«Եթե ուզում ես ինչ-որ բան անել , մի վախեցիր ինչ -որ սխալ բան անելուց ,մի վախեցիր սխալվելուց,մի վախեցիր , որ սխալններ ես գործում :Շատերը կարծում են ,որ իրենք կդառնան լավը ,եթե չանեն ոչ մի սխալ բան »:
«Ավելի լավ է ունենալ ջերմ սիրտ,եթե նույնիսկ այն մեզ արժի բազմաթիվ սխալներ,քան լինել սահմանափակ և չափազանց զգուշավոր»:
«Թող ես անձամբ ստանամ հարվածներ,անեմ տարբեր սխալներ,հաճախ լինեմ շատ սխալ,բայց դա այնքան էլ սարսափելի չէ ,որովհետև ամեն դեպքում ,ես հիմնականում ճիշտ եմ դուրս գալիս...»՝
«Միշլեն ճիշտ էր ասում «Une femme est une malade»-Կանայք փոփոխական են,Թեո, փոփոխական ,ինչպես եղանակը:Իհարկե,նա ով ունի աչքեր ,կտեսնի ինչ-որ լավ ու գեղեցիկ բան ցանկացած եղանակի մեջ, նա կհամարի ձյունը գեղեցիկ ,կհամարի գեղեցիկ արևն այրող,հողմն ու անդորրը,ցուրտն ու տապը,նա կսիրի տարվա ցանկացած եղանակը, և չի ցանկանա հրաժարվել տարվա ոչ մի օրվանից,և հոգու մեջ ուրախ է նրանով,որ ամեն ինչ ընթանում է ,ինչպես ընթանում է...Բայց եթե մարդն այսպես է վերաբերվում եղանակին ու տարվա եղանակների փոփոխությանը և նույն կերպ ընկալում է կնոջ փոփոխականությունը ,եթե նա հոգու խորքում հավատում է ,որ ցանկացած հանելուկ ունի իր պատճառը և հաշտվում այն բանի հետ,որն ինքը չի հասկանում,կրկնում եմ ,եթե անգամ կյանքին կարելի է վերաբերվել այս կերպ ,բայց և այնպես , մեր սեփական բնավորությունն ու կարծիքը ոչ ցանկացած և ամեն պահի կգտնվի համաձայնության ու ներդաշնակության մեջ կնոջ բնավորությանն ու կարծիքին ,որի հետ մենք կապված ենք,և այդ ժամանակ ոչ մի քաջություն,հավատ ,կենսուրախություն չի փրկի տագնապից ,անհանգստությունից ,կասկածներից ու չբավարարված լինելու զգացողությունից...»:
« Ինձ միշտ ահավոր դուր են եկել Դորեի բառերը.«Ես ունեմ եզան համբերություն»:Ես նրանց մեջ տեսնում եմ ինչ-որ լավ բան,որոշակի համոզմունք և ազնվություն,կարճ ասած ,այս բառերի մեջ խոր իմաստ է թաքնված՝իսկական նկարչի խոսք :
Երբ մտածում ես մարդկանց մասին ,որոնց սրտից դուրս են գալիս նման խոսքեր, ապա բոլոր այն շաղակրատանքները «բնական օժտվածության » մասին ,որոնք այնքան հաճախ ես լսում նկարներ վաճառողներից ,ինձ թվում են ագռավի զազրելի կռնչոց :« Ես նկարիչ չեմ» ,-ինչպե ՞ս կարելի է այդքան դաժանաբար հրաժարվել ինքդիրենից :Մի ՞թե չի կարելի համբերատար լինել :Մի ՞թե չի կարելի սովորել համբերություն բնությունից , տեսնելով ,թե ինչպես դանդաղ հասունանում է ցորենը ,տեսնելով,թե ինչպես է աճում ամեն բան:Մի ՞թե հնարավոր է համարել ինքդ քեզ այդքան մեռած ,որ թույլ տաս մտածել,որ այլևս երբեք չես աճի...Մի ՞թե կարելի է միտումնավոր խոչընդոտել սեփական զարգացմանը...Ասում եմ այս ամենն այն բանի համար,որպեսզի բացատրեմ ,թե ինչու խոսակցություններն այն մասին ,օժտված ես դու ,թե ոչ,ինձ թվում են այդքան հիմար..»:
«Բարեբախտաբար մենք մնում են անփոփոխ հիմարներ և միշտ հույս ունենք»:
«Միայնությունը բավականին մեծ դժբախտություն է.բանտի նման մի բան»:
«Գեղանկարչությունն ու սանձարձակությունը անհամատեղելի են ,ահա հենց սա է գարշելին»:
«Երբ ինչ-որ բան քո ներսում ասում է«Դու նկարիչ չես» ,անմիջապես սկսիր նկարել :Տղաս,-միայն այդ կերպ դու կլռեցնես քո ներքին ձայնը:Նա ,ով լսելով այդ ձայնը կվազի ընկերների մոտ և կբողոքի իր վատ բախտից ,կորցնում է իր արիության մի մասը,մի մասն այն լավի ,որ կա իր մեջ»:
«Ի ՞նչ է նկարչությունը:Ինչպե ՞ս տիրապետել նրան :Դա անտեսանելի պատի միջով անցնելու կարողություն է ,որը կանգնած է այն բանի միջև ,ինչ դու զգում ես և ՝այն,ինչ կարող ես դու անել»:
«Թեո.
-Արվեստից կրոն մի սարքիր:
Վան Գոգ.
-Համենայն դեպս դա քրիստոնեությունից ավելի լավ է »:
«Կյանքում միշտ օգտակար է երևալ մի փոքր հիմար,որովհետև ես ժամանակ պիտի շահեմ, որպեսզի սովորեմ»:
«Մարդն իր հոգու խորքում վառ կրակ է կրում,որքան էլ պարադոքսային հնչի ,ոչ- ոք չի ուզում վերցնել կամ ջերմանալ նրա մոտ...բոլոր անցորդները նկատում են միայն ծուխը ,որը դուրս է գալիս ծխնելույզից ...և գնում իրենց ճանապարհով»:
Հ.Գ. Որքան եմ սիրում էպիստոլյար ժանրը... հուզական ,բարոյական,հոգեբանական մենախոսություն կամ երկխոսություն նամակների տեսքով...
Վան Գոգի նամակներն ահա այդ ժանրի գլուխգործոցներ են... և նրա « բանավոր նկարները» նույնքան արտահայտիչ են ու չեն զիջում գեղանկարչությանը...
Van Gogh, Starry Night over the Rhône
Նա խոսքին շատ լուրջ էր վերաբերվում ...այլ կերպ չէր էլ կարող լինել Վան Գոգի վերաբերմունքը խոսքին ,քանզի նա «պոեզիան ավելի ահավոր էր համարում ,քան գեղանկարչությունը» (լավի առումով ահավոր):
Ես միշտ կատարում եմ խոստումներս...)))Հիշում ես,իմ փոքրիկ բարեկամ,խոստացել էի քեզ Վան Գոգի նամակները թարգմանել...խնդրեմ... Շնորհակալ չլինես..)))) Ես մեծ ուրախությամբ եմ սա արել...)))) մնացածը-երբ վերադառնամ...)))
ОтветитьУдалитьՁեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьԼիլի՜...ինչքան ուրախ եմ, որ մտնելով միանգամից տեսա այս գրառումը...կարծում էի չես հիշի, որ գրես...բայց...ա՜հ, շատ շնորհակալ եմ, բարեկամս...սրանք իսկական գոհարներ են
ОтветитьУдалить))))) և աչքով անող սմայլիկ ..))))))))))»»
Удалить