Мой список блогов

понедельник, 14 мая 2012 г.

«Միլիոն ալ կարմիր վարդեր...»

               
             
                                                                   
Նկ. Նիկո Պիրոսմանի( ნიკო ფიროსმანი) «Մարգարիտա»....Պրիմիտիվիզմ ՝ոճ գեղանկարչության մեջ...ինուիտիվ,ինքնաբուխ, պարզունակ ոճ...
Հ.Գ. Հիշում եմ ...))) Թիֆլիսում բնակվող բարեկամներիցս մեկի տանը «այս պատկերով » մի ձեռագործ աշխատանք կար ...ամեն անգամ տեսնելիս ասում էի՝«պրիմիտիվ գործ է» ))) ,իսկ նա պատասխանում էր ՝«Մեծն Նիկոն է» ...ի նկատի ուներ ՝«Մարգարիտային»: )))
Ավելի ուշ «գտա » Նիկոյին ...գտա ու սիրահարվեցի նրա սիրո պատմությանն ու Պրիմիտիվիզմին...այսպիսի բաներ ...))))



«Միլիոն ալ կարմիր վարդեր...»


Շատ քչերը գիտեն ,որ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» հայտնի երգը հորինվածք չէ...

 Այդ իրադարձությունը  տեղի է ունեցել վրաց ինքնուս նկարիչ Նիկո Պիրոսմանիի(Փիրոսմանաշվիլի) հետ...

Մոտավորապես 47 տարեկան հասակում նա սիրահարվում է ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտ դը Սեվրին,որը հյուրախաղերի էր եկել Թիֆլիս...
  Ինչ ասես չարեց խեղճ նկարիչը դերասանուհու ուշադրությանն արժանանալու  համար... սակայն դերասանուհին ոչ միայն  ուշադրության , այլև մի հայացքի չարժանացրեց  նրան...
Աղքատ արվեստագետը նկարեց նրա դիմանկարը.... հաճախ արցունքն աչքերին ծնկի էր իջնում դերասանուհու ոտնահետքերը համբուրելու համար....Ավա՜ղ...Նման երկրպագությունը դերասանուհու սրտովը չէր, և միայն էլ   ավելի   վանեց  ու մեծացրեց  հեռավորությունը նրանց միջև...Նկարչի սերը բեռ էր դերասանուհու համար...Նա չէր կարող հասկանալ ,թե ինչպես այդ  տարիքով ,բայց անհերքելիորեն տաղանդավոր տղամարդը իրեն կուռք է դարձրել...
 Այնուհետև Նիկոն մի քանի սայլ ծաղիկներ գնեց...բոլոր գույների ու չափերի վարդեր ,մեխակներ,շուշաններ...,քաջվարդ...յասաման,կակաչներ  ...և էլի  ուրիշ գեղեցիկ  ծաղիկներ...Նիկոն այդ  չքնաղ գեղեցկությունը բերեց հյուրանոց ,որտեղ ապրում էր Մարգարիտան...և շաղ տվեց ծաղիկները փողոցում ...
Մի համբույր ...ընդամենը մեկ համբույր ...ահա այն ամենը,ինչ ստացավ նկարիչը ի պատասխան իր գեղեցիկ արարքի...Դերասանուհին մեկնեց ...և այլևս երբեք նրանք չհանդիպեցին...
Ինը տարի անց ,1918թ Նիկոն մահացավ սովից...ծայրահեղ աղքատության մեջ...






 Պրիմիտիվիզմ ՝ոճ գեղանկարչության մեջ...ինուիտիվ,ինքնաբուխ, պարզունակ ոճ...այն գոյություն է ունեցել միշտ ՝նախնադարյան ժամանակներից սկսած(ժայռանկարներ...) ուրիշ անուն էլ ունի ՝«նաիվ արտ»...ասես երեխայի ձեռքի աշխատանք լինի  ...չկա ծավալ,համաչափություն...տեխնիկան թույլ է ,սակայն ունի շատ ուժեղ հուզական հղում ...գույները մաքուր են ...աչքին հաճելի ...  ամենակարևորը ՝ կա «լիքը» երազանքներ  ...ու  աշխարհին ուղղված շատ բարի ,միամիտ ու անմեղ մանկական հայացք ... ))


                                      Պրիմիտիվիզմի հայտնի ներկայացուցիչներ ՝ Անրի Ռուսո,Նիկո Պիրոսմանի...


Նկ. Անրի Ռուսսո




Նկ. Անրի Ռուսսո



Նիկո Պիրոսմանի










Комментариев нет:

Отправить комментарий