Мой список блогов

пятница, 29 марта 2013 г.

Ես Ընտրում եմ....

Վաղ առավոտ է ... Շուրջս լռություն է...Ձեռքիս -մի  գավաթ տաք սուրճ...Երկինքը դեռ սև է....Քնած է աշխարհը... Մի քիչ էլ...ու կբացվի նոր օրը..և  նա արևի հետ միասին  փոթորկի նման կպոռթկա իմ կյանք...
Առավոտի լռությանը փոխարինում է  օրվա աղմուկը...
Շուտով վաղ առավոտի  անդորրը  կխախտվի  որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից և  օրվա  մոտակա տասերկու ժամերը   կներկայացնեն   իրենց  պահանջները...
Բայց հենց հիմա  պիտի կայացնեմ  ես ընտրություն...Շնորհիվ Գողգոթայի ես ունեմ ընտրություն...
Այդ պատճառով ես ընտրում եմ....
Ես ընտրում եմ Սերը...
Ոչինչ չի կարող արդարացնել ատելությունը...Ոչ մի անարդարություն չպետք է  ծնի դառնություն...
    Ես ընտրում եմ սերը....
Ես սիրում եմ Աստծուն ..և այն ,ինչ սիրում է Աստված....
   Ես ընտրում եմ ուրախությունը...
Եվ թող Աստված լինի բոլոր հանգամանքների Տերը....Ես չեմ տրվի ցինիկ լինելու գայթակղությանը...Ես հրաժարվում եմ նայել մարդկանց  որպես  «ինչ-որ նվաստ   բանի»...Նրանք Աստծո ստեղծածն են ....Յուրաքանչյուր իրավիճակ ես պետք է դիտարկեմ որպես հնարավորություն տեսնելու Աստծուն...
Ես ընտրում եմ խաղաղությունը...
Ես կապրեմ ներողամտությամբ...Ես կներեմ,որպեսզի կյանք ունենամ...
Ես ընդունում եմ համբերությունը...
Ես ուշադրություն չեմ դարձնի աշխարհիկ անհարմարությանը... Իմ տեղը զբաղեցրած մարդուն հայհոյելու փոխարեն ինքս կզիջեմ նրան...Բողոքելու փոխարեն ,որ ստիպված եմ երկար սպասել,ես շնորհակալ կլինեմ Աստծուն աղոթելու  ևս  մեկ հնարավորության համար ...
Բռունցքներս սեղմելու փոխարեն , փորձելով կատարել  ինձ հանձնարարված  ծանր աշխատանքը, ,ես գլուխ կհանեմ- փոխելով զայրույթս  ուրախության...
Ես ընտրում եմ Բարությունը...
Ես բարի կլինեմ խեղճերի հանդեպ,,, Նրանք այնպես միայնակ են...Բարի կլինեմ հարուստների հանդեպ..Նրանք լի են վախով....Բարի  կլինեմ անգութի հանդեպ ,քանզի Աստված այնպես բարի էր իմ հանդեպ...
Ես ընտրում եմ երկյուղածությունը....
Ես կապրեմ առանց գրոշի ,բայց երբեք չեմ  ապրի անմաքուր վաստակով ... կնախընտրեմ ապրել առանց փառքի....  երբեք ՝չպարծենալ   ...Կխոստովանեմ մեղքերս  ,բայց առանց բողոքելու...
Ես ընտրում եմ երկյուղածությունը...
Ես ընտրում եմ հավատարմությունը...
 Ես ըտրում եմ խոնարհությունը...Ոչին չի կարելի անել ուժով...Ես կսեղմեմ բռունցքներս միայն աղոթելու համար... Եթե ես պահանջեմ ,ուրեմն միայն ինքս ինձանից...
Ես ըտրում եմ ինքնավերահսկումը...
Ես հոգևոր էակ եմ..Երբ  այս մարմինը մեռնի,իմ   հոգին կթողնի նրան ...ես թույլ չեմ տա ժամանակավորին իշխել նրան ,որը պիտի   հավերժ ապրի  ...
Իմ սերը կգտնեմ իմ հավատի մեջ...Միայն Աստված կարող է ազդել ինձ վրա...Միայն Քրիստոսն է իմ ուսուցիչը...
Սեր,համբերություն,նվիրվածություն,բարություն ,երկյուղածություն,հավատարմություն և ինքնավերահսկում...Ես նրանց եմ տալիս իմ օրը...
Եթե ես շահեմ հաղթանակ-Շնորհակալ կլինեմ
Եթե պարտվեմ-Շնորհ և ողորմածություն  կփնտրեմ
Իսկ երբ վերջանա օրն այս,ես  հանգիստ կդնեմ գլուխս բարձին ու կգտնեմ անդորր...



Հեղ.՝ Մաքս Լուկադո
թարգմ. ՝Լիլին  



5 комментариев:

  1. Ответы
    1. Մարի ջան ?? Ես ,թե Մաքսը? )))))))

      Շնորհակալ եմ, բարեկամս ,արտասովոր ջերմության գեղեցիկ Հոգուդ համար...որտեղից գիտեմ??? ...այն մի քանի մեր փոխանակած նամակներից )))))ահա,թե որտեղից..)))

      Удалить
  2. Հրաշալի է...շնորհակալություն և՛ Մաքսին, և՛ քեզ, սիրելի Լիլի, որ մեզ նման հոգևոր հանգստություն ես պարգևում...շնորհակալ եմ:

    ОтветитьУдалить
  3. Անահիտ ջան??? Քեզ Շնորհակալություն իմ և «Մաքսի» կողմից ...Մեզ Ընտրելու, ընթերցելու և ժամանակ տրամադրելու համար...))Ապրեսսսսսս, Բարեկամս!..))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Բարեկամս...ինչպիսի տաքուք և հաճելի բառ: Շոյված եմ շատ, բարեկա՛մս )))

      Удалить