Ես լվանում եմ ձեռքերս....Կարծում եմ այս խոսքի պատմության մասին գիտեն բոլորը:
Երբ Պոնտացի Պիղատոսը հարկադրված համաձայնեց Հիսուսի մահապատժին,ամբոխի առաջ լվաց ձեռքերն ու համաձայն մովսեսական օրենքի ՝ասաց.«Ես մեղավոր չեմ այս արդարի արյան համար...»:Աստեղից էլ առաջացել է որևէ բանի համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու արտահայտությունը.«Ես լվանում եմ ձեռքերս...»:
Սողոմոն իմաստունը մի անգամ դիմեց պալատական խորհրդականին.
-Օգնի՛ր ինձ...այս կյանքում շատ բաներ կան ,որոնք հանում են ինձ հունից ,և այդ ամենը մեծապես բարդացնում է կյանքս...
-Ես գիտեմ ինչպես օգնել ,- պատասխանեց ծեր խորհրդականը,-դրեք այս մատանին :Ուժեղ ցասման կամ ուրախության պահին պարզապես կարդացեք նրա վրա փորագրվածը՝ԱՄեՆ ԲԱՆ Անցողիկ է...
Սողոմոնը հետևեց իմաստունի խորհրդին ու մի որոշ ժամանակ ապրեց խաղաղված...
Մի անգամ զայրույթի պահին ,ինչպես միշտ, նայեց մատանուն, սակայն խաղաղվելու փոխարեն ավելի սաստկացավ նրա բարկությունը:Հանեց մատանին ու որոշեց շպրտել լիճը...սակայն այդ պահին նկատեց մատանու ներսի կողմում արված մի ուրիշ փորագրութուն,
-Դա նույնպես կանցնի...
Комментариев нет:
Отправить комментарий