Լարոշֆուկո
Մարդիկ սովորաբար բարեկամություն են անվանում համատեղ ժամանցը,փոխադարձ օգնությունը գործերում,ծառայությունների փոխանակումը,մի խոսքով,այնպիսի հարաբերությունները,որտեղ եսասիրությունը հույս ունի որևէ բան շահել:
Սխալները միշտ ներելի են,երբ ուժ ունես դրանք խոստովանելու:
Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են սխալներ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը:
Սիրո դեմ կան զանազան դեղեր,բայց ոչ մեկը հուսալի չէ:
Ինչքան հազվադեպ է հանդիպում իսկական սերը, էլ ավելի հազվադեպէ հանդիպում իսկական բարեկամությունը:
Կրքերը միակ հռետորներն են ,որոնց փաստարկները միշտ համոզիչ են. դրանց արվեստը ասես ծնվել է հենց բնությունից և հիմնվում է անխախտ օրենքների վրա:Ուստի,պարզասիրտ,բայց կրքով տարված մարդը կարող է ավելի համոզել, քան պերճախոս ,բայց անտարբեր մարդը:
Ցուցամոլական պարզությունը նրբին երկերեսանություն է:
Ով երբեք խենթություն չի արել,նա այնքան խելացի չէ,ինչպես իրեն է թվում:
Կարծեցյալ ազնիվ մարդիկ իրենց թերությունները թաքցնում են թե ուրիշներից,թե իրենցից,իսկ հիրավի ազնիվ մարդիկ հիանալի գիտակցում են դրանք և անկեղծորըն հայտարարում դրանց մասին:
Մարդիկ երբեք չեն լինում ոչ չափազանց լավ,ոչ չափազանց վատ:
Եթե ձեր ընկերները ձեզ խաբեն ,անտարբերությամբ պատասխանեք նրանց բարեկամության դրսևորմանը,բայց զգայուն եղեք նրանց դժբախտությունների նկատմամբ:
Վայելչագեղությունը մարմնի համար նույնն է,ինչ առողջ դատողությունը խելքի համար:
Քանի դեռ մարդը ի վիճակի է բարիք գործել,նրան վտանգ չի սպառնում բախվելանշնորհակալության հետ:
Այն մարդը ,որին ոչ ոք դուր չի գալիս,անհամեմատ ավելի դժբախտ է,քան նա ,ով ոչ մեկին դուր չի գալիս:
Մեր ամեն թերություն ավելի ներելի է,քան այն թաքցնելու համար գործադրած մեր խորամանկությունները:
Մենք հաճախ ներողամտորեն ենք վերաբերվում նրանց,ովքեր բեռ են մեզ վրա,բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ,ովքեր նեղվում են մեզանից:
Շրջապատի մարդկանց համար հաճախ բեռ են լինում նրանք,ովքեր գտնում են,թե իրենք ոչ ոքի չեն կարող բեռ լինել:
Հարկավոր է մեծ խելք ունենալ,որպեսզի կարողանալ ցույց չտալ սեփական մտավոր գերազանցությունը:
Մարդիկ չարախոսում են սովորաբար ոչ այնքան վնասելու ցանկությունից,որքան փառասիրությունից:
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը,ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
Խելացի լինելուն չափազանց խանգարում էայդպիսին երևալու եռանդուն ձգտումը:
Ճշմարիտ պերճախոսությունը՝ ասել կարողանալն է այն ամենը,ինչ հարկավոր է,և միայն այն,ինչ հարկավոր է:
Անկեղծությունը շիտակություն է,որը շատ քիչ մարդիկ ունեն,սովորաբար երևացող անկեղծությունը շատ հաճախ խորամանկության դրսևորում է,շրջապատի մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու համար:
Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը,եթե այն հայտնի է միմյան մեզ:
Բարեկամների սառնությունը չնկատել,նշանակում է քիչ գնահատել նրանց բարեկամությունը:
Լաբրյուեր
Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից: Արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով,թերությունների քողարկված են կեղծավորության դիմակով:
Բարեկամության մեջ հնարավոր չէ հեռու գնալ,եթե ընկերները հակված չեն միմյանց փոքր թերությունները ներելու:
Դուք ձեզ նվիրված ընկեր կգտնեք,եթե, բարձրանալով, նա ծանոթությունը չի խզի ձեզ հետ:
Իսկական բարեկամության մեջ այնպիսի հրապույր է թաքնված,որն անըմբռնելի է միջակ մարդկանց համար:
Բոլորի կողմից ճանաչված մեծ արժանիքներով և մեծ խելքի տեր մարդը այլանդակ չէ,եթե նույնիսկ ունի այլանդակ դիմագծեր. այլանդակությունը,թեկուզ այն լինի էլ,տպավորություն չի գործում:
Մերձավորի նկատմամբարդարացիությունը պետք է հատուցել անհապաղ,նման դեպքերում դանդաղելը նշանակում է լինել անարդարացի:
Բթամիտը այն հիմարն է,որը բաց չի անում բերանը.այդ իմաստով նա գերադասելի է շատախոս հիմարից:
Եթե հիմարը վախենար հիմարություն անելուց,ապա նա հիմար չէր լինի:
Ամենանրբին բավականությունը նրանում է,որ բավականություն պատճառես ուրիշներին:
Առատաձեռնությունը ոչ այնքան նրանում է,որպեսզի շատ բան տալ, որքան այն բանում,որպեսզի ժամանակին տալ:
Նա,ով ձեռուոտ է ընկնում ուրիշների համար,միշտ լի է վստահությամբ իր նկատմամբ,որպես մարդու,որը ձգտում է արդարության. խնդրելով կամ համառորեն ձգտելով որևէ բանի իր համար,նա շփոթվում ու ամաչում է ,ինչպես այն մարդը,որը պնդերեսությամբ ողորմություն է խնդրում:
Մենք պետք է փնտրենք այն անձանց համակրանքը,ում ցանկանում ենք օգնել,այլ ոչ թե նրանց,ումից օգնություն ենք սպասում:
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք ,որ մեր ուժից վեր է հասնել նպատակին. իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք ,այլ անկամ:
Մենք ավելի շատ ուժ ունենք ,քան կամք,և մենք հաճախ,հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար,շատ բան համարում ենք մեզ համար անհնարին:
Եթե դուք հանգամանորեն զննեք այն մարդկանց,որոնք ոչ ոքի չեն կարող գովաբանել,բոլորին պարսավում են և ոչ ոքից գոհ չեն,ապա դուք կիմանաք,որ դրանք այն նույն մարդիկ են,որոնցից ոչ ոք գոհ չէ:
Ոչ այնքան խելքը,որքան սիրտն է օգնումմարդուն մերձենալ մարդկանց հետ և հաճելի լինել նրանց:
Որքան ավելի են մեր մերձավորները նման մեզ,այնքան շատ են նրանք մեզ դուր գալիս.որևէ մեկին հարգելը ,ըստ երևույթին, նույնն է , ինչ նրան քեզ հավասարեցնելը:
Մարդու մասին չպետք է դատել ըստ արտաքինի՝ այն հնարավորություն է ընձեռնում միայն ենթադրություններ անելու:
Սերն առաջանում է անսպասելիորեն և բնազդորեն: Մի հրապուրիչ գիծը բավական է ,որպեսզի խոցի սիրտը և վճռի մեր ճակատագիրը:
Խանդի մեջ մեկ բաժին սեր է և ինսունինն բաժինը՝ ինքնասիրություն:
Նա ,ում դադարել են սիրել, սովորաբար ինքն է մեղավոր, որ ժամանակին դա չի նկատել :

Комментариев нет:
Отправить комментарий