Мой список блогов

среда, 14 сентября 2011 г.

Թամար թագուհի և Շոթա Ռուսթավելի

Тамара Великая

Թամար թագուհի  և Շոթա Ռուսթավելի

     Ապագա թագուհու մայրը վաղ է մահացել...Նրան դաստիարակել է մորաքույրը...
Թամարան  ստացել է գերազանց կրթություն։

Արքայադուստրը  իմաստուն ,զուսպ,համբերատար....նազելի ,վայելչակազմ,բարձրահասակ,սև  աչքերով  նրբագեղ գեղեցկուհի էր  :
Հայրը՝Գեորգի 3-րդը, զգալով մոտալուտ մահը, թագադրում է իր  20 -ամյա միակ դստերը :
   Վրաստանի պատմության մեջ առաջին կին թագուհին է եղել  Թամարան:
Թագուհին վեհաշուք էր ,«արքայական սևեռուն հայացք և հաճելի  ու քաղցր ձայն ուներ,և նրա խոսքը զերծ էր արատավոր ու հանդուգն բառերից...» :
  Նրա ձեռքն էին խնդրում շատ անվանի ու հարուստ մարդիկ՝իշխաններ...սուլթաններ...պարսից շահը....Սակայն թագուհին ընդունեց մեծ իշխան  Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի ամուսնության առաջարկը...Իհարկե,ամուսնությունը  թելադրված էր քաղաքական նկատառումներով։Ոչ մի զգացմունք չուներ Թամարը Յուրիի հանդեպ...
   Հարսանիքը տեղի ունեցավ 1188թ. : Դժբախտ էր թագուհին... Երկու տարի շարունակ համբերում էր ամուսնու անառակություններն  ու հարբեցողությունը....Յուրին հաճախ էր նրան ծեծում...
  Վերջապես թագուհին որոշեց բաժանվել ։Վռնդեց իշխանին...
   Կատաղած ու ստորացված Յուրին մեկնեց Կոստանդնուպոլիս,որպեսզի զորք հավաքի ու պատերազմի կնոջ  դեմ...
  Պատերազմը տանուլ  տալով՝  խայտառակված  Յուրին վերադառնում է  Русь....
   Թագուհու երկիրը ծաղկում էր,բարգավաճում...Նրա մասին լեգենդներ էին պատմում...փառաբանում,գովերգում...նա ազնիվ էր,իմաստուն,առատաձեռն...հրավիրում էր իր երկիր լավագույն փիլիսոփաների,բանաստեղծների,գիտնականների ,աստվածաբանների...
   Ահա այսպես  մի օր նրա պալատ եկավ Շոթա Ռուսթավելին...Պատմում են,որ Ռուսթավելին միանգամից  է սիրահարվում Թամարին...Պատմաբանների մի մասը պնդում է ,որ այդ սերը փոխադարձ է եղել, և Թամարը դարձել է նրա սիրուհին...Իսկ մյուսններն ասում են ,թե զգացմունքը փոխադարձ չի եղել և Ռուսթավելու սերն անպատասխան է մնացել...  Նա թաքուն է  սիրել ու երկրպագել իր սրտի տիրուհուն...
   Ռուսթավելին թագուհու անձնական գանձապահն էր: Սակայն տնտեսական  գործերը չէ ,որ հետաքրքրում էին նրան ...նա ուզում էր գովերգել իր  սիրելի Թամարին...
«Վագրենավորը » պոեմի (միջնադարի լավագույն և նշանավոր ստեղծագործություններից մեկը)
 գլխավոր հերոսուհու՝ Նեստան-Դերիջանի կերպարի  նախատիպը Թամարա թագուհին էր ...Բանաստեղծն այսպես   ցանկացել է թաքցնել  իր մեծ սերը թագուհու հանդեպ,որ նրա վրա  նույնիսկ կասկածի ստվեր չիջնի ։Այնուամենայնիվ , այդ գլուխգործոցի ամեն տողի մեջ կարելի է կռահել  թագուհու հիասքանչ  կերպարն ու մեծ բանաստեղծի ազնիվ ,անսահման  մաքուր ՍԵՐԸ   նրա հանդեպ...
   Շուտով Թամարա թագուհին ամուսնանում է վրաց խիզախ ու ազնվազարմ զորավար Դավիդի(Սասլան ) հետ...

Այվազովսկի,Թիֆլիս,1869


   Շոթա Ռուսթավելին հեռանում է Վրաստանից...ուղևորվում Պաղեստին ,որտեղ էլ Սուրբ  Խաչ վանքում ձեռնադրվում է որպես կուսակրոն վանական...
1212թ. ծանր հիվանդությունից մահանում է Թամարա թագուհին.....
   Նրա գերզմանի ստույգ վայրը հայտնի չէ...մեռնելուց առաջ թագուհին խնդրել է ,որ  գաղտնի պահեն իր հուղարկավուրության վայրը... Նա չէր ուզում  ,որ մահմեդականների կողմից  հայտնաբերվեր  ու պղծվեր իր գերեզմանը....
    Որտե՞ղ է ամփոփված Թամարա թագուհու աճյունը
Մինչ այսօր ոչ-ոք չգիտի։

Վրուբել,Դևի և Թամարի հանդիպումը( Յու. Լերմոնտովի Դևը պոեմի նկարազարդումներից)


Նկ.Վրուբել,Դևը,Հրեշտակը և Թամարի հոգին



(())

Թեթևամիտ է նա,ով ընչաքաղցություն է անում ,ագահությամբ սևացնելով իրեն

Սուտը հոգուն ու մարմնին պատճառում է անվեջանալի տանջանքներ

Առանց հիվանդության մասին բժշկին պատմելու միթե կարելի է ապաքինվել

Խելացի ընկերը չի լքի ընկերոջը,չնայած ամեն տեսակ զրկանքների

Ով դժբախտության մեջ լքի ընկերոջը՝ինքը կճաշակի դժբախտության դառնությունը

Բարեկամությունն անարգելը աններդաշնակ է իմաստությանը

Շոթա Ռուսթավելի











Մ.Վրուբել, Դևը հետևում է Թամարի պարին

2 комментария:

  1. Ete xosqer@ piti barbaren, vor haxorden ayn, inch uzum enq menq, apa tox asen, vor spasvac blogum em hima, es arajinn aystex em mtnum, pntrum nor nyut, isk ete hankarc ushanum e nor@, tertum em hner@... u aydpes sharunak... Sireli bloger, Lili Yana))) hapa teseq, te vorqan en ayceluner@, iharke tiv@ che vor piti xosi voraki masin, bayc ayd tvaqanakn el karox e havastel, vor blogn uni mshtakan @ntercoxner, ev ayn el inchpisi @ntercoxner))) isk ays blogi nyutern amen mard chi vor kkarda, baaa... jptum em...

    ОтветитьУдалить
  2. Ես ամեն օր մտնում եմ, թերթում էջերը, սպասում... Համոզված եմ, որ ոչ միայ ես... Շուտ եկեք իմ մեր սիրելի Lili...

    ОтветитьУдалить