Միգուցե՞ Դուք էլ ինձ նման սիրում եք առակներ...հրաշալի է,կլինեն առակներ... :)) Կարճ,ամփոփ պատմություններ ,որոնք ավելի արդյունավետ են սովորեցնոււմ,քան երկար -բարակ դատողությունները:
Առակները՝ այդ իմաստության խտասկավառակները ,ինչպես սիրում եմ ասել ես,սովորեցնում են մեզ մտածել,արագ կողմորոշվել ,գտնել դժվարությունները հաղթահարելու ճանապարհներ...մտորել կյանքի իմաստի շուրջ,ուղղել սխալներ....Առակներին բնորոշ է տարաժամ լինելը....այսինքն «ժամանակներից դուրս են գտնվում»...թերևս դա պայմանավորված է նրանով ,որ հեքիաթների նման առակներն էլ ավելի շատ ուղղված են մեր զգացմունքներին, ներըմբռնողականությանն ու երևակայությանը....
Առակը դիդակտիկ-այլաբանական գրական ժանր է ,ունիվերսալ երևույթ համաշխարհային բանահյուսության մեջ: Առակն իր մեջ ներառում է բարոյախրատական և կրոնական խորը իմաստություններ...
«Մի ՛վերաբերվիր առակին արհամարհանքով : Ճիշտ այնպես ,ինչպես գրոշանոց մոմի լույսի ներքո փնտրելով գտնում են վայր գլորված ոսկեդրամը կամ մարգարիտը,այնպես էլ առակի միջոցով ճանաչվում է Ճշմարտությունը»:
Հեղինակներ՝ժողովուրդներ աշխարհի :))
նկ.Մհեր Աբեղյան
Եղիր մեղմ մարդկանց հետ...Ցանկանո՞ ւմ ես իմաստուն լինել՝ մի՛ վնասիր քո իմաստությամբ ...Անարգ բախտի դեմ մարտնչի՛ր,եղի՛ր համարձակ,բայց երդվի՛ր՝ երբեք չնեղացնել մարդկանց ...
Օմար Խայամ
(())
Իր կառուցած ապարանքով հիացող թագավորի նման ,Տերը նայում էր «ջահել» աշխարհին ու կրկնում.
- Աշխարհ ի՛մ ,աշխարհ ի՛մ , օ՜ ,եթե դու հավերժ մնայիր այնքան գեղեցիկ ու մաքուր իմ աչքերին ,ինչպիսին քո գոյության առաջին օրերին ես :
Թագավորը նրբագույն ապակուց պատրատված մի գավաթ ուներ:
Ինչով լցնեմ գավաթը ,-մտածում էր թագավորը:Եռացրած ջուրը կկոտրի այն ,իսկ սառը՝ կխունացնի :
Եվ թագավորը միայն տաք ըմպելիքների համար էր այն օգտագործում:
Աստված ստեղծեց Տիեզերքն ու մտածեց՝«Ինչպես կառավարեմ իմ արարածներին: Խստագույն արդարությա՞մբ :Չէ ,այդպես աշխարհին կործանում է սպառնում:Միայն բարեգթությա՞մբ:Չէ,աշխարհը մեղքի ու հանցանքի մեջ կթաղվի:Կմիավորեմ,-մտածեց Աստված,- արդարությունն ու գթասրտությունը : Իսկ այդ դեպքում կանգուն կմնա ՞ արդյոք ...
Սուտն էլ էր ուզում փրկվել ջրհեղեղից: Նա փորձեց աննկատ սողոսկել Նոյան տապանը :Նոյը նկատեց նրան ու ասաց .
- Ճիշտ է, տապան կարող է մտնել յուրաքանչյուր անմաքուր արարած , բայց միայն «զույգով »:Գնա սկզբից քո զույգը գտիր:
Սուտը հանդիպեց Անեծքին ու խնդրեց դառնալ իր զույգը:
- Իսկ ինչպե ՞ս կհատուցես ինձ ,-հարցրեց Անեծքը:
-Պայման կկապենք,որ իմ բոլոր ձեռքբերումները կպատկանեն քեզ:
Անեծքը համաձայնեց:
Այդ օրվանից Ստի ձեռքբերածը դառնում էր անեծքի ու կորստյան բաժին...: )))»
(())
Բուդդան գետի ափին նստած սպասում էր մակույկավարին:Հայտնվեց իոգը:Նա մի քանի անգամ քայլելով անցավ ջրի վրայով: Հետո պաթոսով դիմեց Բուդդային.
-Դե,իսկ դու ՝Լուսավորվածդ,կարո՞ղ ես այսպես:
-Այդ ամենին հասնելու համար որքա՞ն ժամանակ ես վատնել:
-Գրեթե իմ ողջ կյանքը:
Եկավ մակույկավարը:Բուդդան հարցրեց,թե որքան արժի գետանցը:
-Երեք կոպեկ:
Բուդդան դիմեց իոգին .
-Լսեցի՞ր:Ահա ուղիղ այդքան արժի քո կյանքը: )))
հ.գ. հասկացա..))) անօգուտ ընդունակություններ...անկարևոր գիտություններ...պետք չեկող բաներով բեռնավորված գիտակցություն...
և՛ համաձայն եմ,և ՛ոչ...
կառարկեի «մի թեթև...»))) սակայն այս պահին Բուդդայի հետ «վիճելու» տրամադրություն չունեմ ...)))
Հնդկաստանում ասում են.«Ուզում ես ճանաչել մարդուն։Վիրավորիր(կպնել))) նրան։Մարդն անոթ է։ Ինչով լցված է,այն էլ դուրս կշփի ձեր երեսին…
Հ.Գ Աղբյուրի ջրով լցված մարդ եմ փնտրում….))))
Կոնֆուցիոսի պատասխանը.
― Եթե ազնվազարմ մարդն իրեն չպահի լուրջ ու արժանապատվորեն, ապա հարգանք չի վայելի, եթե անգամ կրթված լինի, ուրեմն նրա կրթությունը հիմնավոր չէ։
Պետք է միշտ հավատարիմ լինել, անկեղծ ու վստահելի։ Մի ունեցիր բարեկամներ, որոնք արժանի չեն քեզ։
Հնդկացին նստած էր ծառ տակ:Հանկարծ երկնքից ծաղկաթերթեր թափվեցին նրա վրա:
-Դա պարգև է քեզ այն բանի համար,որ այդքան լավ ես մտածում մեր մասին...,-ասացին աստվածները:
-Բայց հիմա իմ ներսում դատարկություն է,-ասաց հնդկացին:
-Ոչ ոք մտովի ավելի լավ չի երևակայել մեր մասին ,-պատասխանեցին աստվածները...
հ.գ.հա ,լինում են պահեր.....)))
Մի գյուղում ապրում էր մի իմաստուն մարդ:Նա շատ էր սիրում երեխաներին,և հաճախ նվիրում էր նրանց շատ նուրբ ու փխրուն խաղալիքներ:Երեխաները աշխատում էին զգույշ լինել,բայց խաղալիքները կոտրվում էին:Նրանք շատ էին վշտանում,փորձում էին կպցնել,նորոգել...չէր հաջողվում...
Իմաստունը նոր նվերներ էր տալիս...ավելի նուրբ,ավելի փխրուն...
Մի անգամ ծնողները եկան նրա մոտ ու հարցրին,թե ինչու է դառնացնում երեխաներին ՝նվիրելով այդպիսի խաղալիքներ.չէ՞ որ նրանք տխրում են,ցավ ապրում,երբ դրանք կոտրվում են:
-Կանցնի մի քանի տարի,-ժպտաց իմաստունը,- և որևէ մեկը նրանց իր սիրտը կնվիրի:Միգուցե իմ օգնությամբ նրանք կսովորեն զգույշ վերաբերվել այդ անգին պարգևին...
Սիրահարված Առյուծը
(Ըստ Լաֆոնտենի)
Ազդեցիկ Առյուծը մարգագետնում հանդիպում է մի չքնաղ հովվուհու: Կրքոտ սեր է հրդեհվում նրա հոգում : Ամենազոր սերը հնազանդեցնում է հզոր Առյուծին: Տարօրինակ բան է սերը...Երջանիկ է նա ,ով ծանոթ չէ նրան ...))))
Վշտացած էր աղջկա հայրը...Նա ավելի հեզ ու խոնարհ փեսա էր փնտրում իր աղջկա համար ,նաև ՝ խղճում էր աղջկան ...ախր աղջիկը հեքիաթի դյուցանուշի պես նուրբ էր ու քնքուշ ...Բայց ինչպես մերժեր Առյուծին ...Չէ...նա այդքան համարձակություն չունի...Դա շատ վտանգավոր է...Բացի այդ,կույր սերը բոլորովին չէր վախեցնում իր աղջկան ...
Եվ խորամանկ հայրը , իբր, անվտանգության համար , խնդրեց առյուծին ,որ անպայման կտրի ճանկերը ,որպեսզի աղջիկը պատահաբար չվնասվի նրա շոյանքներից...Հետո հայրը ուղղակի պահանջեց ,որ նա սղոցի իր ժանիքները ,որպեսզի համբույրը նրա ավելի նուրբ լինի... Առյուծը դրան էլ համաձայնեց...ա՜խ այդ նենգ սերը ...ամբողջովին տիրել ու հլու -հնազանդ էր դարձրել Արքա Առյուծին :
Երբ մնաց առանց ժանիքների ու ճանկերի՝անհետացավ նրա երբեմնի հզորությունը...և միայն այդ ժամանակ կատաղի շների ոհմակը համարձակվեց ստիպել նրան հետ կանգնել հարսնախոսության մտադրությունից ...
Ա՜խ ,սե՛ր ,սե՛ր...Երբ վառվում ենք սիրով ՝ մենք հրաժեշտ ենք տալիս ողջամտությանը...
Հ.Գ. Սիրահարված ամեն ոք կարող է հայտնվել առյուծի «կարգավիճակում» (զգուշացում տղաներին))))
Առակի մեջ կարելի կարդալ նաև քաղաքական ենթատեքստ -զգուշացում...
Մեկը հարցրեց Կոնֆուցիոսին.
— Ինչպես է, որ պաշտոն չունեք և չեք մասնակցում երկրի կառավարմանը։
Ուսուցիչը պատասխանեց.
— «Պատմության գրքում» ասված է՝ հարգանք ունեցեք ծնողների նկատմամբ, ծնողների նկատմամբ հարգանքը և եղբայրական սերը, որ առաքինություններ են, ազդում են քաղաքականության վրա։ Ուրեմն դրանց մասին հոգ տանելով, կարելի է նպաստել պետական և հասարակական կարգապահության բարելավմանը։ Ինչու միայն հայտնի պաշտոններ զբաղեցնելը համարենք ծառայություն։
Իմաստունը հարցրեց աշակերտին .
-Ո՞րն է ամենասարսափելի ողբերգությունը մարդու կյանքում:
-Երևի այն ,որ մարդը չի գտնում իր հարցերի պատասխանները,-պատասխանեց աշակերտը:
-Ոչ,-ասաց իմաստունը,- մարդու ողբերգությունն այն է ,որ չի գտնում հարցեր ,որոնց համար պետք է որոնի պատասխաններ...)))
Հ.Գ.))) այնպես որ...եթե մենք բավականաչափ խելք չունեք հարցեր տալու համար ,ապա նույնիսկ ամենակարող Google-ը «չի փրկի » մեզ ))))»
Ամենազզվելի բանը
Օդակայանում մի ընկերության հեռուստալրագրող անցկացնում էր հարցում հետևյալ թեմայով. «Ո՞րն է ձեր կարծիքով ամենազզվելի բանը աշխարհում...»:
Մարդիկ տարբեր կերպ էին պատասխանում. հիվանդությունը ,մահը, պատերազմը,դավաճանությունը,աղքատությունը...
Հետո նա մոտեցավ դահլիճով անցնող մի վանականի և տվեց նրան նույն հարցը.
-Ո՞րն է ամենազզվելի բանը աշխարհում...
Վանականը հարցին պատասխանեց հարցով.
- Ո՞վ ես դու
-Ես Ջոն Սմիթն եմ
-Ո՛չ , դա անունն է ,բայց ո՞վ ես դու
-Ես ինչ -որ մի ընկերության հեռուստալրագրող եմ
-Ո՛չ: Դա մասնագիտություն է ...Բայց ո՞վ ես դու
-Ես մարդ եմ ,վերջիվերջո...
-Ո՛չ : Դա կենսաբանական տեսակ է: Բայց ո՞վ ես դու...
Հեռուստալրագրողը վերջապես հասկացավ ,թե ինչ նկատի ունի վանականը...Բերանը բաց մնաց ...քարացավ տեղում,նա չուներ պատասխան...
Վանականը նկատեց.
-Ահա,հենց դա էլ ամենազզվելի բանն է աշխարհում ,երբ դու չգիտես ,թե ով ես դու...))))
Մի գործարար Հարավային Աֆրիկայում գնեց հավի դեղնուցի մեծության ալմաստ:Մարդը վշտացավ ,երբ քարի ներսում հայտնաբերեց ճաք:
Ոսկերիչը,որին դիմեց գործարարն այն հույսով ,որ խորհուրդ կտա իրեն ,հիացմունքով օրօրեց գլուխն ու պատասխանեց .
-Այս քարը կարելի է բաժանել երկու մասի և ստանալ երկու հիասքանչ ադամանդ ,բայց խնդիրն այնէ ,որ անզգույշ հարվածը կարող է բնության այս հրաշքը փշրել մի բուռ մանր կտորների ,որից ստացված ադամանդները շատ էժան կգնահատվեն...Ես չեմ համարձակվի անել այս աշխատանքը ...Մնացած ոսկերիչներն էլ նույն պատասխանը տվեցին:
Ընկերներից մեկը հարուստ գործարարին խորհուրդ տվեց դիմել Ամստերդամում ապրող մի ծեր ոսկերիչի:
...նա նույնպես հիացավ ալմաստով և համաձայնեց օգնել՝ նախապես բացատրելով ,թե ինչ կարող է պատահել քարին....Հետո նա կանչեց իր աշակերտին ,տվեց նրան քարն ու հանձնարարեց կոտրել...
Աշակերտը անտարբերությամբ վերցրեց ալմաստի կտորը ,դրեց ափի մեջ ու մուրճի մի հարվածով կիսեց այն...
Գործարարը կատարվածից ցնցված հարցրեց.
-Վաղո՞.ւց է նա ձեզ մոտ աշակերտում....
-Ոչ: Ընդամենը երրորդ օրն է...Պարզապես նա չգիտի այս քարի իրական գինը , այդ պատճառով էլ նրա ձեռքը ամուր էր և չդողաց....))))
Ընկերները լինում են.
1.Սննդի պես ՝ դու նրանց կարիքն ունես ամեն օր...
2.Դեղի պես՝փնտրում ես նրանց ,երբ վատ ես զգում...
3.Հիվանդության պես՝ նրանք են փնտրում քեզ...
4.Բայց կան ընկերներ,ինչպես օդը, տեսանելի չեն ,բայց միշտ քեզ հետ են...
Ես հարցրի իմաստունին.«Ո՞րն է ավելի կարևոր՝ Սիրե՞ լը, թե՞ սիրված լինելը»:
Իմաստունը պատասխանեց.«Թռչնի համար ո՞ր թևն է ավելի կարևոր. ձա՞խ թևը ,թե՞ աջ...»:
Վարպետին հարցրին ,թե արդյոք երբևէ նա եղել է հիասթափված այն բանից,որ նրա ջանքերն ավելի քիչ պտուղ են բերել ,քան նա էր ակնկալում :
Վարպետը պատմեց նրանց այս առակը.
Մի ցուրտ ու քամոտ գարնանային առավոտ խխունջը սկսեց բարձրանալ բալենու ծառը :Մոտակա ծառի վրա թառած ճնճղուկները մի կուշտ ծիծաղելով նրա վրա՝ հարցրին.
-է՜յ, անտաղանդ ,մի՞թե դու չես տեսնում ,որ ծառի վրա բալ չկա :
Առանց ընդհատելու ճանապարհը խխունջը նետեց նրանց.
- Կլինի ,երբ ես տեղ հասնեմ...))) (Էնթոնի դե Մելլո)
Մի անգամ Բուդդան ասաց.
-Ձեզ ոչինչ չի օգնի...և տեղ չկա թաքնվելու երկու բանից ՝ձեր գործողությունների արդյունքից ու մահից...
-Ի՞նչ անել ,-հարցրին նրան.
Նա պատասխանեց.
-Եղեք գիտակցող:
Նրան խնդրեցին պարզաբանել...Եվ նա պատմեց այս առակը.
Մի ճանապարհորդ հանդիպեց վագրի...Նա վազեց ,որքան ուժ կար ոտքերում ,իսկ վագրը՝նրա հետևից...
Հասնելով անդունդի եզրին՝ մարդը գլորվեց ներքև,բռնեց վայրի որթատունկի արմատից և կախվեց ...Վագրը վերևից նրան էր նայում ...Մարդը վախից դողալով նայեց ներքև և տեսավ մի ուրիշ վագր ,որը հետևում էր իրեն...Միայն որթատունկն էր պահում նրան...Հանկարծ մարդը նկատեց հասած ,հյութեղ մի գետնամորի...Նա այնպես ապրել էր ուզում...մի ձեռքով բռնվելով որթատունկից ՝քաղեց գետնամորին ...ու վայելեց...))»Ա՜խ,որքան համով էր...
Հետևից վազող վագրը անցյալն է...ներքևում սպասողը՝ ապագան...որթատունկը՝ մտորումները...գետնամորին՝ համը կյանքի...Մեզ չափից դուրս շատ է զբաղեցնում այն ,ինչ եղել է և այն ,ինչ պիտի լինի...Վազելով սրանց հետևից՝ մենք բաց ենք թողնում կյանքը... չզգալով համը կյանքի...
Փողոցում ես տեսա մի մերկ երեխայի:Նա դողում էր ցրտից և ուտել էր ուզում:
Ես զայրացած հարցրի Աստծուն.
-Ինչո՞ւ դու ոչինչ չես նախաձեռնում:Ինչո՞ւ ես թույլ տալիս այս ամենը .
Աստված պատասխանեց.
-Ինչ-որ բան ես նախաձեռնել եմ...Ես ստեղծել եմ քեզ...)))
Հ.գ. ճիշտ է ասում Աստված ...))))
Մարդ Աստծո .չէ՞ որ հրեշտակներից մի փոքր է ցածր կարգել քեզ ,պսակել փառքով....ամեն ինչ դրել ոտքերիդ տակ ...))) դե ուրեմն ,խելքիդ զոռ տուր ու ինքդ նախաձեռնիր ինչ-որ բան ....արա այն ,ինչ քո գործն է...)))
Անտիսֆեն Աթենացին՝ Պլատոնի ժամանակակիցն ու ընդդիմախոսը ,մի անգամ խորհուրդ տվեց աթենացիներին ընդունել այսպիսի որոշում՝ «ավանակներին համարել ձիեր»:Երբ նրան առարկեցին ,թե անհեթեթություն է և ,որ ավանակները նման որոշումից հետո չեն դադարի լինել ավանակներ, նա նկատեց.
-Իսկ մի՞թե դուք, «ով ումից ավելի բարձր կգոռա» ճանապարհով տգետ մարդկանցից չեք «սարքում » զորահրամանատարներ...))))
Մի անգամ Պերիկլեսը շատ էր զբաղված ,և ծեր Անաքսագորասին մատնել էր անուշադրության... Նա պառկած էր առանց հսկողության... Նա որոշեց կյանքին վերջ տալ սովամահությամբ...Երբ այդ լուրը հասավ Պերիկլեսին ,վերջինս վախեցած վազեց ծերունու մոտ և սկսեց համոզել նրան,որ վերջ տա մտադրությանը՝ սուգ անելով ոչ թե նրա,այլ իր համար ,որ պիտի զրկվի պետական գործերում այդպիսի խորհրդականից...
Անաքսագորասը բացեց աչքերն ու ասաց.
-Պերիկլես ,նա ով ունի լամպի անհրաժեշտություն, նրա մեջ միշտ յուղ է լցնում...)))
Մահամերձ Անաքսագորասին ընկերները հարցրին,թե արդյոք չի ցանկանում ,որ նրան տեղափոխեն հայրենի քաղաք՝Կլազոմեն...
-Կարիք չկա, ճանապարհը դեպի դժոխք՝ նույնն է ամենուր ...))
Ինը փորձություն
Կոնֆուցիոսն ասել է.
Ներթափանցել մարդու սիրտն ավելի դժվար է ,քան լեռնային կիրճով ընթանալը...ավելի հեշտ է ճանաչել երկինքը,քան մարդկային սիրտը...
Երկինքը հաստատել է գարունն ու ամառը,աշունն ու ձմեռը,գիշերն ու ցերեկը:Մարդու դեմքը անթափանց է,զգացմունքները խորը թաքնված...Լինում է,մարդը բարի է երևում,իսկ էությամբ ագահ է...Երևում է ընդունակ ,իսկ գործնականում փաստորեն անարժեք է ,երևում է գործունյա ,իսկ հոգով պարապ է...Արտաքուստ նուրբ է ,իսկ ներքուստ կոպիտ...Ահա թե ինչու ստացվում է այնպես,որ մարդը մերթ ձգտում է առաքինության,ինչպես ծարավից մեռնողը ջրին,մերթ փախչում է նրանից, ինչպես անտառային կրակից :
Ահա թե ինչու իմաստուն կառավարիչը ուղարկում է մարդուն հեռավոր ճամփորդության,որպեսզի փորձի նրա հավատարմությունը և ուղարկում է մոտիկ տեղ ,որպեսզի փորձի նրա հարգանքը ,տալիս է նրան դժվար հանձնարարություն ,որպեսզի փորձի նրա ընդունակությունները,տալիս է նրան անսպասելի հարցեր փորձելու համար նրա խելամտությունը,հրամայում է գործել արագ,որպեսզի փորձի նրա վստահությունը,վստահում է նրան հարստություն ,որպեսզի փորձի նրա բարեխղճությունը,տեղեկացնում է նրան վտանգի մասին ,որպեսզի փորձի նրա սառնասրտությունը,խմեցնում է նրան հարբելու աստիճան,որպեսզի պարզի նրա հակումները,նստեցնում է կանանց կողքին ,որպեսզի տեսնի ,ցանկասեր է արդյոք նա :
Սրանք ինը փորձություններն են ,որոնցով դուք կարող եք դատել մարդկանց մասին....
Կոնֆուցիոսին հարցրին ,թե ինչպես բարձրացնեն առաքինությունը և հայտնաբերեն մոլորությունը:
Կոնֆուցիոսը պատասխանեց.
-Եթե քեզ համար ամենից կարևոր են ազնվությունն ու հավատարմությունը և դու ձգտում ես արդարության ,ապա կբարձրացնես առաքինությունը:
Սիրում են ինչ-որ մեկին,ցանկանում են ,որ նա կենդանի լինի ,իսկ եթե ատում են՝ որ նա մեռնի:
Ցանկանալ որևէ մեկին ,որ նա կենդանի լինի կամ մեռնի՝ սա է մոլորությունը...
Մի անգամ վարպետ Նիկեդան ասաց աշակետներին.
-Աշխարհում չկա Բացարձակ Ճշմարտություն:
Աշակերտներից մեկը հարցրեց.
-Իսկ ձեր ասած ճշմարտությունը բացարձա՞կ է...
-Ոչ,իհարկե ,ժպտաց վարպետը...)))
Մի փիլիսոփայի աղջկա ձեռքը խնդրելու եկան երկուսը՝ աղքատն ու հարուստը.... Փիլիսոփան աղջկան տվեց աղքատին...Երբ նրան հարցրին,թե ինչու այդպես վարվեց ,նա պատասխանեց.
-Հարուստ փեսացուն հիմար է,և ես մտավախություն ունեցա,որ նա շուտով կաղքատանա...Իսկ աղքատ փեսացուն խելացի է ,և ես հույս ունեմ ,որ ժամանակի ընթացքում նա կհարստանա...)))
Արիստոտելը հանձնարարեց Մակեդոնացուն .
-Գաղտնիքներդ երբեք չհայտնես երկուսին :Որովհետև ,եթե գաղտնիքդ բացահայտվի , դու չես կարողանա որոշել ,թե ում մեղքով է դա տեղի ունեցել :Եթե դու երկուսին էլ պատժես ,ապա մահացու վիրավորանք կհասցնես նրան ,ով պահել է քո գաղտնիքը:Իսկ ,եթե երկուսին էլ ներես ,ապա կրկին կվիրավորես անմեղին ,քանզի նա քո ներողամտության կարիքը չունի:
Երբ տղան փոքր էր ,մայրը միշտ ասում էր նրան .«Որդիս , երբ մեծանաս ու եթե հանկարծ հոգումդ ծանրության զգաս, գնա տաճար ,այնտեղ սփոփանք կգտնես...»:
Մարդը մեծացավ ...Կյանքը բոլորովին անտանելի դարձավ նրա համար..Հիշեց մոր խորհուրդն ու գնաց տաճար: Տաճարում ինչ-որ մեկը մոտեցավ նրան ու ասաց.«Դու ձեռքերդ ճիշտ չես պահել»:Շտապեց մյուսն իր խորհրդով.«Սխալ ես կանգնել»:Մի կին քաշեց թևից ու ասեց.«Ճիշտ չես խաչակնքվում»: Մեկ ուրիշ էլ խորհուրդ տվեց ,որ դուրս գա տաճարից ,գիրք առնի, կարդա ու սովորի,թե ինչպես պիտի պահի իրեն տաճարում ,հետո նոր գա...
Դուրս եկավ մարդը տաճարից ,կանգնեց պատի տակ ու դառնապես լաց եղավ ...
Հանկարծ մի ձայն լսեց.
-Ինչո՞ւ ես լալիս ,որդի՛ս...
Մարդը բարձրացրեց գլուխն ու տեսավ Հիսուսին...
-Տե՛ր իմ, ինձ տաճար չեն թողնում...
Գրկեց նրան Հիսուսն ու ասաց.
-Լաց մի լինիր ,նրանք ինձ վաղուց արդեն տաճար չեն թողնում ....
Մի միանձնուհու խրատ .
Մի տղամարդ եկավ բժշկի մոտ ու խնդրեց«մեղքից» ազատվելու դեղատոմս...
Ահա բժշկի դեղատոմսը...))
Փորիր հանիր հնազադնության արմատիքից
Հավաքիր հոգեկան մաքրության ծաղիկներ
Պոկիր համբերության տերևներ
Հավաքիր անկեղծության պտուղներ
Մի արբենա շնության գինով
Այս ամենը չորացրու չափավորությամբ, ծոմապահությամբ
Լցրու այդ ամենը բարի գործերի կաթսայի մեջ
Ավելացրու ապաշխարհության արցունքներ
Աղիր եղբայրասիրության աղով
Ավելացրու ողորմության առատաշնորհությամբ
Համեմիր այդ ամենը խոնարհությամբ՝
ծնկի իջած...
Օրական երեք ճաշի գդալ «Աստծո երկյուղ» ընդունիր
Հագիր արդարության,ուղղամտության հագուստ
ու այլևս մի դատարկաբանիր ,այլապես «կմրսես» ու նորից «կհիվանդանաս մեղքով» ))))))))
Երկու իմաստուններ զրուցում էին սիրո մասին:Առաջին իմաստունն ասաց.
-Սիրո առանձնահատկությունն է միշտ բերել տառապանք ու վիշտ:Սիրահարները միշտ տանջվում են ու ցավ զգում:
Մյուսը հակաճառեց.
-Լռի՛ր,դու, երևում է ,երբեք չես ճաշակել հաշտության քաղցրությունը՝ վեճից հետո և չես իմացել համը միավորման ՝բաժանումից հետո:Ոչ ոք աշխարհում ավելի մաքուր և քնքուշ չէ ,քան սիրո մեջ հոգեպես մաքուրը,և չկա ավելի կեղտոտ մեկը,քան նա ,ով մտքով հեռու է սիրուց...
Տղամարդու սրտի գեղեցկության մեջ՝ հրացոլքն է սիրո,իսկ
եթե սիրտն այլանդակ է , գեղեցկությունը նա չի հարգի :
Թող անտեղյակները հիշեն իմաստունների խոսքը.
«Որտեղ նմանը մեծարում է նմանին , այնտեղ հաստատվում է հարազատությունը հոգիների...»:
-Ուսուցիչ աշխարհը լի է վշտով :Ասա՛ ինձ ,մարդն ինչպե՞ ս գտնի մխիթարություն:
-Նայած թե խոսքը որ մարդու մասին է,-պատասխանեց ուսուցիչը,-քանզի իմաստունը մխիթարվում է մտածելով.«Պատահեց այն ,ինչ պիտի պատահեր»:Իսկ հիմարը մխիթարվում է մտածելով.«Այդպես պատահեց ուրիշի հետ,իսկ ինձ հետ երբեք նման բան չի պատահի»:
Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացու զորահրամանատարներից մեկն ասաց.
-Բարեգութ տեր,Աստված քեզ տվել է մեծ հարստություն:Ամուսնացիր, շատ կանանց կնության առ,որպեսզի շատ երեխաներ ունենաս, և նրանց հետ կմնա քո հիշատակը:
-Մարդու հիշատակը նրա երեխաները չեն ,-պատասխանեց Մակեդոնացին,-այլ լավ օրենքներն ու լավ գործերը:Խելացի չէ նա,ով կյանքում բազմաթիվ սխրանքներ է գործում ,բայց թույլ է տալիս կանանց հաղթել իրեն:
-Հայրը չի կարող իմանալ նախօրոք՝ որդին հիմար կլինի,թե խելացի:
Ավելի լավ չի՞ լինի ինքնիրեն դաստիարակի Կատարելության համար:
Ինչո՞ ւ կնոջ ժառանգին վստահես հույսերդ բոլոր .
Դու սեփական հոգիդ համարիր ժառանգորդը քո և գլխավորիր...
Ջուվեյնի Շամս ադ-Դին
իրական պատմություն
1921թ սրբազան Լուկան(Վոյնո Յասնեցկին) դատարանում պաշտպանում էր պրոֆեսոր Սիտկովսկուն և նրա կոլեգաներին(որոնց մեղադրում էին «վնասարության » համար) :
«Հրաշալի մտածված ու կազմակերպված փայլուն ներկայացումը » տապալվեց,երբ որպես փորձագետ հրավիրեցին Վոյնո Յասնեցկուն:
-Պատասխանե՛ք ,պրոֆեսոր և տերտեր Յասնեցկի Վոյկո,այդ ինչպե՞ս է ,որ դուք գիշերները աղոթում եք ,իսկ ցերեկները «մորթում»... (Իրականում ,պատրիարք -խոստովանահայր Տիխոնը իմանալով ,որ Վոյնո Յասնեցկին դարձել է հոգևորական,օրհնել է նրան շարունակել զբաղվել վիրաբուժությամբ...)
-Ես «մորթում եմ» մարդկանց նրանց փրկության համար: Իսկ դուք ինչի ՞ համար եք մորթում ,քաղաքացի դատավոր ....
Հաջող պատասխանը դահլիճն ընդունեց ծափահարությամբ...ծափահարում էին թե՛ բժիշկները,թե՛ բանվորները..
Հաջորդ հարցը ,ըստ մեղադրողի, պետք է փոխեր բանվորական լսարանի տրամադրությունը...
-Ինչպե՞ս եք դուք հավատում Աստծուն,պրոֆեսոր և տերտեր Յասնեցկի, մի՞թե դուք տեսնում եք նրան՝ ձեր Աստծուն...
-Աստծուն ես չեմ տեսել,քաղաքացի դատավո՛ր,բայց ես շատ անգամ եմ ուղեղի վիրահատություն արել, բացելով գանգը ես երբեք չեմ տեսել այնտեղ « խելքը» և խիղճը նույնպես չի գտնվել...
Դահլիճը պայթում էր ծիծաղից...«բժիշկների գործը» տապալվեց...
(հունական )
Որքա՞ ն ես դու ընկել.պատրաստ ես սովորել առաջին պատահածից,-մեղադրեցին մի փիլիսոփայի:
-Գիտելիքն այնքան թանկարժեք բան է,որ այն ամոթ չէ ձեռք բերել ցանկացած աղբյուրից ,-պատասխանեց փիլիսոփան:
փիլիսոփայական պատասխան
Թալեսին հարցրին
-Ո՞րն է աշխարհում ամենդժվար բանը:
- Ինքնիրեն ճանաչելը:
-Ի՞նչն է հեշտ:
-Ուրիշին խորհուրդ տալը:
-Ո՞րն է ամենահաճելի բանը:
-Հաջողությունը:
-Ի՞նչ է աստվածայինը:
-Այն ,որը չունի սկիզբ և վերջ....
Թալեսն ասաց,որ չկա ոչ մի տարբերություն կյանքի ու մահվան միջև.
-Այդ դպքում ինչո՞ւ չես մեռնում,-հարցրին նրան
-Որովհետև չկա որևէ տարբերություն...»)))
Թալեսին հարցրին.
-Ի՞նչն է օգտակար:
-Ժամանակը:
-Ի՞նչն է հուսալի:
-Հողը:
-Ի՞նչն է անհուսալի:
-Ծովը:
-Ո՞րն է ամենաընդհանուր բանը մարդկանց համար:
-Հույսը,քանզի ,եթե որևէ մեկը թեկուզ ոչինչ չունենա,հույս անպայման կունենա:
Կոնֆուցիոսի աշակերտի մոտ եկան համագյուղացիներն ու ասին.
-Դու այնքան իմաստուն ես,այնքան լավ ես խոսում ,իսկ Կոնֆուցիոսը մռայլ է ու կռվասեր:
Աշակերտը պատասխանեց.
-Իմաստությունը նման է պատի :Իմ պատը ցածր է ,և դուք տեսնում եք ,թե ինչ է կատարվում նրա հետևում ,իսկ Կոնֆուցիոսի պատը բարձր է, և դուք չեք տեսնում ,թե ինչ է կատարվում պատի հետևում: Եթե ցանկանում եք նայել պատից այն կողմ ,սկսզբից կառուցեք ձեր պատը,որտեղից կկարողանաք նայել ու տեսնել....
Կոնֆուցիոսը լավ կառավարության մասին
Մի անգամ աշակերտը հարցրեց Կոնֆուցիոսին.
-Որոնք են լավ կառավարության հիմնական հատկանիշները:
-Պարենը,զենքը և ժողովրդի վստահությունը,-պատասխանեց Կոնֆուցիոսը:
- Ենթադրեք ,խնդրեին զոհաբերել դրանցից մեկը ...որը կզոհաբերեիք առաջինը
-Զենքը
-Իսկ եթե հարկավոր լիներ հրաժարվել նաև երկրորդից
-Կհրաժարվեի պարենից
-Բայց առանց ուտելիքի ժողովուրդը կմեռնի
Անհիշելի ժամանակներից մահը մարդկային ճակատագրի անբաժան մասն է եղել ...Բայց , ժողովուրդը ,որը չի վստահում իր կառավարությանը ,իսկապես կկորչի...
Մի անգամ Բուդդան իր աշակերտների հետ անցնում էր մի գյուղի մոտով...Գյուղի բնակիչները տներից դուրս թռան և շրջապատելով Բուդդային ու աշակերտներին՝ սկսեցին վիրավորել,անիծել,հայհոյել նրանց....Ստացած վիրավորանքներից այրվում էին աշակերտները.նրանք պատրաստ էին պատասխան տալու,սակայն Բուդդայի ներկայությունը նրանց հանգստություն էր ներշնչում ....
Բուդդայի խոսքերը շփոթեցրին թե՛ գյուղացիներին ,թե՛ աշակերտներին...
Նա դիմեց իր աշակերտներին.
-Դուք հիասթափեցրիք ինձ:Այս մարդիկ իրենց գործն են անում :Նրանք զայրացած են: Նրանց թվում է ,թե մենք նրանց կրոնի և բարոյական արժեքների թշնամին ենք :Այս մարդիկ վիրավորում են ինձ ,ու դա բնական է:Բայց ինչու ՞ դուք զայրացաք:Դուք թույլ տվեցիք մարդկանց շահարկել ձեզ:Մի՞թե դուք ազատ չեք:
Գյուղի բնակիչները չէին սպասում նման արձագանքի:Նրանք տարակուսած էին ու լուռ:Բուդդան դարձավ նրանց ու ասաց.
-Դուք ամեն ինչ ասացի՞ք:Եթե ամեն ինչ չեք ասել ,ապա հնարավորություն ունեք ասելու ,երբ վերադառնամ ....
Մարդիկ ապշած էին.
-Չէ՞ որ մենք վիրավորեցինք ձեզ ,ինչո՞ւ չեք զայրանում մեզ վրա....
-Դուք ազատ մարդիկ եք և այն ,ինչ արեցիք, ձեր իրավունքն է...Ես դրան չեմ արձագանքում...
Ես էլ եմ ազատ մարդ ,և ոչ ոք չի կարող ազդել ինձ վրա ու շահարկել ինձ...Ես տերն եմ իմ դրսևորումների...Իմ արարքները իմ ներքին վիճակի, մղումների արտահայտում են... Իսկ հիմա հարց եմ ուզում տալ,որը ձեզ է վերաբերվում...Ձեր հարևան գյուղի բնակիչները ողջունեցին ինձ,բերեցին մրգեր,քաղցրավենիք ...Ես նրանց ասացի.«Շնորհակալ եմ,մենք արդեն նախաճաշել ենք,այդ պտուղները հետ վերցրեք ....և ձեզ հետ տուն տարեք նաև իմ օրհնությունները :Մենք մեզ հետ ուտելիք չենք տանում»:
Հիմա ես ձեզ հարցնում եմ.«Ի՞նչ են անելու նրանք այն ամենը ,ինչը ես չվերցրի ու վերադարձրի»:
Մի մարդ պատասխանեց.«Երևի կբաժանեն մրգերն ու քաղցրավենիքը իրենց երեխաներին ,ընտանիքներին...»
Բուդդան ժպտաց.
-Իսկ դուք ի՞նչ եք անելու ձեր անեծքները,հայհոյանքներն ու վիրավորանքները..Ես դրանք չեմ վերցնում... Ես դրանք մերժում եմ ,այնպես որ ,վերցրեք ձեր բեռն ու վերադարձեք ձեր տները և արեք ինչ ուզում եք...
Հ.Գ.
Մեր քրիստոնեական պատասխանն ավելի կարճ ու կոնկրետ է...))) Ահա.
«Մեր խոսքը,աղոթքը ,օրհնությունները ոռոգում են նաև մեզ... և այդ ամենը մեր «ծոցն է դառնում» ...և ամեն մարդ ,անշուշտ,պիտի ճաշակի իր գործերի պտուղները» ))))
Թիթեռն ու կրակը (պարսկական առակ)
Երեք թիթեռներ մոտեցան այրվող մոմին...և սկսեցին դատողություններ անել կրակի բնույթի մասին...Մեկը մոտենալով կրակին , և հետ վերադառնալով , ասաց
-Կրակը լույս է տալիս:
Երկրորդ թիթեռը ավելի մոտ թռավ կրակին ու այրեց թևերը: Վերադառնալով,ասաց.
-Նա այրում է:
Երրորդ թիթեռը բոլորովին մոտ թռավ և անհետացավ կրակի մեջ ...Չվերադարձավայլևս ...Սակայն նա իմացավ այն,ինչ ցանկանում էր իմանալ,բայց այլևս հնարավորություն չունեցավ պատմել այդ մասին...
Ահա թե ինչու են իմաստունները լուռ ,իսկ դատարկ տակառը միշտ բարձր է հնչում...))))
Ով գիտի լռում է ,իսկ չիմացողը խոսող է լինում ...
-Օ՜հ,Սեր , ես երազոււմ եմ լինել այնպիսին,ինչպիսին դու ես,-հիացական կրկնում էր Սիրահարվածությունը:
-Իսկ դու գիտե՞ս ,թե ինչում է իմ ուժը,-մտնահոգ պատասխանեց Սերը...
-Որովհետև դու անհրաժե՞շտ ես մարդկանց...
-Ո՛չ,սիրելիս,ոչ այդ պատճառով,-քնքշորեն պատասխնեց Սերը,- ես կարող եմ Ներել...
-Դու կարող ես ներել նույնիսկ Դավաճանությո՞ւնը...
-Այո՛, և Դավաճանությունը,քանզի այն հաճախ լինում է« չիմացության» ,այլ ոչ թե չար դիտավորության արդյունքում..
-Դու կարող ես ներել Անհավատարմությո՞ւնը...
-Այո,, եթե վերադառնում է՝ նշանակում է համեմատել է ու ընտրել լավագույնը...
-Դու կարո՞ղ ես ներել Սուտը...
-Սուտը չարյաց փոքրագույն է,հիմարիկս,քանզի այն հաճախ լինում է անելանելիությունից,հուսահատությունից,սեփական մեղքի գիտակցումից,կամ ցավ չպատճառելու ցանկությունից..
-Ես այդպես չեմ կարծում...Չէ՞ որ պատահում են իսկապես ստախոս մարդիկ...
-Իհարկե,պատահում են ,սակայն նրանք չունեն որևէ գործ ինձ հետ...նրանք սիրել չգիտեն...
-Իսկ էլ ի՞նչ կարող ես ներել դու...
-Ես ներում եմ Զայրույթը,քանի որ դա կարճաժամկետ է,կարող եմ ներել Կոպտությունը ,այն ծնվում է երբեմն դառնությունից,ցավից,տրտմությունից...
-Ուրիշ ի՞նչ...
-Կներեմ նաև Վիրավորանքը,նա Դառնության մեծ քույր է...և մեկը ծնում է մյուսին...Ես կարող եմ ներել Հիասթափությունը,քանի որ նրան հաճախ հետևում է Տառապանքը...իսկ Տառապանքը մաքրում է...
-Օ՜հ,Սեր ,դու իսկապես զարմանալի ես...Դու կարող ես ներել ամեն-ամեն ինչ,իսկ ես առաջին փորձության դեպքում տեղի եմ տալիս ...հանգչում եմ ,ինչպես այրված լուցկու հատիկ..Այնպես նախանձում եմ քեզ...
-Դու սխալվում ես ,փոքրիկս,ոչ ոք երբեք չի կարող ներել ամեն -ամեն ինչ...Նույնիսկ Սերը...
-Ինչպե՞ս թե...Չէ՞ որ հենց նոր դու ինձ բոլորովին այլ բան էիր ասում...
-Ո՛չ,այն ,ինչի մասին ասում էի,ես կարող եմ Ներել...Ներել անվերջ..Բայց աշխարհում կա մի բան ,որ նույնիսկ Սերը չի կարող ներել...քանզի այն սպանում է զգացմունքները...ուտում՝ հոգին...հանգեցնում է Վշտի և Ոչնչացման...Թունավորում է կյանքն ու մեկուսացնում մարդուն...Այն ցավեցնում է ավելի շատ ,քան Դավաճանությունը,Սուտը,Անհավատարմությունն ու Վիրավորանքը...Դու կհասկանաս ինձ ,երբ բախվես նրան ...Դա Անտարբերությունն է...Զգացմունքների ոխերիմ թշնամին է նա.....Չկա նրա դեմ ոչ մի սպեղանի...
Առակ Չորս Մոմի մասին
Չորս մոմեր վառվելով դանդաղ հալչում էին կամաց-կամաց...
Նրանք զրուցում էին.
-Ես Հանգստությունն եմ:Ցավոք մարդիկ չեն կարող պահել ինձ , կարծում եմ, ինձ մարելուց բացի այլ բան չի մնում,-ասաց մոմն ու հանգավ...
-Ես Հավատն եմ,ցավոք ,ես էլ ոչ մեկին հարկավոր չեմ...մարդիկ ոչինչ չեն ուզում լսել իմ մասին...այնպես որ անիմաստ է շարունակել այրվել...
Թրթռաց մի քիչ Հավատի մոմն ու հանգավ...
Անչափ տխուր արտաբերեց երրորդ մոմը.
-Ես Սերն եմ:
-Ես այլևս ուժ չունեմ այրվելու:Մարդիկ չեն գնահատում ինձ և չեն հասկանում...Նրանք ատում են նրանց,ովքեր իրենց սիրում են առավել շատ՝ իրենց հարազատներին...
Երկար չսպասելով ՝այս մոմն էլ հանգավ...
Հանկարծ սենյակ մտավ փոքրիկ տղան ու տեսավ երեք հանգած մոմերը...
-Այդ ի՞նչ եք անում..դուք պիտի վառվեք....ես վախենում եմ մթությունից,-բացականչեց սարսափահար երեխան ու լաց եղավ...
Հուզվեց անչափ չորրորդ մոմն ու շտապեց հանգստացնել տղային.
-Մի վախենա ու մի լացիր փոքրիկս, քանի դեռ ես կամ ու այրվում եմ ,դու միշտ կարող ես վառել մնացած երեք մոմերը...
-Ես Հույսն եմ...
Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ պտտվելով հիասքանչ պարի մեջ՝ իջնում էին երկիր...
Վախենլով կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ...
Նրանցից մեկը հանկարծ ուրախ բացականչեց .
-Ի՜նչ լավ է թռչելը....հրաշալի է զգացողություն է ՝վայելել բերկրանքը թռիչքի...
-Մենք չենք թռչում ,մենք պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը...
-Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի...
-Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք գետնին մեզ պարզապես կտրորեն ....
-Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...
-Ոչ,մենք կհալչենք ու կանհետանանք ընդմիշտ,-պատասխանեց երկրորդ փաթիլը...
Վերջապես նրանց ձանձրացրեց վիճելը...Նրանք բաց թողեցին ձեռքերն ու ամեն մեկն առաձին թռավ ընդառաջ այն ճակատագրին ,որն ընտրել էր...
P.S.Ճանաչենք ինքներս մեզ...))))
իսկ դու ո՞ր «փաթիլին նմանեցրիր քեզ...»)))
Կնոջ սիրտը...
Աստված,կնոջն ստեղծելուց մի լավ չարչարվեց...աշխատում էր «արտաժամ...»))) Մի հրեշտակ հարցերց.
-Ինչո՞ւ ես այդքան ժամանակ ծախսում «նրա վրա » ))))
Աստված պատասխանեց.« Ցանկանում եմ ,որ նա կատարյալ լինի...»:-Կինն իր ուժով պիտի զարմացնի տղամարդուն...Կմեծացնի երեխաներին ՝ճառագելով սեր,ուրախություն,երջանկություն ,միևնույն ժամանակ՝ համբերելով,դիմանալով ...կրելով շատ դժվարություններ...Նա կժպտա ,երբ ուզում է գոռալ...կերգի ,երբ արտասվել է ուզում...
Կինը կարտասվի երջանկությունից , կծիծաղի ,երբ ծանր ապրումներ կունենա ... Նա կպայքարի այն ամենի համար,ինչին հավատում է , և համարձակորեն դեմ դուրս կգա անարդարությանը ...Նա երբեք չի ընդունի «ոչ» պատասխանը,երբ հավատում է,որ կա ավելի ճիշտ լուծում...
Ես տվեցի նրան շատ ուժեղ ուսեր,որպեսզի կարողանա ողջ աշխարհը պահել,և քնքուշ ձեռքեր ,որ երեխաների գլուխը շոյի...Ես տվեցի նրան ամուր ոգի ,որպեսզի կարողանա դիմանալ ծննդաբերական և այլ ցավերի ...Ես նրան տվեցի մեծ կամքի ուժ,որ գնա առաջ,երբ ուրիշները ընկնում են,որ հոգ տանի ընկածներին ,հիվանդներին ,հոգնածներին ՝առանց տրտնջալու...Տվեցի նրան բարություն,որպեսզի սիրի երեխաներին,նույնիսկ այն դեպքում ,երբ նրանք կնեղացնեն նրան...Ես նրան տվեցի ուժ զորակցելու ամուսնուն ,չնայած նրա բոլոր թերություններին...Ես տղամարդու կողից պատրաստեցի նրան ,որպեսզի պաշտպանի նրա Սիրտը....Տվեցի նրան իմաստություն,որպեսզի հասկանա,որ լավ ամուսինը երբեք դիտավորյալ ցավ չի պատճառի,բայց երբեմն կփորձի նրա ուժն ու վճռականությունը .լինել իր կողքին առանց վարանելու...Վերջապես ,ես նրան տվեցի արցունքներ ...և դրանք թափելու իրավունք ,երբ և որտեղ հարկավոր է...
Իսկ տղամարդը պիտի հասկանա,որ կնոջ գեղեցկությունը աչքերի մեջ է,որոնք բացում են այն դուռը ,որտեղ կնոջ Սերն է բնակվում .Կնոջ Սիրտը...
Իսկ այս առակը ինձ մի լավ« ժպտացրեց» ))»
Աղքատությունն ու Հարստությունը եկան մի մարդու մոտ ու հարցրին նրան.
-Մեզանից ով է ամենագեղեցիկը:
Վախեցավ մարդը...մտածեց.«եթե ասեմ Աղքատությունն է գեղեցիկ, Հարստությունը կզայրանա ու կհեռանա...եթե ասեմ Հարստությունն է ամենալավը,աղքատությունը կբարկան ու կտանջի ինձ..»:
Մտածեց մի քիչ ,ապա ասեց.
-Քանի դեռ դուք կանգնած եք տեղում ,ես չեմ կարող կողմնորոշվել:Քայլեք ,խնդրում եմ...Աղքատությունն ու Հարստությունը սկսեցին այս ու այն կողմ գնալ: Մարդը նայեց նրանց ու ասեց.
-Դու ՝Աղքատություն ,հիասքանչ ես մեջքից ,երբ հեռանում ես ,իսկ դու ՝Հարստություն պարզապես սքանչելի ես ,երբ ներս ես մտնում...)))»
Առակ կեղտոտ սպիտակեղենի մասին...
Երիտասարդ զույգը տեղափոխվեց նոր բնակարան...Առավոտյան կինը մոտեցավ պատուհանին ու տեսավ հարևանուհուն ,որը նոր լվացրած սպիտակեղենն էր կախում պարանից...
-Թանկագինս,-դիմեց կինն ամուսնուն ,-
տե՛ս ,թե ինչ կեղտոտ է նրա լվացքը,չնայած որ հենց նոր է լվացրել:Ամուսինը ոչինչ չպատասխանեց...
Եվ այսպես, մի քանի օր շարունակ կինը «բամբասում էր հարևանուհու լվացքից...»)))
Մի արևոտ առավոտ կինը դարձյալ տեսավ հարևանուհուն լվացքը կախելիս...այս անգամ զամացած բացականչեց.
-Թանկագինս,տես ,մեր հարևանուհին վերջապես սովորեց լվացք անել...))»Այսօր նրա լվացքը ձյունաճերմակ է...
-Ոչ,-հանգիստ պատասխանեց ամուսինը,-պարզապես երեկ երեկոյան ես մաքրել եմ մեր տան կեղտոտ պատուհանները...)))
Հ.Գ.պարզ է ,չէ ,թե ինչ կցուցանե առակը...)))
մեկ ուրիշին քննադատելուց ,դատապարտելուց առաջ հարկավոր է սեփական « աչքի գերանը տեսնել» ,ու լվանալ-մաքրել «պատուհանները» հոգու ... անմաքրություններից ... » )))
Մեկը հրապարակայնորեն վիրավորեց Օմար Խայամին.
-Դու մի անաստված ,հարբեցող ու գող մարդ ես ...
Ի պատասխան Օմար Խայամը պարզապես ժպտաց...
Այս տեսարանին ներկա գտնվող մի հարուստ պճնամոլ հարցերեց Խայամին.
-Ինչպե՞ս կարող ես հանդուրժել...Մի՞թե վիրավորական չէ քեզ համար...
Օմար Խայամը կրկին ժպտաց ու հրավիրեց պճնամոլին իր տուն:
Տանը Խայամը գտավ ամբողջովին քրքրված,մաշված ,կեղտոտ մի խալաթ ու նետեց հարուստ պճնամոլին
-Հագի՛ր,իսկը քո հագովն է
Հարուստը վերցրեց հագուստը ,նայեց ու զայրացած բացականչեց.
-Ինչի՞ս է պետք այս կեղտոտ չուլը ...Ես ,կարծեմ թե,պատշաճ եմ հագնված ,իսկ ահա դու երևի գժվեցիր ...
-Ահա տեսնո՞ւմ ես,-պատասխանեց Խայամը ,-դու չցանկացար փորձել այս ցնցոտին :Նմանապես և ես ,չցանկացա փորձել այն կեղտոտ խոսքերը ,որոնք նետեց ինձ այն մարդը...
Նեղանալ վիրավորանքից ՝նշանակում է հագնել ցնցոտի,որը նետում են մեզ...
Մի իմաստունի խրատ.
«Մարդիկ վիրավորում են երեք ձևով...Նրանք կարող են քեզ ասել ,որ դու հիմար ես,կարող են քեզ անվանել ստրուկ,կարող են քեզ անվանել միջակություն...»:
Եթե քեզ հետ նման բան պատահի ,պարզապես հիշիր այս պարզ ճշմարտությունը.
-Միայն հիմարը կանվանի մեկ ուրիշին հիմար :
-Միայն ստրուկը մեկ ուրիշի մեջ կփնտրի ստրուկի:
-Միայն միջակությունը,ուրիշինը համարելով խելագարություն , կարդարացնի այն ,ինչ ինքը չի հասկանում:
Այնպես որ ոչ մեկից մի նեղացեք , ինքներդ էլ մի վիրավորեք ,որպեսզի «հիմար ապաշնորհ ստրուկ » չհռչակվեք...)))
Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ...մրցույթը նայելու և մասնակիցների վրա ծիծաղելու համար շատ հանդիսատես էր հավաքվել ...
Մրցույթը սկսվեց...հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ գորտերից ինչ որ մեկը կհաղթի,հաջողության կհասնի...
-Շատ դժվար կլինի:
-Նրանք երբեք չեն բարձրանա:
-Հիմարություն է նրանց արածը,-բացականչում էր հանդիսատեսը...
Շատ բարձր էր աշտարակը: Փոքրիկ գորտերը ընկնում էին իրար հետևից ...Միայն մի գորտի հաջողվեց բարձրանալ աշտարակի գագաթ...
-Հարցրին հաղթողին,թե ինչպես հաջողվեց նրան նվաճել այդ անհասանելի թվացող բարձրությունը...պարզվեց,որ հաղթող գորտը խուլ է եղել ու չի լսել հանդիսատեսի բացականչությունները...
Ի՞նչ կցուցանե առակը ...))))
Երբեք մի լսեք նրանց ,ովքեր իրենց հոռետեսությամբ ու բացասական մտավիճակով
կազդեն ձեզ վրա և կփորձեն պառակտել Ձեր հավատն ու վստահությունը սեփական ուժերի ,կարողությունների հանդեպ ...նրանք կխլեն ձեզանիգ Ձեր ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները...
Մի մոռացեք խոսքի ՈՒԺԻ մասին...
Այն ամենը ,ինչ կարդում եք կամ լսում ,ուղղակիորեն ազդում է Ձեր վարքագծի և տրամադրության վրա...
Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը..նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին...
-Գրազ կգամ ,որ ես կբաժանեմ նրանց ,-ասաց Բաժանումը:
-Լավ,-պատասխանեց Սերը,-միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:Բաժանումը համաձայնեց:Սերը մոտեցավ զույգին դիպավ նրանց քնքշորեն, նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ,թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը...
Սերը հետ եկավ ու ասաց.«Հիմա Ձեր հերթն է»:Բաժանումը պատասխանեց.«Ո՛չ,հիմա չեմ կարող նրանց անջատել...նրանց սիրտը լի է սիրով... ես ավելի ուշ կգամ»:
Անցնում է որոշ ժամանակ:Բաժանումը այցելում է զույգին ,այն հույսով,որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում ,թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ ...Շուռ եկավ շշնջալով.«Ես հետո կգամ»:
Անցավ ժամանակ:Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին:Բաժանումը համոզված էր,որ հիմա անպայման կբաժանի նրանց...Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում...Բայց նայելով նրանց աչքերի մեջ՝ տեսավ Հարգանք և Փոխըմբռնում...
-Ես ավելի ուշ կայցելեմ,-բարկացած նետեց բաժնումը:
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը:Նայեց նրանց աչքերի մեջ...ու հիասթափված հոգոց հանեց ...Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ:
Հեռացավ ՝նորից վերադառնալու պայմանով...
Անցավ ժամանակ...Նորից եկավ Բաժանումը..մտնելով տուն տեսավ ծերացած մի կնոջ...Ուզում էր նայել նրա աչքերի մեջ,բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ ...Բաժանումը գնաց նրա հետևից...Կինը այցելում էր ամուսնու շիրիմին...
-Երևում է ես ուշացել եմ,-մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը...
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ ՝նա տեսավ այնտեղ Հիշողություն....ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՝Սիրո, Երախտագիտության,հարգանքի,Փոխըմբռնման ու Վստահության ....
Մի կղզում ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները.Ուրախությունը,Հպարությունը,Թախիծը,Գիտությունը և այլն ...Նրանց հետ էր ապրում նաև Սերը...
Մի անգամ զգացմունքները նկատեցին,որ կղզին սուզվում է օվկիանոսի մեջ և շուտով կխորտակվի...Նրանք լքեցին կղզին:Չէր շտապում միայն Սերը...Բայց ,երբ նա համոզվեց ,որ կղզուն փրկության հույս չկա,սկսեց օգնություն կանչել...
Այդ պահին կղզու մոտով անցնում էր Հարստության շքեղ նավը:Սերը խնդրեց տեղ տալ իրեն ...Հարստությունը հրաժարվեց,պատճառաբանելով,որ նավի վրա մեծ հարստություն կա և սիրո համար բնավ տեղ չկա...
Սերը դիմեց Հպարտությանը:Ի պատասխան լսեց,որ նրա ներկայությունը կխաթարի նավի կարգ ու կանոնը...
Սերն աղերսանքով դիմեց Թախծին.«Օ,Սեր,-պատասխանեց Թախիծը,-ես այնքան տխուր եմ,որ պետք է միայնակ մնամ»:
Կղզու մոտով անցնում էր Ուրախության նավը:Բայց նա այնքան զբաղված էր խրախճանքներով,որ չլսեց Սիրո աղերսը...
Հանկարծ Սերը մի ձայն լսեց .«Արի ինձ մոտ,ես կվերցնեմ քեզ ինձ հետ»:Սերը տեսավ ալեհեր ծերունուն և այնքան երջանիկ էր,որ մոռացավ հարցնել նրա անունը...Սիրուն հասցնելով ցամաք ՝ծերունին անհետացավ...
Սերը դիմեց Գիտությանը.«Ասա ինձ ,խնդրում եմ ,ով էր այդ ծերունին»:
Դա ժամանակն է,-պատասխանեց Գիտությունը:
-Ժամանա՞կը,-զարմացավ Սերը,-և ինչո՞ւ օգեց ինձ...
-Միայն ժամանակը գիտի և հասկանում է ,թե որքան կարևոր է սերը մեր կյանքում,-պատասխանեց Գիտությունը...
Ազատաշունչ ու մաքուր քամին հանդիպեց գեղեցիկ ծաղկին ու սիրահարվեց...Քանի դեռ նա նրբորեն շոյում էր ծաղկին ,նա պատասխանում էր փոխադարձ սիրով- իր մեծ սերն արտահայտելով գույների ու չքնաղ բույրի միջոցով...
Բայց Քամուն դա քիչ էր թվում ... ու նա մտածեց.«Եթե ես նրան տամ իմ ողջ հզորությունն ու ուժը,ապա նա ինձ կպարգևի առավել ինչ-որ բան..կտա ավելին..»: Պոռթկաց Քամին ...Եվ իր սիրո շնչառությամբ հզոր փչեց ծաղկի վրա ... Ծաղիկը չդիմացավ Քամու անսանձ կրքերին ...կոտրվեց ...
Հանդարտվեց քամին ...Սիրո քնքուշ շնչով մեղմորեն շոյեց իր ծաղկին...Փորձում էր բարձրացնել նրան...կենդանացնել...Ապարդյուն..Զուր էին ջանքերը...Նա թառամում էր նրա աչքի առաջ...
Վշտից պոռթկաց անսանձ քամին.«Ես տվեցի քեզ ողջ ուժն իմ սիրո,իսկ դու կոտրվեցիր...Երևի իմ հանդեպ չկար քո մեջ ուժը մեծ Սիրո ...դու ինձ չէիր սիրում...»
Ծաղիկը ոչինչ չպատասխանեց...նա արդեն չկար.....
...Փորձության մի ենթարկեք Սերը Ձեր...Մի խեղդեք այն « մարդկային անիմաստ կրքերով».. Ուժով մի պահեք... Մի սպանեք....հետո զուր կլինեն աղերսները- Այն վերըստին հարություն չի առնի....
Մի խոսքով .« քամուն մի տվեք» Երկնքից իջած այդ մեծ Շնորհը՝Սերը.. )))

-Գրազ կգամ ,որ ես կբաժանեմ նրանց ,-ասեց բաժանումը:
-Լավ,-պատասխանեց Սերը,-միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:Բաժանումը համաձայնեց:Սերը մոտեցավ զույգին դիպավ նրանց,քնքշորեն ...նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ,թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը...
Սերը հետ եկավ ու ասեց.«Հիմա Ձեր հերթն է»:Բաժանումը պատասխանեց.«Ոչ,հիմա չեմ կարող նրանց անջատել...նրանց սիրտը լի է սիրով... ես ավելի ուշ կգամ»:
Անցնում է որոշ ժամանակ:Բաժանումը այցելում է զույգին ,հույսով,որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում ,թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ ...Շուռ եկավ շշնջալով.«Ես հետո կգամ»:
Անցավ ժամանակ:Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին:Բաժանումը համոզված էր,որ հիմա անպայման կբաժանի նրանց...Չե որ Սերն ու երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում...Բայց նայելով նրանց աչքերի մեջ տեսավ Հարգանք և փոխըմբռնում...
-Ես ավելի ուշ կայցելեմ,-բարկացկոտ նետեց Բաժանումը:
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը:Նայեց նրանց աչքերի մեջ...հիսթափված հոգոց հանեց ...Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ:
Հեռացավ ,նորից վերադառնալու պայմանով...
Անցավ ժամանակ...Նորից եկավ Բաժանումը..մտնելով տուն տեսավ ծերացած մի կնոջ...Ուզում էր նայել նրա աչքերի մեջ,բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից...Բաժանումը գնաց նրա հետևից...Կինը այցելում էր ամուսնու շիրիմին...
-Երևում է ես ուշացել եմ,-մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխրեն արել իմ գործը...
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ նա տեսավ այնտեղ Հիշողություն....ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ -Սիրո, Երախտագիտության,հարգանքի,Փոխըմբռնման ու Վստահության ....
Կյանքի իմաստի մասին այս առակը Սոմերսեթ Մոեմի «Մարդկության կրքերի բեռը» հրաշալի գրքից է...
Մի երիտասարդ ու հետաքրքրասեր թագավոր ,որը արդեն շատ բան գիտեր և ցանկանում էր իմանալ ավելին,բայց տեսնելով ,թե որքան շատ են գրքերն աշխարհի ,հասկացավ ,որ չի հացնի բոլորը կարդալ ...Մի օր նա կանչեց պալատական իմաստունին ու հրամայեց գրել մարդկության ամբողջ պատմությունը :
Երկար աշխատեց իմաստունը...անցան տարիներ ու տասնամյակներ...և ահա ծառաները կայսեր մոտ բերեցին հինգ հարյուր գիրք ,ուր նկարագրված է մարդկության պատմությունը...Զարմացավ թագավորը:
Չնայած որ արդեն երիտասարդ չէր և իմացության ծարավը չէր լքել նրան, նա չէր կարող վատնել տարիներն այդ գրքերն ընթերցելու համար ,ուստի հրամայեց իմաստունին կրճատել պատմությունն ու թողնել միայն ամենակարևորը :
Եվ կրկին շատ տարիներ աշխատեց իմաստունը:Օրերից մի օր ծառաները թագավորի մոտ բերեցին հիսուն գիրք ,ուր հակիրճ շարադրված էր մարդկության ողջ պատմությունը...Սակայն թագավորը հրամայեց դարձյալ կրճատել պատմությունն ու հիշատակել միայն ամենակարևորի մասին....
Իմաստունը գնաց ... Որոշ ժամանակ անց վերադարձավ ձեռքին մի գիրք ,ուր մարդկության պատմությունն էր համառոտ գրված ...Սակայն թագավորն արդեն մահվան մահճում էր և այնքան թույլ ,որ չկարողացավ նույնիսկ գիրքը բանալ...
Այդ ժամանակ թագավորը խնդրեց շատ հակիրճ ասել ամենը հենց հիմա , քանի դեռ չի գնացել այն աշխարհ.......
Իմաստունը բացեց գիրքն ու վերջին էջին գրեց հետևյալը.
«Մարդը ծնվում է...տառապում և մեռնում...»:
Աղջիկն ու ...մի մակագրություն
1.Կյանքը թռիչք է տան կտուրից...կարող ես դառնալ հետ...? Ոչ:կարող ես փոխել նրա հետագիծը..?Ոչ:Կարող ես կանգ առնել...?Ոչ:
2.Կյանքը դա միջանցք է...մարդիկ կարծում են,թե այն բազմաթիվ անցումներ ունի և գաղտնի սողոսկելու տեղեր...Ոչ,ճիշտ չէ...Կյանքն ուղիղ է...այդ մարդիկ են ստեղծել իրենց համար միջանցքներ,որոնք ,միևնույն է, տանում են նրան փակուղի...Փակուղին մահն է...
3. Խելացի է նա,ով գերադասում է լռություը խոսքից...իմաստուն է նա ,ով գրեթե միշտ լուռ է...իսկ ամենաիմաստունը նա է ,ով միշտ է լուռ...
4. Մարդը սկսում է հասկանալ ինչ-որ բան միայն այն ժամանակ,երբ դա բացատրում է ուրիշին...
5. Մարդիկ առանց գիտակցելու անցնում են рулетка-յով կյանքի ...ինչ է սա նշանակում... ?նշանակում է,որ մարդկության պատմությունը կրկնվում է
6. Որքան արժի մի կիլոգրամ ժամանակը..?ավելի շատ , քան մի կիլո քունը ...)))
7.Մարդիկ միշտ փորձում են առաջինը ցավ պատճառել որևէ մեկին ..Ցավ պատճառել ավելի շուտ,քանի դեռ քեզ չեն պատճառել(ինչպիսի վախկոտություն ))))
Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
-Ով է ցանկանում տանալ այս 20 դոլլարանոց թղթադրամը
Շատ ձեռքեր բարձրացան...ցանկացողները շատ էին...
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը ,ես ինչ որ բան կանեմ նրա հետ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց,թե ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել այն ...
Կրկին բարձրացան ձեռքեր...
-Այդ դեպքում,-պատասխանեց նա,-ես կանեմ հետևյալը.
Նա թղթադրամը նետեց հատակին ,ոտքով տրորեց ,հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե,և ձեզանից ում է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը
Դարձյալ ցանկացան բոլորը...
-Սիրելի բարեկամներ,հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս,-ասեց հոգեբանը,-չնայած այն ամենին,ինչ արեցի ես այս թշթադրամի հետ ,դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն...քանի որ այն չի կորցրել արժեքը...նա շարունակում է մնալ 20 դոլլար արժողությամբ թղթադրամ...
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում,երբ մենք հայտվում ենք «հատակին»,տրորված,կեղտոտված...նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք ,անպետք ...Կարևոր չէ ,թե ինչ է պատահել քեզ հետ,կամ՝կպատահի ...կեղտոտ ,թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը...Դու միշտ կլինես անգին ` Աստծո և նրանց համար ,ովքեր սիրում են քեզ...
Ընտրությունը քոնն է
« Անհնարին է»,- ասաց պատճառը
« Անմտություն է»,-ասաց փորձը
« Անօգուտ է»,-ասաց հպարտությունը
«Փորձիր»,-շշնջաց երազանքը
Ո՞Ւր է հեռանում սերը,- հարցրեց հորը փոքրիկ երջանկությունը.
-Նա մեռնում է,որդիս,մարդիկ չեն պահպանում այն ,ինչ ունեն...պարզապես չգիտեն սիրել :
Փոքրիկ երջանկությունը մտածեց.«Երբ մեծանամ ՝անպայման կօգնեմ մարդկանց»:
Անցան տարիներ:Մեծացավ երջանկությունը...Նա հիշեց իր խոստումն ու ամեն կերպ աշխատում էր օգնել մարդկանց:Սակայն մարդիկ չէին լսում նրան...
Եվ կամաց-կամաց երջանկությունը փոքրացավ ,դարձավ թուլակազմ, վտիտ:Շատ վախեցավ ,որ կանհետանա բոլորովին , և որոշեց ճամփա ընկնել ու որոնել «դարման» իր տկարությանը...
Երկար գնաց երջանկությունը ՝ ճանապարհին ոչ ոքի չհանդիպելով:Դրանից ավելի վատացավ նրա վիճակը:ԵՎ նա մի սաղարթախիտ ծառի տակ նստեց հանգստանալու:Նոր էր փակել աչքերը,երբ լսեց մոտեցող քայլերի ձայն...բացեց աչքերն ու տեսավ ,որ մի զառամյալ տատիկ է անցնում...Շտապեց երջանկությունը նրա մոտ.
-Շատ հոգնած կլինեք,նստեք,մի փոքր հանգստացեք,-հորդորեց պառավին երջանկությունը...
Վիրավորական է ,երբ քեզ ծեր են համարում,-տրտնջաց պառավը...ես դեռ այնքան երիտասարդ եմ ...Իսկ իմ անունը ՍԵՐ է...
-Ա՜խ,ուրեմն դուք եք Սերը,-զարմացած բացականչեց երջանկությունը..Բայց ինձ ասել էին,որ սերն ամենահիասքանչ բանն է աշխարհում...
Սերը ուշադիր նայեց նրան ու հարցրեց.
-Իսկ դու ո՞վ ես:
-Ես երջանկությունն եմ:
-Ահա թե ինչ...Իսկ ինձ ասել էին ,որ երջանկությունն է ամենագեղեցիկը ...և այդ ասելով նա իր ցնցոտիների միջից հանեց հայելին ու պարզեց երջանկությանը...
Երջանկությունը տեսավ իր արտացոլումն ու բարձրաձայն լաց եղավ...Սերը մոտ նստեց նրան ու քնշորեն գրկեց.
-Ի՞նչ են արել մեզ հետ չար մարդիկ ,-հեծկլտաց երջանկությունը:
-Ոչինչ,-ասաց Սերը,-եթե մենք միասին լինենք ՝ շատ արագ կգեղեցկանաք , կերիտասարդանանք ...
Եվ ահա ,այդ սաղարթախիտ ծառի տակ էլ Սերն ու երջանկությունը պայման կապեցին,որ կլինեն անբաժան...))))))»
Այդ ժամանակից ի վեր ,երբ որևէ մեկի կյանքից հեռանում է Սերը՝հեռանում է նաև Երջանկությունը...
Առանձին ապրել նրանք չեն կարող ....Իսկ մարդիկ մինչև օրս դա չեն կարող հասկանալ...
***
Թիթեռի դասը....կասեի՝խրատը ))
Մի անգամ բոժոժի մեջ մի փոքրիկ անցք հայտնվեց....մի պատահական անցորդ նկատելով դա կանգ առավ ու սկսեց հետևել ,թե ինչպես է թիթեռն այդ փոքրիկ անցքից փորձում դուրս գալ...
Անցավ երկար ժամանակ....կարծես թե թիթեռը դադարեց ջանքեր գործադրել,իսկ անցքը շարունակում էր փոքր մնալ...Թվում էր,թե թիթեռն արել էր այն ամենն,ինչ կարող էր ,ու այլևս ուժ չէր մնացել որևէ բանի համար...
Մարդը որոշեց օգնել թիթեռին ...վերցրեց փոքրիկ դանակն ու կտրեց բոժոժը...Թիթեռն անմիջապես դուրս եկավ...սակայն նրա մարմինը թույլ էր ու անզոր...իսկ թևիկները ՝թափանցիկ ,որոնք հազիվ էին շարժվում...
Մարդը շարունակում էր հետևել,մտածելով,որ ահա,ուր որ է ,կբացի թիթեռնիկը թևերն իր գեղեցիկ ու կճախրի....Նման բան տեղի չունեցավ ...Նա չկարողացավ թռչել...
Կյանքի մնացած մասը թիթեռը ստիպված էր քարշ տալ գետնին իր թույլ մարմինն ու չբացված թևիկները...Իսկ դա այն պատճառով,որ մարդը ցանկանալով օգնել ,չհասկացավ ,որ ջանքը ,որը գործադրում էր թիթեռնիկը բոժոժից դուրս գալու համար ,հարկավոր էր նրան ,որպեսզի հեղուկը մարմնի միջից տեղափոխվի թևիկների մեջ ,որպեսզի թիթեռը կարողանա թռչել...
Կյանքն ստիպել է թիթեռին դժվարությամբ լքել այդ պատյանը,որպեսզի նա կարողանա աճել ու զարգանալ....
Երբեմն հատկապես ջանքեր են հարկավոր մեզ ապրելու համար...,Ու եթե մեզ թույլ տրված լիներ ապրել առանց դժվարությունների հանդիպելու ՝մենք զրկված կլինեինք...մենք չէինք կարողանա լինել այնքան ուժեղ,որքան հիմա...Մենք չէինք կարողանա թռչել.....
P.S.Այս առակն ամիսներ առաջ նվիրել էի իմ բարեկամ Լեոին...)))
հատուկ http://myway.am համար......«Ապրելու Արվեստ » բաժնին ....
(Ուր ես ,Բարեկամս???((((
Ուժեղ մարդիկ
ՈՒժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են լինում թույլերից...
-Փոթորկի ժամանակ բարակ եղեգը խոնարhվում է ու խշխշում..իսկ հզոր սոճին կոտրվում է և մեռնում ընդմիշտ ,-ասում են չինացիները...իսկ չինացիները գիտեն ,թե ինչ են խոսում...
-Ուժեղ մարդիկ ամենևին էլ իրենց համար պատասխանատվություն չեն կրում,ոչ էլ նույնիսկ իրենց սիրելիների համար...Նրանք պատասխանատու են իրենց ուղեծրի մեջ հայտնված ողջ աշխարհի համար.... քանի որ ուժը ձգում է,-այսպես են ասում ֆիզիկոսները,իսկ նրանք գիտեն,թե ինչ են ասում...
-Ուժեղ մարդ լինել ամենևին էլ չի նշանակում առողջ և ամուր լինել մնացածներից...պարզապես նրանք գիտեն,որ իրավունք չունեն ուշաթափվելու կամ մեռնելու ,քանի դեռ իրենցից կախված է ինչ-որ մեկի կյանքը...Նրանք ընդունակ են անգամ սրտի կաթվածի ժամանակ ցատկել ջուրն ու փրկել խեղդվող երեխային...ափ հանել նրան....համոզվել,որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում ու նոր միայն «անջատվել»,-այսպես են ասում բժիշկները,իսկ նրանք ավելի շատ հրաշքներ են տեսել իրենց կյանքի ընթացքում,քան ֆիզիկոսներն ու չինացիները միասին.....
Ուժեղ մարդիկ նաև շատ միայնակ են...և ոչ թե այն պատճառով,որ չեն հանդուրժում իրենց կողքին որևէ մեկին...պարզապես նրանք ուժեղ են...և որևէ մեկի մտքով չի էլ անցնում ,որ ուժեղ մարդը կարող է սարսափելի միայնակ լինել ...որ նա էլ է տխրում ... ցավ զգում..վախենում ...կարոտում..........
...Ապրում են երկրի վրա ՈՒժեղ և Լուռ Մարդիկ...Նրանց հետ միշտ չէ, որ հաճելի է, միշտ չէ ,որ հարմարավետ է ու հեշտ...
Պարզապես...ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է...
Պահպանե՛ք ՈՒժեղ Մարդկանց...
Մի անգամ վարպետը դիմեց իր աշակերտներին
-Ինչ օգուտ ձեր ուսումից ու երկրպագությունից:Արդյոք ավանակը կդառնա իմաստուն ,քանի որ ապրում է գրադարանում...?իսկ մուկը՝սուրբ , քանի որ ապրում է եկեղեցում...?
-Այդ դեպքում ինչ է հարկավոր մեզ?
-ՍԻՐՏ...
Էնթոնի դե Մելլո «Իմաստության մեկ րոպե»

-Ո՞վ կցանկանա ստանալ այս 20 դոլարանոց թղթադրամը:
Շատ ձեռքեր բարձրացան...Ցանկացողները շատ էին...
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը ,ես ինչ որ բան կանեմ դրա հետ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց,արդյոք ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել այն ...
Կրկին բարձրացան ձեռքեր...
-Այդ դեպքում,շարունակեց հոգեբանը,-ես կանեմ հետևյալը.
նա թղթադրամը նետեց հատակին ,ոտքով տրորեց ,հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե...և ձեզանից ո՞ւմ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը:
Դարձյալ ցանկացան բոլորը...
-Սիրելի բարեկամներ,հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս,-ասաց հոգեբանը,-չնայած այն ամենին,ինչ արեցի ես այս դոլարի հետ ,միևնույնն է,դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն,քանի որ թղթադրամը չի կորցրել իր արժեքը...Նա շարունակում է մնալ 20 դոլար արժողությամբ թղթադրամ...
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում,երբ մենք հայտվում ենք ներքևում՝ «հատակին» ՝տրորված,կեղտոտված...Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք ,անպետք,անկարևոր,վտարյալ,աուտսայդեր: Կարևոր չէ ,թե ինչ է պատահել քեզ հետ,կամ կպատահի :Կեղտոտ ,թե մաքուր դու երբեք չես կորցնի արժեքդ...Դու միշտ կլինես անգին Աստծո և նրանց համար ,ովքեր սիրում են քեզ...
Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ,թե ինչպես կարձագանքեր ,եթե իմանար իր անկման ( բարոյալքման)մասին:
-Վեր կաց:
-Իսկ հաջորդ անգա՞մ:
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ:
-Եվ որքան է շարունակվելու Ընկնելն ու Բարձրանալը,-զարմացած հարցրեց աշակերտը:
-ԸՆԿԻՐ ՈՒ ԲԱՐՁՐԱՑԻՐ, քանի դեռ կենդանի ես,քանզի ,նա ով ընկավ ու չբարձրացավ՝մեռած է արդեն...
Երբեք մի ասեք.«Իմ գավաթը լեփ լեցուն է...)))
Մի համալսարանի պրոֆեսոր դիմեց ճապոնական Նան Ին-ին ,ցանկանալով իմանալ Դզենի մասին:
Վարպետը նրան թեյ առաջարկեց:Նա սկսեց լցնել թեյը գավաթի մեջ ու երբ արդեն լիքն էր գավաթը ,միևնույնն է, նա չդադարեցրեց լցնելը:
Պրոֆեսորն ընդհատեց վարպետին ասելով.
-Վարպետ գավաթը լիքն է ,խնդրում եմ,մի լցրեք այլևս:
Նան Ինը պատասխանեց.
-Դու նման ես այս թեյի գավաթին ,լեցուն միայն սեփական դատողություններով ու շաբլոններով ու ,եթե դու սկզբից չդատարկես քո գավաթը,ապա ես ինչպե՞ս ցույց տամ քեզ ,թե ինչ է Դզենը:
Դզենն ասում է.«Եթը դու լի ես սեփական տեսակետներով ,ապա դու խուլ ես այլոց խոսքերի իմաստությանը ...»:
Մարդկանց միջև ընթացող բանավեճի ժամանակ հաճախ է տեղի ունենում ,երբ ամեն մեկը ձգտում է պաշտպանել իր տեսակետը ...արդյունքում, յուրաքանչյուր ոք, բացառությամբ իր ձայնից ու կարծիքից ՝ չի լսում կամ տեսնում ուրիշ ոչինչ....
-Քանի՞ տարեկան եք,-հարցրին Գալիլեյին.
-Ութ կամ տաս ,-պատասխանեց նա...
-Այդ ինչպե՞ս,-զարմացան բոլորը...Իհարկե,նա արդեն ծեր էր 8 կամ 10 տարեկան լինելու համար...:
-Իմ տարիքն այնքան է,որքան մնացել է ինձ ապրելու....ապրած տարիներս այլևս ինձ չեն պատկանում....այնպես,ինչպես ծախսված դրամն արդեն ձերը չէ,-պատասխանեց Գալիլեյը:
*****
Մի անգամ պրոֆեսորը հարցրեց իր ուսանողներին,
-Աստվա՞ ծ է արարիչն ամեն բանի...
Ուսանողներից մեկը համարձակորեն պատասխանեց.
-Այո՛:
-Այսինքն ՝ դուք համարում եք,որ Աստվա՞ ծ է ստեղծել ամեն բան....
-Այո՛,կրկնեց ուսանողը
-Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ,այդ դեպքում Չարն էլ է նա ստեղծել.... Եվ համապատասխան հայտնի սկզբունքի ,որը հաստատում է,թե մեր վարքի ու գործերի միջոցով կարելի է դատել ,թե ով ենք մենք ,ապա մենք պետք է եզրակացնեք,որ Աստված Չար է....,-պատասխանեց պրոֆեսորը
Ուսանողը լռեց...նա չգտավ փաստարկներ պրոֆեսորի «երկաթյա տրամաբանության» դեմ...Իսկ դասախոսը գոհ էր,որ նրան հաջողվեց ևս մեկ անգամ ապացուցել,որ կրոնը առասպել է ,հորինվածք...
Բայց ,այդ պահին մի ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց ու ասաց.
-Թույլ կտա՞ ք մի հարց :
-Իհարկե՛:
-Պրոֆեսո՛ր,ցուրտը գոյություն ունի՞ :
-Այդ ի՞ նչ հարց է...Իհարկե՝ունի...Ինչ է,դուք երբեք չե՞ ք մրսել:
Ուսանողներից շատերը ծիծաղեցին իրենց ընկերոջ պարզունակ հարցի վրա...
Իսկ նա շարունակեց .
-Իրականում ցուրտ չկա ...համաձայն ֆիզիկայի օրենքի այն,ինչ մենք համարում ենք ցուրտ ,ջերմության բացակայությունն է...և միայն այն օբյեկտը ,որը ջերմություն է արձակում, տրվում է ուսումնասիրության ...Ջերմությունը այն է,որը ստիպում է մարմնին կամ նյութին արձակել էներգիա...բացարձակ 0(-273)ջերմության լիակատար բացակայությունն է ,և ցանկացած նյութ այս ջերմաստիճանում դառնում է իներտ ,արձագանքելու անընդունակ ....«Սառը» բնության մեջ գոյություն չունի.....Մարդիկ են հորինել այդ բառը որպեսզի նկարագրեն իրենց զգացողությունները ջերմության բացակայության ժամանակ:
Այնուհետև ուսանողը շարունակեց.
-Պրոֆեսո՛ր ,խավարը գոյություն ունի՞ :
-Իհարկե՝ ունի և դա ինքներդ էլ լավ գիտեք,-պատասխանեց պրոֆեսորը
-Այստեղ էլ եք սխալվում,-պատասխանեց ուսանողը,-խավարը բնության մեջ գոյություն չունի ,խավարը լույսի լիակատար բացակայությունն է...Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը ,բայց ոչ խավարը:Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի տեղադրենք լույսը ըստ նրա բաղադրամասերի և չափենք յուրաքանչյուր ալիքի երկարությունը :Սակայն խավարը դուք չեք կարող չափել...Լույսի ճառագայթը կարող է լուսավորել խավարը ...Բայց ինչպե՞ ս կարելի է որոշել խավարի մակարդակը....մենք չափում ենք միայն լույսի քանակը,այդպես չէ՞ ...
Խավարը բառ է ,որը նկարագրում է մի վիճակ ,երբ բացակայում է լույսը...
Ուսանողը մարտական էր տրամադրված ,չէր խաղաղվում...
-Ասացե՛ք ,խնդրեմ,այսպիսով ,գոյություն ունի՞ չարը,որի մասին դուք խոսում էիք...
Պրոֆեսորն անորոշ պատասխանեց.
-Իհարկե,արդեն բացատրեցի ,եթե ուշադիր լսեիք ինձ երիտասարդ,ապա կիմանայիք
-Մենք ամեն օր ականատես ենք լինում չարին,այն արտահայտվում է մարդու հանդեպ՝մարդու դաժանությամբ....ամենուր կատարվող բազմաթիվ հանցագործություննրով ,այնպես որ ,չարը գոյություն ունի...
Ուսանողը դարձյալ հակաճառեց դասախոսին
-Չարը նույնպես չկա,ավելի ճիշտ այն գոյություն չունի ինքնիրեն...Չարությունը զուտ բացակայությունն է Աստծո.......
Նման նրան , ինչպես խավարն ու ցուրտը լույսի ու ջերմության բացակայության ժամանակ ... ...Չարը բառ է,որն օգտագործում է մարդը, որպեսզի նկարագրի Աստծո բացակայությունը:Աստված չի ստեղծել Չարը...
Չարը արդյունքն է այն բանի,որը պատահում է մարդու հետ ,որի սրտի մեջ Աստված չկա...
Դա նման է ցրտի ,որը վրա է հասնում ջերմության պակասի ժամանակ ,կամ խավարի՝ լույսի բացակայության դեպքում...
Պրոֆեսորը լռեց.....
Ասում են իբր այդ ուսանողը Էյնշտեյն է եղել....:»)
Վաղուց,շատ վաղուց...անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին ,թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի ...
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի...
Ասաց Աստված .
-Դա չափազանց հեշտ է մարդու համար...կգա ժամանակ (և արդեն է ժամանակը) :»,երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերն օվկիանոսների...
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել Մայր երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի ....
Ասաց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի....դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար...անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին...միևնույնն է ,կգտնի մարդը...
-Ո՞ Ւր թաքցնել... միգուցե՞ աստղերի մեջ...
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված.
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը...կնվաճեն ամենաբարձր լեռնագագաթները...կթափանցեն խորքերը ծովերի ...անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց...ավելի շուտ ,քան կճանաչեն իրենք իրենց...Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ...և նա երբեք չի գտնի այն....
Օդի համը...
Օդն ո՞ւնի համ...չգիտե՞ս...իսկ ցանկանո՞ւմ ես իմանալ...Պահիր շնչառությունդ ..մի շնչիր....իսկ հիմա ,շնչահեղձությունից հետո, կարող ես պատասխանել ,թե համ ունի ՞օդը....Դե,իհարկե,ունի ... և դա Կյանքի համն է ...
Այդ համը դու միշտ պիտի զգաս,այդ համը կա ամենուր...շատ բաների մեջ...
Մի՛ կեր այն,որի մեջ չկա կարևոր համը,մի՛ խոսիր նրանց հետ ,ովքեր մեռած են հոգեպես.....իմաստուն եղիր...Խմիր կյանքի գավաթից բավականությամբ...մի շտապիր...կարող ես ժամանակից շուտ դատարկել ....հնարավոր է նաև ,որ զուր ցփնես այն...
Այդ մասին ուղիղ չեն խոսում...
Մի մարդ եկավ Բուդդայի մոտ հարցմունքով,թե կա Աստված ..... Հավերժական հարց...
Բուդդան նայեց նրան սևեռուն հայացքով և ասաց.
-Երբ երիտասարդ էի շատ էի սիրում ձիեր ու տարբերում էի նրանց չորս տեսակներ ...
-Առաջին տեսակը ամենահիմար ու համառ ձին է,որքան էլ հարվածես մտրակով ,միևնույնն է նա չի լսի քեզ...և սրանք շատ են...Այդպիսին են նաև մարդկանցից շատերը...
-Ձիու երկրորդ տեսակը լսում է,բայց միայն հարվածից հետո...Նման մարդիկ էլ շատ կան...
-Կա նաև երրորդ տեսակը...նրան հարվածել պետք չէ...Դու պարզապես ցույց ես տալիս մտրակն , ու դա էլ բավական է նրա համար...
-Իսկ չորորդ տեսակը շատ հազվադեպ հանդիպող տեսակ է...նրան բավական է նաև մտրակի ստվերը...
Հետո նրանք երկար լռեցին...
Մարդը վեր կացավ,հայտնեց երախտագիտությունն ու հեռացավ...
Աշակերտներն ապշած հարցրին Բուդդային.
-Ուսուցիչ,նա Ձեզանից Աստծո մասին էր հարցնում ,իսկ Դուք ձիերի մասին էիք խոսում...իսկ հետո խորասուզվեցիք լռության մեջ...
Բուդդան պատասխանեց.
-Ես ձիերի մասին չէի խոսում...ես աստվածայինի մասին էի խոսում...Բայց այդ մասին ուղիղ չեն խոսում...
Երբ տեսա ,թե ինչ ձիով էր եկել այդ մարդը հասկացա ,որ այդպիսի ձի կարող է ընտրել իսկական գիտակը...
Ահա,թե ինչու խոսեցի ձիերի մասին...դա այն լեզուն էր ,որը կարող էր նա հասկանալ...և հասկացավ... նա հազվագյուտ մարդ էր...Նրան բավական էր նաև մտրակի ստվերը...իսկ երբ փակեցի աչքերս ,նա հասկացավ ,որ բարձրագույնի մասին խոսել չի կարելի...նրա մասին միայն կարելի է լռել... և այդ լռության մեջ էլ ճանաչվում է այն...սա մշտագո փորձ է... և դուրս է մտքի սահմաններից...
Csontvary Kosztka Tivadar
Հիվանդասենյակում պառկած էին երկու անհույս հիվանդներ...նրանց պայմանները հավասար էին....միայն մի փոքրիկ տարբրությամբ՝մի հիվանդը կարող էր դուրս նայել նեղլիկ պատուհանից ,որն իր կողքին էր...իսկ մյուս հիվանդի մոտ բժշկին կանչելու կոճակն էր տեղադրված...
Ժամանակն անցնում էր...տարվա եղանակները հաջորդում էին իրար...
Նա ,ով պատուհանի մոտ էր պառկած , շարունակ պատմում էր հարևանին այն ամենի մասին ,ինչ տեսնում էր դրսում....ինչպես է թափվում ձյունը...կամ՝փայլում արևը,,,գիշերային սև սաթի վրա շաղ տված աստղազարդ երկնքից էր պատմում .. ....գեղեցիկ արշալույսների ու շքեղ մայրամուտների ...փողոցում քայլող սիրահար զույգերի ու խաղացող երեխաների ,,, ու նաև այն մասին,որ այնտեղ ,պատուհանից այն կողմ Աշխարհ կա,,,
Մի օր պատահեց այնպես ,որ պատուհանի մոտ պառկած հիվանդի վիճակը կտրուկ վատացավ...նա խնդրեց կանչել բժշկին...Ընկերը դա չարեց...հիվանդը մահացավ...
Հաջորդ օրը նա խնդրեց իրեն տեղափոխել պատուհանի մոտ...նրա խնդրանքը կատարեցին..ահա, վերջապես նա էլ կկարողանա տեսնել աշխարհը........
իսկ պատուհանից անդին մի գորշ շենքի մութ ու մռայլ պատերն էին երևում միայն......
Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները գտա նրան իր վերջին ստեղծագործության մոտ կանգնած լաց լինելիս...
-Ուսուցիչ ,ինչու եք արտասվում,-հարցրին նրանք
-Ես չեմ տեսնում սխալներ,,,թերություններ իմ աշխատանքում ,-պատասխանեց նա
«Չէ,որ դա լավ է »-զարմացան աշակերտները...
-Դուք ոչինչ չեք հասկանում,-շարունակեց Միքելանջելոն,-եթե ես չեմ տեսնում սխալներ իմ աշխատանքներում , նշանակում է արդեն անկում է ապրում իմ տաղանդը,,,
Այս դեպքից հետո նա թողեց քանդակագործությունն ու սկսեց սոնետներ գրել...
P.S.Թերություններ,,,գուցե նրանք կային ,բայց նա այլևս չէր տեսնում իր սխալները ...ուրեմն և չկար դրդող պատճառներ կատարելագործվելու,,,,նշանակում է -նա հասել էր արդեն ստեղծագործական բարձրունքի ,,,Ստեղծագործական գագաթնակետ...երբ արդեն բարձրանալու,ձգտելու տեղ չի մնում,,,
*******
Մարդն անսահման տխուր էր,,,Կենդանիները չէին ցանկանում իրենց «փոքր» եղբորը տրտում տեսնել... որոշեցին օգնել նրան..ու հարցրին մարդուն,թե ինչ կցանկանար ունենալ...
-Ուզում եմ ունենալ սուր տեսողություն ու տեսնել հեռուն...
-Թող լինի այդպես ,-պատասխանեց արծիվը...
Հետո նա ցանկացավ լինել ուժեղ,խորագետ,իմաստուն....և ստանալով այն ամենն ,ինչ ուզում էր ՝մարդը հեռացավ....
Եվ սարսափ զգաց իմաստուն բուն...չէ որ մարդն արդեն շատ բան գիտի ու կարող է...ուստի ՝ շատ բանի է ընդունակ ,,,
- Հիմա Մարդն ունի այն ամենը, ինչի կարիքը զգում էր ու չի տխրի ,և կարևորը դա է,-հանգստացրեց եղջերուն...
Բուն պատասխանեց.
-Ոչ,ես տեսա խոռոչ մարդու ներսում...ինչպես սովը,որը երբեք չի հագենում...
Ահա ,թե ինչու է մարդն այդքան շատ տխրում և այդքան շատ ցանկանում...
Նա կվերցնի ու կվերցնի մինչև աշխարհը կասի նրան.«Ես այլևս չկամ ...և ես ոչինչ չունեմ քեզ տալու»
******
Հին մարգարեություն.
միայն,երբ վերջին ծառը կտրված կլինի,,,
միայն ,երբ վերջին գետը թունավորված կլինի,,,
ու,երբ վերջին ձուկն էլ բռնված է արդեն,միայն այդ ժամ կհասկանաս ,ով անմիտ մարդ,որ փողդ չես կարող ուտել....
Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ,թե ինչպես կարձագանքեր եթե իմանար իր անկման, <վայր ընկնելու> մասին....
-Վեր կաց
-Իսկ հաջորդ անգա՜մ
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ
-Եվ որքա՜ն է շարունակվելու Ընկնելն ու բարձրանալը,-զարմացած հարցրեց աշակերտը
-ԸՆԿԻՐ ՈՒ ԲԱՐՁՐԱՑԻՐ, քանի դեռ կենդանի ես,,, քանզի ,նա ով ընկավ ու չբարձրացավ՝մեռած է արդեն...
&&&&&
Եթե հարցնեն ճանճին տարածքի ծաղիկների մասին՝ կպատասխանի,- ես ոչ մի ծաղիկ էլ չեմ տեսել բացի գոմաղբից ու անմաքրություններից...
Իսկ եթե հարցնեն մեղվին ,թե տարածքում տեսել է որևէ անմաքրություն՝կպատասխանի,
-Ես միայն բուրավետ,գեղեցիկ ծաղիկներ եմ տեսել....
Ճանճն անգամ ծաղկած մարգագետնում կգտնի անմաքրություն ու կնստի վրան...իսկ մեղուն նույնիսկ գարշահոտ ճահճում կգտնի լոտոսի ծաղիկներն ու նեկտար կհավաքի....
*****
p.s. շատ եմ սիրում այս առակը,պարզ է արդեն,թե ինչ կցուցանե...
օ`հ,եթե իմանայիք ,թե որքան դժվար է ինձ գրել Հայերեն .....:))) Սակայն,գիտեմ,չկա այնպիսի դժվարություն ,որն անհնարին լիներ հաղթահարել կամքի շնորհիվ...
ՈՒսանելու նպատակով Վարպետի մոտ է գալիս մի պատանի...
-ինչիդ է պետք,-հարցրեց նա
-Ուզում եմ դառնալ ուժեղ,անպարտելի
-Միայն ցանկացիր,-հետևեց պատասխանը
Բարի եղիր բոլորի հանդեպ, հարգալից....բարությամբ ու հարգալից վերաբերմունքով կշահես շատերի սերն ու փոխադաձ հարգանքը...Քո Ոգին կդառնա ուժեղ,մաքուր...ուշադրությունը կօգնի քեզ նկատել ամենանուրբ փոփոխությունները,իսկ դա հնարավորություն կտա կանխել բախումներն ու շահել մենամարտը՝չմտնելով մարտի մեջ...
Ու եթե քեզ հաջողվի կանխել բախումները,ուրեմն դու կդառնաս անպարտելի
-ի՜նչու
--որովհետև չի գտնվի մեկը ,որի հետ մենամարտես...
Պատանին հեռացավ...անցան տարիներ....նա կրկին վերադաձավ ՈՒՍՈՒՑՉԻ ՄՈՏ.
-Ի՜նչ է հարկավոր քեզ ,-հարցրեց ՈՒՍՈՒՑԻՉԸ
-Ոչինչ,ես պարզապես եկա հարցնելու՝ինչպես եք,..գուցե հարկավոր է Ձեզ իմ օգնությունը...Ի՜նչով կարող եմ օգտակար լինել...
ԵՎ միայն այդ ժամանակ ՈՒՍՈՒՑԻՉԸ նրան դարձրեց իր աշակերտը...
Մի իմաստուն մարդ ասեց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը:Ընկերը միանգամից մտապահեց:Իսկ հիմա,-պատվիրեց իմաստունը,-փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել...քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առակաները:
Իմաստունը ժպտալով ասեց,-բաց աչքերդ ու տես,թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան....
Այս օրինակով,-շարունակեց իմաստունը ,
-ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին...եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք ,իսկ կյանքում միայն վատը,ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք ...և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
-Հիշիր,եթե դու փնտրում ես միայն վատը՝կգտնես վատը ,երբեք չնկատելով ոչ մի լավ բան...ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը,որն իրականում կա...
Նկ. Հոկուսայ
Համեստություն
Վարպետի մոտ մի այցելու եկավ:Նա կոչեց իրեն ճշմարտության որոնող:Վարպետն ասեց նրան.
-Եթե դու իսկապես ճշմարտություն ես փնտրում ,ապա քո մեջ անպայման ներկա պիտի լինի ...
- Ես գիտեմ...անդիմադրելի ցանկությունը Ճշմարտության հանդեպ...
-Ոչ,պատրաստակամությունը ընդունելու,որ դու կարող ես սխալվել...
Էնթոնի դե Մելլո
Իմաստը
Ճանապարհորդը դիմեց աշակերտներից մեկին.
-Ես երկար ճանապարհ անցա որպեսզի լսեմ Վարպետին :Բայց ես չեմ գտնում նրա խոսքերի մեջ որևէ անսովոր բան.
-Մի լսիր բառերը, խլիր էությունը
-Ինչպես ...?
-Բռնիր նախադասությունը ,որը նա արտաբերում է...մի լավ թափահարիր մինչև կթափվեն բոլոր բառերը... Այն ,ինչ կմնա -կբոցավառի քո սիրտը.....Հեղ՝. Էնթոնի դե Մելլո «Իմաստության մեկ րոպե»
Վարպետը սովորեցնում էր,որ մեղքի ցանկացած դրսևորում -կործանարար զգացում է ,որից հարկավոր է խուսափել ինչպես սատանայից...
-Բայց միթե մենք պիտի անտեսենք մեր մեղքերը,-հարցրեց աշակերտը:
Եթե դու քեզ մեղավոր ես զգում ,ապա դու ատում ես ոչ թե մեղքը ,այլ ինքդ քեզ...Էնթոնի դե Մելլո
Ալբերտ Էյնշտեյնի՞ ....))) ո՛չ, այս տեսությունը լուսահոգի կըրխ֊դաիրմանցի Սերոբին է պատկանում։
Գուրգեն Մահարու «Ծաղկած Փշալարեր» գրքից
Խեղճ Ահմեդն իր կնկա հետ կապրի մի պստիկ տան մեջ։ Երկու էծ ունի, մի կով, հավ, ճիվ․․․ քանի երկու հոգով էին, ալլահից գանգատ չուներ, բայց որ դարձավ հինգ երեխի հեր, օթախը պստիկ եկավ Ահմեդին։ Կնիկն էլ ամեն օր տզզաց, տզտզաց, թե՝ էս ինչ կյանք է, օթախի մեջ շուռ գալ չի լինի, իրար վրա թափված, գիշեր ոչ քուն կա, ոչ հանգիստ։ Ճարը գցին մոլլին։ Մոլլան լսեց Ահմեդի գանգատ, մուրուս սղալեց ու հարցրեց․
― Հավ֊ճիվ ունե՞ս։ ― Ունեմ, ինչի՞ չունեմ, ― ուրախացավ Ահմեդ, մտածելով, որ մոլլան գործը հաջողեցնելու համար կաշառք կուզե․ ― Էսօրվանից հավերը քշի օթախդ, միասին քնեք, միասին զարթնեք, ― հրամայեց մոլլան։ Հրամանը հրաման էր։ Եկավ Ահմեդ, կնկան պատմեց, էսպես֊էսպես։ Ճարն ի՞նչ։ Հավերուն ներս արին ու քնան։ Առտուն վեր կացան, չորս կողմ՝ փետուր, կեղտոտություն։ Կինն էլի տզաց։
― Գնա՛, ասա՛, էսպես ապրել չի լինի, թող հրաման տա, գոնյա հավերուն դուրս թալենք։ ― Գնաց, թե՝ մոլլա, էսպես֊էսպես։ Մոլլան մորուս սղալեց, հարցուց։
― Էծ֊մեծ ունե՞ս։
― Ունեմ, ― խեղճացավ Ահմեդը, ― երկու էծ ունեմ։ ― Էծերին էլ օթախդ առ, միասին քնեք, միասին զարթնեք, ― հրամայեց մոլլան։ Եկավ Ահմեդ, կնկան պատմեց, էսպես֊էսպես։ Հրաման հրաման էր, էծերուն ներս արին ու քնան։ Ի՜նչ քնել։ Առտուն քնահարամ վեր կացան, ամեն կողմ պտըտուր, անտանելի ֆոտ։ Կինը ծնկներ ծեծեց։
― Ալլահի սիրուն, գնա՝ մի ճար արա, էսպես ապրել՝ ապրել չի։ ― Գնաց Ահմեդ, գտավ մոլլին։ ― Էսպես ապրել՝ ապրել չի, մոլլա, մի ճար արա։ ― Մոլլան մտածեց, մտածեց, ծանր ու թեթև արավ, հարցուց։ ― Կով ունե՞ս։
― Ունեմ, ― գույն տվեց, գույն առավ Ահմեդը, ― մի ֆորթ էլ հետը։
― Կովն ու ֆորթը ներս առ, միասին քնեք, միասին զարթնեք։ ― Էկավ Ահմեդ, կնկան ասաց։ ― Կնիկ, մեր տուն ավիրվավ, էսպես֊էսպես։
Կովն ու ֆորթը ներս առան, գիշեր չքնան։ Կնիկ չուր ի լուս լաց ու արցունք թափեց։ Առտուն վեր կացան, անասուններ դուրս քշին, մարդ ու կնիկ չոքան, օթախի կեղտոտություն մաքրին, դուրս թափին։ Կնիկ չարշափ թալեց գլխին, գնաց չոքավ մոլլի առաջ, խնդիր, պաղատանք արավ, թե ալլահի սիրուն մի ճար արա։ Մոլլան մորուս սղալեց, ծանր ու թեթև արավ, հարցրեց։
― Բաջի, ձեր հարևան Ալին քանի՞ էշ ունի։
― Էստեղ կնկա ուշք գնաց։ Էլի՛, էլի վեր, գնա՛ տուն, ― ասաց մոլլան, ― գնա՛ հանգիստ ապրի։ Ահմեդի կին ուրախացավ, աշխարհով մեկ եղավ, եկավ, ասաց։ Մա՛րդ, ապա չե՞ս ասե, մոլլան կուզեր Ալու էշերն էլ մեր օթախ քշել, իմ ուշք գնաց վախից, նա էլ խղճաց մեզի, բաշխեց, ազատեց էդ փորձանքից։ Իրիկուն, մարդ ու կին անասուններ ներս առին, պառկան, քնին։ Անցավ ժուկ ու ժամանակ, մեկ օր մոլլան կանչեց Ահմեդին։ Ահմեդ, ― ասաց, գնա՛, հավերին քշի հավանոց։
― Ահմեդ խնդումերես տուն եկավ, հավեր դուրս քշին, մի քիչ թեթևցան։ Երկու օրից մոլլան կանչեց Ահմեդին։
― Ահմեդ, ասաց, էծերդ դո՛ւրս արա։ ― Ալլահի շնորհք քեզ վրա թափվի, այ մոլլա, ուրախացավ Ահմեդը, տուն վազեց, էծերը գոմ քշին, պառկան ու անուշ քնով քնան։ Անցավ մի շաբաթ․ մոլլան կանչեց Ահմեդին, ասաց։
― Կովն ու ֆորթն ախոռ քշեք, հանգիստ, բախտավոր ապրեք․․․ Տուն եկավ Ահմեդ՝ ալլահին փառք ու մոլլին օրհնանք տալով։ Մարդ ու կին լեն ու բոլ յաթաղներ փռին, ուրախությունից չուր կես գիշեր արթուն մնացին, երեխաներին գրկան, քնան։ Ու կապրեն չուր ի էսօր էդպես բախտավոր, իրենց հին օթախում։
Այս է ահա Ահմեդի ու ահմեդների բախտը և այս է իրենց սփոփում․․․ Այս է, ինչ կոչվում է համեմատական երջանկություն։
Ходжу Насреддина спросили:
- Нужно ли развивать гибкость тела?
- Если одной ногой идешь по жизненному пути, а другой - по духовному, быстро сядешь на шпагат, - ответил мудрец. : ))))
Однажды Ходжу Насреддина спросили: как можно сочетать эгоизм и альтруизм?
- Очень просто, - ответил мудрец. - Посмотрите на Землю, как она вращается вокруг своей оси и одновременно - вокруг Солнца!
- А ты не боишься когда-нибудь сморозить откровенную глупость? - спросил у Ходжи Насреддина скептик.
- Оказавшись по ту сторону ума и не-ума, это перестает быть проблемой, - сказал ему по секрету великий мудрец.
Однажды Ходжу Насреддина спросили:
- Правда ли, что ты великий мудрец и постоянно пребываешь в Вечности?
- Иногда, - аккуратно поправил Ходжа.
*****
Притча про Насреддина
Насреддин не был уверен, на какой из двух женщин ему следует жениться. Однажды они загнали его в угол и спросили, которую из них он больше любит.
— Поставьте вопрос в практическом контексте, и я постараюсь ответить на него, — сказал он.
— Если бы мы обе упали в реку, кого бы ты стал спасать? — спросила меньшая и более хорошенькая.
Мулла повернулся к другой, более крупной, но зато богатой:
— Умеешь ли ты плавать, моя дорогая? :- ))))))
*****
Умер, не родившись
Оказавшись в чужой стране, Насреддин
посетил тамошнее кладбище. На одном из надгробий
он прочитал:
"Славный правитель страны
Храбростью и делами прославил
он себя и свою страну на весь мир. Умер в возрасте трёх лет".
Насреддин удивлённо спросил смотрителя кладбища:
- Как мог прославить себя и страну сей правитель,
если он покинул мир в возрасте трёх лет?
- Абд уль-Малик взошёл на престол в возрасте
двадцати пяти лет и правил страной сорок пять лет. Он умер, когда ему было семьдесят лет. Перед кончиной своей он
завещал: "Двадцать лет моих ушло на молодость, семь лет
отняло у меня ученье, двадцать лет занял сон, ещё двадцать
лет взяли у меня заботы и тревоги. Поэтому напишите на моём надгробии: "Он прожил всего три года"...
- В таком случае, - говорит Насреддин , - когда я умру,
то на моей надгробной плите прошу написать следующее:
"Насреддин умер, не родившись!"

Աշակերտն ասաց.
Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, ո
վ պատրաստակամ է ծնողների համար և անձնվիրաբար ծառայում է իր թագավորին, ով հարգանքով է վարվում ընկերների հետ, եթե անգամ ինձ առարկեն, ես կասեի, որ այդ մարդը կրթված է։Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, ո
Կոնֆուցիոսի պատասխանը.
― Եթե ազնվազարմ մարդն իրեն չպահի լուրջ ու արժանապատվորեն, ապա հարգանք չի վայելի, եթե անգամ կրթված լինի, ուրեմն նրա կրթությունը հիմնավոր չէ։
Պետք է միշտ հավատարիմ լինել, անկեղծ ու վստահելի։ Մի ունեցիր բարեկամներ, որոնք արժանի չեն քեզ։
Կոնֆուցիոսի պես ուզում եմ ասել.))
— Ինձ չի վշտացնում այն միտքը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, այլ այն, որ ես նրանց չեմ ճանաչում։

Քեզ սերս տա՞մ:
_Քեզ սերըս տա՞մ:
_Տո՜ւր:
_ Բայց այն կեղտոտված է...
_Թող կեղտոտված լինի:
_Գուշակել կուզեմ...
_Գուշակիր:
_Մեկ էլ հարցնել կուզեմ...
_Հարցրու:
_ Ասենք դուռդ թակեցի՞
_ Ներս կառնեմ:
_Ասենք թե՞՝ կանչեցի...
_Կգամ:
_Իսկ թե՞ դժբախտություն լինի...
_ Թեկուզ դժբախտության մեջ:
_ Իսկ թե՞ խաբեցի
_Կներեմ
_ «Երգի՛»,- կհրամայեմ ես
_ Կերգեմ
_Ընկերոջդ դեմ դուռը փակի՛
_Կփակեմ
_Քեզ կասեմ՝ սպանի՛...
_Կսպանեմ:
_Թե՞ ասեմ մեռի...
_Կմեռնեմ:
_Իսկ թե՞ խեղդվեմ...
_Կփրկեմ
_Իսկ թե՞ ցավ լինի...
_Կտանեմ:
_Կամ ասենք թե՞ ՝ պատ...
_Կքանդեմ:
_Իսկ եթե՞ ՝ հանգույց...
_Կկտրեմ
_Թե՞ հազար հանգույց
_Թող հազար լինի...
_Սերըս տա՞մ քեզ...
_ Սերը՜դ...
_Չի լինի...
_Ինչի՞
_ Տանել չեմ կարող՝ ստրուկների....
Ռոբերտ Ռաժդեստվենսկի

կատակ առակ...նախապես հայցում եմ տղամարդկանց ներողամտությունը:))
Մի անգամ Եվան տրտնջաց Աստծուն,թե միայնակ ու տխուր է Եդեմի պարտեզում և մահու չափ ձանձրացել է խնձոր ուտելուց...
-Բարի,-պատասխանեց Աստված,-ես կստեղծեմ Տղամարդուն...
-Իսկ ի՞նչ է տղամարդը,-հետաքրքրվեց Եվան
-Դա ազատասեր,փչացած,բազում արատներով ու սովորություններով լեցուն մի արարած է...նա կեղծավոր է,փառասեր,փառամոլ, սակայն շատ արագ և ուժեղ քեզանից... փոքրիկ տղայի հոգեբանությամբ մեծ տղամարդուն անչափ դուր կգա որսորդությունը... շատ կսիրի մանկական խաղեր՝ծեծկռտուք և ֆուտբոլ:)) Նա այնքան էլ նրբամիտ չի լինի ու ճիշտ մտածելու համար նրան հարկավոր կլինեն քո խորհուրդները...
-Շատ գայթակղիչ է հնչում ,-հեգնանքով պատասխանեց Եվան,-իսկ ինչո՞ւմն է խարդավանքը...
-Դու նրան կնվաճես մի պայմանով...
-Ի՞նչ պայման է դա...
-Ասացի արդեն,որ Տղամարդը մեծամիտ է,փառասեր ,ազատատենչ,եսակենտրոն,ինքնասիրահարված...
պարզապես թույլ տուր հավատալու նրան,որ առաջինն ինքն է արարվել:))
պարզապես թույլ տուր հավատալու նրան,որ առաջինն ինքն է արարվել:))
Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ,թե ինչպես կարձագանքեր ,եթե իմանար իր անկման ( բարոյալքման)մասին:
-Վեր կաց:
-Իսկ հաջորդ անգա՞մ:
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ:
-Եվ որքան է շարունակվելու Ընկնելն ու Բարձրանալը,-զարմացած հարցրեց աշակերտը:
-ԸՆԿԻՐ ՈՒ ԲԱՐՁՐԱՑԻՐ, քանի դեռ կենդանի ես,քանզի ,նա ով ընկավ ու չբարձրացավ՝մեռած է արդեն...
Երբեք մի ասեք.«Իմ գավաթը լեփ լեցուն է...)))
Մի համալսարանի պրոֆեսոր դիմեց ճապոնական Նան Ին-ին ,ցանկանալով իմանալ Դզենի մասին:
Վարպետը նրան թեյ առաջարկեց:Նա սկսեց լցնել թեյը գավաթի մեջ ու երբ արդեն լիքն էր գավաթը ,միևնույնն է, նա չդադարեցրեց լցնելը:
Պրոֆեսորն ընդհատեց վարպետին ասելով.
-Վարպետ գավաթը լիքն է ,խնդրում եմ,մի լցրեք այլևս:
Նան Ինը պատասխանեց.
-Դու նման ես այս թեյի գավաթին ,լեցուն միայն սեփական դատողություններով ու շաբլոններով ու ,եթե դու սկզբից չդատարկես քո գավաթը,ապա ես ինչպե՞ս ցույց տամ քեզ ,թե ինչ է Դզենը:
Դզենն ասում է.«Եթը դու լի ես սեփական տեսակետներով ,ապա դու խուլ ես այլոց խոսքերի իմաստությանը ...»:
Մարդկանց միջև ընթացող բանավեճի ժամանակ հաճախ է տեղի ունենում ,երբ ամեն մեկը ձգտում է պաշտպանել իր տեսակետը ...արդյունքում, յուրաքանչյուր ոք, բացառությամբ իր ձայնից ու կարծիքից ՝ չի լսում կամ տեսնում ուրիշ ոչինչ....
-Ութ կամ տաս ,-պատասխանեց նա...
-Այդ ինչպե՞ս,-զարմացան բոլորը...Իհարկե,նա արդեն ծեր էր 8 կամ 10 տարեկան լինելու համար...:
-Իմ տարիքն այնքան է,որքան մնացել է ինձ ապրելու....ապրած տարիներս այլևս ինձ չեն պատկանում....այնպես,ինչպես ծախսված դրամն արդեն ձերը չէ,-պատասխանեց Գալիլեյը:
*****
Մի անգամ պրոֆեսորը հարցրեց իր ուսանողներին,
-Աստվա՞ ծ է արարիչն ամեն բանի...
Ուսանողներից մեկը համարձակորեն պատասխանեց.
-Այո՛:
-Այսինքն ՝ դուք համարում եք,որ Աստվա՞ ծ է ստեղծել ամեն բան....
-Այո՛,կրկնեց ուսանողը
-Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ,այդ դեպքում Չարն էլ է նա ստեղծել.... Եվ համապատասխան հայտնի սկզբունքի ,որը հաստատում է,թե մեր վարքի ու գործերի միջոցով կարելի է դատել ,թե ով ենք մենք ,ապա մենք պետք է եզրակացնեք,որ Աստված Չար է....,-պատասխանեց պրոֆեսորը
Ուսանողը լռեց...նա չգտավ փաստարկներ պրոֆեսորի «երկաթյա տրամաբանության» դեմ...Իսկ դասախոսը գոհ էր,որ նրան հաջողվեց ևս մեկ անգամ ապացուցել,որ կրոնը առասպել է ,հորինվածք...
Բայց ,այդ պահին մի ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց ու ասաց.
-Թույլ կտա՞ ք մի հարց :
-Իհարկե՛:
-Պրոֆեսո՛ր,ցուրտը գոյություն ունի՞ :
-Այդ ի՞ նչ հարց է...Իհարկե՝ունի...Ինչ է,դուք երբեք չե՞ ք մրսել:
Ուսանողներից շատերը ծիծաղեցին իրենց ընկերոջ պարզունակ հարցի վրա...
Իսկ նա շարունակեց .
-Իրականում ցուրտ չկա ...համաձայն ֆիզիկայի օրենքի այն,ինչ մենք համարում ենք ցուրտ ,ջերմության բացակայությունն է...և միայն այն օբյեկտը ,որը ջերմություն է արձակում, տրվում է ուսումնասիրության ...Ջերմությունը այն է,որը ստիպում է մարմնին կամ նյութին արձակել էներգիա...բացարձակ 0(-273)ջերմության լիակատար բացակայությունն է ,և ցանկացած նյութ այս ջերմաստիճանում դառնում է իներտ ,արձագանքելու անընդունակ ....«Սառը» բնության մեջ գոյություն չունի.....Մարդիկ են հորինել այդ բառը որպեսզի նկարագրեն իրենց զգացողությունները ջերմության բացակայության ժամանակ:
Այնուհետև ուսանողը շարունակեց.
-Պրոֆեսո՛ր ,խավարը գոյություն ունի՞ :
-Իհարկե՝ ունի և դա ինքներդ էլ լավ գիտեք,-պատասխանեց պրոֆեսորը
-Այստեղ էլ եք սխալվում,-պատասխանեց ուսանողը,-խավարը բնության մեջ գոյություն չունի ,խավարը լույսի լիակատար բացակայությունն է...Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը ,բայց ոչ խավարը:Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի տեղադրենք լույսը ըստ նրա բաղադրամասերի և չափենք յուրաքանչյուր ալիքի երկարությունը :Սակայն խավարը դուք չեք կարող չափել...Լույսի ճառագայթը կարող է լուսավորել խավարը ...Բայց ինչպե՞ ս կարելի է որոշել խավարի մակարդակը....մենք չափում ենք միայն լույսի քանակը,այդպես չէ՞ ...
Խավարը բառ է ,որը նկարագրում է մի վիճակ ,երբ բացակայում է լույսը...
Ուսանողը մարտական էր տրամադրված ,չէր խաղաղվում...
-Ասացե՛ք ,խնդրեմ,այսպիսով ,գոյություն ունի՞ չարը,որի մասին դուք խոսում էիք...
Պրոֆեսորն անորոշ պատասխանեց.
-Իհարկե,արդեն բացատրեցի ,եթե ուշադիր լսեիք ինձ երիտասարդ,ապա կիմանայիք
-Մենք ամեն օր ականատես ենք լինում չարին,այն արտահայտվում է մարդու հանդեպ՝մարդու դաժանությամբ....ամենուր կատարվող բազմաթիվ հանցագործություննրով ,այնպես որ ,չարը գոյություն ունի...
Ուսանողը դարձյալ հակաճառեց դասախոսին
-Չարը նույնպես չկա,ավելի ճիշտ այն գոյություն չունի ինքնիրեն...Չարությունը զուտ բացակայությունն է Աստծո.......
Նման նրան , ինչպես խավարն ու ցուրտը լույսի ու ջերմության բացակայության ժամանակ ... ...Չարը բառ է,որն օգտագործում է մարդը, որպեսզի նկարագրի Աստծո բացակայությունը:Աստված չի ստեղծել Չարը...
Չարը արդյունքն է այն բանի,որը պատահում է մարդու հետ ,որի սրտի մեջ Աստված չկա...
Դա նման է ցրտի ,որը վրա է հասնում ջերմության պակասի ժամանակ ,կամ խավարի՝ լույսի բացակայության դեպքում...
Պրոֆեսորը լռեց.....
Ասում են իբր այդ ուսանողը Էյնշտեյն է եղել....:»)
Վաղուց,շատ վաղուց...անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին ,թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի ...
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի...
Ասաց Աստված .
-Դա չափազանց հեշտ է մարդու համար...կգա ժամանակ (և արդեն է ժամանակը) :»,երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերն օվկիանոսների...
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել Մայր երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի ....
Ասաց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի....դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար...անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին...միևնույնն է ,կգտնի մարդը...
-Ո՞ Ւր թաքցնել... միգուցե՞ աստղերի մեջ...
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված.
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը...կնվաճեն ամենաբարձր լեռնագագաթները...կթափանցեն խորքերը ծովերի ...անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց...ավելի շուտ ,քան կճանաչեն իրենք իրենց...Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ...և նա երբեք չի գտնի այն....
Օդի համը...
Օդն ո՞ւնի համ...չգիտե՞ս...իսկ ցանկանո՞ւմ ես իմանալ...Պահիր շնչառությունդ ..մի շնչիր....իսկ հիմա ,շնչահեղձությունից հետո, կարող ես պատասխանել ,թե համ ունի ՞օդը....Դե,իհարկե,ունի ... և դա Կյանքի համն է ...
Այդ համը դու միշտ պիտի զգաս,այդ համը կա ամենուր...շատ բաների մեջ...
Մի՛ կեր այն,որի մեջ չկա կարևոր համը,մի՛ խոսիր նրանց հետ ,ովքեր մեռած են հոգեպես.....իմաստուն եղիր...Խմիր կյանքի գավաթից բավականությամբ...մի շտապիր...կարող ես ժամանակից շուտ դատարկել ....հնարավոր է նաև ,որ զուր ցփնես այն...
Այդ մասին ուղիղ չեն խոսում...
Մի մարդ եկավ Բուդդայի մոտ հարցմունքով,թե կա Աստված ..... Հավերժական հարց...
Բուդդան նայեց նրան սևեռուն հայացքով և ասաց.
-Երբ երիտասարդ էի շատ էի սիրում ձիեր ու տարբերում էի նրանց չորս տեսակներ ...
-Առաջին տեսակը ամենահիմար ու համառ ձին է,որքան էլ հարվածես մտրակով ,միևնույնն է նա չի լսի քեզ...և սրանք շատ են...Այդպիսին են նաև մարդկանցից շատերը...
-Ձիու երկրորդ տեսակը լսում է,բայց միայն հարվածից հետո...Նման մարդիկ էլ շատ կան...
-Կա նաև երրորդ տեսակը...նրան հարվածել պետք չէ...Դու պարզապես ցույց ես տալիս մտրակն , ու դա էլ բավական է նրա համար...
-Իսկ չորորդ տեսակը շատ հազվադեպ հանդիպող տեսակ է...նրան բավական է նաև մտրակի ստվերը...
Հետո նրանք երկար լռեցին...
Մարդը վեր կացավ,հայտնեց երախտագիտությունն ու հեռացավ...
Աշակերտներն ապշած հարցրին Բուդդային.
-Ուսուցիչ,նա Ձեզանից Աստծո մասին էր հարցնում ,իսկ Դուք ձիերի մասին էիք խոսում...իսկ հետո խորասուզվեցիք լռության մեջ...
Բուդդան պատասխանեց.
-Ես ձիերի մասին չէի խոսում...ես աստվածայինի մասին էի խոսում...Բայց այդ մասին ուղիղ չեն խոսում...
Երբ տեսա ,թե ինչ ձիով էր եկել այդ մարդը հասկացա ,որ այդպիսի ձի կարող է ընտրել իսկական գիտակը...
Ահա,թե ինչու խոսեցի ձիերի մասին...դա այն լեզուն էր ,որը կարող էր նա հասկանալ...և հասկացավ... նա հազվագյուտ մարդ էր...Նրան բավական էր նաև մտրակի ստվերը...իսկ երբ փակեցի աչքերս ,նա հասկացավ ,որ բարձրագույնի մասին խոսել չի կարելի...նրա մասին միայն կարելի է լռել... և այդ լռության մեջ էլ ճանաչվում է այն...սա մշտագո փորձ է... և դուրս է մտքի սահմաններից...
Csontvary Kosztka Tivadar
Հիվանդասենյակում պառկած էին երկու անհույս հիվանդներ...նրանց պայմանները հավասար էին....միայն մի փոքրիկ տարբրությամբ՝մի հիվանդը կարող էր դուրս նայել նեղլիկ պատուհանից ,որն իր կողքին էր...իսկ մյուս հիվանդի մոտ բժշկին կանչելու կոճակն էր տեղադրված...
Ժամանակն անցնում էր...տարվա եղանակները հաջորդում էին իրար...
Նա ,ով պատուհանի մոտ էր պառկած , շարունակ պատմում էր հարևանին այն ամենի մասին ,ինչ տեսնում էր դրսում....ինչպես է թափվում ձյունը...կամ՝փայլում արևը,,,գիշերային սև սաթի վրա շաղ տված աստղազարդ երկնքից էր պատմում .. ....գեղեցիկ արշալույսների ու շքեղ մայրամուտների ...փողոցում քայլող սիրահար զույգերի ու խաղացող երեխաների ,,, ու նաև այն մասին,որ այնտեղ ,պատուհանից այն կողմ Աշխարհ կա,,,
Մի օր պատահեց այնպես ,որ պատուհանի մոտ պառկած հիվանդի վիճակը կտրուկ վատացավ...նա խնդրեց կանչել բժշկին...Ընկերը դա չարեց...հիվանդը մահացավ...
Հաջորդ օրը նա խնդրեց իրեն տեղափոխել պատուհանի մոտ...նրա խնդրանքը կատարեցին..ահա, վերջապես նա էլ կկարողանա տեսնել աշխարհը........
իսկ պատուհանից անդին մի գորշ շենքի մութ ու մռայլ պատերն էին երևում միայն......
Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները գտա նրան իր վերջին ստեղծագործության մոտ կանգնած լաց լինելիս...
-Ուսուցիչ ,ինչու եք արտասվում,-հարցրին նրանք
-Ես չեմ տեսնում սխալներ,,,թերություններ իմ աշխատանքում ,-պատասխանեց նա
«Չէ,որ դա լավ է »-զարմացան աշակերտները...
-Դուք ոչինչ չեք հասկանում,-շարունակեց Միքելանջելոն,-եթե ես չեմ տեսնում սխալներ իմ աշխատանքներում , նշանակում է արդեն անկում է ապրում իմ տաղանդը,,,
Այս դեպքից հետո նա թողեց քանդակագործությունն ու սկսեց սոնետներ գրել...
P.S.Թերություններ,,,գուցե նրանք կային ,բայց նա այլևս չէր տեսնում իր սխալները ...ուրեմն և չկար դրդող պատճառներ կատարելագործվելու,,,,նշանակում է -նա հասել էր արդեն ստեղծագործական բարձրունքի ,,,Ստեղծագործական գագաթնակետ...երբ արդեն բարձրանալու,ձգտելու տեղ չի մնում,,,
*******
Մարդն անսահման տխուր էր,,,Կենդանիները չէին ցանկանում իրենց «փոքր» եղբորը տրտում տեսնել... որոշեցին օգնել նրան..ու հարցրին մարդուն,թե ինչ կցանկանար ունենալ...
-Ուզում եմ ունենալ սուր տեսողություն ու տեսնել հեռուն...
-Թող լինի այդպես ,-պատասխանեց արծիվը...
Հետո նա ցանկացավ լինել ուժեղ,խորագետ,իմաստուն....և ստանալով այն ամենն ,ինչ ուզում էր ՝մարդը հեռացավ....
Եվ սարսափ զգաց իմաստուն բուն...չէ որ մարդն արդեն շատ բան գիտի ու կարող է...ուստի ՝ շատ բանի է ընդունակ ,,,
- Հիմա Մարդն ունի այն ամենը, ինչի կարիքը զգում էր ու չի տխրի ,և կարևորը դա է,-հանգստացրեց եղջերուն...
Բուն պատասխանեց.
-Ոչ,ես տեսա խոռոչ մարդու ներսում...ինչպես սովը,որը երբեք չի հագենում...
Ահա ,թե ինչու է մարդն այդքան շատ տխրում և այդքան շատ ցանկանում...
Նա կվերցնի ու կվերցնի մինչև աշխարհը կասի նրան.«Ես այլևս չկամ ...և ես ոչինչ չունեմ քեզ տալու»
******
Հին մարգարեություն.
միայն,երբ վերջին ծառը կտրված կլինի,,,
միայն ,երբ վերջին գետը թունավորված կլինի,,,
ու,երբ վերջին ձուկն էլ բռնված է արդեն,միայն այդ ժամ կհասկանաս ,ով անմիտ մարդ,որ փողդ չես կարող ուտել....
Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ,թե ինչպես կարձագանքեր եթե իմանար իր անկման, <վայր ընկնելու> մասին....
-Վեր կաց
-Իսկ հաջորդ անգա՜մ
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ
-Եվ որքա՜ն է շարունակվելու Ընկնելն ու բարձրանալը,-զարմացած հարցրեց աշակերտը
-ԸՆԿԻՐ ՈՒ ԲԱՐՁՐԱՑԻՐ, քանի դեռ կենդանի ես,,, քանզի ,նա ով ընկավ ու չբարձրացավ՝մեռած է արդեն...
&&&&&
Մարդուն արարելուց հետո մի կտոր կավ ավելացավ...և աստված հարցրեց մարդուն,-ի՜նչ կցանկանաիր ունենալ...
երջանկություն,-շշնջաց մարդը...
դրեց Աստված մարդու ափի մեջ կավն ավելացած ու պատվիրեց,-
ԿԵՐՏԻՐ ԻՆՔԴ....
****
Սողոմոն իմաստունը մի անգամ դիմեց պալատական խորհրդականին.
-Օգնիր ինձ...այս կյանքում շատ բաներ կան որոնք հանում են ինձ հունից և այդ ամենը մեծապես բարդացնում է կյանքս...
-Ես գիտեմ ինչպես օգնել ,- պատասխանեց ծեր խորհրդականը,-ահա,դրեք այս մատանին :Ուժեղ ցասման կամ ուրախության պահին պարզապես կարդացեք նրա վրա փորագրվածը՝ԱՄեՆ ԲԱՆ Անցողիկ է...
Սողոմոնը հետևեց իմաստունի խորհրդին ու մի որոշ ժամանակ ապրեց խաղաղված...
Մի անգամ զայրույթի պահին ,ինչպես միշտ, նայեց մատանուն, սակայն խաղաղվելու փոխարեն ավելի սաստկացավ նրա բարկությունը:Հանեց մատանին ու որոշեց շպրտել լիճը...սակայն այդ պահին նկատեց մատանու ներսի կողմում մի ուրիշ փորագրութուն,,,
-Դա նույնպես կանցնի...

-Ոմանք ասում են,թե մահից հետո կյանք չկա,-ասեց աշակերտը:
-Միթե,-խուսափողաբար պատասխանեց ուսուցիչը:
-Այո...միթե սարսափելի չէ,-մեռնել ու այլևս չտեսնել,չլսել,չսիրել,չժպտալ...
-Դու համարում ես այդ ամենը սարսափելի,բայց չէ որ մարդկանց մեծ մասը մինչ մեռնելը հենց այդպես էլ ապրում է....
****
*****
Մի միլիոնատիրոջ հարցրին,թե ,որն է նրա հաջողության գաղտնիքը...
-Համբերութունը,բարեկամս,-պատասխանեց մեծահարուստը:
Շատ բնագավառներում չի գործում այդ տարբերակը,-առարկեց մի երիտասարդ:
-Օրինակ,-հարցրեց հարուստը...
-Դե,օրինակ մաղով ջուր տանելը.....
Դուք սխալվում եք,-պատասխանեց միլիոնատերը...հարկավոր է վերցնել մաղն ու սպասել ձմռան գալուն ...:))))
Ճանճն ՈՒ ՄԵՂՈՒՆ-Միթե,-խուսափողաբար պատասխանեց ուսուցիչը:
-Այո...միթե սարսափելի չէ,-մեռնել ու այլևս չտեսնել,չլսել,չսիրել,չժպտալ...
-Դու համարում ես այդ ամենը սարսափելի,բայց չէ որ մարդկանց մեծ մասը մինչ մեռնելը հենց այդպես էլ ապրում է....
****
Մի թագավոր հրամայեց կառուցել մի մեծ ,ամբողջովին հայելապատ պալատ ...
մի օր մի շուն վազեց պալատ...նայեց շուրջը.....ամենուր շներ էին....ասես շրջապատված էր միլիոնավոր շներով... վստահ ,որ կյանքը վտանգի տակ է ,ինքնապաշտպանության նպատակով սկսեց հաչել...բայց, երբ սկսեց հաչել, հայելու մեջ երևացող շներն էլ նրա վրա սկսեցին հաչել...շունը հուսահատությունից լարեց իր բոլոր ուժերն ու մինչև լուսաբաց հաչեց հայելու մեջ իր արտացոլանքին,,առավոտյան դժբախտ շանը գտան սատկած ...նա ողջ գիշեր միայնակ մարտնչել էր սեփական անդրադարձի հետ....
Աշխարհն այն հայելին է,որն անդրադարձնում է մեր արարքները,գործողությունները ,խոսքը,միտքը....
*****
Մի միլիոնատիրոջ հարցրին,թե ,որն է նրա հաջողության գաղտնիքը...
-Համբերութունը,բարեկամս,-պատասխանեց մեծահարուստը:
Շատ բնագավառներում չի գործում այդ տարբերակը,-առարկեց մի երիտասարդ:
-Օրինակ,-հարցրեց հարուստը...
-Դե,օրինակ մաղով ջուր տանելը.....
Դուք սխալվում եք,-պատասխանեց միլիոնատերը...հարկավոր է վերցնել մաղն ու սպասել ձմռան գալուն ...:))))
******
18.08.2008
Մի իմաստունի հարցրին,թե ինչու աղքատ մարդիկ ավելի սրտացավ են,գթասիրտ,քան հարուստները...՜
-Նայիր պատուհանից դուրս ,-ասեց ծեր իմաստունը,-ի՜նչ ես տեսնում..
-Տեսնում եմ ծառեր,մեքենաներ,փողոցում զբոսնող մարդկանց....
-Իսկ հիմա նայիր հայելու մեջ,ի՜նչ ես տեսնում այնտեղ,-հարցրեց ծերունին
-Ինքս ինձ...
Ուրեմն այսպես ,-խոսեց իմաստունը,-թե պատուհանը և ,թէ հայելին նույն ապակուց են պատրաստված...միայն մի տարբերությամբ....հայելին մի փոքր արծաթի փոշով է պատված....
Եթե հարցնեն ճանճին տարածքի ծաղիկների մասին՝ կպատասխանի,- ես ոչ մի ծաղիկ էլ չեմ տեսել բացի գոմաղբից ու անմաքրություններից...
Իսկ եթե հարցնեն մեղվին ,թե տարածքում տեսել է որևէ անմաքրություն՝կպատասխանի,
-Ես միայն բուրավետ,գեղեցիկ ծաղիկներ եմ տեսել....
Ճանճն անգամ ծաղկած մարգագետնում կգտնի անմաքրություն ու կնստի վրան...իսկ մեղուն նույնիսկ գարշահոտ ճահճում կգտնի լոտոսի ծաղիկներն ու նեկտար կհավաքի....
*****
Մի ծեր հնդկացի հայտնեց իր թոռանը մի շատ կարևոր ճշմարտություն կյանքի...
-Յուրաքանչյուր մարդու մեջ Բարու և Չարի պայքար է գնում ՝նման երկու գայլերի մենամարտի..
Մի գայլն իրենից ներկայացնում է չարը,նախանձը,խանդը,եսասիրությունը,սնապարծությունը,սուտը...իսկ մյուս գայլը՝Բարին,խաղաղությունը,հույսը,հավատարմությունը,ճշմարտությունը...
խորապես ազդված պապի խոսքերից,փոքրիկ հնդկացին մտածեց մի պահ ու հարցրեց տագնապած
-Իսկ ո՜ր գայլը կհաղթի.
-Միշտ հաղթում է այն գայլը, որին կկերակրես,-հազիվ նկատելի ժպիտով պատասխանեց ծեր հնդկացին...
p.s. շատ եմ սիրում այս առակը,պարզ է արդեն,թե ինչ կցուցանե...
օ`հ,եթե իմանայիք ,թե որքան դժվար է ինձ գրել Հայերեն .....:))) Սակայն,գիտեմ,չկա այնպիսի դժվարություն ,որն անհնարին լիներ հաղթահարել կամքի շնորհիվ...
ՈՒսանելու նպատակով Վարպետի մոտ է գալիս մի պատանի...
-ինչիդ է պետք,-հարցրեց նա
-Ուզում եմ դառնալ ուժեղ,անպարտելի
-Միայն ցանկացիր,-հետևեց պատասխանը
Բարի եղիր բոլորի հանդեպ, հարգալից....բարությամբ ու հարգալից վերաբերմունքով կշահես շատերի սերն ու փոխադաձ հարգանքը...Քո Ոգին կդառնա ուժեղ,մաքուր...ուշադրությունը կօգնի քեզ նկատել ամենանուրբ փոփոխությունները,իսկ դա հնարավորություն կտա կանխել բախումներն ու շահել մենամարտը՝չմտնելով մարտի մեջ...
Ու եթե քեզ հաջողվի կանխել բախումները,ուրեմն դու կդառնաս անպարտելի
-ի՜նչու
--որովհետև չի գտնվի մեկը ,որի հետ մենամարտես...
Պատանին հեռացավ...անցան տարիներ....նա կրկին վերադաձավ ՈՒՍՈՒՑՉԻ ՄՈՏ.
-Ի՜նչ է հարկավոր քեզ ,-հարցրեց ՈՒՍՈՒՑԻՉԸ
-Ոչինչ,ես պարզապես եկա հարցնելու՝ինչպես եք,..գուցե հարկավոր է Ձեզ իմ օգնությունը...Ի՜նչով կարող եմ օգտակար լինել...
ԵՎ միայն այդ ժամանակ ՈՒՍՈՒՑԻՉԸ նրան դարձրեց իր աշակերտը...
Csontvary Kosztka Tivadar
Մի իմաստուն մարդ ասեց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը:Ընկերը միանգամից մտապահեց:Իսկ հիմա,-պատվիրեց իմաստունը,-փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել...քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առակաները:
Իմաստունը ժպտալով ասեց,-բաց աչքերդ ու տես,թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան....
Այս օրինակով,-շարունակեց իմաստունը ,
-ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին...եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք ,իսկ կյանքում միայն վատը,ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք ...և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
-Հիշիր,եթե դու փնտրում ես միայն վատը՝կգտնես վատը ,երբեք չնկատելով ոչ մի լավ բան...ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը,որն իրականում կա...
Նկ. Հոկուսայ
Համեստություն
Վարպետի մոտ մի այցելու եկավ:Նա կոչեց իրեն ճշմարտության որոնող:Վարպետն ասեց նրան.
-Եթե դու իսկապես ճշմարտություն ես փնտրում ,ապա քո մեջ անպայման ներկա պիտի լինի ...
- Ես գիտեմ...անդիմադրելի ցանկությունը Ճշմարտության հանդեպ...
-Ոչ,պատրաստակամությունը ընդունելու,որ դու կարող ես սխալվել...
Էնթոնի դե Մելլո
Իմաստը
Ճանապարհորդը դիմեց աշակերտներից մեկին.
-Ես երկար ճանապարհ անցա որպեսզի լսեմ Վարպետին :Բայց ես չեմ գտնում նրա խոսքերի մեջ որևէ անսովոր բան.
-Մի լսիր բառերը, խլիր էությունը
-Ինչպես ...?
-Բռնիր նախադասությունը ,որը նա արտաբերում է...մի լավ թափահարիր մինչև կթափվեն բոլոր բառերը... Այն ,ինչ կմնա -կբոցավառի քո սիրտը.....Հեղ՝. Էնթոնի դե Մելլո «Իմաստության մեկ րոպե»
Վարպետը սովորեցնում էր,որ մեղքի ցանկացած դրսևորում -կործանարար զգացում է ,որից հարկավոր է խուսափել ինչպես սատանայից...
-Բայց միթե մենք պիտի անտեսենք մեր մեղքերը,-հարցրեց աշակերտը:
Եթե դու քեզ մեղավոր ես զգում ,ապա դու ատում ես ոչ թե մեղքը ,այլ ինքդ քեզ...Էնթոնի դե Մելլո
Ալբերտ Էյնշտեյնի՞ ....))) ո՛չ, այս տեսությունը լուսահոգի կըրխ֊դաիրմանցի Սերոբին է պատկանում։
Գուրգեն Մահարու «Ծաղկած Փշալարեր» գրքից
Խեղճ Ահմեդն իր կնկա հետ կապրի մի պստիկ տան մեջ։ Երկու էծ ունի, մի կով, հավ, ճիվ․․․ քանի երկու հոգով էին, ալլահից գանգատ չուներ, բայց որ դարձավ հինգ երեխի հեր, օթախը պստիկ եկավ Ահմեդին։ Կնիկն էլ ամեն օր տզզաց, տզտզաց, թե՝ էս ինչ կյանք է, օթախի մեջ շուռ գալ չի լինի, իրար վրա թափված, գիշեր ոչ քուն կա, ոչ հանգիստ։ Ճարը գցին մոլլին։ Մոլլան լսեց Ահմեդի գանգատ, մուրուս սղալեց ու հարցրեց․
― Հավ֊ճիվ ունե՞ս։ ― Ունեմ, ինչի՞ չունեմ, ― ուրախացավ Ահմեդ, մտածելով, որ մոլլան գործը հաջողեցնելու համար կաշառք կուզե․ ― Էսօրվանից հավերը քշի օթախդ, միասին քնեք, միասին զարթնեք, ― հրամայեց մոլլան։ Հրամանը հրաման էր։ Եկավ Ահմեդ, կնկան պատմեց, էսպես֊էսպես։ Ճարն ի՞նչ։ Հավերուն ներս արին ու քնան։ Առտուն վեր կացան, չորս կողմ՝ փետուր, կեղտոտություն։ Կինն էլի տզաց։
― Գնա՛, ասա՛, էսպես ապրել չի լինի, թող հրաման տա, գոնյա հավերուն դուրս թալենք։ ― Գնաց, թե՝ մոլլա, էսպես֊էսպես։ Մոլլան մորուս սղալեց, հարցուց։
― Էծ֊մեծ ունե՞ս։
― Ունեմ, ― խեղճացավ Ահմեդը, ― երկու էծ ունեմ։ ― Էծերին էլ օթախդ առ, միասին քնեք, միասին զարթնեք, ― հրամայեց մոլլան։ Եկավ Ահմեդ, կնկան պատմեց, էսպես֊էսպես։ Հրաման հրաման էր, էծերուն ներս արին ու քնան։ Ի՜նչ քնել։ Առտուն քնահարամ վեր կացան, ամեն կողմ պտըտուր, անտանելի ֆոտ։ Կինը ծնկներ ծեծեց։
― Ալլահի սիրուն, գնա՝ մի ճար արա, էսպես ապրել՝ ապրել չի։ ― Գնաց Ահմեդ, գտավ մոլլին։ ― Էսպես ապրել՝ ապրել չի, մոլլա, մի ճար արա։ ― Մոլլան մտածեց, մտածեց, ծանր ու թեթև արավ, հարցուց։ ― Կով ունե՞ս։
― Ունեմ, ― գույն տվեց, գույն առավ Ահմեդը, ― մի ֆորթ էլ հետը։
― Կովն ու ֆորթը ներս առ, միասին քնեք, միասին զարթնեք։ ― Էկավ Ահմեդ, կնկան ասաց։ ― Կնիկ, մեր տուն ավիրվավ, էսպես֊էսպես։
Կովն ու ֆորթը ներս առան, գիշեր չքնան։ Կնիկ չուր ի լուս լաց ու արցունք թափեց։ Առտուն վեր կացան, անասուններ դուրս քշին, մարդ ու կնիկ չոքան, օթախի կեղտոտություն մաքրին, դուրս թափին։ Կնիկ չարշափ թալեց գլխին, գնաց չոքավ մոլլի առաջ, խնդիր, պաղատանք արավ, թե ալլահի սիրուն մի ճար արա։ Մոլլան մորուս սղալեց, ծանր ու թեթև արավ, հարցրեց։
― Բաջի, ձեր հարևան Ալին քանի՞ էշ ունի։
― Էստեղ կնկա ուշք գնաց։ Էլի՛, էլի վեր, գնա՛ տուն, ― ասաց մոլլան, ― գնա՛ հանգիստ ապրի։ Ահմեդի կին ուրախացավ, աշխարհով մեկ եղավ, եկավ, ասաց։ Մա՛րդ, ապա չե՞ս ասե, մոլլան կուզեր Ալու էշերն էլ մեր օթախ քշել, իմ ուշք գնաց վախից, նա էլ խղճաց մեզի, բաշխեց, ազատեց էդ փորձանքից։ Իրիկուն, մարդ ու կին անասուններ ներս առին, պառկան, քնին։ Անցավ ժուկ ու ժամանակ, մեկ օր մոլլան կանչեց Ահմեդին։ Ահմեդ, ― ասաց, գնա՛, հավերին քշի հավանոց։
― Ահմեդ խնդումերես տուն եկավ, հավեր դուրս քշին, մի քիչ թեթևցան։ Երկու օրից մոլլան կանչեց Ահմեդին։
― Ահմեդ, ասաց, էծերդ դո՛ւրս արա։ ― Ալլահի շնորհք քեզ վրա թափվի, այ մոլլա, ուրախացավ Ահմեդը, տուն վազեց, էծերը գոմ քշին, պառկան ու անուշ քնով քնան։ Անցավ մի շաբաթ․ մոլլան կանչեց Ահմեդին, ասաց։
― Կովն ու ֆորթն ախոռ քշեք, հանգիստ, բախտավոր ապրեք․․․ Տուն եկավ Ահմեդ՝ ալլահին փառք ու մոլլին օրհնանք տալով։ Մարդ ու կին լեն ու բոլ յաթաղներ փռին, ուրախությունից չուր կես գիշեր արթուն մնացին, երեխաներին գրկան, քնան։ Ու կապրեն չուր ի էսօր էդպես բախտավոր, իրենց հին օթախում։
Այս է ահա Ահմեդի ու ահմեդների բախտը և այս է իրենց սփոփում․․․ Այս է, ինչ կոչվում է համեմատական երջանկություն։
Տ
Csontvary Kosztka Tivadar
Мудрость Ходжа Насреддина ( Ходжа́ Насредди́н — фольклорный персонаж Востока , герой коротких юмористических и сатирических миниатюр и анекдотов)
- Что делать, если я не чувствую Божественного присутствия? - спросил сосед Ходжу Насреддина.
- Ощути как Божественный подарок Его временное отсутствие, - предложил мудрец.
- Что такое религия? - спросили ученики Ходжу Насреддина.
- Попытка заасфальтировать Дорогу Жизни, - ответил Насреддин.
- Ощути как Божественный подарок Его временное отсутствие, - предложил мудрец.
- Что такое религия? - спросили ученики Ходжу Насреддина.
- Попытка заасфальтировать Дорогу Жизни, - ответил Насреддин.
- Нужно ли развивать гибкость тела?
- Если одной ногой идешь по жизненному пути, а другой - по духовному, быстро сядешь на шпагат, - ответил мудрец. : ))))
Однажды Ходжу Насреддина спросили: как можно сочетать эгоизм и альтруизм?
- Очень просто, - ответил мудрец. - Посмотрите на Землю, как она вращается вокруг своей оси и одновременно - вокруг Солнца!
- А ты не боишься когда-нибудь сморозить откровенную глупость? - спросил у Ходжи Насреддина скептик.
- Оказавшись по ту сторону ума и не-ума, это перестает быть проблемой, - сказал ему по секрету великий мудрец.
Однажды Ходжу Насреддина спросили:
- Правда ли, что ты великий мудрец и постоянно пребываешь в Вечности?
- Иногда, - аккуратно поправил Ходжа.
*****
Притча про Насреддина
Насреддин не был уверен, на какой из двух женщин ему следует жениться. Однажды они загнали его в угол и спросили, которую из них он больше любит.
— Поставьте вопрос в практическом контексте, и я постараюсь ответить на него, — сказал он.
— Если бы мы обе упали в реку, кого бы ты стал спасать? — спросила меньшая и более хорошенькая.
Мулла повернулся к другой, более крупной, но зато богатой:
— Умеешь ли ты плавать, моя дорогая? :- ))))))
*****
Умер, не родившись
Оказавшись в чужой стране, Насреддин
посетил тамошнее кладбище. На одном из надгробий
он прочитал:
"Славный правитель страны
Храбростью и делами прославил
он себя и свою страну на весь мир. Умер в возрасте трёх лет".
Насреддин удивлённо спросил смотрителя кладбища:
- Как мог прославить себя и страну сей правитель,
если он покинул мир в возрасте трёх лет?
- Абд уль-Малик взошёл на престол в возрасте
двадцати пяти лет и правил страной сорок пять лет. Он умер, когда ему было семьдесят лет. Перед кончиной своей он
завещал: "Двадцать лет моих ушло на молодость, семь лет
отняло у меня ученье, двадцать лет занял сон, ещё двадцать
лет взяли у меня заботы и тревоги. Поэтому напишите на моём надгробии: "Он прожил всего три года"...
- В таком случае, - говорит Насреддин , - когда я умру,
то на моей надгробной плите прошу написать следующее:
"Насреддин умер, не родившись!"
Время и результат
Однажды в чайхане какой-то пожилой человек начал навязчиво давать всевозможные советы Насреддину.
— Почему я должен поступать так, как ты мне говоришь? — спросил Насреддин.
— Потому что я тебя старше! — вскричал человек, оглаживая бороду.
Тогда Насреддин заметил:
— Насыщает не время, проведенное в чайхане, а количество съеденного плова!

Հիանալի է: Հայերեն թարգմանած տեսնել ու կարդալ այն առակները, որոնք ես ևս հասցրել եմ սիրել շատ:
ОтветитьУдалитьՀաջողակներ են նրանք, ում ընտրում է բլոգը, այլ կերպ ինչպե?ս անվանել բլոգում ներառվող նյութերին հետևողներին, այսինքն նրանց, ովքեր կարող են այստեղ առնչվել բարուն և գեղեցիկին, իմաստնությանն ու արվեստին...
ОтветитьУдалитьxorin eraxtagitutyuns bolorin....
ОтветитьУдалитьԱպրես Լիլի ջան, հրաշալի է...:) Համաձայն եմ, որ առակներն ավելի արդյունավետ են սովորեցնում, քան երկար-բարակ դատողությունները...:)
ОтветитьУдалитьEdvard jan,,Du hrashali @nker es u havatarim @ntercox,,,
УдалитьQez em shnorhakal,,,:))
Հոյակապ է, Լիլի ջան, այստեղ կան առակներ, որոնք կարող եմ կարդալ ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ: Ասենք "Насреддин умер, не родившись!"-ը, Սողոմոնի "-Դա նույնպես կանցնի..."-ն, "ԿԵՐՏԻՐ ԻՆՔԴ...."-ը)))))
ОтветитьУдалитьayo,Leo jan!
Удалитьmtacum em,vor klinen naev ayspisi makagrutyunner,,cnveci,,sakayn im poxaren aprecin bolor@,baci indzanic,,,txurrrrrrr makagrutyun e,,che,,,,??:))
!!!Stiv Jobsi masin kardaci,,,shnorhakal em,Leo jan,,,haskaca,vor shatttttt qich ban gitem,,,poqrik avazahatik em zgum indz nra koxgin,,,:))
Այդ մասին ուղիղ չեն խոսում... Erb mer harceri patasxanner@ gtnum enq araknerum )))
ОтветитьУдалитьHasmik ]an,,, :)) :)) shnorhakalutyun!!!
УдалитьПрекрасные басни... Точнее не просто басни, а уроки для жизни, путеводители!!! Спасибо, милый друг!!! :)
ОтветитьУдалитьԱյո....Притчи – это жизненная философия всемирного наследия....Она помогает осознать и переосмыслить многие жизненные ситуации, подводя нас к пониманию законов жизни.,,,,
УдалитьСпасибо,Спасибо, милый друг!!! :)) :))
Ապրես
ОтветитьУдалить