Мой список блогов

вторник, 14 мая 2013 г.

Adele,իմ սիրելի հրեշտակ....

նկ.Աննա Ռազումովսկայա














«Մի քանի խոսք քեզանից,սիրելի Adele,նորից փոխեցին իմ տրամադրությունը :Այո՛,դու կարող ես անել ինձ հետ այն,ինչ ուզում ես:Իսկ վաղը անպայման կմեռնեմ  ,եթե քո ձայնի կախարդական հնչյուններն ու քնքուշ հպումը քո պաշտելի  շուրթերի կյանքի շունչ չտան ինձ:Ինչպիսի հակասական զգացմունքներով պառկեցի քնելու:
Երեկ,Adele,ես կորցրի հավատս քո սիրո հանդեպ և մահ էի փնտրում:

Ես ասացի ինքս ինձ.«Եթե ճիշտ է ,որ նա չի սիրում ինձ,եթե   իմ մեջ ոչ մի բան չվաստակեց   օրհնությունը նրա սիրո ,առանց որի իմ կյանքը զրկվում է  հրապույրներներից,սա մի՞թե պատճառ չէ մեռնելու: Պե՞տք է , որ ես  ապրեմ հանուն անձնկանան երջանկության : Ո՛չ ,իմ ամբողջ գոյությունը նվիրված է միայն նրան,նույնիսկ նրա կամքին հակառակ:Եվ ի՞նչ իրավունքով ես համարձակվեցի հետամտել նրա սիրուն: Մի՞թե ես հրեշտակ եմ կամ աստվածություն :Ես սիրում եմ նրան, դա ճիշտ է:Ես պատրաստ եմ ուրախությամբ զոհաբերել  այն ,ինչ նա կցանկանա.ամեն ինչ ,նույնիսկ նրա կողմից սիրված  լինելու հույսը:Աշխարհում չկա ավելի մեծ նվիրվածություն ,քան իմն է նրա ..նրա ժպիտի ...նրա մի հայացքի հանդեպ...
Բայց մի՞թե կարող եմ ես ուրիշ լինել :Մի՞թե նա չէ իմ ողջ կյանքի նպատակը:
Եթե նա ցուցաբերի անտարբերություն իմ հանդեպ,նույնիսկ ատելություն,դա կլինի իմ դժբախտությունը ,իմ վերջը:Բայց դա չի վնասի  նրա երջանկությանը:Այո,եթե նա անկարող է սիրել ինձ,ես միայն ինձ պիտի մեղադրեմ դրանում :Իմ պարտքն է կրնկակոխ հետևել նրան,լինել նրա կողքին,բոլոր վտանգների համար ծառայել որպես խոչընդոտ  ,ծառայել որպես փրկարար կամրջակ,առանց դադրելու կանգնել նրա ու բոլոր տխրությունների միջև ,չակնկալելով որևէ երախտագիտություն:Միայն անսահման երջանկություն կպարգևի   ինձ ,եթե երբեմն թույլ տա իրեն խղճալի հայացք նետել իր ծառայի վրա և հիշի նրան վտանգի պահին:Ահա այսպես...Եթե նա միայն  թույլ տա ինձ  դնել իմ կյանքը այն բանի համար ,որպեսզի  գուշակեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը, կատարեմ ամեն քմահաճույքները...Եթե միայն նա թույլ տա ինձ համբուրել զարմանահրաշ հետքերն իր ,եթե նա գոնե համաձայնի հենվել ինձ վրա իր կյանքի դժվար պահերին ,այդ ժամանակ ես կտիրանամ միակ երջանկությանը,որին ձգտում եմ....Բայց եթե ես  հանուն նրա պատրաստ եմ զոհաբերելու ամեն ինչ,պե՞տք է ,որ նա շնորհակալ լինի ինձ:Նրա մեղքո՞վ  է,որ սիրում եմ իրեն :Պետք է համարի ,ո՞ր պարտավոր է սիրել ինձ :Ո՛չ...Նա կարող է ծիծաղել իմ նվիրվածության վրա,իմ ծառայությունները ընդունել ատելությամբ, արհամարհանքով մերժել իմ բոլոր երկրպագությունները,ընդ որում, ես մի պահ անգամ իրավունք չեմ ունենա տրտնջալու  ,բողոքելու այդ հրեշտակի դեմ .չի լինի բարոյական իրավունք կասեցնելու  իմ շռայլությունը նրա հանդեպ ,շռայլություն ,որը նա արհամարհում է:Իմ յուրաքանչյուր օր պիտի նշվի նրա հանդեպ  զոհաբերությամբ:Նույնիսկ իմ մահվան օրը չի անհետանա   իմ չվճարված պարտքը նրա առջև...»:

Այսպիսին էին իմ մտքերը ,սիրելի Adele , երեկ գիշեր  ինձ այցելած մտքերը...Միայն հիմա նրանք խառնվում են երջանկության հույսով ,մեծ երջանկության,որի մասին առանց հուզմունքի չեմ կարող մտածել...
Դա ճի՞շտ է,որ դու սիրում ես ինձ,Adele...Ասա,ու ես կհավատամ այդ զարմանալի  մտքին .
չէ՞ որ դու չես կասկածում  ,որ ես կխենթանամ ուրախությունից,նետելով իմ կյանքը քո ոտքերի տակ ,համոզված լինելով ,որ կդարձնեմ քեզ նույնքան երջանիկ,որքան երջանիկ եմ ես,համոզված լինելով ,որ դու կհիանաս ինձնով այնպես,ինչպես ես եմ հիանում քեզնով:
Օ՜,քո նամակը վերականգնեց անդորրն իմ հոգու,քո բառերը,արտասանած այս գիշեր ՝լցրին իմ սիրտը երջանկությամբ:Հազար երախտագիտություն,Adele,իմ սիրելի հրեշտակ...եթեմիայն  ես կարողանայի ընկնել քո առջև ,ինչպես աստվածության ...ինչ երջանկություն բերեցիր դու ինձ ...
Аdieu, аdieu,ես կանցկացնեմ հրաշալի գիշեր ՝երազելով քո մասին....
Քնի՛ր հանգիստ..Թույլ տուր քո ամուսնուն ,որ վերցնի տասներկու համբույրները ,որոնք դու խոստացել էիր նրան,բացի նրանցից ,որոնք դեռ չես խոստացել...»:

P.S. Ահա ,այսպիսի կրքոտ ,խելահեղ սեր ...քանի դեռ Հյուգոյի կյանք  փոթորկի նման չէր ներխուժել Նա ՝ երիտասարդ դերասանուհին...Փարիզի ամենագեղեցիկ և փայլուն կանացից մեկը՝Ջուլիետտան ....
Ջուլիետտա Դրուեն երիտասարդ գրողի սրտում մի այնպիսի Սեր հրդեհեց ,որն   անգամ նա  չէր էլ պատկերացրել,որի մասին   նույնիսկ  չէր էլ ենթադրել  անփորձ ու սիրո  հարցերում անտարբեր Ադելի հետ անցկացրած համատեղ կյանքի բոլոր տարիներին...

Հետաքրքիր է ինձ ...ու շատ ...և  ո՞ւր «չքվեց զոհաբերական ...անձնազոհ..անձնուրաց  սերը» )))
Խնդրում եմ ,միայն  թե չասեք. «C’est la vie »  )))

Комментариев нет:

Отправить комментарий