Мой список блогов

понедельник, 12 марта 2012 г.

« Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը....»

                                                
« Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը....» կամ «որտեղ է թաղված շունը» ....
Ծանոթ արտահայտություն է,չէ՞:    )))
Իսկ այս խոսքի պատմությունը հետևյալն է.
Մի ավստրիացի զինվոր իր բոլոր ռազմարշավներն ու մարտերն անցկացնում էր իր  սիրելի շան հետ:
Մի անգամ Նիդեռլանդներում ճանապարհորդելիս շունը սեփական կյանքի գնով փրկում է տիրոջը...Շնորհակալ զինվորը հանդիսավորությամբ թաղում է իր չորքոտանի ընկերոջն ու հուշարձան կառուցում նրա պատվին...  17-րդ դարում  կառուցված  այդ հուշարձանը պահպանվել է մինչև 19-րդ սկիզբը...


Ավելի ուշ զբոսաշրջիկների  որոնումների շնորհիվ հայտնաբերվում է շան հուշարձանը:
Այդ ժամանակ էլ ծնվել է այս արտահայտությունը.«Ահա թե որտեղ է թաղված շունը»,որը նշանակում է գտա այն ,ինչ փնտրում էի... «պրպտելով հասնել հարցի էությանը..իմանալ  ճշմարտությունը...»:
Սակայն.
Կա  մեզ հասած այս արտահայտության  ավելի հին ու հավանական  մի ուրիշ աղբյուրը:
Երբ հույները որոշում են  ծովում ճակատամարտել պարսից թագավոր Քսերքեսի դեմ, նրանք նավով  իրենց ծերերին,կանանց ու երեխաներին  ուղարկում են  Սալամին կղզի:
Պատմում են,որ շունը,որը պատկանում էր Պերիկլեսի հորը,չէր ուզում բաժանվել իր տիրոջից: Նա նետվում է ջուրն ու լողում նավի հետևից: Ուժասպառ,հոգնած  ու հյուծված հասնելով կղզի՝ շունը սատկում է:
Ըստ Պլուտարքոսի վկայության, շանը թաղում են կղզում և կառուցում հուշարձան ,որը երկար ժամանակ ցույց էին տալիս հետաքրքրասերներին:
Իսկ որոշ լեզվաբանների կարծիքով այս արտահայտությունը ստեղծել են գանձեր որոնողները,որոնք չար ուժերի հանդեպ սնահավատության վախից,որը,իբր թե,պահպանում է գանձերը,չէին համարձակվում ուղղակիորեն նշել իրենց  որոնողական նպատակների մասին ,պայմանականորեն խոսում  էին «սև շան» և շան մասին ,ի նկատի ունենալով գանձերն ու չար ոգիները:

Արտահայտության նշանակությունն է՝Պրպտելով հասնել հարցի էությանը.. փորփրելով իմանալ  ճշմարտությունը...տեղեկանալ,փորելով ջրի երես հանել ինչ-որ շատ կարևոր փաստ,տեղեկություն.. 

Комментариев нет:

Отправить комментарий