Мой список блогов

среда, 22 февраля 2012 г.

Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա «Մի սիրո պատմություն» շարքից



Միայն 20-րդ դարավերջին այս սիրո պատմությունը հայտնի դարձավ հանրությանը:
Երբ հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակը ՝ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, փրկեց  FBR - ի մարդասպանների ձեռքից իր սիրելիի կյանքը ,նա նույնիսկ ենթադրել չէր կարող ,որ իր սիրելի Մարգարիտան  տարիներ անց  այդքան տաջալից   ,ուղղակի  սովամահությամբ  կավարտի կյանքը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում........

    Princeton University -ը պատվիրել   էր  ռուս քանդակագործ Սերգեյ  Կոնենկովին  ,որն այդ ժամանակ իր կնոջ հետ գտնվում էր ԱՄՆ-ում,մի գիտնականի կիսանդրին.... Էյնշտեյնը ձանձրույթից անընդհատ նայում էր իր շատ թանկարժեք ժամացույցին (հասկացաք արդեն,քանդակագործի բնորդը մեծ ֆիզիկոսն էր)....
Նա արդեն  պատրաստվում   էր հեռանալ ,երբ արվեստանոց մտավ  չափազանց գեղեցիկ  մի կին .
-Ծանոթացե՛ք,իմ կինն է՝ Մարգարիտան....
Էյնշտեյնը չէր լսում Կոնենկովին....և կյանքում առաջին անգամ ամաչեց ինքն իրենից... իր գզգզված մազերից,արտաքինից,խոսելու ոճից ,որ թույլ տվեց իրեն այդպես նայել այդ կնոջն ու  հատկապես այն բանից,որ առանց կիսագուլպաների էր,չնայած որ արդեն տարիներ ի վեր «սկզբունքայնորեն հրաժարվել էր դրանցից....»:



Առավոտյան ժամը 9-ն էր ,երբ քանդակագործն իր սեփական տան շեմին տեսավ էյնշտեյնին:
Գիտնականն առանց բարևելու շրջանցեց տանտիրոջն ու ուղղվեց խոհանոց ...Տեսավ Մարգարիտային ու նրա գլխում ամեն ինչ մշուշվեց... Լուռ մոտենալով այդ կնոջը,որն արդեն մի շաբաթ է ինչ  հանգիստ չէր տալիս իր մտքին ՝ համբուրեց նրան ....
Իսկ հետո երկար ժամանակ շփոթված ներողություն էր խնդրում  իր արարքից ցնցված  Կոնենկովից : Մարգարիտան  հազիվ էր զսպում  ժպիտը:
Էյնշտեյնը չէր հասկանում ,թե ինչ է կատարվում իր հետ:Մինչև հիմա բոլոր կանայք  և նույնիսկ իր կինը ոչ մի նշանակություն չեն ունեցել  նրա համար  ու  սոսկ սպասուհու դեր  էին խաղում  մեծ գիտնականի կյանքում...Սակայն այդ ամենը եղել է մինչ Մարգարիտան... Մոլուցքը Մարգարիտայի հանդեպ առաջին հանդիպումից հետո  տիրեց  նրան ...և հենց այդ պահից  էլ  խանգարեց   նրան ապրել,շնչել և ամենակարևորը ՝շեղում էր  կարևորագույն գիտական աշխատանքներից...
Այդ օրը Էյնշտեյնը խոստացավ ինքնիրեն այլևս երբեք չփնտրել հանդիպում քանդակագործի կնոջ հետ ...
35 -ամյա Մարգարիտան անչափ խարիզմատիկ անձնավորություն էր,կրթված,հումորի հրաշալի զգացողությամբ,պայծառ ու գեղեցիկ՝իսկական «светская львица»...Էյնշտեյնին գրավում էր նրա համարձակությունն ու հպարտությունը .... և  նա հասկացավ,որ Մարգարիտան երբեք չի դառնա նրա կամակատարներից մեկը...Ո՛չ,նա անսովոր կին էր... Մի  ամիս  չանցած՝ Մարգարիտան դուրս  մղեց  ֆիզիկոսի կյանքից բոլոր կանանց ու մինչև կյանքի վերջ դարձավ  միակը նրա համար .....
Նրանք ևս  մի քանի անգամ հանդիպեցին Փրինսթոնի համալսարանում՝ պաշտոնական միջոցառումների ժամանակ:Ալբերտը միտումնավոր խուսափում էր այդ կնոջից՝ չիմանալով,որ այդ համբույրից հետո Մարգոն գրեթե ամեն վայրկյան  մտածել է տարօրինակ,էքսցենտրիկ ու խորհրդավոր գիտնականի մասին:Մանկական միամտություն և հմայք ունեցող այդ տղամարդու հանդեպ  Մարգարիտայի հրապուրվածությունը վերաճեց կրքոտ սիրո,և նա ոչ մի կերպ չէր կարողանում  հասկանալ  ,թե դա ինչպես տեղի ունեցավ.... Իսկ 57-ամյա Էյնշտեյնն ապրում էր իր երկրորդ երիտասարդությունը....


Միամիտ Էյնշտեյնը ենթադրել անգամ չէր կարող ,որ հատկապես նրա գիտական գործունեության  պատճառով է НКВД-ի աշխատակցուհի Մարգարիտա Կոնենկովան ստացել հանձնարարություն «հայտնվելու » մեծ գիտնականի անկողնում....
Իսկ լրտեսուհու մտքով նույնիսկ  չէր անցնում,որ  նա իսկապես կսիրահարվի Ալբերտին ...
Նորաթուխ սիրահարները այնքան էին ձգտում միասին լինել,որ համարձակվեցին մի վիթխարի արկածախնդրության...
Այդ օրը քանդակագործն իրենց ընտանեկան բժշկից մի   նամակ ստացավ,ուր բժիշկը մտահոգված լինելով Մարգարիտայի առողջությամբ ,խորհուրդ է տվել նրան երկար ժամանակով մնալ բարենպաստ կլիմա ունեցող մի առողջարանում...Մարգոն ու Ալբերտը կաշառել էին բժշկին ու համոզել,որ գրի այդ նամակը...
Սիրահարներն իրենք էլ էին  ապշել,թե ինչպես հանդգնեցին նման ստի.... Այնուհանդերձ, առանց խղճի խայթի ,խաղաղօվկիանոսյան մի  գեղատեսիլ ափին  իրենց առանձնությունն էին  վայելում...

Սրանք նրանց կյանքի ամենաերջանիկ ամիսներն էին ...Միասին հարմարավետ էր ու հանգիստ...Նրանք միասին երջանիկ էին,աներևակայելի երջանիկ....
Սակայն մի առավոտ ծաղկեփունջը ձեռքին   զբոսանքից վերադառնալով՝   Էյնշտեյնը անկողնում չգտավ Մարգարիտային...
Նա առանց զգուշացնելու հեռացել էր...Ալբերտը նյարդային վիճակում էր...Զանգում էր տուն...Պատասխանող չկար...Տառապում էր անորոշությունից ...կարոտից...
Մարգոն անհետացել էր...
    Մի շաբաթ անց Մարգարիտան հայտվեց Էյնշտեյնի տան շեմին...
Հարցին,թե ինչ է պատահել ,Մարգոն սկզբից լուռ   էր...Հետո  երկար  պատմում էր, արտասվում  ...Ալբերտն էլ էր արտասվում ու չէր հավատում նրա ոչ մի խոսքին...
Չէր հավատում ,որ Մարգոն НКВД -ի գործակալ է,որ արդեն  20 տարի  է ԱՄՆ-ում տեղեկություններ է հավաքում  միջուկային ծրագրի նախապատրաստման վերաբերյալ  ու տվյալները ուղղարկում  հայրենիք......Իսկ հիմա այդ ամենի մասին իմացել է
FBR-ը ,մի քանի օր շարունակ հարցաքննել են ... ու հիմա  կարող են նրան սպանել...
Լսածից  ցնցված  էր գիտնականը...Չէ՞ որ ինքը հիմարաբար ուրախանում էր իր ու գիտության հանդեպ ցուցաբերած   սիրելիի անզուսպ հետաքրքրությունից  ....Պարզվում է նա պարզապես օգտագործել է իրեն...
Մարգոն արտասվում էր ,խնդրում  ներել ...Բայց Էյնշտեյնը այլևս չէր լսում նրան ... Նա  կամաց խնդրեց  Մարգոյին  հեռանալ...
   Մի քանի օր շարունակ Ալբերտը  չէր  գտնում  տեղը,չէր կարող ներել այդ նենգ դավաճանությունը...Չնայած ամենին ,նա խիստ մտահոգված էր սիրելիի կյանքի համար...Նա համարձակվեց գնալ FBR...հանուն Մարգարիտայի նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ...Համաձայնում են նրան «ձեռք չտալ» ,եթե նա շտապ լքի երկիրը...
Հատկապես էյնշտեյնի միջամտությունը փրկեց սիրելիի կյանքը...
Էյնշտեյնը շտապեց լուրը հայտնելու սիրելիին....Քանդակագործը նրբանկատորեն մի կողմ քաշվեց ՝  հնարավորություն տալով  կնոջն ու  Ալբերտին  հրաժեշտ տալ միմյանց...Նա իմացել էր նրանց սիրավեպի մասին, սակայն կարծում էր,թե դա նույնպես նարկոմի հանձնարարությունն է եղել....Իսկ հիմա ,երբ արդեն վերադառնում են հայրենիք , ամեն ինչ կվերջանա, ու Էյնշտեյնն ընդմիշտ կանհետան նրանց  կյանքից...
  Մարգոն մեկնեց...Էյնշտեյնը կորցրեց կյանքի իմաստը...Նա կտրականապես հրաժարվեց սրտի վիրահատությունից,որը կերկարացներ նրա կյանքը...
Նախկին սիրահարների նամակագրությունը շարունակվեց մինչև գիտնականի մահը...
Էյնշտեյնի նամակները տխուր էին... Զգացվում էր հեղինակի ճնշվածությունը...Նա գրում է.«Մեր ընդհանուր հիշողությունները ես կոչել եմ Ալմար.կազմված մեր անվան առաջին վանկերից ՝Ալբերտ և Մարգարիտա...Սա միակ բանն է,որ մնացել է ինձ...Քեզանից հետո այլևս ոչ մի կին չի դիպել  իմ մազերին...»
Մարգոն ամուսնու և Էյնշտեյնի մահից հետո երկար ապրեց ...
Այդ խարիզմատիկ կնոջ սերն ու ուշադրությունը    շատ մեծանուն տղամարդիկ են  փնտրել...
1980թ Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում ծայրահեղ հյուծվածությունից մահանում է Մարգարիտան...
Նա վերջին տարիները գամված էր անկողնուն և գտնվում էր մի շատ դաժան կնոջ խնամքի ներքո,որը գողանում էր Մարգարիտայի ոսկեղենը ,հագուստը,բացահայտորեն ծաղրում անօգնական տիրուհուն ,շատ վատ վերաբերվում....«այսպես   բավարարելով իր պրոլետարական ատելությունը»:Նա ,գիտենալով հանդերձ  ,որ Մարգարիտան տանել չի կարող ալկոհոլը,ստիպողաբար նրա բերանն էր լցնում խմիչքը...կամ արթնացնում էր  քնից՝  քթի տակ թուղթ այրելով...Մի խոսքով ,անասելի դաժանությամբ էր վերաբերվում Մարգրիտային....
 Այլևս անկարող լինելով կրելու այդ բոլոր ստորացումները՝ Մարգարիտան հրաժարվում է սննդից ...ու սովամահ լինում...
  Երբ  նրա մարմինը տանում էին Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանից,նրա ձեռքին հնչեղ տըկտըկում էր ժամացույցը...Անտարբեր սանիտարներն անգամ մոտավոր պատկերացում չունեին այդ  թանկարժեք ժամացույցի իրական արժեքի մասին...Այն Էյնշտեյն էր նվիրել...
Մռայլ աստիճաններով անտարբեր   սանիտարները տանում էին մի կնոջ ,որին իսկապես սիրել է մեծն գիտնականը.....

5 комментариев:

  1. Լիլի՜....Էս ինչերի մեջ դու ինձ գցեցիր:
    Չգիտեմ ասել եմ,թե ՝ չէ, բայց Էյնշտեյնին հիվանդագին սիրում եմ: Հա հա , բացարձակ ֆիզիկա չգիտեմ, բայց Էյնշտեյն իմ թուլություններից մեկն է, կյանքը բզբզելով ման եմ գալիս))) Ու պատկերացնում ես այսքան ժամանակ նրա անձնականի մասին չէի մտածել: Գրողը տանի, նման հանճաարն ախր պիտի հանճարեղ սեր ունենա,ոնց չէի հասկացել՜....Երեկ հենց գրառումդ կարդացի ՝ սկսել եմ քանդել Էյնշտեյնի անձնական կյանքը : Կարդում, կարդում ու չեմ կշտանում, ո՜նց եմ իրեն սիրում՝ չես պատկերացնի:
    Շնորհակալ եմ քեզ շատ: Անհամբեր սպասում եմ գրառումն ավարտես, որ տարածեմ, ընկերներս ու իմ ընթերցողն էլ կարդա: Անհամբեր սպասում եմ, չուշացնես)))))

    ОтветитьУдалить
  2. Aha,Syunik jan,,arag-arag greci,,,ankarox ei chkatarel xndranqd,,, :)) chem stugi,sxalneri uxxum chem ani ,gluxs antaneli cavum e,,,ete vripumner u sxalner linen`nerir...nereceq.Lav?
    vax@ kstugem,,,,jptum emmmmmmm

    ОтветитьУдалить
  3. Մի տեսակ երկակի զգացում է մոտս այս ամենից հետ: Մի կողմից չեմ կարողանում հավատալ, որ դա մեծն ֆիզիկոսի մասին է, մյուս կողմից մտածում եմ` չէ, որ նա ևս սովորական մահկանացու է եղել ...
    Չափազանց հետաքրքիր գրառում էր !!!

    ОтветитьУдалить
  4. Tigran jan,"bolor meceri xentutyunnern u terutyunner@ nuynpes mec en " ,,asum er laroshfukon,,,,,,,
    kareli e asel naev ayspes , vor nman "shgexutyunner@"- meceri tarorinakutyunner@ ,terutyunnern u xentutyunnner@ nereli en inch vor chapov, ev ardaracvac` hanjarexutyamb,,,kam "hanjari xentutyamb ",,,))) ev ,xostovanenq, vor ayd amenn aynpes sazum e nranc,,,)))

    ОтветитьУдалить