«Ոչ թե առվակ ,այլ ծով պիտի լիներ նրա անունը»,-նրա մասին ասում էր Բեթհովենը....Յ. Ս. Բախը միակ տաղանդավորը չէր Բախերի ընտանիքում...Բախերն աշխարհին ավելի քան հիսուն հայտնի երաժիշտներ ու կոմպոզիտորներ են տվել...
Իսկ Յոհան Սեբաստյան Բախը ամենանշանավորն էր...
Հարմոնիան առաջինը,-ասում էր Բախը...Հարմոնիայի իմացությամբ Բախն անգերազանցելի էր...Չկա մեկը ,որի հետ հնարավոր լինի համեմատել նրան ...
Թերևս այդ պատճառով էր,որ նա ահավոր չէր սիրում «չլուծված » ակկորդեր...երաժշտական ֆրազաների կտորները պարզապես «հոշոտում էին »հանճարեղ երաժշտի լսողությունը՝ դառնալով կոմպոզիտորին ափերից հանելու «ամենահուսալի» միջոց ...)))
Մի անգամ մի միջակ երաժիշտ տեսնելով ներս մտնող Բախին , շփոթահար դադարեցնում է նվագն ու վեր թռչում տեղից ,ընդհատելով նվագն անբարհենչուն(դիսոնանս) ակկորդի վրա...
Դժվար է նկարագրել Բախի զայրույթի չափը ... Բանի տեղ չդնելով նվագողին ,նա կատաղությամբ նետվում է գործիքի վրա ...նույնիսկ չնստելով՝հասցնում է անիծյալ ակկորդը հարկավոր կադանսի ..այնուհետև թեթևացած շունչ քաշում և շտկում կեղծամը...)))
«Օդ»-ի «պոեզիան...» :
Չքնաղ ստեղծագործություն է , բյուրղյա հնչողությամբ,մեղեդայնությամբ ,տիեզերական , զարմանալի զգայունությամբ ,որն ասես մեզ հասցնում է հավերժության եզրին ,ճանաչել տալով վայելչագեղությունը,վեհն ու մեծափառությունը՝ հետ բերում... )))
Բայց ինչո՞ւ «ՕԴ» :
«Օրկեստրային թիվ 3 սյուիտ,ռե մաժոր»-ն իր մեջ շատ մասեր էր պարունակում ,որոնցից մեկը կոչվում էր AIR....Գիտեք ,այստեղ AIR - օդը՝ անգլերենից բառացի թարգամանություն չէ ,այլ ֆրանսերեն նշանակում է «արիա» , այսինք՝ երաժշտական ձևերի տարատեսակ... Երևի Բախը չէր էլ ենթադրում,որ իր ստեղծագործությունը դարեր անց կկոչվի ոչ կոռեկտ՝ «ՕԴ...» )))
19-րդ դարավերջին գերմանացի ջութակահար Ավգուստ Վիլհելմը մշակելով այս ստեղծագործությունը ,փոխում է նրա տոնայնությունը ,որն էլ թույլ է տալիս այն ամբողջությամբ նվագել մի լարի՝ սոլ-ի վրա ... Հենց այդպես էլ կոչվեց՝«Air on G string»:
Հետաքրքիր տեղեկություններ Բախի մասին...
Հայրը շուտ է մահացել,նրան դաստիարակել է ավագ եղբայրը՝ երգեհոնահար Իոհան Քրիստոֆ Բախը...
Եղբայրն ուներ ճանաչված կոմպոզիտորների «մոդայիկ» ստեղծագործությունների հավաքածու...Pachelbel, Buxtehude... և այլն:Նա դրանք փակի տակ էր պահում...չգիտես ինչու պատանի Բախին հատկապես այդ հավաքածուն էր հետաքրքրում...))» Մի օր նրան հաջողվում է թաքուն ճաղերի արանքից դուրս քաշել նոտաները...Սկսում է արտագրել ...Այդ ամենն անում էր գիշերով,լուսնի լույսի ներքո ,քանզի մոմն այն ժամանակ չափազանց թանկ էր...Բախը վեց ամսվա ընթացքում արտագրում է նոտաները,բայց ավարտին մոտ եղբայրը «բռնեցնում է» նրան հանցանքի վայրում...))) և վերցնում ձեռքից ,թե օրիգինալը,թե «պատճենը»...))» Բախի վիշտն անսահման էր ...Սրբելով արցունքները ,նա բացականչում է.
-Ես ինքս կգրեմ այդպիսի երաժշտություն...ավելի լավը կգրեմ...
Եղբայրը ծիծաղում է ի պատասխան ՝ասելով.
- Մի՛ շատախոսիր,գնա քնելու ...))»
Բախը կատարեց իր խոստումը .....
Պարզ չէ ,թե ինչու, բայց Բախը սիրում էր քնել երաժշտության ներքո...Երեկոյան ,երբ պառկում էր անկողնում,երեք տղաները նրա համար հերթով նվագում էին կլավեսինի վրա ...)))
Բոլոր Բախերը երաժիշտներ են եղել,բացի Բախերի դինաստիայի հիմնադիրից..Նա հացագործ էր...բայց ,ասում են ,որ նա շատ է սիրել երաժշտությունը և նվագել է կիթառի նման ինչ-որ գործիք...
Մի անգամ երիտասարդ Բախը մեկնում է Համբուրգ լսելու երգեհոնահար Ռայնկենի կատարումը... Ուրախ և աղմկոտ Համբուրգում արագ է վերջանում նրա գումարը , և նա վերադառնում է տուն՝ ունենալով գրպանում մի քանի մանրադրամ ... Ճանապարհին սոված ստամոքսի «ելևէջները» սկսում են անխղճորեն խլացնել Ռայնկենի ստեղծագործությունը ...:))» Նա ահավոր քաղցած էր...Ճանապարհին հանդիպում է մի պանդոկ ,որտեղից գլխապտույտ առաջացնող համեղ հոտեր էին գալիս... Նա հաշվեց մանրադրամը...Այն չէր հերիքում նույնիսկ ամենահամեստ ճաշ պատվիրելու համար...
Դուրս եկավ պանդոկից...Հանկարծ բացվեց պատուհանն ու ինչ-որ մեկը նրա գլխին թափեց սննդի մնացորդներ...ծովատառեխի գլխիկներ էին...Ապագա հանճարը առանց ամաչելու կծեց առաջին ծովատառեխի գլուխն ու քիչ մնաց կոտրեր ատամը...այնտեղ մի ոսկեդրամ կար ...Բախը արագորեն «բացեց» մնացած գլուխները. նրանք նույնպես «լցոնված» էին ոսկեդրամներով...)))
Բախն ասում էր.« Իմ ամբողջ երաժշտությունը պատկանում է Աստծուն, և իմ բոլոր ընդունակությունները նրա համար են»:
Չնայած իր անսահման բարությանը ,Բախը կարող էր լինել նաև կռվազան ու դյուրագրգիռ...
Մի անգամ փորձի ժամանակ երկրորդ երգեհոնահարը թույլ է տալիս մի փոքրիկ սխալ ...
Զայրացած Բախը ձեռքի տակ չգտելով հարմար որևէ բան նրա վրա շպրտելու համար,պոկում է գլխից կեղծամն ու նետում երաժշտի վրա ,բացականչելով.«Դու պետք է կոշիկներ կարեիր և ոչ թե երգեհոն նվագեիր »:
Մի անգամ Բախը իր աշակերտների ներկայությամբ կատարում է իր նախերգանքներից մեկը...
Անզուգական կատարման հանդեպ աշակերտներից մեկը հիացամունքն է արտահայտում , բայց Բախը ընդհատում է նրան ՝ասելով . « Այստեղ զարմանալի ու գովքի արժանի ոչ մի բան չկա...հարկավոր է միայն իմանալ ստեղների տեղն ու երբ սեղմել դրանք .մնացածը կանի երգեհոնը » : )))
,
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьՎա՜հ...))) Հանճարեղ Բախին «սոդոմ -գոմորում » «տեղ հատկացնելու» համար շնորհակալ լինեմ ????????? ...:)))
ОтветитьУдалить