Ձեռք քաշիր ,եղբայրս ,այն ընկերոջից,որը բարեկամություն է անում քո թշնամիների հետ:
Կաբուս
Հույս մի դնիր դյուրաբորբոք ընկերոջ վրա ,եթե նա բնավորությամբ նույնիսկ բարի մարդ է:
Աբուլ -Ֆարաջ
Ծանոթություն մի հաստատիր այնպիսիների հետ, ովքեր նոր ընկերներին գերադասում են հներից: Իմացիր. ինչպես դավաճանել են մեզ ՝իրենց փորձված ընկերներին ,այնպես էլ կդավաճանեն նորերին:
Եզոպոս
Անխելք ընկերը բարեկամաբար կանի այն,ինչ թշնամաբար չեն անի հարյուր խելացի թշնամիներ:
Կաբուս
Քանի որ իմ ընկերը բարեկամություն է անում իմ թշնամու հետ ,ապա ես չպետք է բարեկամություն անեմ ընկերոջս հետ: Խույս տուր թույն խառնած շաքարից, զգուշացիր սատկած օձի վրա նստած ճանճից:
Ավիցենա
Բաժակի ընկերներին ընկեր մի հաշվիր ,որովհետև նրանք քո բաժակի ընկերներն են ,այլ ոչ թե քո ընկերները:
Կաբուս
Շողոքորթները նման են ընկերների այնքան ,ինչքան գայլերը շների:
Ջ.Չեմպեն
Երկու հոգուց հարկավոր է սարսափել ՝ մեկը ուժեղ թշնամին է ,իսկ մյուսը ՝ նենգ ընկերը:
Կաբուս
Թշնամացած ընկերը ոչնչով չի տարբերվում թշնամուց:
Մենանդր
Վախկոտ ընկերը թշնամուց ավելի սարսափելի է,քանի որ թշնամուց զգուշանում ես,իսկ ընկերոջ վրա հույս ես դնում:
Լ.Ն. Տոլստոյ
Միմյանց ճանաչել չի նշանակում ամեն ինչ իմանալ միմյանց մասին: Դա նշանակում է միմյանց վերաբերվել համակրանքով ու վստահությամբ ,հավատալ միմյանց: Մարդ չպետք է ներխուժի ուրիշի ներքին աշխարհը:
Ա. Շվայցեր
Անհավատարիմ ընկերները ծիծեռնակներ են ,որոնց հանդիպում ես միայն ամռանը.դրանք արեգակնային ժամացույցներ են,որոնցից օգուտ կա լոկ մինչև այն ժամանակ ,քանի դեռ արևը լուսավորում է:
Թ. Հիպպել
Ձեռնտու է որոշ մարդկանց ունենալ թշնամիների թվում,քան բարեկամների:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Եթե իմ ընկերները ծուռտիկ են ,ես նրանց նայում եմ պրոֆիլով:)))
Ժ. Ժուբեր
Մենք վախկոտ ենք համարում նրան,ով թույլ է տալիս, որ իր ներկայությամբ վիրավորական ձևով արտահայտվեն իր ընկերոջ մասին:
Դ. Դիդրո
Ով բոլորին ընկեր է ,ես նրան իմ ընկերը չեմ համարում:
Ժ.Մոլիեր
Բոլորի ընկերը ոչ մեկին ընկեր չէ :
Արիստոտել
Հատուցումը թող նրանց խոցի թշվառությամբ,
Ով բարեկամությանը վճարում է թշնամությամբ:
Ջ. Ռումի
Ով իր ընկերոջ ետևից թաքուն չար խոսք է ասում,
Կամ լուռ լսում է ՝երբ մեկ ուրիշն է նրան բամբասում .
Ականջ է դնում ,թե ոնց են նրան ծաղրում ,այպանում,
Խորամանկորեն ժպտում է նա մեղմ ու չի պաշտպանում...
Զվարճանում է,երբ հորինում է ստեր անհատնում,
Ծիծաղի համար մտերիմների գաղտնիքը հայտնում ,
Ահա թե ով է վտանգավորը,անազնիվն ու սևը.
Զգույշ բարեկամ ,դու գործ մի բռնիր երբեք նրա հետ:
Հորացիոս
Բարեկամության Մասին
Առօրյա կյանքի ոչ մի բարիք մեզ հաճելի չի լինի,եթե դրանից օգտվենք միայն մենք,այն չբաժանելով բարեկամների հետ:
Էրզամ Ռոտերդամցի
Եթե ձեռք բերես նոր բարեկամներ ,մի մոռացիր հներին:
Էրզամ Ռոտերդամցի
Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է:
Կ.Հելվեցիուս
Հեռու մնա հիմար մարդուց,խելոքի հետ ընկերացիր,
Վտանգավոր է հիմար ընկերը թշնամուց քո խելացի:
Ջ.Ռումի
Երջանկությունը մարդուն երբեք չի դրել այնպիսի բարձրության վրա,որ նա բարեկամի կարիք չունենա:
Սենեկա
Այս աշխարհի բոլոր մեծարանքները չարժեն մի լավ ընկերոջ:
Ֆ.Վոլտեր
Իմաստությունից հետո մարդկանց արված ամենագեղեցիկ ընծան բարեկամությունն է:
Ֆ. Լարոշֆուկո
Իսկական բարեկամության մեջ այնպիսի հրապույր է թաքնված ,որն անըմբռնելի է միջակ մարդկանց համար:
Ժ. Լաբրյուեր
Նույնիսկ հիվանդանալն է հաճելի ,երբ գիտես,որ կան մարդիկ,որոնք քո ապաքինմանն սպասում են ինչպես տոնին:
Ա. Պ. Չեխով
Միայնակ ապրող մարդը գոյություն ունի միայն կիսով չափ:
Պ. Բուաստ
Շուտ մի դարձիր բարեկամ,բայց եթե արդեն դարձել ես՝ աշխատիր այդպիսին մնալ,որովհետև միատեսակ ամոթալի է չունենալ ոչ մի բարեկամ և փոխել շատ բարեկամների:
Իսոկրատոս
Ինչքան հազվադեպ է հանդիպում իսկական սերը,է՛լ ավելի հազվադեպ է հանդիպում իսկական բարեկամությունը:
Ֆ. Լարոշֆուկո
Բարեկամությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժելի,քան սերը:
Մ. Ժանլիս
Ճշմարիտ բարեկամը պետք է լինի մեր երկրորդ «ես»-ը ,նա բարեկամից երբեք ոչ մի բան չի պահանջում,բացի բարոյապես գեղեցիկից . բարեկամությունը մեզ տվել է բնությունը որպես օգնական սխրագործություններում ,այլ ոչ թե որպես ուղեկից մոլորություններում:
Ցիցերոն
Շարունակելի
Խանդի մասին
Խանդը սիրո անհրաժեշտ հատկանիշ համարելը աններելի մոլորություն է:
Վ. Գ. . Բելինսկի
Ուժեղ սիրո հետ չեն կարող խաղաղ գոյակցել սև կասկածները:
Պ. Աբելյար
Խանդի մեջ մեկ բաժինը սեր է և ինսունինն բաժինը ՝ինքնասիրություն:
Ֆ. Լարոշֆուկո
Չեմ կարծում ,թե աշխարհում ավելի ստորացուցիչ բան կա, քան խանդը, որը մեր հոգին լցնում է զզվելի պատկերներով:
Ա. Ֆրանս
Խանդոտ սերն ավելի շատ նման է ատելության:
Ժ. Մոլիեր
Լինում է այնպիսի սեր ,որն իր բարձրագույն դրսևորման մեջ տեղ չի թողնում խանդի համար:
Ֆ. Լարոշֆուկո
Ինչպես որ սերն ավելի մերձավոր ընկերուհի չունի ,քան խանդը,այնպես էլ ավելի մեծ թշնամի չունի ,քան խանդը. ճիշտ այդպես էլ ոչ մի բան ավելի թշնամի չէ երկաթին , քան ժանգը ,որը ծնվում է հենց նրանից:
Ջ. Բրունո
Խանդոտները միշտ դիտում են հեռադիտակով ,որը փոքր իրերը դարձնում է մեծ, թզուկներին ՝ հսկա,ենթադրությունը՝ իսկություն:
Մ. Սերվանտես
Խանդի համար ամեն ինչ պարզ է , բայց ապացույցներ չկան:
Մ. Յ. Լերմոնտով
Բուռն խանդը ավելի շատ հանցագործություններ է կատարում, քան շահն ու փառամոլությունը:
Ֆ. Վոլտեր
Խելահեղ սիրուց հարկավոր է երկյուղել ճիշտ այնպես ,ինչպես ատելությունից : Երբ սերը հաստատուն է ,այն միշտ պարզ է լինում:
Հ. Թորո
Комментариев нет:
Отправить комментарий