Мой список блогов

суббота, 30 марта 2013 г.

«Մենք չենք զգում ոչ ծարավ,ոչ հոգնածություն,և չենք համարում մեզ մահկանացու ,քանի դեռ մենք ունենք նման թագավոր »

Ալեքսանդր Մակեդոնացի....(ոչ թե ըստ Լիլիի ,այլ Ըստ Պլուտարքոսի ))))

Դեպի Պարսկաստան ռազմարշավից  առաջ աստվածներին հարցում անելու համար Ալեքսանդրը գնաց Դելփիոս : Բայց  ,«թարսի պես»  ))), քրմուհու մոտ  «կրիտիկական օրեր» էին ,որի ժամանակ  չէր թույլատրվում  գուշակություն անել...)))) Ալեքսանդրը մարդ ուղարկեց քրմուհու հետևից:Նա հրաժարվեց գալ՝վկայակոչելով օրենքը:Լսելով պատասխանը՝ նա ինքը բարձրացավ նրա մոտ և քարշ տվեց քրմուհուն  տաճար....

Ասես պարտված նրա եռանդից ՝քրմուհին բացականչեց.«Դու անպարտելի ես ,որդի՛ս»:
Ալեքսանդրն ասաց,որ այլևս  ոչ մի գուշակություն հարկավոր չէ իրեն.նա ստացավ քրմուհուց այնպիսի մարգարեություն,ինչպիսին ցանկանում էր լսել..»:



Հանդես գալով պարսից թագավոր Դարեհի դեմ՝ Մակեդոնացին ստիպված էր երկար արշավել անջուր տեղանքով...Նրա զորքը ուժասպառ էր եղել...Հանկարծ նա հանդիպում է մի քանի մակեդոնացիների, որոնք ջորիների վրա բարձած մորթիներով  ջուր էին տանում ...Տեսնելով ,որ Մակեդոնացին հյուծվել է ծարավից՝ նրանք սաղավարտները լցրին ջրով և բերեցին նրան :

Ալեքսանդրը  հարցրեց ,թե ում են տանում ջուրը:Մակեդոնացիները պատասխանեցին.«Մեր որդիներին:Բայց եթե դու մնաս կենդանի,հոգ չէ,եթե մենք նրանց կորցնենք :Մենք կծնենք նորից»:
Ալեքսանդրը վերցրեց ջրով լի սաղավարտն ու շուրջը նայեց...Տեսնելով ,թե ինչպես իր ձիավորները ձգեցին պարանոցներն  ու նայեցին իրեն ,,,ոչինչ չխմելով  նա հետ վերադարձրեց սաղավարտն ու շնորհակալ եղավ՝ ասելով.«Եթե ես խմեմ միայնակ, զինվորներս  կկոտրվեն ոգով»:
Տեսնելով նրա մեծահոգությունն ու ինքնատիրապետումը՝  զինվորները բացականչեցին.
«Համարձակ առաջնորդիր մեզ...Մենք չենք զգում ո՛չ ծարավ,ո՛չ հոգնածություն և չենք համարում մեզ մահկանացու ,քանի դեռ  մենք ունենք   նման թագավոր »:


Հ.Գ. Երանի՜ մակեդոնացիներին...)))))))
Ու «կմեռնեմ » հիմա ,եթե մեջբերում չանեմ Ժողովողից.«Վա՜յ քեզ,երկիր ,որ թագավորդ տղայ է. և որ իշխաներդ առավոտանց կանուխ ուտում են:
Երանի քեզ ,երկիր,որ թագավորդ ազնվազարմ է,և որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ուժի համար և ոչ թե խնջույքի համար»:


Ռազմական ավարը  բաժանելիս
 Ալեքսանդր Մակեդոնացին հանկարծ հիշեց իր մանկության մի  ցանկության մասին  և ուղարկեց իր դաստիարակ Լեոնիդասին  անուշահոտություններ՝ 500 տաղանդ խունկ և 100 տաղանդ զմուռս:
 Երբ մի անգամ Լեոնիդասը զոհաբերություն էր կատարում աստվածներին ,Ալեքսանդրը մոտ վազեց նրան ,վերցրեց մի բուռ  խունկ և զմուռս  ու նետեց կրակի մեջ...Լեոնիդասն ասաց նրան.«Երբ,Ալեքսանդր,դու կնվաճես անուշաբույրով առատ մի երկիր,ապա այդ ժամանակ էլ կայրես առատորեն: Իսկ առայժմ ծախսիր խնայողաբար»:
Ալեքսանդրը Լեոնիդասին ուղարկած ճոխ ընծային կցեց մի նամակ հետևյալ բովանդակությամբ.«Մենք առատությամբ ուղարկում ենք Ձեզ խունկ և զմուռս:
Վերջ տուր աստվածների հանդեպ ժլատությանդ»: )))


Արքայական մեծահոգություն

Էությամբ Ալեքսանդրը շատ առատաձեռն էր: Մի մակեդոնացի զինվոր քշում էր արքայական ոսկով բեռնված ջորին:Տեսնելով ,որ կենդանին հոգնել է՝ նա իջեցրեց բեռն ու ինքը տարավ....
Մակեդոնացին տեսավ բոլորովին ուժասպառ եղած մարդուն ու ասաց նրան.«Մի՛ տանջվիր...ինչ -որ կերպ հասիր մինչև վրանդ ու վերցրու քեզ այդ ոսկին»:
Ընդհանուր առմամբ Ալեքսանդրին ավելի շատ զայրացնում էին նրանք ,ովքեր չէին վերցնում իր նվերը,քան նրանք, ովքեր պահանջում էին...
Փոկիոնին նա հայտեց ,որ այլևս չի համարի նրան բարեկամ ,եթե նա  հրաժարվի իր ողորմածությունից... Իսկ Սերապիոնին ,որն այդ պահին նրա հետ գնդակ էր խաղում,ոչինչ չի տալիս ,քանի որ նա ոչինչ չի խնդրում...
Մի անգամ խաղի ժամանակ Սերապիոնը գնդակն անընդհատ գցում էր այլ խաղացողների...(ի դեպ ,հին աշխարհում  ֆուտբոլն ուրիշ անվանում ուներ՝ «Էպիսկիրոս » )
« Ինչու՞  ինձ գնդակ չես տալիս»,-հարցրեց արքան,-«չէ՞  որ դու չես խնդրում» ,-պատասխանեց նա: Ալեքսանդրը ծիծաղեց ու առատորեն շնորհեց նրան....

Ալեքսանդր Մակեդոնացու մայրը  ծանր  բնավորությամբ,խանդոտ և դյուրագրգիռ անձնավորություն էր:Հայրը՝Ֆիլիպը, սիրահարվելով  իր տարիքին ոչ վայել, կնության առավ երիտասարդ  Կլեոպատրիային:Հորեղբայրը՝Աթիլը, հարսանքին հարբած սկսեց համոզել մակեդոնացիներին,որ աղոթեն աստվածներին,  որպեսզի Ֆիլիպն ու Կլեոպատրան թագավորության համար օրինական ժառանգ ծնեն:

-Իսկ ես ո՞վ եմ ձեր կարծիքով,բթամիտ ապու՞շ ,ապօրինի՞,-նետելով գավաթը Աթիլին՝ զայրացած  բղավեց Ալեքսանդրը: 
Ֆիլիպը  մերկացրեց սուրն ու նետվեց Ալեքսանդրի վրա:Բարեբախտաբար, սայթաքեց ու վայր ընկավ:
«Ահա մի  մարդ ,-հեգնաքով բացականչեց Ալեքսանդրը,-որը պատրաստվում է անցնել Եվրոպայից Ասիա, վայր ընկավ մի անկողնուց մյուսն անցնելիս»:


Մակեդոնացին ասում էր.

Դժվար է միաժամանակ և՛ գթասիրտ լինել, և՛ ողջամիտ:

Փոքր Ասիայի բնակիչները անարժեք ազատ քաղաքացիներ են ,սակայն որպես ստրուկներ նրանք գերազանց են:


Քաջությունը չունի արժեք ,եթե նրա հետ  չի զուգակցվում արդարությունը.բայց ,եթե բոլորն արդար լինեին  ,չէր լինի    ոչ մի անհրաժեշետություն քաջության: 


-Ես գնահատում եմ իմ գործերը ոչ թե ժամանակի,այլ փառքի չափանիշներով:
Ոչ թե տարիներս եմ հաշվում,այլ հաղթանակներս,ուստի կարող եմ ասել ,որ արդեն մեծ կյանքով եմ ապրել: Զերծ պահեք ինձ ներքին թշնամիներից  ու խարդավանքներից,և ես առանց վախի մարտի կելնեմ նույնիսկ պատերազմի աստծո դեմ,-շնորհակալությամբ նայելով զորապետին ՝այսպես ասաց  վիրավոր Ալեքսանդր Մակեդոնացին ....


                                                   (())

Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորների մեջ  նկատեց Ալեքսանդր անունով մի զինվորի,որը մարտի ընթացքում անընդհատ փախուստի էր դիմում :Եվ նա ասաց նրան.
-Խնդրում եմ կա՛մ հաղթահարիր վախկոտությունդ ,կա՛մ անունդ փոխիր  ,որպեսզի մեր անունների նմանությունը ոչ ոքի չապակողմնորոշի...մոլորության մեջ չձգի...)))

Դեպի Պարսկաստան ռազմարշավի ժամանակ Մակեդոնացուն հաղորդեցին ,որ պարսից թագավորը շատ գեղեցիկ աղջիկներ ունի...Նա պատասխանեց.
-Շատ վատ է  ճակատամարտում պարտություն կրելը,բայց շատ ավելի դառն է պարտված լինել օտարերկրյա կանանց կողմից... 


Մի առիթով Մակեդոնացին ասել է.
Եթե հնարավոր լիներ ,ես կցանկանայի մահից հետո վերադառնալ ու իմանալ ,թե իրականում  մարդիկ ինչպես են վերաբերվում այն ամենին ,ինչ արել եմ....

Որքան շատ ունես դու ,այնքան ագահաբար ձգտում ես այն բանին ,ինչ դու չունես...

-Տիեզերքում անթիվ աշխարհներ կան ,իսկ մենք նույնիսկ դեռ մեկը չենք նվաճել,-բացականչել է Մակեդոնացին դեպի Հնդկաստան արշավանքի ժամանակ ,երբ առաջին անգամ լսել է  բազմաթիվ աշխարհների մասին....

Ինչը չեն բուժում դեղերը, երկաթով են բժշկում , այն ,ինչ չի բուժվում  երկաթով, բուժում են կրակով,իսկ որը   չի բուժում կրակը ,ապա այն  պետք է համարել անբուժելի...


Ես ուզում էի տարբերվել ոչ թե հզորությամբ ,այլ գեղեցիկի մասին գիտելիքներով....

Պատերզամը  ծնվում է հաղթանակից....

Ինչ մեծ ուրախությունից զրկվեցին այն հույները,որոնք մեռան ՝չտեսնելով Մակեդոնացուն՝ բազմած Դարեհի գահին....


Պատերազմները կախված են փառքից ,և հաճախ սուտը,որին հավատացել են ,դառնում է ճշմարտություն ....

Առանց պատճառի հոգնածությունը նախգուշակում է հիվանդություն ...

Բժիշկ-փիլիսոփա.չէ՞  որ չկա մեծ տարբերություն իմաստության ու բժշկության միջև....

Աթենքում լավ անուն վաստակելու համար, որքան կուրուստներ ես կրեցի....

 Մեռնելուց առաջ ի պատասխան այն հարցին,թե ում է թողնում իր թագավորությունը Մակեդոնացին պատասխանեց.«Լավագույնին»:

4 комментария:

  1. Մակեդոնացի՜...շատ եմ սիրում նրան...իրոք մեծ առաջնորդ...հետաքրքիր էր անչափ, սիրելի բարեկամ...)))

    ОтветитьУдалить
  2. Սիրում եմ «թափառել պատմության արահետներում»...)))
    Անահիտ ջան,հիմա քեզ համառոտ մի հետաքրքիր բան պատմեմ... լավ?)))
    ...Մակեդոնացին լսելով մեղադրանքը ինչ-որ մեկի հանդեպ ,փակեց մի ականջը...Երբ նրան հարցրին ,թե ինչու է դա անում ,պատասխանեց.«Կպահեմ այս ականջս մեղադրվողի համար..»
    Արդար էէէ...))))
    Շնորհակալ եմ...))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Պատմությունը իմ «տարերքն» է Լիլի ջան...հետաքրքիր էր անչա
      պատմությունը...ցավոք էլ նրա նման մարդիկ չեն լինի...նրա նման զորավոր ՝ թե՛ խելոքով, թե՛ գործողություններով...))
      Շնորհակալ եմ)

      Удалить
    2. Ես նույնպես ,Անահիտ ջան....Շա՜տ եմ շնորհակալ ...
      )))))))

      Удалить