Мой список блогов

среда, 1 августа 2012 г.

Ներողամտությունը լավ է վրեժից....


Մեզանից ում չի զարմացրել սպարտացի  Lycurgus-ի արարքը....
  Երբ մի երիտասարդ քաղաքացի հանել է նրա աչքերը,  զայրացած ամբոխը  երիտասարդին   հանձնել է 
 Lycurgus-ին, որպեսզի նա իր հայեցողությամբ պատժի մեղավորին....սակայն վերջինս  հրաժարվում է....
Պատժելու փոխարեն   Lycurgus-ը զբաղվեց երիտասարդի դաստիարակությամբ...կրթեց...դարձրեց նրան մի ազնիվ  ու բարի մարդ ...ու մի օր նրա հետ այցելեց թատրոն:

-Դուք տվեցիք ինձ այս երիտասարդին որպես ինձ նեղացնողի և չարագործի,-ասաց  Lycurgus-ը ապշահար սպարտացիներին,-իսկ ես վերադարձնում եմ ձեզ նրան որպես բարի ու ազնիվ մարդ...


P.S. Ինձ նույնպես զարմացրեց այս պատմությունը....
 հիրավի....ներողամտությունը զգացմունք չէ...դա ընտրություն է ,որն անում ենք գիտակցաբար՝ կամքի օգնությամբ...ընտրություն է ,որն  ինքնանպատակ չէ  և ամենևին կապված չէ այն բանի հետ ,թե ինչ եք զգում մենք...թերևս ներողամտությունը բժշկությունն է հոգու...

Կարդացի բարձրաձայն այս պատմությունն....ու լսեցի  հետևյալ պատասխանը.
-Միայն դա էր պակաս...  հերիք չէ ներել ...մի բան էլ կրթե՞լ  ու դաստիարակե՞լ..  :))

Ներողամտությունը լավ է վրեժից.....առաջինը բնորոշ է բարի մարդկանց ,իսկ երկրորդը ՝չար....սրանք հույն իմաստուն  Pittacus-ի խոսքերն են...
Իսկ Դո՞ւք....Դո՞ւք համամիտ եք Lycurgus-ի  և  ՝Pittacus-ի հետ....  :))






7 комментариев:

  1. Ես համամիտ եմ Լիլի ջան. Ներողամտությունը լավ է վրեժից...:)

    ОтветитьУдалить
  2. այս բլոգը ինքնին բարու ու ազնիվի դարբնոց է... Ու բնական է, որ եթե ընթերցողն ընտրել է այն, ուրեմն և պարզ է նրա մոտեցում վերոհիշյալ հարցին )))

    ОтветитьУдалить
  3. Ինչքան եմ սիրում հին հռոմեացիների ու սպարտանցիների մասին պատմությունները :) Ու շնորհիվ Լիլիի այդ սերը ավելի ու ավելի է "թեժանում" :)

    ОтветитьУдалить
  4. erani nran, ov kkaroxana nerel` vreji masin chmtacelov angam:

    ОтветитьУдалить
  5. ***Մենք ներում ենք ամեն անգամ ու լոկ այնքան,որքանով,որ կատարվածը հասկանում ենք*** Սևակ//
    Չգիտեմ,անընդհատ ներելուց հետո էլ դառնում ես մի տեսակ թիրախ,ու չորս կողմից սկսում են փորձել քեզ.արդյոք միշտ կներես? Երբեք չեմ կարողացել չներել ու հիմա մտածում եմ ուժ էր դա,թե ճիշտ հակառակը.,չգիտեմ:Իսկ ինչ անես այն դեպքում,երբ մարդու համար լրիվ մեկ է,ներել ես իրեն,թե ոչ.գրողի ծոցը գնա քո ներելու կամ չներելու հետ..շատ էլ մի պետք է: Երևի էս դեպքում մեկ մխիթաևություն է գալիս օգնության.ներեցի,որ ես թեթևանամ,որ ներսումս չարություն ու քեն չլինի,որը, ասում են, վնասում է հենց կրողին...

    ОтветитьУдалить
  6. ...համենայն դեպս ներելը..ներողամտությունը « մահացու մեղք չէ» ...ներիր որքան ուժ ունես))))
    բարեկամս ,ներելը-ոչ միշտ է նշանակում արդարացնել դիմացինին... դա մեր ներքին որոշումն է.. Շատ մանր-մունր բաներ հեշտությամբ են մոռացվում, իսկ հոգուն հասցրած վերքերը «լուրջ վնասվածքներ են պատճառում » ,որոնց բուժման համար ժամանակ է պետք ...ու , եթե նույնիսկ ժամանկի ընթացքում ներելու ուժ գտնեք ,միևնույնն է ,երբեք չենք մոռանա...
    Գիտես ,սիրելի Աննա ,եթե չներենք ու չմոռանանք-կթունավորվենք...))) ճիշտ եմ ասում..))) կթունավորենք մեր գիտակցությունն ու կյանքը...
    այնպես որ ,պիտի ընտրենք չարյաց փոքրագույնը...)))))
    Ընդհանրապես ես դատը թողնում եմ Աստծուն ... իսկ նա անկաշառ...արդար դատավորր է...)))

    ОтветитьУдалить
  7. Այո,ճիշտ ես,սիրելի Լիլի,միշտ էլ ներել եմ ինքնաբերաբար,առանց "շահադիտական նպատակների",որ եթե չներենք ու չմոռանանք,կթունավորվենք.երբեք չեմ մտածել այդ մասին,ներումը եղել է ինքնաբուխ կերպով,առանց մտածելու,գրեթե անգիտակցաբար,բայց մոռանալ չեմ կարողացել.ու վախեցել եմ.-միթե քինախնդիր եմ,ոխակալ... այնուամենայնիվ ցավալի է,որ անընդհատ լինում է կարիքը ներելու,թեպետ երբեք քեզ ներելու կարիք չի առաջացել.ինչևէ...իրոք.ներողամտությունը լավ է վրեժից.Աստված է էդպես ստեղծել.ուրիշ ճար չունենք..չենք էլ կարող այլ կերպ մտածել...միայն ուժեղ մարդը ներելու ուժ ունի...

    ОтветитьУдалить