Мой список блогов

суббота, 3 марта 2012 г.

Հրաշքներ պատահում են....

Նկ. Վլադիմիր Կուշ(Կուշչ)


CandleԻննամյա Տեսսին   շատ հմայիչ ,խելացի ու  լուրջ  մի աղջնակ էր...
Մի անգամ  նա պատահաբար լսեց   ծնողների խոսակցությունը  իր  փոքրիկ եղբոր՝Թեդի 

 մասին  ...Տեսսին  գիտեր ,որ եղբայրը ծանր հիվանդ է ,իսկ ծնողները բուժման համար գումար  չունեն...Նրանք վերջերս էին տեղափոխվել մի ուրիշ բնակարան ,որովհետև բավականաչափ գումար չունեին վճարելու  տան վարձն ու  հոգալ բուժման  ծախսերը... Ծանր էր երեխայի վիճակը...միայն մի շատ «թանկարժեք» վիրաբույժ կարող էր փրկել Թեդի կյանքը...
Տեսսին լսեց ,թե ինչ ասեց հուսահատված  հայրը իր լացակումած  մորը.
-Միայն հրաշքը կարող է փրկել մեր որդուն....
Աղջիկը վազեց իր սենյակ ...վերցրեց մուրաբայի ապակե բանկան ,ուր պահում էր իր բոլոր խնայողությունները...լցրեց հատակին ու սկսեց զգուշորեն հաշվել մանրադրամը... հաշվեց երեք անգամ,որ չսխալվի...հետո նորից  մետաղադրամը լցրեց բանկայի մեջ,փակեց կափարիչով  ու աննկատ դուրս եկավ տանից....և որքան ուժ կար ոտքերում ՝վազեց դեղատուն...
Նա լուռ սպասում էր, երբ  դեղագործն իրեն ուշադրություն կդարձնի :Սակայն նա այնքան  էր տարված խոսակցությամբ  մեկ ուրիշի հետ,որ հազիվ թե նկատեր աղջկան ...
Տեսսին ամեն կերպ  փորձում էր հրավիրել նրա ուշադրությունը ,սակայն ապարդյուն...
Ի վերջո նա վերցրեց մի մետաղադրամ ու սկսեց թակել  ապակին   ...Դա օգնեց...
-Ի  ՞   նչ եք ցանկանում,-հարցրեց դեղագործը բարկացկոտ ձայնով...Գիտե  ՞ ք ,ես զրուցում եմ իմ եղբոր հետ, որին չեմ տեսել մի քանի տարի ....
-Լավ,բայց ես կցանկանայի խոսել իմ եղբոր մասին,-պատասխանեց Տեսսին նույն տոնով.
- Գիտե  ՞ք նա շատ հիվանդ է.. Ես ցանկանում եմ Հրաշք գնել...
-Ներեցեք,ի  ՞նչ.....
-Նրա անունը Թեդ է...նրա գլխի մեջ ինչ-որ վատ բան է աճում...և իմ հայրն ասել է,որ հիմա նրան միայն Հրաշքը կարող է փրկել...Այսպիսով,ի  ՞ նչ արժի այդ հրաշքը...
-Մենք այստեղ հրաշք չեն վաճառում....Ներիր,բայց ոչնչով օգնել չեմ կարող...,-պատասխանեց դեղագործը:
-Լսե՛ք,ես գումար ունեմ ,ես կվճարե՛մ ...ու եթե չբավականացնի՝ես կճարեմ ...միայն թե ասեք,որքան այն արժի..................

Դեղագործի եղբայրը ,որը մինչ այդ լուռ լսում էր նրանց խոսակցությունը ՝ մոտեցավ ...ծնկեց փոքրիկ աղջկա առաջ ու հարցրեց.
-Ի  ՞նչ տեսակի Հրաշք է հարկավոր քո եղբորը,փոքրիկս...
-Ես չգիտեմ,-լացակումած պատասխանեց   Տեսսին...Ես միայն գիտեմ,որ նա շատ հիվանդ է... ու մայրս ասում է,որ նրան վիրահատել է հարկավոր: Բայց իմ հայրը չի կարող վճարել գործողության համար...Ուստի ,ես որոշեցի օգտագործել իմ փողը...
-Իսկ  ո՞րքան ունես,- հարցրեց Չիկագոյից եկած դեղագործի եղբայրը...
-Մի դոլար և 11 ցենտ,-թոթովեց Տեսսին...
-Ինչպիսի՜ զուգադիպություն,-ժպտաց տղամարդը...մի դոլար ու 11 ցենտ..Նա վերցրեց գումարը,բռնեց աղջկա ձեռքն ու խնդրեց տանել իրենց տուն...
-Ես ուզում եմ տեսնել քո եղբորն ու  հանդիպել ծնողներիդ...Տեսնենք ,թե ինչ կարգի Հրաշք է ձեզ հարկավոր:
  Այդ լավ հագնված տղամարդը հայտնի նյարդավիրաբույժ Քարլթոն Ամսթրոնգն էր.....
     Նա բոլորովին անվճար կատարեց վիրահատությունն, ու շուտով Թեդը լիովին առողջ վերադարձավ տուն...
    Մայրն ու հայրը երջանիկ էին...Նրանք ուրախ  քննարկում էին  պատահական իրադարձությունների  շղթան ,որը հանդիպեցրեց իրենց վիրաբույժին...
-Այդ բժիշկը իսկական Հրաշք էր,-շշնջաց   մայրը...Հետաքրքիր է,թե որքան կարժենար....
Տեսսին ժպտաց....Դե, նա  հաստատ գիտեր ,թե որքան է այդ Հրաշքի արժեքը.մի դոլար և 11 ցենտ... ավելացրած փոքրիկ աղջկա Անկեղծ Հավատը...


10 комментариев:

  1. առանց թրջված աչքերի չկարողացա մինչև վերջ կարդալ...ինչ ցավալի է,որ այսպիսի դեպքեր աշխարհում շատ կան ու դեռ կշարունակեն շատանալ :(

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Edita,anushik barekams,,,,isk es amen kardaluc em artasvum,,,u axotum bolor nranc hamar ,ovger spasum en nman Hrashqi,,,

      Удалить
  2. Հրաշքներ լինում են, միայն նկատել է պետք: Պետք է ամեն տեղ, ամեն մանրուքի մեջ, ամեն վատի ու լավի մեջ հրաշք փնտրել: Հրաշք է հրաշք գտնելը: Հրաշք է հրաշքներին հավատալը:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Havatal@,,,,ayo,,,isk mananexi hatiki chap havatn @ndunak e sarer texasharjelu,,,
      barev,Edvard jan ,vonc es? ur eir?a?? :)) :))

      Удалить
  3. Բարեկամս, հուզեցիր... նորից:)) Չգիտեմ դա հրաշք է, պատահականություն, զուգադիպություն, թե նախախնամություն, միայն գիտեմ, որ ինչքան նման դեպքեր շատ լինեն կյանքում, այնքան ավելի շատ մարդիկ լավատես կլինեն ու կսիրեն կյանքը...

    Դրական հույզերի համար շնորհակալ եմ, Լիլի ջան))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Hishum em,leo jan!!!,,du ays patmutyan rusren tarberak@ kardaluc el nuyn huzakanutyamb ardzaganqecir,,,iskapes huzich patmutyun e,,nman e irakanutyan mej hazvadep handipox gexecik heqiati,,,shatttttttt bari avartov,,,isk ,te shat klinen nman hrashgner `kaxvac e mezanic,,,bolorics,,,antarber ,anhogi u anhaxord chlinenq mimyanc handep u kcnven heqiatayin ,erjanik avartov patmutyunner,,,
      shnorhakal em,Barekams!!!

      Удалить
    2. Ես էլ ռուսերեն տարբերակն էի փնտրում այստեղ... Մի քանի անգամ կարդացած լինելով ու իմանալով հանդերձ բովանդակությունը` դարձյալ կարդացի ու դարձյալ նույն հաճելի զգացողություններն ու հավատն արթնացան իմ մեջ...

      Удалить
    3. piti xostovanem,,,mi shat gexecik patmutyan hiasqanch herosuhu hishecrec indz poqrik Tessiin,,,karox es,krahel,Hasmik jan, Um ????nuyn hogatarutyun@,ser@ ,nvirvacutyunn u patrastakamutyun@,,,,:)) hishecir?

      Удалить
    4. Հիշեցի բարեկամս... Շնորհակալ եմ)))

      Удалить