Мой список блогов

понедельник, 20 февраля 2012 г.

Սուրբ բաները շներին մի տվեք ,Հավատը լեռներ կշարժի ,Արգելված պտուղ, Ծառայել մամոնային,Հավատը լեռներ կշարժի



  • Խոսքի պատմություն...













  • «Սուրբ բաները շներին մի տվեք
      և ոչ էլ ձեր մարգարիտները  գցեք խոզերի առաջ,որպեսզի չլինի  թե տրորեն դրանք իրենց ոտքերի տակ և ապա դառնան ու ձեզ պատառոտեն»Մատթեոս7:6

    Այս արտահայտությունը ավետանարական է և օգտագործվում է հետևյալ նշանակությամբ.  Զուր մի  վատնեք  ձեր խոսքերն  ու բառերը այն մարդկանց հետ որոնք չեն  կարող հասկանալ ու գնահատել դրանց իրական արժեքը....









    Նկ.Գե Նիկոլայ

    Սողոմոնյան լուծում... 
    Դավթի որդի Սողոմոն իմաստունի մասին շատ պատմություններ են հասել մեզ ,հատկապես դատական գործերին,բարդ անլուծելի թվացող խնդիրներին   իմաստուն լուծումներ տալու վերաբերյալ...
    Պատմում են,որ մի անգամ երկու կին վիճում էին,թե ում է պատկանում երեխան....կանայք անհաշտելի էին...համաձայնության չէին գալիս ..այդ ժամանակ Սողոմոնն առաջարկեց կիսել երխային ու բաժանել կանանց միջև ...Ստախոսը պատրաստակամորեն համաձայնեց...իսկ իսկական մայրը սարսափահար աղաղակեց.«Ավելի լավ է երեխային կենդանի  տվեք նրան»....կեղծիքը բացահայտվեց..երեխային հանձնեցին իսկական մորը...
    նշանակությունը-Սողոմոնի դատ՝արդար  ,իմաստուն վճիռ...սողոմոնյան լուծում-սրամիտ,խելացի  լուծում...ճարպկորեն ելք գտնել  ցանկացած  բարդ և նուրբ իրավիճակներում...


        «Սողոմոնի դատը» նկ. Raffaello Sanzio da Urbino (1483-1520)



    Արգելված պտուղ

    «Եվ Աստված պատվիրեց մարդուն ասելով.Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր.բայց Բարու և Չարի իմացության ծառիցը մի կեր.որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես(կորցնելու էին անմահությունը) Ծննդոց 2:16-17
     Պտուղ...Չարի և Բարու իմացության Ծառից...որը, չնայած Աստծո արգելքին ,Եվան  ու Ադամը այնուամենայնիվ  վայելեցին...
    այլաբանորեն.
    Ինչ-որ հրապուրիչ ու արգելված բան միաժամանակ...
    Սովորել ինչ-որ բան,իմանալ ինչ-որ կարևոր ,բայց արգելված բան...

    p.s.  Մարդկային հոգեբանությունն այնպիսին է,որ նրան միշտ  հրապուրում է հատկապես այն,ինչն արգելված է ու անհասանելի...
    ....ահա,թե ինչ է ստացվել :)  ..ուրեմն պարզվում է ,որ առաջին «ինտերնետուհին» Եվան է եղել (ի դեպ,որի անունը խորհրդանիշ է կանացի ավելորդ հետաքրքրասիրության).....:))
     Քիչ համարելով այն իմացությունը ,որը հասանելի էր նրան,ցանկացավ օգտվել հսկայածավալ Տիեզերական Իմացության «համացանցից» .....ժպտում եմ :))



    Քավության նոխազ...Աստվածաշնչյան արտահայտություն է...հնագույն ժամանակներում հրեաները հատուկ արարողություն ունեին,որի ժամանակ  քահանան երկու ձեռքը դնում էր կենդանի այծի գլխին որպես նշան նրա վրա  հրեա ժողովրդի մեղքը դնելու....որից հետո այծին բաց էին  թողնում ,քշում ամայի դաշտերը...Այս արտահայտությունը կիրառվում է այս իմաստով.Մարդ ,որի վրա մշտապես բարդում են ուրիշի մեղքերը...կամ,որը պատասխանատվություն է կրում ուրիշների համար:


    Հավատը լեռներ կշարժի 

    Արտահայտությունը ավետարանական է Մատթեոս 17:20
    «..Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք ,այս սարին կասեք ՝«այստեղից այնտեղ տեղափոխվիր»,և կտեղափոխվի,և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար »:

    Այլաբանորեն-համոզվածություն,հավատ  սեփական գործի իրավացիության ու ընտրության ճմարտացիության հանդեպ ,որը  կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն

      Ծառայել մամոնային

    Մամոնան հարստության «աստվածն է»...այդ մասին նշված է նաև Ավետարանում ..Մատթեոս 6:24
     ( ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել..չեք կարող ծառայել և Աստծուն և մամոնային)
    Նշանակությունը.
    խիստ մտահոգված լինել  հարստություն,նյութական արժեքներ կուտակելու մասին,,,անձնատուր լինել  կոպիտ, զգայական հաճույքներին... 

    Комментариев нет:

    Отправить комментарий