Мой список блогов

понедельник, 10 сентября 2012 г.

Սերգեյ Եսենին Դու ինձ մի նայիր հանդիմանանքով

Դու ինձ մի նայիր հանդիմանանքով,
Արհամարհանքըս բաց է քեզ համար,
Բայց սիրում եմ ես հայացքըդ խումար
Եվ չարաճճի հեզությունը քո:

Այո, թվում ես պառկած-հաղթըված,
Ու ես ուրախ եմ տեսնել մի վիճակ,
Երբ որ աղվեսը՝ սուտմեռուկ տված,
Որսում է ագռավ ու ագռավի ձագ:


Դեհ,ինչ կա,որսա,ես վախ չեմ զգում:
Միայն թե հանկարծ բոցըդ չմարի:
Քեզ նմանները իմ սառած հոգուն
Քիչ չեն հանդիպել:Որսո՞ւմ ես:Բարի:

Սիրում եմ,սակայն ոչ թե քեզ,անգի՜ն:
Դու արձագանքն ես,լոկ ստվեր ես սուտ:
Դեմքըդ հուշում է ինձ ուրիշ մեկին,
Որ ուներ աչքեր կապո՜ւյտ ու կապու՜յտ:

Ինչ փույթ,թե քեզ պես չէր թվում խոնարհ
Եվ առերևույթ սառն էր միգուցե,
Բայց իր վեհ քայլքով,հայացքով խոնավ
Հոգիս մինչև տակ նա ալեկոծեց:

Չես շփոթեցնի այդպիսի մեկին,
Չես ուզի գնալ,բայց և կգնաս,
Իսկ դու նույնիսկ քո ստով քնքշագին
Չես կարող վերքով սրտիս տալ վնաս:

Արհամարհելով քեզ այսպես՝էլի
Քո առաջ պիտի բացվեմ անվարանք.
Դժոխք ու դրախտ թե չլինեին՝
Մարդն ինքը պիտի հորիներ դրանք:

Не гляди на меня с упреком,
Я презренья к тебе не таю.
Не люблю я твой взор с поволокой
И лукавую кротость твою.

Да, ты кажешься мне распростертой,
И, пожалуй, увидеть я рад,
Как лиса, притворившись мертвой,
Ловит воронов и воронят.

Ну и что же - лови, я не струшу,
Только как бы твой пыл не погас?
На мою охладевшую душу
Натыкались такие не раз.

Не тебя я люблю, дорогая,
Ты лишь отзвук, лишь только тень, -
Мне в лице твоем снится другая,
У которой глаза - голубень.

Пусть она и не выглядит кроткой
И, пожалуй, на вид холодна,
Но она величавой походкой
Всколыхнула мне душу до дна.

Вот такую едва ль отуманишь,
И не хочешь пойти, да пойдешь,
Ну, а ты даже в сердце не вранишь
Напоенную ласкою ложь.

Но и все же, тебя презирая,
Я смущенно откроюсь навек:
Если б не было ада и рая,

Их бы выдумал сам человек.

Комментариев нет:

Отправить комментарий