նամակ ու միայն այն հաճելի բաների մասին,որոնք կլցնեն իմ սիրտը ուրախությամբ ու գորովանքով...
Հուսով եմ ,շուտով կսեղմեմ քեզ գրկիս մեջ ու կծածկեմ քեզ միլիոնավոր համբույրներով ՝այրող,ինչպես արևի շողերը հասարակածում.
Բոնապարտ»:
Յոզեֆ Մանես,Ժոզեֆինա

«Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին ,որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո ...ես կհրամայեի պոկել այն ինձանից....
Ա՜խ, Ժոզեֆինա...Ժոզեֆինա.....»:
«Հիշու՞մ ես բառերն այն,որ ասեցի քեզ մի օր...
-Բնությունը պարգևել է ինձ ուժով ,աներեր ոգով...

Իսկ քեզ ՝ հյուսել է ժանյակներից ու օդից ...
Մնա՜ս բարով...Ա՜խ,եթե դու դադարել ես սիրել ինձ ,նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ...
Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»:
«Այն օրը,երբ դու կասես,-չեմ սիրում քեզ այլևս,-կդառնա իմ սիրո կամ իմ կյանքի վերջին օրը..Նկ.,Ժակ Լուի Դավիդ,ժոզեֆինայի և Նապոլեոնի թագադրությունը Փարիզի Աստվածամոր Տաճարում
«Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած արբեցուցիչ երեկոն հանգիստ չեն տալիս իմ զգացմունքներին...անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա,այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած եք , տխուր կամ անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:
«Եթե դու ինձ այլևս չես սիրում,ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....
Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել,մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ»...
« Իմ պահապան հրեշտակը,որն ամենադժվար պահերին հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող նա քեզ պաշտպանի միայն ...»:
«Ես սիրում եմ քեզ...
Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ...շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
Ես առանց քեզ ոչինչ եմ .....Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ ...
Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...
Հազար համբույր քո աչքերին,քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը,երբ ես նետում էի քո գուլպաները,քո մետաքսներն ու սեղմում քեզ այնպես ,որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում...Օ՜հ,ինչու բնությունը չի ստեղծել նման հնարավորություն...Ինչ հրաշալի կլիներ...»:
Նապոլեոնը կարող էր նաև գրել այսպիսի նամակ...)))
Նկ.Ժակ Լուի Դավիդ,Նապոլեոնի և Ժոզեֆինայի թագադրությունը
«Ես այլևս քեզ չեմ սիրում...Հակառակը,ատում եմ քեզ :Դու մի զզվելի ,հիմար ,անհեթեթ կին ես:Դու ինձ բոլորովին չես գրում:Դու չես սիրում քո ամուսնուն:Դու գիտես ,թե որքան ուրախություն են պատճառում քո նամակները նրան ու չես կարող թեթևակի մի քանի տող գրել:
Հետաքրքիր է,այդ ինչով ես զբաղված ամբողջ օրը,Մադամ:Այդ ինչ անհետաձգելի գործեր են խլում ձեր ժամանակը,որոնք խանգարում են Ձեզ գրել Ձեր շատ լավ սիրեկանին:
Ինչն է խանգարում Ձեր քնքուշ ու հավատարիմ սիրուն,որը Դուք նրան խոստացել էիք...Եվ ով է Ձեր նոր գայթակղիչը...նոր սիրեցյալը,որը հավակնում է Ձեր ողջ ժամանակին ,թույլ չտալով Ձեզ զբաղվել ամուսնով...???
Ժոզեֆինա զգուշացիր ,մի գեղեցիկ գիշեր ես կկոտրեմ քո սենյակի դուռն ու կկանգնեմ քո առջև :
Իսկ իրականում ,իմ սիրելի ընկեր, ինձ մտահոգում է այն,որ չեմ ստանում քեզանից լուրեր...Արագ գրիր ինձ չորս էջ նամակ ու միայն այն հաճելի բաների մասին,որոնք կլցնեն իմ սիրտը ուրախությամբ ու գորովանքով...
Հուսով եմ ,շուտով կսեղմեմ քեզ գրկիս մեջ ու կծածկեմ քեզ միլիոնավոր համբույրներով ՝այրող,ինչպես արևի շողերը հասարակածում.
Բոնապարտ»:
Յոզեֆ Մանես,Ժոզեֆինա
Комментариев нет:
Отправить комментарий