«Դա այն ճակատագրական ուժն է,որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին ,որը խանդոտությամբ դարանում է որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ...որն անշեղորեն,մշտական թունավորում է հոգին...Մեր ամբողջ կյանքը-մեզ ցավ պատճառող իրականության , վաղանցիկ,ակնթարթորեն թռչող երազների ու պատրանքային երջանկության հաջորդականությունն է»:
Չայկովսկին գիտեր ,որ երբեք չի տեսնի դեմքն այն հրաշալի կնոջ,որն այդքան տարիներ հովանավորել է նրան...դա բարոնուհու կամքն էր-երբեք չհանդիպել,երբեք չտեսնել ,չլսել իրար ...«Կար ժամանակ ,երբ ես շատ էի ցանկանում հանդիպել քեզ ,-հերթական նամակում բարոնուհին բացատրում է իր ցանկությունը,-իսկ հիմա որքան ավելի շատ եմ հրապուրվում քեզնով ,այնքան ավելի շատ եմ վախենում հանդիպումից...»
Այդ նամակագրությունը շարունակվեց տասնհիգ տարի ...երկու միայնակ հոգիների ամենաքնքուշ և պլատոնական սիրո պատմություն...որոնց բախտ չէր վիճակված հանդիպել կյանքում...
Комментариев нет:
Отправить комментарий