Мой список блогов

вторник, 11 июня 2013 г.

Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ...

՝Ոճերն ու ուղղությունները գեղանկարչության մեջ բազմաթիվ են ,կարելի է ասել`անթիվ:Արվեստի որևէ ոճից,ճյուղից ծնվում է մեկ ուրիշն ու սա էլ իր հերթին ծնում է նորը...ու այսպես` անվերջ...
Ես  սիրով կանդրադառնամ նրանցից մի քանիսին ...այն հույսով ,որ միգուցե որևէ մեկին «պետք կգա մի օր » ...կփնտրի ու կգտնի Լիլիի էջում ...)))
Սակայն ,թույլ տվեք  մի «ակնթարթ» նահանջել թեմայից ու կատարել խոստումս «մի քանի խոսքով»...



Մի գրառման մեջ խոստացել էի,որ կանդրադառնամ «կանացի մերկությանը» արվեստում...իհարկե,առանց էրոտիկ ակնարկների..)))
Նախ պիտի տարբերակել «մերկություն » և տկլոր լինել տերմինները...)))
 Դեռ հին ժամանակներից  փառաբանվել է մարմնի գեղեցկությունը:Այն  եղել է երկրպագության ու հիացմունքի առարկա: Այնուամենայնիվ, տարբեր մշակույթներում մերկությունը տարբեր է գնահատվում(որոշ մշակույթներում այն դատապարտվում է):
    Արվեստում մերկությունը մատնացույց է անում մտադրության մաքրություն և անկեղծություն...ճշմարտություն,անմեղություն,Տիկին Բնություն..)))  ազատություն երկրային արատներից կամ անառակություն,անամոթություն ,տարփանք,,,, ակնարկում է նաև  «վերադարձ դրախտ»՝ մարդու բնական վիճակ...»:  Չմոռանանք՝ Աստված առաջին զույգին մերկ էր ստեղծել ,,,և այդ հիասքանչ մերկությունն ամենևին էլ «անամոթ,աննրբանկատ ու անպարկեշտ » չէր  մինչև առաջին մեղքը...որից հետո  միայն զույգը նկատեց  ու գիտակցեց իր մերկ լինելն ու... ամաչեց....Եվ Աստված «հագցրեց»  նրանց.... )))
Ես  գեղանկարչության մեջ ու ,ընդհանրապես արվեստում,սիրում եմ« ակադեմիական » մերկությունը ....և գրեթե «խորշում եմ» ռեալիստական  «տկլորությունից»))))
Ի՞նչ անեմ...  :))) նախընտրում եմ  «փրփուրների միջից ծնվող աֆրոդիտեների ու քնած չքնաղ  վեներաների պատկերներ  », քան , ասենք, թիթեղյա տաշտերի մեջ անհրապույր ,երբեմն շատ անկեղծ «պոզաներով» լողացող կամ  լոգանքից հետո եղունգները կտրող  կանանց պատկերող ,թեկուզ և գլուխգործոց համարվող կտավներ ... 
Իրականից էլ «իրական » )))  ճնշող  ու տգեղ իրականություն ,որն առանց այն էլ  միշտ մեզ հետ է ...Նրանից ու՞ր պիտի փախչենք...  Չէ, չեմ մերժում «ռեալիզմը»...պարզապես հարցնում եմ.  արդյո՞ք կարիք կա  այդքան «ահավոր իրականությամբ » ներկայացնելու իրականությունը ... )))) Այնպիսի տպավորություն է ,ասես  նկարիչները  բանալու անցքից « թաքուն»  հետևել են   այդ «լողացող ու անձնական մաքրությամբ զբաղվող «խեղճ»  կանանց...» )))   : Հիմա ,մի րոպե,հիշեմ ...մի հետաքրքիր  անունով են  կոչում «այդ երևույթը»... Ահա, հիշեցի  -«Վուայերիզմ» ))))
Այսքանը...
Կարող եմ անվերջ խոսել,,,Բայց լավ է անցնեմ բուն թեմային    ))»
 Գեղանկարչություն...
Մենության մեջ ինքն իրեն  հետ լուռ  ու  թանկ  զրույց...  ազնիվ ու անկաշկանդ, շիտակ  ու ազատ, կտավի վրա «հյուսվող»  ապրումներ,հույզեր  .. գիծ-լույս -ստվեր ... օդի շարժման տպավորություն...էմոցիոնալ մթնոլորտ..ապրումներ,տրամադրություն,վերաբերմունք...արտահայտիչ կոնտուրներ...հստակ և ռիթմիկ գծեր,իմաստային տրամաբանություն....սառն ու տաք գույներ....և այս ամենին ավելացրած նկարչի անհատական ,միայն իրեն հատուկ , իրեն բնորոշ վրձնահարված...
Կարճ ու հստակ ձևակերպեցի ,թե ինչ է գեղանկարչությունը...)))
Իսկ հիմա սահուն անցնեմ գեղանկարչության  ոճերին ,ուղղություններին ....







  • Ֆիգուրատիվիզմ...
  • Կիտչ..
  • Մաներիզմ
  • Պոստիմպրեսիոնիզմ
  • Գոթիկա
  • NU Ժանր
  • Իմպրեսիոնիզմ
  • Ֆովիզմ
  • surrealisme
  • Կլասիցիզմ
  • Ավանգարդիզմ
  • Ամպիր
  • Ակադեմիզմ
  • Բարոկկո
  • Ռոկոկո
  • Ռեալիզմ
  • Պաստորալ-ֆր.pastorale
  • Նեո-Գեո
  • Կուբիզմ
  • Կարավաջիզմ
  • Նատուրալիզմ


  • Ակադեմիզմ-(ֆր.academisme) 16-19դդ եվրոպական գեղանկարչության ուղղություն:Հիմնվել է դասական արվեստի արտաքին ձևերի դոգմատիկ պահպանման վրա:Հետևորդները այն բնութագրում էին որպես  դատողություններ՝ կառուցված  անտիկ աշխարհի և Վերածծնդի արվեստի ձևի վրա...Ակադեմիզմն իր մեջ կրում է անտիկ արվեստի ավանդույթները,որը իդեալականացնում էր բնորդի գեղեցկությունը ,կերպարը...
    Այդ ոճով նկարել են - Annibale,Agostino ,Ludovico Carracci.....Կաբանել,Բուգրո,,,,















    նկ.Ադոլֆ  Վիլյամ Բուգրո ,ակադեմիական գեղանկարչության վարպետ

    «Երեկոյան տրամադրություն»





    File:Ophelia (Pierre Auguste Cot).jpgՊիեռ Օգյուստ Կոտ «Օֆելիա»




    Ամպիր-(ֆր.empire style-կայսերական...իմպերիալ  ոճ)...
     Ամպիր տերմինով ի սկզբանե սահմանել են  Նապոլեոնի  կայսրության շրջանի արվեստը Ֆրանսիայում,համաձայն ավանդույթի ՝արվեստում գեղարվեստական ոճի զարգացումը թագավորների ու կառավարման ձևերի անունով կոչելով.... Ամպիրը արտահայտում էր համաշխարհային տիրապետության հասնելու Նապոլեոնի կայսերական հավակնությունները  ... (հատկանշանական է,որ Նապոլեոնի կողմից նվաճված ոչ մի երկիր էապես չի ընդունել այս ոճը...   ): Ֆրանսիական կլասիցիզմը նապոլեոնյան կայսրության շրջանում ,որը կոչվում է Ամպիր ,պահպանում է 18-րդ դարավերջի  կլասիցիզմի ընդհանուր կողմնորոշումը  անտիկ դասական արվեստի տեսակի ու ձևերի հանդեպ : Առաջնային ուշադրություն դարձնելով Կայսերական Հռոմի գեղարվեստական ժառանգությանը,ճարտարապետության մեջ փոխ առան  զանգվածային սյունազարդ սրահների մոնումենտալ ձևերը   ,հաղթական կամարներն ու հուշակոթողների սյուները,ինչպես նաև ռազմական խորհրդանիշեր ՝ճարտարապետական մանրամասներով  և զարդանախշերերով...Ամպիրը նշագրերի ու խորհրդանիշների միջոցով հաստատում էր կայսերական հզորության գաղափարը....
     Եթե ամպիր ոճի նախորդը՝ կլասիցիզմը  առաջին հերթին ամեն ինչից բարձր դասում էր մարդկային արժանապատվությունը,ապա ամպիրը եկավ հաստատելու կայսեր բացարձակ գերակայությունը մյուս երկրների ու ժողովուրդների նկատմամբ...
    Ամպիրը,  նաև կոչում են ուշ կլասիցիզմ...
    Նապոլեոնյան ամպիր-սառը և կոշտ ոճ











    Ամպիր ոճ





    pryudon_1_20130305_1578844360 (478x600, 215Kb)
    նկ. Պիեռ Պրյուդոն



    Ավանգարդիզմ-(ֆր.avant-garde) 20-րդ դարի արվեստի մեջ գեղարվեստական ուղղությունների  ընդհանուր անվանումը,որոնց  համար բնորոշ էր գեղարվեստական արտահայտման  նոր ձևերի ու միջոցների որոնումը:Բացարձակ նորարություն...ավանդույթների թերագնահատում կամ ամբողջական մերժում...
    Արտյուր Ռեմբոի խոսքերով ասած .«Il faut etre absolument moderne»-«հարկավոր է լինել բացարձակ ժամանակակից...»




    Ֆ. Պիկաբիա, ֆրանսիացի նկարիչ-ավանգարդիստ ..կյանքի ընթացքում շատ անգամ է փոխել ոճը..սկսել ւ կուբիզմից...մասնակցել է դադիզմի «ծննդին» ,հետաքրքրված է սուրռեալիզմով ...մեծ ազդեցություն է թողել  ժամանակակից արվեստի վրա...

    Ֆ. Պիկաբիա

    Ֆ. Պիկաբիա


    Հայտնի ավանգարդիստներ-Մալևիչ,Կանդինսկի,Էնդեր..




    «Մարտնչող ձևեր» նկ. Ֆ. Մարկ








    Կլասիցիզմ-(լատ.Classicus-տիպարային,կատարյալ) գեղարվեստական ոճ արվեստի մեջ,որի հիմքը  հանդիսանում էր , որպես   կատարյալ գեղագիտական չափանիշ,Վերածննդի դարաշրջանի և անտիկ արվեստի  պատկերների ու ձևերի գործածումը    ,որոնք խստորեն պահանջում էին  մի շարք կանոնների պահպանում:

    File:Gros, Napoleon at Eylau.jpg



    Նկ.Գրո Անտուան Ժան
    «Նապոլեոնը մարտի դաշտում»


    Մաներիզմ
    Մաներիզմ-իտալ.«manierismo», от «maniera»-մաներա,հնարք
    Ոճական ուղղություն 16-րդ դարի եվրոպական արվեստում
    Մաներիզմի  հիմքում ընկած է որևէ մեծ վարպետի  կամ  կոնկրետ գեղարվեստական դպրոցի մաներայի յուրացումը... 
    Այս ուղղությանը բնորոշ են-անսովոր էֆեկտներ,անտրամաբանական համակցություններ,վառ գույներ,միասնական ոճի բացակայություն....կոմպոզիցիան գերբեռնված է մանրամասներով...բնորոշ է աշխարհիկը և ոչ թե կրոնականը... առկա է ,այսպես ասած,«ոճի հոգնածություն» ...

    Մաներիզմի ներկայացուցիչների մոտ   «մշակվել էր»  մարդկային կյանքի անկայունության   ու աշխարհի փոփոխականության հասկացողությունը...նրանք փորձում էին     շատ մոտ չլինել բնությանը ,և որքան հնարավոր է հստակ  արտահայտել  պատկերի  «ներքին գաղափարը»,որը ծնվել էր նկարչի հոգում...
    Մաներիզմի ներկայացուցիչներ -Ֆրանչեսկո Պարմիջանինո,ՅակոպոՊոնտորմո,Ջորջո Վազարի,Ջուլիո  Ռոմանո,Ջուզեպե Արչիմբոլդո(1527-1593),Բրոնզինո......
    Արչիմբոլդոնյի պապիկը եղել է արքեպիսկոպոս,հայրը ՝ նկարիչ...հայտնի չէ ,թե որտեղ և ում մոտ է սովորել Արչիմբոլդոն ...Նա Պրահայում եղել է գեղազարդարիչ(դեկորատոր) և տոնական ներկայացումների բեմադրող...

    Արչիմբոլդոյի «Տարվա եղանակները»
    Джузеппе Арчимбольдо. "Весна"


     «Գարուն»


    Джузеппе Арчимбольдо. "Лето"

                                 «Ամառ»


    Джузеппе Арчимбольдо. "Осень"


                                             «Աշուն»

    Джузеппе Арчимбольдо. "Зима"

                                                   «Ձմեռ»


                          «Հողը»


    Սուրռեալիզմ-(ֆր. surrealisme բառից-ռեալիզմից դուրս)Սյուրռեալիզմը ծագել է Ֆրանսիայում ,20-րդ :Նկարիչները ֆոտոգրաֆիկ ճշգրտությամբ ստեղծում էին սովորական առարկաների անտրամաբանական,վախեցնող նկարներ օգտագործելով  գեղանկարչության ոչ ստանդարտ տեխնիկա...արտահայտելով ենթագիտակցականը:
    Հայտնի սյուրռեալիստներ-Սալվադոր Դալի ,Ռենե Մագրիտտ,Խուան Միրո,Լուի Արագոն...


    Ռենե Մագրիտտ, բելգիացի սուրռեալիստ, հայտնի է իր խորհրդավոր և սրամիտ,սկանդալային  նկարներով...
    Նա երբեք «չի շշմեցրել» հասարակությանը իր արտաքնով և վարքով ,ինչես Սալվադոր Դալին...և երբեք չի նկարել խենթ ու անիրական պատկերներ ,ինչպես Մաքս Էռնստը... 
    Նա «կառուցում էր » իր նկարները կոնտրաստային խաղի վրա...


    Ռենե Մագրիտտ«Սիրահարները»
    Նկարը գոյություն  ունի  երկու տարբերակով...
    Առաջին տարբերակ-  կին և տղամարդ , նրանց գլուխները փաթաթված է սպիտակ կտորով ...նրանք համբուրվում են...
     Մյուսի տարբերակով -նրանք «նայում են» հանդիսատեսին ..Նկարը զարմացնում  է ու կախարդում...
    Մագրիտտը ակնարկում է Կույր Սիրո մասին...  կուրության մասին ՝բոլոր առումներով.չէ՞ որ սիրահարները ոչինչ չեն տեսնում  ,ոչ ոքի չեն նկատում...մենք նույնպես չենք տեսնում նրանց իրական դեմքը...սիրահարների գաղտնիք են նաև միմյանց համար...
    Մագրիտտի գրեթե բոլոր նկարները հանելուկներ են ,որոնք մինչև վերջ  լուծված չեն ... 











    Մագրիտտը սերտորեն համգործագցում էր սուրռեալիստների հետ...խնդրում նրանց  կոչել իրեն «մոգական ռեալիստ»...Նրա աշխատանքներն  արթանցնում  են ակտիվ մտորումներ  և  հավերժական հարցերի որոնումներ...


    Чистый бланк

    Նա ասել է.« Տեսանելի իրերը կարող են լինել անտեսանելի ...օրինակ,եթե ձիավորներ անցնեն անտառի միջով ,նախ ՝ դուք տեսնում եք նրանց ,հետո չեք տեսնում...բայց դուք գիտեք ,որ նրանք այդտեղ են...
    «Carte Blanche » նկարում ձիավարուհին  ծածկում է ծառերը ,և ծառերն են փակում  նրան :Սակայն մեր մտածողության ուժը ընգրկում է և տեսանելին ,և անտեսանելին,և ես գեղանկարչության օգնությամբ մտքերը տեսանելի եմ դարձնում...»:





    Հոգեվերլուծողները  միշտ կասկածանքով են վերաբերվել Ռենե Մագրիտտին ու նրա արվեստին...Սակայն ,ի պատասխան նրանց հարձակումների,նա սարկազմով պնդում էր ,որ հոգեվերլուծաբանի լավագույն հիվանդը մեկ ուրիշ հոգեվերլուծաբան է...)))


    Рене Магритт (Rene Magritte). Заблудившийся жокей (The Lost Jockey)

    Շախմատն ու նոտաները....  նկարչի  մանկական ընկալման մեջ դրանք  սարսափելի են եղել...« Ես հիշում եմ  իմ զարմանքը ,երբ առաջին անգամ տեսա շախմատի տախտակն ու ֆիգուրները :Վախեցնող տպավորություն էր...Իսկ նոտաների թղթերը,որտեղ խորհրդավոր նշանները ներկայացնում էին հնչյուններ և խոսքեր չէին»:
    «Մոլորված ձիավարժը» կտավում   պատկերված է հսկայական  շախմատային ֆիգուրների (որոնց վրա նոտաներ են փորագրված) մեջ մոլորված  փոքրիկ ձիավոր... 



     (600x445, 118Kb)


    Մագրիտտի նկարներում առանձնահատուկ տեղ ունեն դեմքերը ,ավելի ճիշտ ,դեմքերի բացակայությունը...Հաճախ դեմքիը ծածկված է կողմնակի առարկայով ,կտորով կամ դեմքի փոխարեն մարմնի  այլ մասեր կարող են լինել ...
    Ըստ հոգեվերլուծաբանների, պատճառը Ռենեի գեղեցիկ ու երիտասարդ մոր ինքնասպանությունն է ...որը մեռնելուց առաջ կտորով փակել էր դեմքը ,որպեսզի մեռնելուց հետո այլանդակված  չերևա...»:
    Ամեն դեպքում ,նկարչի «Սիրահարները» աշխատանքը ասոցացվում է  հանգուցյալ մոր հիշողության հետ ...


    50-60 թթ ցուցահանդեսներում ցուցադրվում էր միայն Մագրիտտի աշխատանքները ...Նրա աշխատանքները  ցնցել էին Արտ-շուկան...Փողերը թափվում էին ինչպես  «առատության եղջյուրից »...Սակայն նա մնաց հավատարիմ ինքն իրեն ...ոչ մի բոհեմական կյանք...Նա պարզ , հասարակ կյանք էր վարում...Իսկ միակ սիրելի փոխադրամիջոցը - դարձյալ տրամվայն էր...)))





     (398x331, 127Kb)


    «Մարդկության որդին»
    Իսկ այս պատկերը  «շահագործում են » բոլորը...))) սկսած Apple-ի արտադրանքի երկրպագուներից (որոնք անծանոթին  փոխարինել են Սթիվ Ջոբսի կերպարով),մինչև գովազդատուները- իրենց  անհեթեթ գոգազդներով...

    Սիրում եմ Մագրիտտ...Կարծում եմ ,հոգեվերլուծաբաններն ինձ հանգիստ կթողեն, և չեն « վերլուծի» հարգանքս նրա արվեստի հանդեպ...))))))))»»» 





     Սալվադոր Դալի 

    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Մեյ Ուեստի(դերասանուհի) դեմքը,1935թ

    Դալիի «կատակ» աշխատանքներից մեկը...
    Աշխատանքը կատարվել է թե թղթի վրա ,և թե իրական սենյակի տեսքով...նայեք ուշադիր-բազմոցի տեսքով շուրթեր...մազերը-վարագույրներ...քիթը-բուխարի ,որի վրա ժամացույց է դրված,աչքերի տեղ-նկարներ և այլն  )))




    Վարդի գլխով կինը1935թ
    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Իսկ այս նկարը,թերևս հարգանքի տուրք է Արչիմբոլդոյին(նրան  համարում էին սյուրռեալիստ մինչ սյուրռեալիստների հայտնվելը),որին սյուրռեալիստները շատ էին սիրում...Նա դեռ ավանգարդի հայտնվելուց առաջ էր նկարում  պալատական այրերի դիմանկարներ , որոնց քթերը  սմբուկից էին,մազերի փոխարեն -ցորենի հասկեր էին  և այլն...



    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)


    Մեծ մաստուրբատորը....
    ...այս նկարը արտահայտում է սեռական հարաբերության  հանդեպ Դալիի հակասական վերաբերմունքը...Մանուկ հասակում  պատահաբար  տեսնելով սիֆիլիսով հիվանդ մարդկանց  սեռական օրգանների  նկարներով գիրքը ,որը հայրն էր մոռացել ու թողել դաշնամուրի վրա...փոքրիկ Դալին   սարսափահար է եղել...այդ պատճառով նա ենթագիտակցորեն  սեռական հարաբերությունը ասոցացնում էր նեխման հետ ,,,,որն էլ   պատանի Դալիին  երկար ժամանակ  «հեռու պահեց սեքսից ...»

    ...նկարի կենտրոնում պատկերված է ներքև նայող տձև մարդկային դեմք ,,,գլխի ներքևի մասից բարձրանում է կանացի մերկ մարմին,որը հիշեցնում է կնոջը՝ Գալային... իսկ տղամարդու մարմինը պատկերված է  գոտկատեղից մինչև ծնկները.......

    ...նկարում  պատկերված  մարդու  բերանին նստած  է մի միջատ -մորեխ ,որի հանդեպ նկարիչը  իռացիոնալ վախ է զգում...իսկ մորեխի փորի վրայով վեր բարձրացող մրջյունները Դալիի աշխատանքներում խորհրդանշում էին  կոռուպցիան...մորեխի տակ պատկերված է մի զույգ ,որը մի ընդհանուր ստվեր է գցում...նկարի ներքևի ձախ անկյունում երևում միայնակ ,հեռացող մարդ...
    նկարում պատկերված է նաև ձու,որը պտղաբերության խորհրդանիշ  է...

    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Հիտլերի հանելուկը ,1937թ

    Բարձր լեռնային լանդշաֆտը գրեթե ամբողջությում լցնում է կտավը,թողնելով լույսով ողողված   մի քանի մետր  լողափ,որտեղ ասես  մի քանի  մանր -մունր ու շատ նուրբ  մարդկանց «փշուրներ են»  շաղ տվել... Վերջին փոքրիկ անկյունը հեռացող խաղաղ ժամանակների.....
    Մեծ հեռախոս ,որից կաթում են արյուն-արցունքներ...ճյուղից կախ ընկած չորացած ծառ...այստեղ այնտեղ հովհանոցներ ու չղչիկներ ,որոնք նույն բանն են գուժում...
    «Չեմբերլինի հովհանոցը այս պատկերում ներկայացված է չարաբաստիկ լույսով,որն ընդգծում են չղչիկները , և այն ինձ ցնցեց ,ինչպես մի բան ,որը խորհրդաշում է մեծ տառապանք»,-ասել է Դալին ,-«ես զգացի,որ այս նկարը խորապես մարգարեական է ...պիտի խոստովանեմ,որ այդ ժամանակ ես չբացահայտեցի Հիտլերի առեղծվածը...Նա ինձ սոսկ  գրավում էր որպես իմ խենթ երևակայության օբյեկտ,և նաև այն պատճառով ,որ թվում էր բացառիկ անձ՝ընդունակ իրերը գլխիվայր շուռ տալու...»

        Հիտլերը առանձնապես չէր «ոգեշնչում » սյուրռեալիստներին...
    Մի անգամ Դալիից խնդրեցին ինքնագիր ֆյուրերի համար...Նա նկարեց ուղիղ խաչ -«լրիվ հակառակը ֆաշիստական կոտրված սվաստիկայի»
    Դալին կարծում էր,որ Հիտլերը   «նատուրի»  մազոխիստ է...  ))) պատերազմը սկսել է միայն մի նպատակով  -որպեսզի այն տանուլ տա...հետևաբար «հաճույք» ստանա )))


    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Հիշողության ամրությունը

    «...Որոշելով նկարել ժամացույց ,ես այն փափուկ նկարեցի:Դա եղավ մի երեկո,ուժեղ գլխացավ  ունեի,ես հոգնել էի...Միգրեն-հազվագյուտ տկարություն ունեմ...Ընկերներով որոշել էինք կինո գնալ:Վերջին պահին փոխեցի միտքս:Որոշեցի մնալ տանը:Գալան կգնա նրանց հետ,իսկ ես ավելի  շուտ կպառկեմ:Մենք կերանք շատ համով պանիր:Հետո ես մնացի մենակ: Նստած մտորում էի այն բանի շուրջ,թե ինչ«սուպերփափուկ»  հալած պանիր  էր...Ես վեր կացա ու գնացի արվեստանոց,որպեսզի ,ինչպես միշտ ,հայացք գցեմ աշխատանքներիս վրա...Կտավը  ,որը վրա պատրաստվում էի նկարել  ՝բնապատկեր էր-ժայռեր,որոնք ասես լուսավորված երեկոյան ոչ այնքան պայծառ լույսով...Առաջին պլանի վրա ես նկարեցի տերևազուրկ ձիթենու բուն..սա բնապատկերի հիմքն է ՝ինչ-որ գաղափարի համար  ,բայց որ?Ինձ հարկավոր էր հրաշալի պատկեր ,բայց ես այն չէի գտնում...Ես գնացի անջատելու լույսը ,երբ դուրս եկա,բառացիորեն տեսա «լուծումը».երկու զույգ  փափուկ ժամացույց,նրանք խճալիորեն սուլում են ձիթենու ճյուղից   : Չնայած գլխացավին ,ես պատրաստեցի պալիտրան ու սկսեցի աշխատել...Երկու ժամ անց ,երբ Գալան վերադարձավ կինոյից ,նկարը ,որը պիտի դառնար ամենճանաչվածներից մեկը,ավարտված էր...»


    ՊիկասոNude Green Leaves and Bust by Picasso.jpg



    Ֆովիզմ-(ֆր.fauvisme,  fauve-ից, վայրի,գիշատիչ): Ուղղություն ֆրանսիական գեղանկարչության մեջ:Պոստիմպրեսիոնիզմի հոսանք:
    Աչքի է ընկնում գույների արտասավոր պայծառությամբ  և կանխամտածված կոպիտ ձևերով:
    Մի հետաքրքիր պատմություն կա անվան հետ կապված: Մի անգամ սրահներից մեկում ցուցադրվում էր ֆրանսիացի գեղանկարիչների կտավները:Նույն սրահում էր գտնվում նաև իտալական Վերածննդի դարաշրջանի քանդակագործ Դոնատելլոյի արձանիկը:Քննադատ Վոկսելը ցնցված կոպիտ,ագրեսիվ գեղանկարչությունից բացականչել է.«Դոնատելլոն վայրենիների մեջ»  ))))) 
    Ահա,այստեղից էլ այդ նոր ուղղության անվանումը-«վայրենիներ» 
    Ֆովիզմի լիդերներ կարելի է անվանել Անրի Մատիսին ,Անրե Դերենա...
    Մատիսի նկարների մեջ կանայք կարող էին նաև կանաչ քթով լիներ ,ինչու չէ,եթե դա սազում էր կոմպոզիցիային ...Նա ասում էր.«Ես կանանց չեմ նկարում ,ես նկար եմ նկարում » ))))
    Ֆովիստների ներշնչանքի աղբյուրն են հանդիսացել պոստիմպրեսիոնիստները(Վան Գոգ, Գոգեն որոնք  ինտեսիվ գույների փոխարեն նախընտրում էին իմպրեսիոնիզմին բնորոշ փափուկ և բնական գույները)  )

    Ֆովիզմ,նկ.Մորերա
    Файл: Пейзаж Прованса Альфред Генри Maurer.jpeg















    Անրի Մատիս




    Իմպրեսիոնիզմ-(ֆր.  impressionnisme - impression-տպավորություն) 19-րդ  եվրոպական արվեստի ուղղություն,հիմնականում՝ֆրանսիական:1894 գարնանը «մերժված» ֆրանսիացի  գեղանկարիչների մի խումբ ,որոնց աշխատանքները չէին ընդունվել փարիզյան  պաշտոնական Սալոնի կողմից ,կազմակերպեց Փարիզում ցուցահանդես:Մասնակցում էին նկ. Մոնե ,Դեգա,Մորիզո,Պիսարո,Սեզան ...Բոլորին արվեստի մեջ ակադեմիզմի ու պահպանողականության չընդունելն էր միավորել... և ձգտումը արտացոլելու արագ փոփոխվող կյանքի անմիջական տպավորությունները....Այդ ցուցահանդեսում Մոնեի  անորոշ բովանդակությամբ նկարներից մեկը անվանման դժվարություն առաջացրեց...Այդ ժամանակ հեղինակի խորհրդով Ռենուարը կատալոգի մեջ գրեց«Տպավորություն ,Ծագող Արև»(ֆր. «Impression. Soleil levant" )...



    Անունն արդեն բովանդակություն է(լատ.«Nomen est omen»)...
    Իմպրեսիոնիստները բնությունն ընկալում էին  այնպես,որ նա ստացվում էր ինչպես ասես,միայն ոչ ձանձրալի ու տափակ...))Նրանք վերատադրում էին ոչ թե բնապատկերը,այլ նրանից ստացած տպավորությունը... Իմպրեսիոնիստների գեղանկարչությունը  լի է կյանքով,արագ ու հեշտ է...նրանք չեն ձգտում ճշգրիտ վերարտադրության,այլ սահմանափակվում են ընդհանուր ընկալմամբ...նրանք նկարում էին մաքուր,բաց տոներով,խուսափելով պալիտրայի վրա գույները խառնելուց...դա անում էին ինտուիտիվ 

    Պիսարո

    File:Cézanne, Paul - Still Life with a Curtain.jpgՍեզան

                                                    (())
    Կլոդ Մոնե

    «Իմ վատ տեսողությունը  նշանակում է,որ ես  ամեն ինչ տեսնում եմ մշուշի մեջ,-գրում է Մոնեն,-«Բայց նույնիսկ այդպես աշխարհն այնքան գեղեցիկ է ,և հենց այդպես էլ ես փորձում եմ  պատկերել այն »

    1908թ ,68 տարեկան հասակում Մոնեն սկսեց կուրանալ:

     Կատարակտի պատճառով գույների ընկալումը աղավաղվեց-սպիտակը դարձավ դեղին ,կանաչը ՝ կարմիր, նարնջագույն...կապույտն ու մանուշակագույնը փոխարինեցին կարմրին և նարնջագույնին ...մանրամասներն անհետացան ...ձևերը վերածվեցին  լղոզված կետերի..այնուամենայնիվ  ,նույնիսկ վատ տեսողությամբ ,Մոնեն շարունակում էր նկարել..1911թ նա գրում է ընկերոջը.«Երեք օր առաջ ես սարսափով գիտակցեցի,որ այլևս  չեմ տեսնում աջ աչքով»:
    1922թ նկարիչը կուրացավ...նա դադարեց նկարել...
    Բարեբախտաբար ,նրա ընկերը՝Քլամենսոնը,համոզեց Մոնեին   վիրահատել աչքը..... Վիրահատեցին աջ աչքը...մի փոքր սկսեց տեսնել..կրում էր հատուկ կանաչ ակնոց...հրաժարվեց ձախ աչքի վիրահատությունից...Վերադարձավ գեղանկարչությանը...«The House Seen from the Roses Garden» շարքում զգացվում էր վիրահատության ազդեցությունը գույների ընկալման վրա ..

    Նա գրում է.« Ես տեսնում եմ միայն կապույտ գույնը,այլևս չեմ տեսնում ոչ նարնջագույնը ,ոչ կարմիրը ,ահավոր անհանգստանում եմ... քանզի ես գիտեմ ,որ այդ գույները գոյություն ունեն ,որովհետև ես գիտեմ,որ իմ պալիտրան ունի կարմիր ,նարնջագույն, յուրահատուկ կանաչ և հազվադեպ մանուշակագույն ...ես այլևս եմ տեսնում գույներն այնպես ,ինչպես առաջ էի տեսնում ,թեև ես դեռ հիշում եմ,թե ինչպես էին  նրանք երևում ...»:

    Մոնեն շարունակեց նկարել ինչև 1926թ...


    Մաքուր սև գույն իմպրեսիոնիստները հազվադեպ էին օգտագործում...Մոնեն նույնպես...նույնիսկ ստվերների համար  սև գույներ չէր կիրառվում ...Սևի փոխարեն նկարիչը խառնում էր մի քանի գույն-կարմիր,կանաչ և կապույտ...
    Մոնեն չէր սիրում սև գույնը...Մեռնելուց հետո ,ընկերը՝Քլեմենսոնը  տեսնելոգ սև կտորը....բացականչում է.«Ոչ մի սև Մոնեի համար» ,և փոխարինում է սև կտորը  գունավոր ծածկոցով...



    Клод Моне, «Мост Ватерлоо, Лондон», 1901 год

    Կ. Մոնեի «Վաթերլոի կամուրջը, մառախուղի էֆեկտը»  նկարը մոտիկից նայելուց բացի կտավի վրա հաստ  ու յուղոտ վրձնահարվածներից,ուրիշ ոչինչ չենք տեսնի...Նկարի ամբողջ հմայքը բացվում է ,երբ մենք աստիճանաբար հեռանում ենք  կտավից...մեծ հեռավորության վրա արդեն կտեսնենք անհասկանալի օղակներ ,որոնք անցնում են նկարի մեջտեղով...հետո կտեսնենք   նավակների հստակ ուրվագծերը,և միայն երկու մետր հեռավորությունից  հետո մեզ համար ակնհայտ է դառնում նկարի ողջ տրամաբանական շղթան... 

                                               (())

    Բարոկկո-(իտալ.barocco- վատ ,փչացած,տարօրինակ,ոչ ճիշտ),գեղարվեստական ոճ ուշ Վերածննդի արվեստում... արվեստի պատմության մեջ ամենաբարդ ու բազմանշանակ տերմինն է համարվում... ի սկզբանե «բարոկկո» ժարգոնային բառը  գործածել են պորտուգալացի նավաստիները  ցույց տալու համար մարգարիտների ոչ ճիշտ ձևերն ու փչացած լինելը...իսկ 16-րդ դարի իտալերենում այս բառը հայտնվեց որպես հոմանիշ ամեն կոպիտի,կեղծի ,սխալի... Բարոկկո են անվանում   17-18-րդ դդ եվրոպական արվեստի գեղարվեստական  մի շարք ոճեր..արվեստի զարգացման պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում   տեսնում ենք իր «բարոկկոն»-ստեղծագործական վերելքի պիկը-ձևերի լարվածությունն ու էմոցիաների խտացումը...
    Այս ոճի տարբերակող հատկանիշերն են-չափերի չափազանցությունը,,,գծերի կոտրատվածությունը,դեկորատիվ մանրամասների առատությունը,ծանրությունն ու վիթխարիությունը...աչքի ընկնող գունագեղությունն ու դինամիկան...
    Վառ օրինակներ-Կարավաջո,Ռուբենս...
    cоюз Земли и ВодыՌուբենս «Հողի և ջրի դաշինքը» 1618թ.




    Կարավաջո« Երաժիշտները»



    Գոթիկա -միջնադարի պսակ-պատմական գեղարվեստական ոճ,որը գրեթե ընդգրկել էր մշակույթի բոլոր ոլորտները,իշխում էր Արևմտյան Եվրոպայի արվեստում 13-15դդ...
    Գոթիկա(իտ. անսովոր,բարբարոս) տերմինը  առաջացել է  իտալական Վերածննդի դարաշրջանում որպես ծաղրական մականուն դեպի անցյալը գլորվող «պրիմիտիվ,բարբարոս» միջնադարյան մշակույթին...
    Գոթիկայի բնութագիրը-պայծառ գույներ..ոսկեջուր..էքսպրեսիա...քարի,ապակու,լույսի սիմֆոնիա...շարժման պատրանք...գույների խտություն և հյութալիություն... գոթիկական ստեղծագործությունները ունեն անկրկնելի գեղագիտական հմայք ...ոգեշունչ են,փառահեղ... 
    Գոթիկա արվեստի ձևավորման հիմնական խթան հանդիսացավ քրիստոնեական աշխարհայացքն ու անտիկ մշակույթի ավանդույթները... 
    Գոթիկան իր զարգացման մեջ բաժանվում է երեք փուլի-Վաղ Գոթիկա,Ծաղկման շրջան և Ուշ Գոթիկա

    Johann Heinrich Füssli 053.jpgնկ.Հենրի Ֆյուզելի  «Գիշերային  մղձավանջ»




    գոթական ոճի տաճար ֆրանսիայում(Կուտանսե)




    Ռոկոկո-         (ֆր.rococo,  rocaille -ց ,նշ. է -նման խեցու) ոճ արվեստի մեջ..ծագել է 18-դ առաջին կեսին,ֆրանսիայում :Ռոկոկո ոճի առաջատար նկարիչներ.Վատտո ,Ժիլո,Լանկրե,Բուշե, Օ. Ֆրագոնար...                                                          Ռոկոկոն «ամենաձևական » ոճերից մեկն է ,որի մեջ կարևորը ոչ թե« ինչն է »,այլ «ինչպես»-ը... Առանձնահատկությունները-նրբագեղություն,գեղեցկություն,նրբագեղ զարդարուն ոճ,ռիթմ,մեծ ուշադրություն ՝դիցաբանությանն ու հարմարավետությանը...Էրոտիկայի   և հովվերգության ,կենսասիրության ու հոռետեսության ,ուրախության և թախիծի միավորում...                                



























  • Ռոկոկոի առաջացումը կապված է բարոկկոի վերափոխման հետ...Ինչ կատարվեց...?Փոխվեց պատվիրատուն....                    
  •   Եթե բարոկկոի  և «Մեծ Ոճի» դարաշրջանում պատվիրատուն կաթոլիկ եկեղեցին էր ու թագավորական արքունիքը ,ապա ռոկոկոն   գնահատողների ցանկը համալրվեց   ազնվական ու միջին դասի խավի ներկայացուցիչներով...                                                    Ժամանակի ընթացքում առաջանում է նաև դեկորատիվ  գեղանկարչության ժանր-պաստորալը,որը Ռոկոկոյի դարաշրջանում ոչ միայն գեղջկական մոտիվ էր ,այլև  «հովվական կյանքի» հովվերգական տեսարաններ ՝էրոտիկ ենթատեքստով..ակնարկով ...      
  • ռոկոկո ոճ

                                                              


    Франсуа Буше - Юпитер и Каллисто

    Ֆրանսուա Բուշե « Յուպիտերն ու Կալիստոն»



    Պոստիմպրեսիոնիզմ-(իմպրեսիոնիզմից հետո)  Այս տերմինն առաջին անգամ օգտագործել է անգլիացի քննադատ Ռոջեր ֆրայը...
    19-20դդ գեղանկարչության ուղղության ընդհանուր անվանում...հիմնականում ֆրանսիական...

    Պոստիմպրեսիոնստներ ՝Վան Գոգը,Գոգենը ,Մատիսը,Սեզանը ...  ստեղծագործական վաղ շրջանում եղել են իմպրեսիոնիստներ,բայց հետո գիտակցաբար իմպրեսիոնիզմի որոշ սկբունքների  դեմ դուրս եկան...  համոզվելով ուղղության սահմանափակությանը,սպառելով նրա գեղանկարչական հնարավորությունները ,փորձեցին գնալ առաջ,առաջին հերթին հաղթահարելով  ինքնաբերականությունը,կոմպոզիցիայի անորոշությունը...Նրանք փնտրում էին նոր,իրենց կարծիքով,դարաշրջանին ավելի համահունչ արտահայտչական միջոցներ... (նրանց անվանում էին նաև պուանտիլիստներ- նկարում էին առանձին կետային վրձնահարվածներով  .... սակայն նրանք նախընտրում էին «դիվիսոնիզմ » անվանումը,որը նշանակում էր « ֆր.divise-կիսել» ),Սյորան,օրինակ, ուսումնասիրում էր լույսի ու գույների խնդիրը(Սյորան իմպրեսիոնիստների վերջին ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց իր «Կիրակնօրյա զբոսանք Գրանտ-Ժատտում» նկարը,որը նկարված էր մաքուր գույների առանձին փոքրիկ կետային  վրձնահարվածներով ՝հաշվարկման հիմք ընդունելով  հարակից,կոնտրաստ ,տաք և սառը գույների հարաբերակցությունը ...հեռավորությունից այդ վրձնահարվածները  տեսողական ձուլվում էին , տալով բնական  լուսաստվերային  հրաշալի տպավորություն ,անցումը  մի տոնից  մյուսին) ) ... Սեզանին հետաքրքրում էր գունային երանգների համադրության ու ձևի օրինաչափությունը... Գոգենը ստեղծեց ,այսպես կոչված, «սինթետիզմը» ,իսկ Վան Գոգի նկարները կառուցվում  էին վառ գունային գամմայով  ու ազատ կոմպոզիցիոն որոշումներով ...
    Պոստիմպրեսիոնիստները պահպանում էին շրջապատող աշխարհի իրական պատկերը...  Նրանց մոտ մաքուր գույները ,ինչպես իմպրեսիոնիստների մոտ,առկա էին,սակայն  աստիճանաբար գնում էին դեպի աբստրակցիա ...
    Առաջինը իմպրեսիոնիզմը  փորձեց հաղթահարել  այդ հոսանքի ստեղծողը՝ Կլոդ Մոնեն... Այսպիսով «իմպրեսիոնիզմի հայրը» ստեղծեց նոր ոճ...Նա կարծես թե հուշեց մյուս նկարիչների իրենց սեփական զարգացման ճանապարհները...   Պատահական չէ ,որ ուշ Մոնեին անվանեցին «աբստրակցիայի դպրոց»....
    ...Նախկին իմպրեսիոնիստները ,որոնք տպավորապաշտներ  էին,փորձեցին գտնել ուղիներ արտահայտելու  ոչ միայն րոպեակնն ու անցողիկը,այլ ,փոխելով իրենց գեղարվեստական մտածողությունը, ՝սկսեցին  ազատ ու ամբողջական   փոխանցել  շրջապատող աշխարհի  նյութականությունը...
    Գույները,գծերը,ձևերը դառնում են արտահայտիչը  նկարչի անհատականության, մտքի ,զգացմունքների ...


    П. Гоген. «Таитянки на побережье». 1892 г. Музей Метрополитен. Нью-Йорк

    Պոլ Գոգեն «Թաիթուհին լողափին»,1892թ



    Woher kommen wir Wer sind wir Wohin gehen wir.jpg


    «Որտեղի՞ց ենք եկել,ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում » այսպես է կոչվում պոստիմպրեսիոնիստ  Պոլ Գոգենի խորը փիլիսոփայական աշխատանքը,որը կատարել է Թաիթում ,Փարիզից հեռանալուց հետո...Այս աշխատանքն ավատելուց հետո նա ցանկացել է ինքնասպան լինել...որովհետև .«Ես հավատում եմ,որ  այս նկարը ոչ միայն գերազանցում է իմ նախորդ աշխատանքները ,և  ես երբեք չեմ ստեղծի ավելի լավ ,կամ նույնիսկ նման ինչ-որ բան ..»:
    Նկարի մասին.
    Գոգենի ցուցումով նկարը պերք է «կարդալ»  աջից  ՝ձախ ...ձևերի երեք հիմնական խմբեր պատկերված հարցերի տեսքով ...երեք կանայք ՝մի երեխայի հետ -ներկայացնում են սկիզբը կյանքի...միջին խումբը խորհրդանշում է   հասունության գոյությունը ...վերջին խմբում- մտորումների ու խորհրդածությունների  մեջ խորասուզված,«մահվանը մոտեցող» ծեր կին,որի ոտքերի մոտ տարօրինակ  սպիտակ թռչուն է ,որը ներկայացնում է «բառերի անզորությունը..... կամ անօգուտ,զուր խոսքեր...»





    File:Georges Seurat 004.jpg
    Ժորժ Պիեռ Սյորա(Georges Seurat)

    Ռեալիզմ (լատ. realis-իրեղեն ,իրական)-էսթետիկ դիրքորոշում արվեստում,որի նպատակն է առավել օբյեկտիվ ,ճշմարիտ և ամբողջական  ֆիքսել,արտացոլել  իրականությունը ... Ցույց տալ  շրջապատող աշխարհն ու առօրյա կյանքը էսթետիկական սկզբունքների տեսանկյունից... ...ինչպես նաև իրատեսորեն ներկայացնել հոգեբանական,սոցիալական և այլ երևույթներ...
     Այս ուղղությունը ծագել է 18-րդ դ. , 19-րդ դ.հասավ իր լիակատար զարգացմանը,դրսևորելով իրեն  տարբեր ազգային և ոճական տարբերակներով :
    Ռեալիզմի նշանակությունը բարդ է ու հակասական...նրա սահմանները փոփոխական են,անորոշ...ոճական առումով բազմաշերտ է,բազմազան...
    Ռեալիզմ-իրատեսություն տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրաքննադատ Շանֆլյորին ,19-րդ դարի 50 ականներին , ակադեմիցիզմին ու ռոմանտիցիզմին հակադրվող արվեստի նշանակման համար...
     Գեղանկարչության մեջ ռեալիզմի ծնունդը ամենից շատ  կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի  աշխատանքների հետ ( ի դեպ , Կուրբեն մի «ահավոր խուժան» նկար ունի...:)) շատտտտտ «իրատեսական»,անունը չեմ ասի))))))) ....
    Կուրբեից առաջ  իրատեսական մաներայով աշխատել են Միլլեն,Բրետոն,Թեոդոր Ռուսսոն:
    1870թ-րին ռեալիզմը բաժանվեց երկու հիմնական ուղղությունների-նատուրալիզմ,իմպրեսիոնիզմ:

    Հ.Գ. Իսկ Կուրբեի «մի նկարի » շուրջ իրատեսական «կատակ-դատողությանս» համար ներեցեք...բայց իրոք  այդպես է, և կարծիքս  սխալ չէ ...)))Շատերը (բոլորը)կհամաձայնեն...))))


    File:Gustave Courbet - The Gust of Wind - Google Art Project.jpgԳյուստավ Կուրբե« Քամու պոռթկումը»

    Կարավաջիզմ-Անունը գալիս է հիմնադիրի՝Մերիզի դա Կարավաջոի անունից(Արևմտյան Եվրոպայի  գեղանկարչության  մեծագույն ռեֆորմատոր է հանդիսանում   Կարավաջոն) ...եվրոպական գեղանկարչության ոճ բարոկկոի շրջանում...Աշխատանքի նպատակն է արտացոլել իրականությունը...
    Կարավաջիզմին բնորոշ է  պատկերվող առարկայի ընդգծված իրատեսությունը ,հետաքրքրություն նատուրայի հանդեպ... օբյեկտիվությունը...հատուկ դեր է տրվում ծավալին...լույսի ու ստվերի  կոնտրաստի դերը  ակտիվ է..Լույսի և ստվերի կտրուկ հակադրություն ,որը կոչվում է լուսաստվեր ,կապված է Կարավաջոի անվան հետ ...նա հայտնաբերեց այդ հնարքն ու դարձրեց իր «այցեքարտը» -«ձեռագիրը»....այն համարվում է «Կարավաջոի էֆեկտ»
    Կարավաջիզմի խոշոր ներկայացուչիներ են-Ջենտիլեսկի,Բաբյուրեն,Տերբրյուգեն,.., կարավաջիզմի էտապի միջով  անցել են Վելասկեսը,Ռեմբրանտը ,Լատուրը...
    Կարավաջո « Թովմա առաքյալի անհավատությունը»

    Caravaggioapollo.jpgԿարավաջո «Ջնար նվագողը»1595թ



    Նատուրալիզմ-լատ.Natura -բնություն-այս բառի լայն ու ամբողջական իմաստով...Հավաստի ,ճգրիտ ,լիարժեք արտացոլումը կյանքի...  իր որոշակի և կոնկրետ  դրսևորումներով ... դրանց մանրամասնորեն ներկայացնելը ...
     ֆրանսիական ռեալիստական գեղարվեստի զարգացման ուշ փուլ...
    Նատուրալիստներ էին անվանում նախկին նկարիչ-ակադեմիստներին,որոնք ձգտում էին որքան հնարավոր է ճշգրիտ,ֆոտոգրաֆիկ արտացոլել ժամանակակից իրականությունը,մասնավորապես առօրյա կյանքը... ի տարբերություն  ռեալիզմի հիմնադիր Կուրբեի նատուրալիստների  մոտ բացակայում էր քննադատական կամ երգիծական բաղադրիչը...
    Նատուրալիզմի առավել առաջադեմ ,ավանգարդ ուղղություն էր իրենից  ներկայացնում իմպրեսիոնիզմը,որը ձգտում էր պատկերել իրականությունից  ստացած  առաջին տպավորությունը  հիմնական գույների «ցայտերով..շիթերով»
    Իմպրեսիոնիստների ավելի ու ավելի  ճանաչման զուգընթաց  նատուրալիզմի հանդեպ հետաքրքրությունը սառեց .....Նատուրալիստ նկարիչների  առջև դրված «գերնպատակը»  արդեն հաջողությամբ իրականացնում էր ֆոտոապարատը....))))

    Ինչպես երաժշտության մեջ մեղեդին լսելուց ու հիշելուց հաճույք ստանալը դեռ չի նշանակում ստեղծագործության կոմպոզիցիայի գեղարվեստական ընկալում,արվեստում նույնպես «ճիշտ և ճիշտ» նմանություն գտնելը չի նշանակում հասկանալ արվեստի ստեղծագործության բովանդակությունն ու ձևերը ....

    Նատուրալիզմի վառ օրինակ ,նկ.Մուտտե

    Bastien_Lepage_Saison_d-Octobre_Recolte_des_pommes_de_terreJules Bastien-Lepage


     նկ. Լեպաժ«Ժաննա դը Արկ»




    Կուբիզմ- ամբողջական « գերարվեստական հեղափոխություն »... (ֆր.Cubisme- խորանարդ)ուղղություն արվեստի մեջ... ծննունդ է առել 20-րդ դ...Կուբիզմի լեզուն է-աղավաղել, դեֆորմացնել ,մասնատել առարկան երկրաչափական հարթության վրա...
    Կուբիզմի ծագումը հիմնականում կապում են Պիկասոի և Ժորժ Բրակի աշխատանքների  հետ...Բրակի նոր նկարները անվանեցին «bizarreries cubiques»...
    Կուբիզմը ժխտում է առարկաների պատկերումը  այն ձևով  , ինչպես որ  մենք ենք  պատկերացնում ...ձգտում է բացահայտել նրանց էությունը... առարկայի «երկրաչափական նախշեր...երկրաչափական սխեմա...»..մասնատված ու միավորված  դեկորատիվ պատկեր աբստրակտ ամբողջականության մեջ...
    Պիկասոն ասում էր.«Ես պատկերում եմ օբյեկտներն այնպիսին ,ինչպիսին կարծում եմ,այլ ոչ թե այնպիսին ,ինչպիսին տեսնում եմ»

    Կուբիստական պատկերում հեղինակը պատկերում է առարկան մի քանի կետերից և այդ ամենը համատեղում   մի կերպարում...
    Կուբիստների հայտնի աշխատանքներ-Պիկասո«Ավինյոնյան աղջիկներ»,«Կիթառ» 
    Կուբիստ նկարիչներ - Պիկասո, Բրակ ,Խուան Գրիս,Ֆերնան Լեժե,Մարսել Դյուշան,..
    Կուբիզմ բառի ծագումը  կապում են Մատիսի հետ...Նա տեսնելով Բրակի «Տները Էստակում» նկարը ,ասել է,որ նրանք հիշեցնում են խորանարդների պատկերներ...

    Пабло Пикассо. Авиньонские девицы. 1907 годՊիկասո «Ավինյոնյան աղջիկներ»

    Ֆերնան Լեժե
     
     Ժորժ Բրակ




    Նեո-Գեո-20-ր դարի աբստրակտ արվեստի ուղղություն... պոստմոդերնիզմի դարաշրջանի աբստրակցիա...առաջացել է 80-ականներին ,ամերիկյան արվեստում...հաճախ դիտարկվում է որպես փոփ-արտ...հիմնադիր Պիտեր Հելլի ..Նա առաջարկում է իր նկարներում տեսնել  ժամանակակից սոցիումի սխեմաներ և գրաֆիկներ,ուր ֆիզիկական իրականությանը փոխարինում է լրատվական գերիրականությունը..






    Պիտեր Հելլի
    ))))Ահա,այսպիսի երկրաչափություն..ուղղանկյուններ..քառակուսիներ
    ժպտում եմ....ինչ անեմ..?սա էլ է արվեստ



    նկ.Hans Zatzka-Հանս Զացկա
    Պաստորալ-ֆր.pastorale-(գյուղական ,հովվերգություն) պոետիկանացնում է խաղաղ ,պարզ գյուղական կյանքը...  գեղանկարչության (նաև՝ գրականության,երաժշտության ,թատրոնի )ժանր...

    (pastorale-ի օրինակներ կան Վիվալդիի,Սկարլատիի,Բախի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում...հայտնի է նաև Բեթհովենի «Pastoral Symphony» - ն:
    «Pastoral օպերաներ են գրել Գլյուկը,Մոցարտը,Ռամոն,Լյուլլին)-սա հենց այնպես...իմանալու համար))))

    նկ.Reint Withaar

    BH6 (700x539, 93Kb) նկ.Edward John Poynter

    Աբստրակտ էքսպրեսիոնիզմի լիդեր Ջեքսոն Պոլլոքի այս նկարը համարվում է աշխարհի ամենթանկ նկարներից մեկը  ..)))) կամ ես եմ «հետամնաց» բան չեմ հասկանում ..կամ աշխարհն է «գիժ»)))... 2007թ.վաճառվել է 140միլ.դոլարով ..գնորդը՝մեքսիկացի ֆինանսիստ Դեվիդ Մարտինեզու







    Պոլլոքը վրձնի, նկարակալի ,ներկապնակի փոխարեն օգտագործում էր հոսող ներկեր...դնում էր կտավը հատակին ու վրան տարբեր գույնի ներկեր թափում...)))կամ՝ներկին խառնված ավազ ...ապակու փշրանքներ..
    Հասկանում եմ -ինքնատիպ է...բայց 140միլ.դոլա՜ր...)))) այ սա չեմ կարող հասկանալ...))))

    «բամբասեցի» Պոլլոքին..)))» բայց  որքան էլ տարօրինակ է,այնուամենայնիվ, ձգող ..գերող բան կա այս նկարներում...գուցե գույնի.. ...կորերի ու գծերի «խելագար  պարի» պարզ ու թեթև ներդաշնակությունը  ...?չգիտեմ...միգուցե...))» խնդրեմ,ես էլ սկսեցի իմաստ փնտրել անիմաստության մեջ...)))
    Միևնույն է ..140 միլ.դոլա՜րրրր    այս նկարի համար...???? Չէ,ընդունակ չեմ հասկանալու))))

    Իսկ ավելի լուրջ.
    «Ես շարունակում եմ հեռու մնալ   նկարչի սովորական գործիքներից,ինչպիսիք մոլբերտն է,ներկապնակն ու վրձինը:Ես նախընտրում եմ փայտիկներ,դանակներ ,հոսող ներկեր կամ ներկի խառնուրդ՝ ավազից ,ապակու փշուրներից  կամ ուրիշ ինչ-որ բանից :Երբ  գեղանկարչության ներսում եմ ՝ես չեմ  գիտակցում  ,թե ինչ եմ անում:Հասկացողությունը գալիս է ավելի ուշ:Ես պատկերի փոփոխությունների  ու ոչնչացման առջև  վախ չունեմ,քանզի պատկերն ապրում է  իր  սեփական կյանքով :Ես պարզապես օգնում եմ նրան ի հայտ գալու:Բայց ,եթե ես կորցնում եմ կապը նկարի հետ ,ստացվում է ցեխ ու անկարգություն:Իսկ եթե ՝ոչ ,ապա  մաքուր ներդաշնակություն   և թեթևություն  ...այնպես,ինչպես դու վերցնում ես ու տալիս...»,-պարզաբանում է Ջեքսոն Պոլլոքը...

    Джексон Поллок "Алхимия"



    Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը 

    Պոլ Սեզան $ 250,0 մլն « Թուղթ խաղացողները»





    Վիլլեմ դը Կուննինգ «Կին»  $ 137,5 մլն


     Վան Գոգ . «ծաղկաման 15 արևածաղիկներով » 74,5 մլն դոլար
    Հրա՜շք...Վան Գոգի հավերժական գերուհին եմ ես ...)))



    Ամադեո Մոդիլյանի « Բազմոցին նստած մերկ կին» 68,98մլն դոլար

    Մոդիլյանի ...էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ...կենդանության օրոք հաջողություներ չունեցավ...Միայն մահվանից հետո նրա աշխատանքները դարձան հայտնի... 2010թ նրա նկարները վաճառվեցին ռեկորդային գնով....






    Մարկ Ռոտկո «Սպիտակ կենտրոն» 74մլն. դոլար ))) ( աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ)






     Պիկասո «Պարտեզում նստած կինը»63,5 միլ.դոլար







    Կազիմիր Մալեվիչ   ... ,սուպրեմատիկ կոմպոզիցիա ,60մլն դոլար





    Լյուսեն Մայքլ Ֆրեյդ,«Benefits Supervisor Sleeping»2008թ վաճառվել է 33,6 մլն դոլարով


    Самые дорогие и редкие лоты мира











    :))



    խե՜ղճ Լյուսեն  Ֆրեյդ...))) որքան «տառապած » կլինի «գեղագիտական հաճույքից» այս «չքնաղ» целлюлит -ը պատկերելիս....))))))))))



    Հ.Գ. Իսկ  Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի աշխատանքններից (հատկապես « ճիչ» նկարից ) ես սարսափ եմ զգում ...))) , «ճիչ»-ի «ուլտրաձայնն» ինձ խենթացնում է...
    Անապատային կյանքի  մեջ   կանչողի հուսահատ  ձայն է  -զուր կանչ անհոգի ,խուլ ու համր աշխարհում,ուր  բոլորս դատապարտված  ենք հուսահատության ,միայնության , օտարացման...
    ճչացող մարդն ասես տեսնում է ապագան ...ու ահաբեկված գոռում ...
    Նկարը հատուկ չեմ տեղադրել ...
    Ասեցի արդեն.
    վախենում եմ...)))
    Նկարը վաճառվել է 120 միլիոն դոլլարով...




    NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի  էրոտիկ ժանրերից մեկը,որի  հիմնական թեման կանացիության,մայրության,  կանացի մերկ մարմին գեղեցկության  պատկերումն է   ... Այս ժանրում  յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ... 
    ՆՈՒ-ն որպես արվեստ հայտնվել է Վերածննդի դարաշրջանում- առասպելական,պատմական,այլաբանական ժանրում...Նույնիսկ այս դարաշրջանի գլուխգործոցների մեջ ակնհայտ է գեղագիտական իդեալի երկակիությունը.. Կանացի մերկ մարմինի պատկերումը   վեհ պաշտամունքի առարկա էր ...բայց նաև  մարմնական ցանկություններ էր առաջացնում ...

    Աստիճանաբար այս ժանրի  վեհ նշանակությունը վերածվեց հեդոնիստականի...
    սկսեց կրել  հեդոնիստական բնույթ,որը որպես կյանքի գերագույն նպատակ հետապնդում է հաճույքը ...առաջնորդվում  հույզերով,ապրումներով....հաստատում երկրային , բացահայտ զգայական ...զգացական արժեքներ...
    Կանացի մերկ  մարմնի գեղեցկությունն իր բոլոր  նրբագույն  նյուանսներով հիմնականում  գովերգվում ու փառաբանվում է տղամարդկանց կողմից , «նրանց հայացքով »  ))) , և շատերը որպես բնորդուհի ընտրել են իրենց սիրելի կանանց) ))))

    Նու-ն  հասել է մեր ժամանակները-(մեր ժամանակներում  նաև՝լուսնկարների տեսքով ...)
    Բավականին մեծ թվով լուսանկարիչներ են դարձել բնության ամենագեղեցիկ ստեղծագործության՝  « կանացի մերկ մարմնի գեղեցկության գերին»,,, գեղեցկություն,որով կարելի է անվերջ հիանալ...

    ...20-րդ դարի  ավանգարդիստները աղավաղեցին «մարմնի և հոգու»  այս հիասքանչ ժանրը ՝վերածելով այն միայն« մարմնանկարչության» body art -ի.....

     Նու ժանրում նկարել են .
    Ռուբենսը,Վելասկեսը,Բուշեն,Կուրբեն(որն իր «սկանդալային բացահայտումներով »ցնցեց հասարակությանը) ,Մոդիլյանին,Ջորջոնեն,Պիկասոն,Մանեն,Պատկոն(հունգարացի նկարիչ),Էնգրեն  ...շատերը )))
    Իսկ Ռեմբրանդի «փոխահարաբերությունները» նու ժանրի (չնայած որ այս ֆրանսիական տերմինը ավելի ուշ է ծագել)  հետ   բարդ էին...նա նկարում էր բնավորություն և ոչ թե իդեալ...Ռեմբրանդը  կանանց տեսնում էր այնպիսին ,ինչպիսին կային ...նա հիմնականում ընտրում էր ծանրամարմին,մսոտ,հաստլիկ մարմնով  կանանց ...նրան չէին վախեցնում ոչ  փորի ճարպաշերտերը,ոչ անճոռնի ու տձև ոտքերն ու ձեռքերը.. ոչ էլ գռեհիկ դեմքերը...նա կարողանում էր համատեղել կենդանականն ու աստվածայինը ..ամենանուրբն ու ամենահզորը...օրինակ ,հենց այդպիսի աստվածային լույսով է  « լուսաբանել» նկարիչը Դանայաի  տգեղ մարմինը ...
    Նկարիչը վայելում ...հաճույք էր ստանում գույներից ու ձևերից ...




    Ռեմբրանդ

    Յուպիտներն է  Դանայաին այցելել Ոսկե Անձրևի տեսքով...)))










    материнство - Ковалев ЮрийՅուրի Կովալյով... Ռաֆայել չէ,բայց Հուզիչ է շա՜տ...մանկիկի տոտիկներին նայեք....խենթանալիք է ))))
    - հետաքրքրասեր փոքրիկ ,հետ մի նայիր ,կաթիկդ կեր - ասել եմ ուզում  ))))

    Женщина с раковиной (1885)Բուգրո «Խեցիով կինը»

    Купальщица (1870)Adolphe Williams Bouguereau


     (637x699, 184Kb)

    Արթուր Բրագինսկի
     (699x520, 122Kb)

    Արթուր Բրագինսկի
     (565x699, 132Kb)

    Արթուր Բրագինսկի

    Четыре араба и женщина на невольническом рынке
    Marcel Rene Herrfeld-արևելյան գեղեցկուհի...«Կինն ու չորս արաբները ստրկավաճառների շուկայում»

                                     
    Ֆիգուրատիվիզմ ...«առարկայական գեղանկարչություն» ... երբ «ակցետավորվում է» մարդու  մարմնի ձևերը կամ պատկերը  ... և,  ի տարբերություն մյուս ժանրերի, այդ ամենը շեշտվում է վառ գույների և արտառոց  գրոտեսկային ձևերի միջոցով ...
    ֆիգուրատիվ արվեստը ,ի տարբերություն աբստրակտցիոնիզմին, որպես հենման կետ  օգտագործում է իրական աշխարհը...


    Ֆերնանդո Բոտերո...իր խոսքերով ասած. « ամենակոլումբիացին բոլոր  կոլումբիացի նկարիչներից » )))

    Բոտերոն  Ո՛չ Կարավաջո ,և ո՛չ էլ Ռուբենս ...պարզապես «  Հաստլիկ Մարմնի պոետ» է  ))) 

     (275x392, 16Kb)
    չեմ կարող թաքցնել ժպիտս...)))))) դե, իհարկե ,շռայլ ու առատաձեռն « մեր»   Բոտերոն է... մեծ փողերով  մեծ «անճաշակը ...» ,ամենաճանաչված լատինաամերիկացի նկարիչը .... (թող ներեն ինձ նրա երկրպագուները...))))
    «Ձևերով և ծավալով փորձում եմ ազդել մարդկանց զգացմունքների ու զգայականության  վրա,-արդարացել  է նկարիչը , -զգայականության տակ ի նկատի ունենալով ոչ միայն ցանկասիրությունն ու էրոտիկան  »:

       վայելե՛ք ...)))))))))))))) Բոտերոյի  «մեծագույն աշխատանքները»  հասկանալու համար մեծ ջանքեր չեն պահանջվում....)))))





     (440x312, 25Kb)






    ))))))
     (392x440, 26Kb) (289x419, 28Kb)




     (288x462, 24Kb) (302x400, 22Kb)

                       ))))))


       Ֆիգուրատիվ կերպարվեստ


    Ջեկ Վետտրիանո  

    ռետրոռոմանտիզմ  Վետտրիանոյից...)))

    Ловушка




    Ջիովանի Պարլատո... (Giovanni Parlato)տաղանդավոր իտալացի նկարիչ 








    _Ռայմոնդ Լիչ (անգլիացի նկարիչ)



    Фигуративная живопись. Raymond Leech



    Фигуративная живопись. Raymond Leech


    Фигуративная живопись. Raymond Leech




    ռոմանտիկ  Ֆիգուրատիվիզմ 
    սա էլ Ձեզ քաղցր  ջազզզ....)))   Լաուրա Բլանկից 



     (393x640, 62Kb)

    falls_embrace2

    Fgallery1-1







    Կիտչ
     պսևդոարվեստ ....շրջանառության մեջ մտած «բացասական պաթոս»... գերմաներենից թարգմանաբար.  « խալտուրա...անճաշակություն...էժանագին»:Մի խոսքով. հապշտապ «թխած»  , միտումնավոր գռեհիկ  արվեստի գործ..))»

    Պոպ արտի և կիտչի վարպետ  Բերտտան Լավյե....


    Мастер поп арта и китча Бертран Лавье (Bertrand Lavier)


    Мастер поп арта и китча Бертран Лавье (Bertrand Lavier)


    Мастер поп арта и китча Бертран Лавье (Bertrand Lavier)


     Բերտրան Լավյե....հավանեցի ...))))






                                  Օդդ Ներդրում   (ինքն իրեն համարում է կիտչի արքա)))


    Odd Nerdrum, китч


    Odd Nerdrum, китч


    Odd Nerdrum, китч




            Կտավների գաղտիքները...

    Յուրաքանչյուր կտավ  իր մեջ թաքցնում է գաղտնի նշաններ...
    Օրինակ,  Ambrosius Bosschaert the Elder  «նատյուրմորտ ծաղիկներից »  ( 1614 թ.) կտավում  կտրված ծաղիկները խորհրդանշում են կյանքի կարճատևությունն ու գեղեցկության  անցողիկությունը,որը ժամանակի ընթացքում դատապարտված է ոչնչացման ...
    Իսկ Ճպուռը,որը միջնադարում համարվել է ճանճի տարատեսակ,արտահայտում է բացասական իմաստ և մարմնավորում է դևին...
    Թիթեռը ,բոժոժից ազատվելու իր ընդունակության շնորհիվ ,համարվել է փրկության  և վերածննդի խորհրդանիշ...և ,որպես  հակադրություն ճպուռի,արտահայտում է չարի և բարու  հավերժական պայքար ...





    10 тайн знаменитых картин10 тайн знаменитых картин

    «Մոնա Լիզան» երկու տարբերակներով...Մերկ տարբերակը կոչվում է «Մոննա Վաննա»...այն պատկերել է Լեոնարդո դա Վինչի աշակերտը՝Սալին...Շատ արվեստագետներ կարծում են ,որ նա է եղել Դա Վինչիի նկարների մոդելը...Օրինակ՝«Հովհաննես մկրտիչը», «Բաքոս»...Կա վարկած ,որ Մոնա Լիզայի համար որպես կերպար ծառայել է  հենց նույն Սալին...

    10 тайн знаменитых картин

    Առաջին հայացքից, հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չիտվարիի  «Ծեր Ձկնորսը » նկարի մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա...սակայն կտավը ենթատեքստ ուներ,որը նկարչի կենդանության օրոք բացահայտված չէր...
    Հազիվ թե որևէ մեկի մտքով անցներ նկարի կենտրոնում հայելի դնել...որից հետո կբացահաետվեր   նկարի գաղտնիքը...

    10 тайн знаменитых картин

    Իմաստը.
    Յուրաքանչյուր մարդու մեջ և Դև կա և  Աստված 

    10 тайн знаменитых картин
    Իվան Շիշկին....հրաշ՜ք...)))

    Շատ նկարիչներ հաճախ են  դիմել  «միմյանց օգնությանը»...))»
    Շիշկինը,որն ամբողջ կյանքում բնապատկերներ է նկարել , վախենալով ,որ արջուկների շարժում չի կարողանա ճշգրտորեն վերարտադրել,օգնության համար  դիմում է անիմալիստ -նկարիչ Կոնստանտին Սավիցկուն...Սավիցկին նկարեց լավագույն արջուկները գեղանկարչության պատմության մեջ(ռուսական) ))))
    Տրետյակովը պահանջեց կտավի վրայից  ջնջել Սավիցկու անունը ...քանզի մտահղացումը ,կատարման մաներան   ,ստեղծագործական մեթոդները...Շիշկինի վրձնին էին պատկանում...


    Շարունակելի...
     Կրեատիվ Արտ...
    Զարմանահրաշ բնապատկերներ մարդկային մարմիններից ...
    նաև՝աղից ու համեմունքներից...
    '
    Կարլ Ուորներ...
    ամբողջն այստեղ`







  • Կրեատիվ Արտ
  • Карл Уорнер. Пейзажи из человеческих тел



    Карл Уорнер. Пейзажи из человеческих тел


    Քելլի Մաքկոլամ. Չքնաղ պատկերներ աղից և համեմունքներից

    Потрясающие картины, изготовленные из соли и специй


    Потрясающие картины, изготовленные из соли и специй

    Ռոմանտիզմ
    Սիմվոլիզմ

    Վերածննդի դարաշրջան-
    Անտիկ դարաշրջան - 










  • Արթուր Բրագինսկի
  • Կրեատիվ Արտ.Զարմանահրաշ բնապատկերներ մարդկային մարմիններից ...Նաև՝ աղից ու համեմունքներից 
  • պարզապես ուզում ես բացականչել. «Muy bien! Perfecto!» )))

  • Մարտիրոս Սարյան
  • Ռենե Մագրիտտ
  • Սալվադոր Դալիի ամենահայտնի գործերից մի քանիսը...
  • Վան Գոգ
  • Աշնանային թեման ավարտում եմ ավստրալիացի նկարիչ Gra...
  • HANS ZATZKA
  • «Էրոտիկա....» ,կամ՝ հիասքանչ «մերկ ճշմարտությունը»...
  • Գեղանկարչության գլուխգործոցներ...
  • Հետաքրքիր փաստեր նկարիչների կյանքից...
  • Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը
  • Յուպիտերի սիրային արկածները...
  • Կրամսկոյ«Անհայտ Կինը»







  • Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը
  • Комментариев нет:

    Отправить комментарий