Մեյ Ուեսթի(դերասանուհի) դեմքը,1935թ
Դալիի «կատակ» աշխատանքներից մեկը...
Աշխատանքը կատարվել է թե ՛թղթի վրա , թե՛ իրական սենյակի տեսքով...նայեք ուշադիր. բազմոցի տեսքով շուրթեր...մազերը՝վարագույրներ...քիթը՝բուխարի ,որի վրա ժամացույց է դրված,աչքերի տեղ նկարներ և այլն )))
Արևային սեղան 1936թ, և Ամերիկայի պոեզիան
Երբ գովազդը ամուր մտավ բոլորի կյանք ,Դալին օգտագործեց այն հատուկ էֆեկտի ,այսպես ասած,մշակութային շոկի համար...
Նկարում կարծես պատահաբար գցում է «CAMEL» սիգարետի տուփը...Հետո օգտագործում է «կոկա -կոլա»:
Վարդի գլխով կինը1935թ
Իսկ այս նկարը,թերևս հարգանքի տուրք է Արչիմբոլդոյին (նրան համարում էին սյուրռեալիստ մինչ սյուրռեալիստների հայտնվելը),որին սյուրռեալիստները շատ էին սիրում...Նա դեռ ավանգարդի հայտնվելուց առաջ էր նկարում պալատական այրերի դիմանակրներ ՝ քթերի փոխարեն սմբուկներ,մազերի տեղ՝ցորենի հասկեր և այլն...
«...Որոշելով նկարել ժամացույց ,ես այն փափուկ նկարեցի:Դա եղավ մի երեկո,ուժեղ գլխացավ ունեի,ես հոգնել էի...Միգրեն-հազվագյուտ տկարություն ունեմ...Ընկերներով որոշել էինք կինո գնալ:Վերջին պահին փոխեցի միտքս:Որոշեցի մնալ տանը:Գալան կգնա նրանց հետ,իսկ ես ավելի շուտ կպառկեմ:Մենք կերանք շատ համով պանիր:Հետո ես մնացի մենակ: Նստած մտորում էի այն բանի շուրջ,թե ինչ«սուպերփափուկ» հալած պանիր էր...Ես վեր կացա ու գնացի արվեստանոց,որպեսզի ,ինչպես միշտ ,հայացք գցեմ աշխատանքներիս վրա...Կտավը ,որը վրա պատրաստվում էի նկարել ՝բնապատկեր էր-ժայռեր,որոնք ասես լուսավորված երեկոյան ոչ այնքան պայծառ լույսով...Առաջին պլանի վրա ես նկարեցի տերևազուրկ ձիթենու բուն..սա բնապատկերի հիմքն է ՝ինչ-որ գաղափարի համար ,բայց որ?Ինձ հարկավոր էր հրաշալի պատկեր ,բայց ես այն չէի գտնում...Ես գնացի անջատելու լույսը ,երբ դուրս եկա,բառացիորեն տեսա «լուծումը».երկու զույգ փափուկ ժամացույց,նրանք խճալիորեն սուլում են ձիթենու ճյուղից : Չնայած գլխացավին ,ես պատրաստեցի պալիտրան ու սկսեցի աշխատել...Երկու ժամ անց ,երբ Գալան վերադարձավ կինոյից ,նկարը ,որը պիտի դառնար ամենճանաչվածներից մեկը,ավարտված էր...»:
Մեծ մաստուրբատորը....
...Այս նկարը արտահայտում է սեռական հարաբերության հանդեպ Դալիի հակասական վերաբերմունքը...Մանուկ հասակում պատահաբար տեսնելով սիֆիլիսով հիվանդ մարդկանց սեռական օրգանների նկարներով գիրքը ,որը հայրը մոռացել ու թողել դաշնամուրի վրա,փոքրիկ Դալին սարսափահար է եղել...Այդ պատճառով ,նա ենթագիտակցորեն սեռական հարաբերությունը ասոցացնում էր նեխման հետ ,որն էլ պատանի Դալիին երկար ժամանակ «հեռու պահեց սեքսից ...»:
...Նկարի կենտրոնում պատկերված է ներքև նայող տձև մարդկային դեմք ...գլխի ներքևի մասից բարձրանում է կանացի մերկ մարմին,որը հիշեցնում է կնոջը՝ Գալային... իսկ տղամարդու մարմինը պատկերված է գոտկատեղից մինչև ծնկները...
Նկարում պատկերված մարդու բերանին նստած է մի միջատ ՝մորեխ ,որի հանդեպ նկարիչը իռացիոնալ վախ է զգում...Իսկ մորեխի փորի վրայով վեր բարձրացող մրջյունները Դալիի աշխատանքներում խորհրդանշում էին կոռուպցիան...Մորեխի տակ պատկերված է մի զույգ ,որը մի ընդհանուր ստվեր է գցում...Նկարի ներքևի ձախ անկյունում երևում միայնակ ,հեռացող մի մարդ...
Նկարում պատկերված է նաև ձու,որը պտղաբերության խորհրդանիշ է...
Հիտլերի հանելուկը ,1937թ
Բարձր լեռնային լանդշաֆտը գրեթե ամբողջությում լցնում է կտավը,թողնելով լույսով ողողված մի քանի մետր լողափ,որտեղ ասես մի քանի մանր -մունր , շատ նուրբ մարդկանց «փշրանքներ են» շաղ տվել... Վերջին փոքրիկ անկյունը հեռացող խաղաղ ժամանակների.....չորացած ծառ ճյուղից կախ ընկած մեծ հեռախոս ,որից կաթում են արյուն-արցունքներ...այստեղ այնտեղ հովհանոցներ ու չղչիկներ ,որոնք նույն բանն են գուժում...
«Չեմբերլինի հովհանոցը այս պատկերում ներկայացված է չարաբաստիկ լույսով,որն ընդգծում են չղչիկները , և այն ինձ ցնցեց ,ինչպես մի բան ,որը խորհրդաշում է մեծ տառապանք,-ասել է Դալին ,-ես զգացի,որ այս նկարը խորապես մարգարեական է ...Պիտի խոստովանեմ,որ այդ ժամանակ ես չբացահայտեցի Հիտլերի առեղծվածը...Նա ինձ սոսկ գրավում էր որպես իմ խենթ երևակայության օբյեկտ և նաև այն պատճառով ,որ թվում էր բացառիկ անձ՝ընդունակ իրերը գլխիվայր շուռ տալու...»:
Հիտլերը առանձնապես չէր «ոգեշնչում » սյուրռեալիստներին...
Մի անգամ Դալիից խնդրեցին ինքնագիր ֆյուրերի համար...Նա նկարեց ուղիղ խաչ ՝լրիվ հակառակը ֆաշիստական կեռխաչի (սվաստիկա) :
Դալին կարծում էր,որ Հիտլերը «նատուրի» մազոխիստ է... ))) և , որ պատերազմը սկսել է միայն մի նպատակով ,որպեսզի այն տանուլ տա , հետևաբար «հաճույք» ստանա )))
Սալվադոր Դալին ահա թե ինչ է գրել այս նկարի մասին.
«Հիտլերի փափուկ մարմինը ,որն ինձ թվում էր ձյունաճերմակ մաշկով կանացի աստվածային մարմին,հիպնոսում էր ինձ:Չնայած դրան,այնուամենայնիվ, հոգեախտաբանական բնույթի նման խենթությունների սուր բռնկումների ժամանակ ինքս ինձ միանգամայն հաշիվ տալով, ես մեծ բավականությամբ շշնջում էի իմ ականջին.
-Թվում է,այս անգամ ես իսկապես խելագարվեցի:
Ես նկարեցի մարգարեական նկար Հիտլերի մահվան մասին:Այն անվանեցի «Հիտլերի հանելուկը»,որի պատճառով արժանացա նացիստների անեծքին ու բուռն ծափահարությունների նրանց հակառակորդների կողմից,թեև այս կտավը,ինչպես նաև իմ բոլոր աշխատանքները,ինչի մասին չեմ հոգնի կրկնել մինչև կյանքիս վերջը , ոչ մի գիտակցական քաղաքական ենթատեքստ չեն ունեցել:Անկեղծ ասած,նույնիսկ հիմա,երբ գրում եմ այս տողերը,ես ինքս մինչև վերջ չկարողացա բացահայտել գաղտնի իմաստը այդ հայտնի առեղծվածի:
Անձամբ ինքս այնքան էի հիացած դրանով,որ բառացիորեն զառանցում էի «հիտլերով»,որը չգիտես ինչու,հայտնվում էր ինձ միայն կնոջ կերպարով:Շատ կտավներ,որ նկարել էի այդ ժամանակահատվածում,ոչնչացվեցին գերմանական զորքերի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի ընթացքում:
Ես կախարդված էի Հիտլերի փափուկ,թմբլիկ իրանով,որն այքան լավ էր գրկում կիպ համազգեստը...ամեն անգամ ,երբ սկսում էի նկարել կաշվե սուսերակալը...զինվորական կիտելի տակից երևացող հիտլերյան մարմնի փափուկ դյուրաթեքությունը ինձ հասցնում էր էքստազի...»:
ահա այսպիսի խելառ Դալի...)))
Երազ զարթոնքից մեկ վայրկյան առաջ ,որի պատճառը նռան շուրջ մեղվի թռիչքն ու բզզոցն է ,1944թ
Պայթած նռան միջից դուրս է պրծնում մի մեծ ձուկ ,իսկ ձկան բերանից դուրս են ժայքում երկու կատաղի վագրեր ...ահա այսպիսի երազ...)))
Սալվադոր Դալին գրել է իր այս նկարի մասին.«Նպատակս էր առաջինը պատկերել ֆրեյդի կողմից բացահայտված ակնթարթային ազդեցությունից առաջացած երազի մի տեսակի մասին ,որից էլ առաջանում է զարթոնքը...ճիշտ այնպես ,ինչպես որ ասեղն ընկնելով քնած մարդու պարանոցին միաժամանակ առաջացնում է արթնացում և երկար քուն...
Մեղվի բզզոցը արթնացնում է Գալային ...բոլոր կենսաստեղծ կենսաբանությունը առաջանում է պայթած նռից ...Հետին պլանում Բերնինի փիղն է ,որը կրում է պապական ատրիբուտներ ... »:
Հեռախոս-օմար
Մեծ վարպետի բացառիկ գործերից է...սովորական հեռախոս է,միայն թե լսափողի փոխարեն գիպսից օմար է( ծովային տասնոտանի խեցգետին,հա?))) Նկարիչը կենդանի բնության մասնիկը միավորել է գյուտարարությանը, որպեսզի ստանա «ցանկալի մեքենան»:
Քանդակը պարոդիա է տեխնիկայի պաշտամունքի նկատմամբ ,որն այդպես էլ չընդունեց Դալին...Օմարը հետևի կողմից միացված է հեռախոսին ...Այս կերպ Դալին ցույց է տալիս ,որ ,այնուամենայնիվ,մարդն ու տեխնիկան անբաժանելի են...Մարդու և տեխնիկական առաջընթացի կապն անհնար է բաժանել..
Նկարչի խոսքերով« Հեռախոսը նորությունների փոխանակման միջոց է» և մոտ ապագայում հատկապես օմարները պիտի փոխարինեն հեռախոսներին »:
Քանդակը
մտնում են «Պարանոյա և պատերազմ » շարքի մեջ...
Комментариев нет:
Отправить комментарий