Мой список блогов

суббота, 30 марта 2013 г.

Յուպիտերի սիրային արկածները...կամ՝երբեմն սերն «անասնացնում է» )))

 18+   :))

Ինչի՞
 է ընդունակ սիրահարված « տղամարդ աստվածը» հանուն երկրային   կնոջ ....Ամեն ինչի ... և նպատակին հասնելու համար լավ են բոլոր միջոցները... )))  Կարելի է  առանց խորշելու վերածվել  որևէ կենդանու,օրինակ
,ցուլի՝Եվրոպային տիրանալու համար ..Կարապի ՝Լեդայի հետ կենակցելու համար...  իսկ Եվրիդեմուսին կարելի է նաև ներկայանալ ,ինչո՞ւ չէ, մրջնի տեսքով ...))

Նկ .Տիցիան,« Դանայա»

Լավ  է գոնե Դանայային այցելելուց մի փոքր  «զոռ տվեց» երևակայությանն    ու գեղեցկուհու մոտ  ոսկե անձրևի տեսքով գնաց ...))) Ահա,թե ինչի է ընդունակ սիրահարված  Յուպիտերը(Զևսը) ,որին  գրեթե միշտ  «կարելի է ամեն բան ,իսկ ցուլին՝ ոչինչ»))
Անցնենք առաջ...))) 

«Լեդան ու կարապը »  կամ Լեդան զգում է Յուպիտերի «ֆիզիկական ներկայությունը»....
Սպարտայի թագավոր Տինդարևսի  կինը ՝Լեդան  լողանում էր գետում...Յուպիտերը գերված նրա գեղեցկությամբ՝ վերածվում է  կարապի ... և նրբին շոյանքներով հասցնելով   Լեդային «քնքուշ միգամածության» ՝ տիրանում  է նրան....
Որոշ ժամանակ անց Լեդան ձու է  «ծնում » ,որտեղից հայտնվում է  հիասքանչ Հեղինեն....Այո,այն նույն Հեղինեն ,որի պատճառով ծագեց Տրոյական պատերազմը...


Scindia museum, Gwalior.
Ահա մի առասպել,որը բոլոր ժամանակների հանճարեղ նկարիչների ու քանդակագործների «ներշնչանքի աղն է» եղել....Կրքոտ սիրով ու քնքշությամբ  լի Կարապ և կարապի նրբագեղություն ու գեղեցկություն ունեցող չքնաղ Լեդա...Երկու էությունների (երկրային և երկնային,ոգեղեն ու մարմանվոր ) հանդիպում ...ֆիզիկական մարմինների միաձուլում...Հույզեր ու մարմին...
Մարդ և թռչուն ....

Այս թեմային շատ անվանի նկարիչներ են անդրադարձել, և  որոնցից շատերը «ցնցող մանրամասներով » են  պատկերել Կարապի  կերպարանք ստացած Յուպիտերի(Զևսի) և Լեդայի կենակցումը , «մեծ վարպետությամբ» շեշտելով զգացական սիրո բոլոր նրբերանգները... ))
( օրինակ ՝ Ֆրանսուա Բուշեի գրեթե  « hard porno » հիշեցնող  նույնանուն աշխատանքը  նույնիսկ զզվելի է....ինձ մոտ չի տեղադրված այդ նկարը))) )  ....
Արվեստի պատմության մեջ  Կարապի ու Լեդայի վերաբերյալ ամենահայտնի կտավներից են    Լեոնարդո դա Վինչիի և Միքելանջելոյի անհետացած կտավները....

Ահա Լեոնարդո Դա Վինչիի (անհետացած) «Լեդան ու Կարապը» կտավի  կրկնօրինակը (նկ. Չեզարե դ'Սեստո...Դա Վինչիի աշակերտն է եղել)





Файл: Leda Мельци Uffizi.jpg


.....հիասքանչ մարմի նրբագեղ  կորեր ...զարմանահրաշ պլաստիկա... ձևերի կատարելություն...շոշափելի,կենսական ջերմությամբ լցված երկրային կին ...Նա քնքշությամբ  գրկել է Կարապի պարանոցը ՝առաքինությամբ փախցնելով հայացքը...Նրանց ոտքերի մոտ  ձվերից դուրս եկող երեխաներ կան ... իսկ դա Լեոնարդոյի մեկնաբանությամբ նշանակում է ,որ  Կարապը մի անգամ չէ որ այցելել է Լեդային...Երեխաներն արդեն կան ,իսկ նրանք դեռ  շարունակում են միասին լինել...
Ի դեպ, եթե ուշադիր նայեք , ապա անպայման կնկատեք Լեդայի դիմագծերի մեջ  Ջոկոնդային նմանություն ...


Միքելանջելո


Ի տարբերություն դա Վինչիի  Միքելանջելոն իր կտավում  ,որը  կատարել  է Ալֆոնսո դ'Էստեի պատվերով ,դրամ  վաստակելու նպատակով,առասպելական հերոսներին  պատկերել է  ոչ թե մերձեցումից հետո,այլ  ընթացքի մեջ....Դե,պարզ է  ,պատվիրատուի պահանջով ...)))



Կորեջո(1531-32թ)




clip_image002




նկ.Վորոնկով






Комментариев нет:

Отправить комментарий