Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Էյնշտեյն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էյնշտեյն. Показать все сообщения

среда, 22 февраля 2012 г.

Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա «Մի սիրո պատմություն» շարքից



Միայն 20-րդ դարավերջին այս սիրո պատմությունը հայտնի դարձավ հանրությանը:
Երբ հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակը ՝ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, փրկեց  FBR - ի մարդասպանների ձեռքից իր սիրելիի կյանքը ,նա նույնիսկ ենթադրել չէր կարող ,որ իր սիրելի Մարգարիտան  տարիներ անց  այդքան տաջալից   ,ուղղակի  սովամահությամբ  կավարտի կյանքը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում........

    Princeton University -ը պատվիրել   էր  ռուս քանդակագործ Սերգեյ  Կոնենկովին  ,որն այդ ժամանակ իր կնոջ հետ գտնվում էր ԱՄՆ-ում,մի գիտնականի կիսանդրին.... Էյնշտեյնը ձանձրույթից անընդհատ նայում էր իր շատ թանկարժեք ժամացույցին (հասկացաք արդեն,քանդակագործի բնորդը մեծ ֆիզիկոսն էր)....
Նա արդեն  պատրաստվում   էր հեռանալ ,երբ արվեստանոց մտավ  չափազանց գեղեցիկ  մի կին .
-Ծանոթացե՛ք,իմ կինն է՝ Մարգարիտան....
Էյնշտեյնը չէր լսում Կոնենկովին....և կյանքում առաջին անգամ ամաչեց ինքն իրենից... իր գզգզված մազերից,արտաքինից,խոսելու ոճից ,որ թույլ տվեց իրեն այդպես նայել այդ կնոջն ու  հատկապես այն բանից,որ առանց կիսագուլպաների էր,չնայած որ արդեն տարիներ ի վեր «սկզբունքայնորեն հրաժարվել էր դրանցից....»: