Мой список блогов

воскресенье, 11 сентября 2011 г.

Սերգեյ Եսենին Առկայծիր,իմ աստղ,վերջին կրակով

Առկայծիր,իմ աստղ,վերջին կրակով,
Ցրիր աշխարհում շողերըդ սառած,
Չէ՞ որ շիրմատան պարսպից այն կողմ-
Մարդու սիրտն արդեն հանգած է ,մեռած:

Քո լույսը ամռան բուրմունքով ողող՝
Խաղաղ դաշտերի վրա ճաճանչում,
Եվ հառաչում է այնպիսի դողով,
Որով կռունկն է երամին կանչում:


Եվ,երբ ուղղում եմ գլուխըս կրկին,
Ու ականջ դնում շուրջս եղածին,
Նոր երգն եմ լսում ես ինչ-որ մեկի ,
Իր հայրենի տան ու երկրի մասին:

Շրջում է դաշտում աշունը ոսկե,
Կեչու ծառերի ավիշը քամում,
Եվ նրանց որոնց սիրել եմ ,լքել,
Չոր տերևներով սգում ու թաղում:

Գիտեմ,հեռու չէ այն օրը հիմա,
Երբ ոչ ուրիշի ,ոչ էլ իմ մեղքով,
Ես էլ կպառկեմ շատերի նման
Այս նույն սգավոր պարսպի ներքո:

Իմ աստղի քնքուշ բոցը կմարի,
Փոշի կդառնա իմ սիրտը հողե,
Եվ ընկերներս շիրիմի քարին
Կգրեն ինչ-որ չափածո տողեր:

Բայց ,ունկնդրելով թաղման երգ ու ծես,
Ես կձոնեի ինձ տողն այս սիրուն.
«Նա սիրում էր իր հայրենիքն այնպես,
Ինչպես հարբողը՝ պանդոկն է սիրում»:


Гори, звезда моя, не падай.
Роняй холодные лучи.
Ведь за кладбищенской оградой
Живое сердце не стучит.

Ты светишь августом и рожью
И наполняешь тишь полей
Такой рыдалистою дрожью
Неотлетевших журавлей.

И, голову вздымая выше,
Не то за рощей - за холмом
Я снова чью-то песню слышу
Про отчий край и отчий дом.

И золотеющая осень,
В березах убавляя сок,
За всех, кого любил и бросил,
Листвою плачет на песок.

Я знаю, знаю. Скоро, скоро
Ни по моей, ни чьей вине
Под низким траурным забором
Лежать придется так же мне.

Погаснет ласковое пламя,
И сердце превратится в прах.
Друзья поставят серый камень
С веселой надписью в стихах.

Но, погребальной грусти внемля,
Я для себя сложил бы так:
Любил он родину и землю,
Как любит пьяница кабак.


Комментариев нет:

Отправить комментарий