Мой список блогов

среда, 1 августа 2012 г.

Մարտիրոս Սարյան



«Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ...Ուրախալի լույս,որը լուսավորում է մարդկանց,լեռները..
պտուղները-այն գանձ է՝կրկին հայտնաբերված ...Նրա գույներն այնքան գեղեցիկ են,որ  մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար  ...»

արձակագիր և բանաստեղծ ՝Լուի Արագոն
«Արվեստագետը երգիչն է կյանքի...Իսկ կյանքը հերքում  է չարը :Նկարչի պարտքն է -քարոզել Սեր բնության ,մարդու  և աշխատանքի հանդեպ»Մարտիրոս Սարյան










«Գույնն իսկական հրաշք է,-բացականչել է մեծ նկարիչը,-արևի լույսի համադրությամբ այն ստեղծում է ձևի ներքին բովանդակություն  և արտահայտում է տիեզերական գոյության էությունը»:
Մարտիրոս Սարյանի կտավները պայծառ են,հագեցված գույներով ,,, նրանք զարգացնում են նոր գեղագիտական ընկալում ,հնարավորություն տալով հասկանալու,որ արվեստը իրականության նմանակում չէ սոսկ -այն պահանջում է երևակայության ազատություն և վերացականություն...Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է  պարզ բնական ձևերը...



Photobucket


Մարտիրոս Սարյանը  միշտ  Բնությունն է  համարել   իր  առաջին  ու  գլխավոր  ուսուցիչը....
Հանճարեղ նկարիչն առանձնանում էր  իր անձի հանդեպ հսկայական խստապահանջությամբ  ու   արվեստում  ՝իսկականի  ճշմարիտ զգացողությամբ ,գեղարվեստական «հոտառությամբ»,կռահողությամբ ...նա ասում էր.«Ինձ դուր չէր  գալիս իմ հաջողությունը... Ես վախենում էի դառնալ նորաձ( մոդայիկ) նկարիչ:Ես  անհրաժեշտություն  էի զգում  թարմացնելու իմ արվեստը՝թույլ չտալով  նրա մեջ շտամպների ու տրաֆարետների  երևալուն,հայտնվելուն ...»




 «Կեսօրվա լռությունը» 1924թ


Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ փետրվարի 28-ին Դոնի Ռոստովի մոտ գտնվող Նոր Նախիջևան քաղաքում  :Սարյանի նախնիները գաղթել էին Ղրիմ  Հայաստանի հնագույն մայրաքաղաքից ՝Անիից  ,իսկ Եկատերինա 2-ի օրոք Ղրիմից ՝Դոնի ափեր...



(699x496, 9Kb)

Սարյանների բազմանդամ ընտանիքը ,հետևելով ավանդույթներին ,ապրել է շատ պարզ ու չափավոր  կյանքով ,քաղաքից հեռու գտնվող մի բնակավայրում:Դեռ մանկությունից  է երևում   Մարտիրոսի  օժտվածությունն ու  հակումը նկարչության հանդեպ ...Բնությունը  նրա մեծագույն ոգեշնչողն էր...Միշտ առանձնահատուկ ոգևորությամբ էր հիշում Սարյանը   ռուսական  լայնարձակ տարածություններում անցկացրած իր մանկության տարիները,չնայած որ բավականին դժվարին ու ծանր ապրուստ են ունեցել...



Photobucket



 Մանկական աշխարհաընկալումն իր կարևոր նշանակությունն   ունեցավ  նկարչի ստեղծագործական կյանքում՝ընդմիշտ  որոշելով   արևի լույսի ու բնական անխառն գույների դերը նկարչի տեսողական ընկալման մեջ ...
1897թ ընդունվում է Մոսկվայի գեղարվեստի ,քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանը...



Photobucket




1917թ Սարյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստան...

1923թ սկսած նա ստեղծում է  նկարների  մի ամբողջ շարք  ,որոնք հաջողությամբ ցուցադրվում են Վենետիկյան 14-րդ բիենալեում...«Լեռներ» ,« Հայաստան», «Իմ բակը»,«Արագած», «Երևան»....






Հայաստան




«Ինչպես կենդանի ամեն բան ,հողն  էլ  ունի   հոգի,և առանց հայրենի հողի,առանց հայրենիքի հետ սերտ կապի անհնարին է գտնել ինքդ քեզ,քո սեփական հոգին» Մարտիրոս Սարյան 


Գեղամա լեռներ


Գույն,լույս ,երազ ,ահա ինչով եմ սկսել ես այրվել...Մ.Սարյան 





Շարունակելի...


Photobucket
«Իմ Հայրենիքը»


P.S.Դեռ մանկությունից  է գերել  ինձ Սարյանական արևն ու լույսը ...հանճարեղության պես պարզ  ոճը... նուրբ գծերը,լուսաստվերը ...գույների պոեզիան , բնավորության շիտակությունն ու ազնվությունը...տեսանելի ճշմարտությունը...Սարյանը չի «խաբում» (դե  թեկուզ ինձ...)))ես հավատում եմ նրա գույներին,արևին ,լույսին ... դրանք կան ...ապրում են իմ հոգում.... իմ անտիդեպրեսանտն են...






Սարյանի հանճարեղ պարզությունը մտքով չես ընկալի...այն միայն կարող ես զգալ ...




Photobucket
 «Ջրհորի մոտ »


17 տարեկան էի ...վերադառնում էի Հայրենիք...Երբ  արդեն թռչում էինք Հայաստանի տարածքով ,ես ինքնաթիռի պատուհանից դուրս նայեցի...Այն ,ինչ տեսա ապշեցրեց ինձ...ես կլանված,հափշտակաված նայում էի ու չէի «կշտանում»... կարծես Սարյանի արևաբույր կտավներն էին փռել ողջ Հայաստանովս...(
Սարյանն իսկապես հրաշալի գիտեր... «ճանաչում էր» իր հայրենի բնաշխարհը )  ուզում էի ,որ չվերջանար  թռիչքը...վայրէջք չլիներ...որ ես անվերջ վայելեի Սարյանական պարզ,անպաճույճ,արևոտ գեղեցկությունը  ՝Երկիր-Հայրենիք Կտավի  տեսքով...)))




  
Photobucket
«Երևանյան ծաղիկներ»


Սարյանի նկարները  խոսում են  «տաք լռությամբ » .... խոսում են բնության ու տեսանելի աշխարհի Լեզվով... նրա կտավների «աստվածային հնչյունները » շնչում են կյանքով ու  բարբառում զուտ  հայկական  իմաստությամբ,փիլիսոփայությամբ ...որոնք  անկեղծորեն   տակնուվրա   են անում հոգիս ...հուզում ...լուսավորում միտքս...





Գրում եմ հատուկ նրանց (կամ նրա)համար ,ովքեր (ով) արդեն մի քանի շաբաթ  համառորեն փնտրում են (է)տեղեկություններ Martiros Saryan(Sarjan)-ի    մասին `հայերենով...չգիտես ինչու , բոլոր փնտրտուքները բերում էին ինձ մոտ  :»))


շնորհակալ եմ...  խնդրեմ ,հատուկ Ձեզ համար..))))




«Հողը»


Автопортрет. Три возраста. Сарьян

«Երեք հասակ» ...թոռ...հայր...պապ...










Շատ տաղանդավոր Աննա Սարյանի ( Մարտիրոս Սարյանի թոռնուհին) «ձեռագրի» պարզությունը ,անմիջականությունը  յուրահատուկ է ...գերող ... ( ինչպես պապիկի նկարներում, թվացյալ պարզության մեջ մեծ խորություն կա ):
Նկարչուհու կոմպոզիցիոն...գունային  լուծումները հետաքրքիր են ... կենսահաստատ ...Նրա էսթետիկ ընկալումը ,հուզական աշխարհն ու ներքին զգացողություններն իսկապես խորն են ...հարուստ   ... գունեղ...վառ... 

анна сарьян арбуз х.м. 50х40

համո՜վ է...))) հյութե՜ղ ...















































գարունը Նիկոլաևում և Արարատյան դաշտավայրում...

Комментариев нет:

Отправить комментарий