Мой список блогов

воскресенье, 11 сентября 2011 г.

Սերգեյ Եսենին Թող քեզ ուրիշն է ըմպել-դատարկել

Թող քեզ ուրիշն է ըմպել-դատարկել,
Բայց մնացել է,ինձ մնացե՜լ  են
Ճերմակ մազերիդ ծուխը ապակե
Եվ աշնանային քո խոնջ աչերը:

Օ, աշնա՜ն տարիք:Թանկ է ինձ համար
Նա ամառվանից ու ջահել կյանքից:
Դու կրկնակի ես դուր գալիս հիմաu
Իմ բանաստեղծիս մտապատրանքին:



Ես կյանքում երբեք չեմ ստում սրտով,
Այդ պատճառով էլ գոռոզությանը
Կարող եմ հիմա ասել անվրդով,
Որ վերջ եմ տալիս խուժանությանը:

Եվ ժամանակն է՝ բաժանվել ճիգով
Անվախությունից խենթ ու կռվարար:
Սիրտըս արբած է այլ մի խմիչքով,
Որ սառեցնում է արյունըս վարար:

Եվ,տես,ուռենու իր ճյուղով հրե
Իմ լուսամուտն է աշունը ծեծում,
Որ պատրաստ լինեմ ու դիմավորեմ
Նրա գալուստը անքմայք ու ծույլ:

Եվ շատ բանի եմ հաշտվում հիմա
Առանց ստիպման ,առանց վնասի:
Ուրիշ է թվում Ռուսիան ինձ համար,
Ուրիշ՝ խրճիթն ու շիրմատունը սին:

Պարզ աչքերով եմ ես շուրջըս դիտում
Ու տեսնում-այստե՞ղ,այնտե՞ղ,ինչ-որ տե՞ղ -
Որ դու ՝բարեկամ ու քույր,միայն դու
Բանաստեղծի հետ կքայլես մեկտեղ:

Որ ինձ կրթելով կյանքով հաստատուն՝
Քեզ համար կերգեմ հոժար  կամությամբ
Ճանապարհների մթնշաղն անտուն
Եվ հեռացումը խուլիգանության:


Пускай ты выпита другим,
Но мне осталось, мне осталось
Твоих волос стеклянный дым
И глаз осенняя усталость.

О возраст осени! Он мне
Дороже юности и лета.
Ты стала нравиться вдвойне
Воображению поэта.

Я сердцем никогда не лгу,
И потому на голос чванства
Бестрепетно сказать могу,
Что я прощаюсь с хулиганством.

Пора расстаться с озорной
И непокорною отвагой.
Уж сердце напилось иной,
Кровь отрезвляющею брагой.

И мне в окошко постучал
Сентябрь багряной веткой ивы,
Чтоб я готов был и встречал
Его приход неприхотливый.

Теперь со многим я мирюсь
Без принужденья, без утраты.
Иною кажется мне Русь,
Иными - кладбища и хаты.

Прозрачно я смотрю вокруг
И вижу, там ли, здесь ли, где-то ль,
Что ты одна, сестра и друг,
Могла быть спутницей поэта.

Что я одной тебе бы мог,
Воспитываясь в постоянстве,
Пропеть о сумерках дорог

И уходящем хулиганстве.

Комментариев нет:

Отправить комментарий