Օ.Ռոդեն
Համբույրն այն է ,ինչ մնացել է մեզ դրախտային լեզվից,-ասել է (չգիտեմ ,թե ով))))
Ինչ պերճախոս ու գեղեցիկ լեզու է եղել..որքա~ն բովանդակալից ,զգացական,զգայացունց ... խորը ..անբարբառ- իմաստուն .... :)) Ինչու է եղել ...???ուղղում եմ ինքս ինձ..հիմա էլ են «խոսում » այդ հիասքանչ լեզվով`Համի և Բույրի այդ գեղեցիկ համադրությամբ ...
Դե,ինչ.... թող այդ սքանչելի համադրության արտահայտումները լինեն այսպիսին...
Լինի հանդիպման կարոտագին համբույր և երբեք՝ կարոտածին... բաժանման ,վերջին...հրաժեշտի...
Չլինի կեղծավորության ,շողոքորթության «ամենաանկեղծ» դրսևորում...
չլինի հատկապես գողացված...կամ ծույլի օդային համբույր :))
Ատելություն թաքցնող համբույր չլինի...կամ համբույրի հետևում թաքցրած ատելություն չլինի....
և թող չլինի այն կանանց համար վերջը սկզբի,իսկ տղամարդկանց համար սկիզբը վերջի...:))
Լինի նվիրվածության , հավատարմության... սակայն երբեք..երբեք չլինի համբույր հուդայի ... (վերադիր 30 արծաթ)....
Թող լինի Համբույր Սիրով կնիքված .... և միայն սերը
վավերացնող Համի ու Բույրի դրախտային Կնիք...
***
Եվ այսպես... իսկ կան ազգեր որոնք չեն« հաղորդակցվում դրախտային լեզվով»??? չեն համբուրվում.... ??:))ԿԱՆ.
10-րդ տեղում
Բանգլադեշի արևելյան մասում գտնվող Չիտտագոգի բարձրունքներում ապրող ցեղերի մոտ նույնիսկ գոյություն չունի «համբուրիր ինձ» արտահայտությունը,փոխարենը նրանք ասում են.«հոտոտիր ինձ»
9-րդ տեղում
Ինչպես հայտնի դարձավ Ջ Կուկի գրառումներից, Նոր Զելանդիայում ապրող աբորիգենները հանդիպման ժամանակ ծածկում էին միմյանց ծածկոցով ,փոխադարձաբար «տրորելով միմյանց քթերը» ... ուժեղ ներշնչելով օդը արտաբերում խռնչյունի նման հնչյուններ
8-րդ
Սանտա -Մարիա կղզում ապրող տուզեմցիները հանդիպման ժամանակ նախ հոտոտում են միմյանց հետո «հաղորդակցվում» քթերով :))
7-րդ
Թասմանացիները,պապուասները և Ֆուգա կղզու բնակիչները,որը Ֆիլիպիններում է ,միմյանց ողջունելիս քթի մոտ կամ գլխավերևում հոտավետ ,հաճելի բուրմունքով ինչ-որ առարկա են միշտ պահում...
6-րդ
Հնդկական օվկիանոսի ափին,Սոմալիի մերձափնյա շրջանում ապրող բնակիչները հանդիպելիս համբուրում են միմյանց ուսերը...(հրաշալի է)
5-րդ
Տոնգա կամ ինչպես անվանում են ,Բարեկամության կղզու բնակիչները այսպես են բարևում....հանդիպելիս վերցնում է ընկերոջ ձեռքն ու նրանով ուժեղ շփում իր քիթն ու բերանը :)
4-րդ
The Royal isles կղզիներում ողջույնն այսպես է. բարևելիս կողմերը դնում են քթերն իրար վրա ու եռանդուն շփում մեկը մյուսին...(դե-ինչ ..սա էլ է տարբերակ :))
3-րդ
Բիրմանցիները ողջույնն անվանում են Nomtschi... Nom-բույր,tschi-ներշնչել,,,ներշնչել բուրմունքը..
2-րդ
Չինացիները նույնպես ողջունելիս «հաղորդակցվում են» քթերով....մոտավորապես այնպես,ինչպես կանայք հանդիպելիս ձև են անում ,իբր թե ողջունում են համբույրով...
1 տեղում
Ժմանակակից ճապոնիայում վկաների ներկայությամբ համբուրվելն անպարկեշտ է համարվում::Հենց այդ պատճառով ճապոնական ֆիլմերում երբեք չեք տեսնի համբույրի տեսարաններ...
Այն ,ինչ ամբողջ աշխարհում կոչվում է ճապոնական համբույր ,կատարվում է այսպես...
կանգնում են իրարից մի քայլ հեռավորության վրա ,խոնարհվում են առաջ և ձգելով շուրթերը ՝հպվում ...այդ ընթացքում ոչ մի դեպքում չպիտի բացվի բերանը........
լավ է, ողջունելով ծանոթ համար խնդրում ենք այցելել Իմ օրագիրը Իմ մեկնաբանությունները եւ թող մեզ տալ ավելի ծանոթ քննադատությունները եւ առաջարկություններ
ОтветитьУдалитьhttp://kapakcomunity.blogspot.com/
Համբույրը զգացմունքների ամենապարզ և ամենահաճելի արտահայտումն է:
ОтветитьУдалитьՇատ հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիա էր Լիլի ջան, շնորհակալություն...:)
Շատ հետաքրքիր տեեղեկություն էր :))) Նման տարբերակներ մտքովս էլ չէին անցնում ^_^!!
ОтветитьУдалитьՇաաաաաաաաատ հետաքրքիր էր...ով կմտածեր,որ աշխարհում նման համբույրի տեսակներ կան...
ОтветитьУдалить:))))))))))
ОтветитьУдалитьshnorhakalutyun,meknabanutyunneri hamar :))
ОтветитьУдалитьԹող լինի կարոտագին և ոչ կարոտածին.... Լիլի հրաշալի միտք է:
ОтветитьУдалить