Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Առակ երկու ձյան փաթիլների մասին.... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Առակ երկու ձյան փաթիլների մասին.... Показать все сообщения

суббота, 20 апреля 2013 г.

Առակ երկու փաթիլի մասին...


Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ    պտտվելով հիասքանչ պարի մեջ՝ իջնում էին երկիր...
Վախենլով կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ...
Նրանցից մեկը հանկարծ   ուրախ բացականչեց .
-Ի՜նչ լավ է թռչելը....հրաշալի է զգացողություն է ՝վայելել բերկրանքը թռիչքի...
-Մենք չենք թռչում ,մենք  պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը...
-Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի...
-Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք  գետնին  մեզ պարզապես  կտրորեն ....
-Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...