Мой список блогов

четверг, 25 июля 2013 г.

Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ...


Գեղանկարչությունը շատ դժվար բան չէ նրա համար ,ով քիչ գիտի,բայց նրա համար ,ով շատ գիտի ,իրավիճակը բոլորովին այլ է...

Գեղանկարչությունը պահանջում է մի քիչ առեղծված, որոշ երևակայություն և անորոշություն:Երբ դուք ներդրում եք բոլորովին հստակ իմաստ ՝ մարդկանց ձանձրացնում է...

Կարելի է բոլորովին դուրս չգալ տանից. երեք   հին վրձին՝խրված խոտից պատրաստված ապուրի մեջ ՝բավական է ամբողջ աշխարհի բնապատկերը նկարելու համար: Ահա իմ բարեկամ Զաքարյանը*: Նա կարող է  թեկուզ քսան տարի աշխատել  մեկ ընկույզով, խաղողի հատիկով  և դանակով , միայն փոխելով դրանց տեղերը: 

Ամեն ինչ որքան  պարզ կլիներ,եթե բարեհաճեին մեզ հանգիստ  թողնել:
 Լրագրողները ձանձրացնում են հանդիսատեսին մեր ստեղծագործություններով,մեզ՝ իրենց հոդվածներով ու արտահայտություններով: Նրանք ուզում են բացատրել, ամեն ինչ բացատրել , և ոչինչ չեն բացատրում : Ինչպիսի  հիմարություն  ՝ստիպել մարդկանց դիտել մեր աշխատանքները...))))
Գեղեցիկը առեղծված է....խորհուրդ....


Էդգար Դեգա





Նկ.Է.Դեգա,նկարիչ Զ.Զաքարյանի դիմանկարը



*նկարիչ Զաքար Զաքարյանի մասին է խոսքը...(1849-1923)




-Պարոն Դեգա , 
 նկարչի արհեստը սովորելու համար ի՞նչ է հարկավոր:
-Անհրաժեշտ է կրկին ու կրկին պատճենել հին վարպետների գործերը,և միայն այն բանից հետո,երբ ինքներդ ձեզ կհամարեք լավ պատճենող,ձեզ  թույլ կտրվի բողկ նկարել...)))
                                                    ...

Արվեստը մի կեղծիք է ,որն ստիպում է մեզ գիտակցել ,թե ինչ է ճշմարտությունը:


Գեղանկարչությունը սրբազան մի բան է:Պետք է նաև ասել ,որ եթե նկարն ունի ազդեցության մեծ ուժ,դա տեղի է ունենում այն պատճառով ,որ նրա մեջ աստծո ոգին կա : Բայց մարդիկ այս արտահայտությունը  կարող են սխալ հասկանալ: Մինչդեռ այն ավելի մոտ է ճշմարտությանը:

Ամեն ոք փորձում է հասկանալ ,թե ինչ է գեղանկարչությունը:Իսկ ինչո՞ւ նրանք չեն փորձում հասկանալ,թե ինչ  են  երգում թռչունները:

   Գեղանկարչությունը զբաղմունք է կույրերի համար    :Նկարիչը  ոչ թե իր տեսածն է նկարում ,այլ՝ զգացածը... 
  
Գեղանկարչությունը պարզապես օրագիր պահելու այլ Ձև է:



                           Պաբլո Պիկասսո
                                  
                               ***
       Ոճերն ու ուղղությունները գեղանկարչության մեջ բազմաթիվ են ,կարելի է ասել`անթիվ:Արվեստի որևէ ոճից,ճյուղից ծնվում է մեկ ուրիշն ու սա էլ իր հերթին ծնում է նորը...ու այսպես` անվերջ:
    Ես  սիրով կանդրադառնամ  դրանցից մի քանիսին ,այն հույսով ,որ միգուցե որևէ մեկին «պետք կգա մի օր »,
կփնտրի ու կգտնի Լիլիի էջում:)))
Սակայն ,թույլ տվեք  մի  ակնթարթ նահանջել թեմայից ու կատարել խոստումս մի քանի խոսքով:
  Մի գրառման մեջ խոստացել էի,որ կանդրադառնամ
կանացի մերկությանը արվեստում(իհարկե,առանց էրոտիկ ակնարկների:)
    Նախ պետք է տարբերակել «մերկություն » և «տկլոր » լինել հասկացությունները:)))
 Դեռ հին ժամանակներից  փառաբանվել է մարմնի գեղեցկությունը:Այն  եղել է երկրպագության ու հիացմունքի առարկա: Այնուամենայնիվ, տարբեր մշակույթներում մերկությունը տարբեր է գնահատվում (որոշ մշակույթներում այն դատապարտվում է):
    Արվեստում մերկությունը մատնացույց է անում մտադրության մաքրություն և անկեղծություն...ճշմարտություն,անմեղություն,Տիկին Բնություն..)))  ազատություն երկրային արատներից կամ էլ՝անառակություն,անամոթություն ,տարփանք: Ակնարկում է նաև  «վերադարձ դրախտ»՝ մարդու բնական վիճակ:  Չմոռանանք . Աստված առաջին զույգին մերկ էր ստեղծել և այդ հիասքանչ մերկությունն ամենևին էլ անամոթ,աննրբանկատ ու անպարկեշտ չէր  մինչև առաջին մեղքը,որից հետո  միայն զույգը նկատեց  ու գիտակցեց իր «տկլոր» լինելն ու... ամաչեց : Եվ Աստված «հագցրեց»  նրանց.... )))
     Ես  գեղանկարչության մեջ ու ,ընդհանրապես արվեստում,սիրում եմ « ակադեմիական  մերկությունը» և գրեթե «խորշում եմ» ռեալիստական  «տկլորությունից»:))))
Ի՞նչ անեմ...  :))) նախընտրում եմ  «փրփուրների միջից ծնվող աֆրոդիտեների  ու քնած չքնաղ  վեներաների »  կտավներ  , քան , ասենք, տաշտերի մեջ երբեմն շատ անկեղծ «պոզաներով» լողացող կամ  լոգանքից հետո եղունգները կտրող  կանանց պատկերող ,թեկուզև գլուխգործոց համարվող  աշխատանքները :
Իրականից էլ «իրական » )))  ճնշող  ու տգեղ իրականություն ,որն առանց այն էլ  միշտ մեզ հետ է:Դրանից ու՞ր պիտի փախչենք...  Չէ, չեմ մերժում «ռեալիզմը»...պարզապես հարցնում եմ.  արդյո՞ք կարիք կա  այդքան «ահավոր իրականությամբ » ներկայացնելու իրականությունը ... )))) Այնպիսի տպավորություն է ,ասես  նկարիչները  բանալու անցքից « թաքուն»  հետևել են     անձնական մաքրությամբ զբաղվող «խեղճ»  կանանց...» )))   : Հիմա ,մի րոպե,հիշեմ ...մի հետաքրքիր  անունով են  կոչում «այդ երևույթը»... Ահա  հիշեցի   ՝ «Վուայերիզմ» ))))
Այսքանը...
Կարող եմ անվերջ խոսել :Բայց լավ է անցնեմ բուն թեմային    :))»
 Գեղանկարչություն...
Մենության մեջ ինքն իր  հետ լուռ  ու  թանկ  զրույց... հոգեզրույց... կտավի վրա «հյուսվող»  ազնիվ ու անկաշկանդ, շիտակ  ու ազատ ապրումներ,հույզեր  ... գիծ-լույս -ստվեր ... օդի շարժման տպավորություն...էմոցիոնալ մթնոլորտ...ապրումներ,տրամադրություն,վերաբերմունք...արտահայտիչ կոնտուրներ...հստակ և ռիթմիկ գծեր,իմաստային տրամաբանություն....սառն ու տաք գույներ....և այս ամենին ավելացրած նկարչի անհատական ,միայն իրեն հատուկ , իրեն բնորոշ վրձնահարված...
Կարճ ու հստակ ձևակերպեցի ,թե ինչ է գեղանկարչությունը...)))
Իսկ հիմա սահուն անցնեմ գեղանկարչության  ոճերին ,ուղղություններին ...


Նկ.Պաբլո Պիկասսո,Մինոտավրոսի  Գլուխը










  • Պրիմիտիվիզմ
  • Գուստավ Կլիմտ...Մոդեռն ոճ
  • Ֆիգուրատիվիզմ...
  • Կիտչ..
  • Մաներիզմ
  • Պոստիմպրեսիոնիզմ
  • Գոթիկա
  • NU Ժանր
  • Իմպրեսիոնիզմ
  • Ֆովիզմ
  • surrealisme
  • Կլասիցիզմ
  • Ավանգարդիզմ
  • Ամպիր
  • Ակադեմիզմ
  • Բարոկկո
  • Ռոկոկո
  • Ռեալիզմ
  • Պաստորալ-ֆր.pastorale
  • Նեո-Գեո
  • Կուբիզմ
  • Կարավաջիզմ
  • Նատուրալիզմ










  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ



  • Կլոդ Մոնե «Խոտի դեզը,Մայրամուտ » 


    Մոնե «Խոտի դեզը, ամռան վերջը »

    Իմպրեսիոնիզմ-(ֆր.  impressionnisme - impression-տպավորություն) 19-րդ  եվրոպական արվեստի ուղղություն,հիմնականում՝ֆրանսիական:1894 գարնանը «մերժված» ֆրանսիացի  գեղանկարիչների մի խումբ ,որոնց աշխատանքները չէին ընդունվել փարիզյան  պաշտոնական Սալոնի կողմից , 
    ցուցահանդես  կազմակերպեց Փարիզում :Մասնակցում էին  Մոնեն ,Դեգան,Մորիզոն,Պիսարոն,Սեզանը ...Բոլորին արվեստի մեջ ակադեմիզմի ու պահպանողականության չընդունելն էր միավորել... և ձգտումը արտացոլելու արագ փոփոխվող կյանքի անմիջական տպավորությունները....Այդ ցուցահանդեսում Մոնեի  անորոշ բովանդակությամբ նկարներից մեկը անվանման դժվարություն առաջացրեց...Այդ ժամանակ ,հեղինակի խորհրդով ,Ռենուարը կատալոգի մեջ գրեց«Տպավորություն ,Ծագող արև» «Impression. Soleil levant" ...




    (լատ.«Nomen est omen»)-Անունն արդեն բովանդակություն է...)))
    Իպրեսիոնիստները բնությունն ընկալում էին  այնպես,որ նա ստացվում էր ինչպես ասես(վաղանցիկ ...եթերային ,արագ ու հեշտ  ) ,միայն ոչ ձանձրալի ու տափակ...))  Նրանք վերատադրում էին ոչ թե բնապատկերը,այլ նրանից ստացած տպավորությունը  :
     Իմպրեսիոնիստները  չէին ձգտում ճշգրիտ վերարտադրության,այլ սահմանափակվում էին ընդհանուր ընկալմամբ...առանձնահատուկ թեթևությամբ  «արձանագրելով » ու  հանձնելով   կտավին  գեղեցիկ ակնթարթները կյանքի  ...իրենց տպավորություններն ու զգացողությունները  ...
    Իմպրեսիոնիստներն օգտագործում էին գեղանկարչական նոր տեխնիկա ..մեթոդներ...նրանք  գույները չէին խառնում , այլ առանձին վրձնահարվածներով միանգամից դնում էին կտավի վրա ...այդպիսի հնարքը հնարավորություն էր տալիս փոխանցել   օդի թեթևակի տատանումերի ,ծառի տերևների ու  գետի ջրի շարժման զգացողությունը... իսկ լույսի և ստվերի  խաղը   , արևի շողի թրթիռները պատկերներին անսովոր, աշխույժ  տեսք էին տալիս ...
    Իմպրեսիոնիստները սիրում էին աշխատել   բնական լույսի ներքո .... բնության գրկում ,որպեսզի տեսնեին ու  փոխանցեին օրվա տարբեր ժամերին բնապատկերներում   կատարվող  բոլոր փոփոխությունները ...


    հ.գ. ֆրանսիացի հայտնի նկարիչ Մորիս Բյուսսեն իր « Գեղանկարչության ժամանակակից տեխնիկան»  գրքում գրում է,որ իմպրեսինիստներն օգտագործում էին գույների շատ քիչ հավաքածու ,իսկ նրանցից ոմանք սահմանափակվում էին չորսով՝ ուլտրամարին  ,կադմիում դեղին ,կադմիում կարմիր և զմրուխտյա կանաչ... 


    Պիսարո




    Պիսսարո




    File:Cézanne, Paul - Still Life with a Curtain.jpgՍեզան


    Կլոդ Մոնե



    Մոնե

    «Իմ վատ տեսողությունը  նշանակում է,որ ես  ամեն ինչ տեսնում եմ մշուշի մեջ,-գրում է Մոնեն,-«Բայց նույնիսկ այդպես աշխարհն այնքան գեղեցիկ է ,և հենց այդպես էլ ես փորձում եմ  պատկերել այն »
    1908թ ,68 տարեկան հասակում Մոնեն սկսեց կուրանալ:




     
    Կատարակտի պատճառով գույների ընկալումը աղավաղվեց-սպիտակը դարձավ դեղին ,կանաչը ՝ կարմիր, նարնջագույն...կապույտն ու մանուշակագույնը փոխարինեցին կարմրին և նարնջագույնին ...մանրամասներն անհետացան ...ձևերը վերածվեցին  լղոզված կետերի..այնուամենայնիվ  ,նույնիսկ վատ տեսողությամբ ,Մոնեն շարունակում էր նկարել..1911թ նա գրում է ընկերոջը.«Երեք օր առաջ ես սարսափով գիտակցեցի,որ այլևս  չեմ տեսնում աջ աչքով»:
    1922թ նկարիչը կուրացավ...նա դադարեց նկարել...
    Բարեբախտաբար ,նրա ընկերը՝Կլամենսոնը,համոզեց Մոնեին   վիրահատել աչքը..... Վիրահատեցին աջ աչքը...մի փոքր սկսեց տեսնել..կրում էր հատուկ կանաչ ակնոց...հրաժարվեց ձախ աչքի վիրահատությունից...Վերադարձավ գեղանկարչությանը...«The House Seen from the Roses Garden» շարքում զգացվում էր վիրահատության ազդեցությունը գույների ընկալման վրա ...






    Նա գրում է.« Ես տեսնում եմ միայն կապույտ 
    գույնը,այլևս չեմ տեսնում ոչ նարնջագույնը ,ոչ կարմիրը ,ահավոր անհանգստանում եմ... քանզի ես գիտեմ ,որ այդ գույները գոյություն ունեն ,որովհետև ես գիտեմ,որ իմ պալիտրան ունի կարմիր ,նարնջագույն, յուրահատուկ կանաչ և հազվադեպ մանուշակագույն ...ես այլևս չեմ տեսնում գույներն այնպես ,ինչպես առաջ էի տեսնում ,թեև ես դեռ հիշում եմ,թե ինչպես էին  նրանք երևում ...»:


    Մաքուր սև գույն իմպրեսիոնիստները հազվադեպ էին օգտագործում...Մոնեն նույնպես...նույնիսկ ստվերների համար  սև գույն չէր կիրառվում ...Սևի փոխարեն նկարիչը խառնում էր մի քանի գույն-կարմիր,կանաչ և կապույտ...
    Մոնեն շարունակեց նկարել մինչև 1926թ...
    .....ընկերը՝Կլեմենսոնը  տեսնելով դագաղի վրա գցված սև կտորը ,բացականչում է.«Ոչ մի սև Մոնեի համար» ,և փոխարինում է  սև կտորը  գունավոր ծածկոցով...
    Մոնեն չէր սիրում սև գույնը...



    Water Lilies - Claude Monet




    Մոնե «Vetheuil in Summer »



    Клод Моне, «Мост Ватерлоо, Лондон», 1901 год

    Կ. Մոնեի «Վաթերլոի կամուրջը, մառախուղի էֆեկտը»  նկարը մոտիկից նայելուց ,բացի կտավի վրա հաստ  ու յուղոտ վրձնահարվածներից,ուրիշ ոչինչ չենք տեսնի...Նկարի ամբողջ հմայքը բացվում է ,երբ մենք աստիճանաբար հեռանում ենք  կտավից...մեծ հեռավորության վրա արդեն կտեսնենք անհասկանալի օղակներ ,որոնք անցնում են նկարի մեջտեղով...հետո կտեսնենք   նավակների հստակ ուրվագծերը,և միայն երկու մետր հեռավորությունից  հետո մեզ համար ակնհայտ է դառնում նկարի ողջ տրամաբանական շղթան... 



    Վերջին Ձյունը
                                        Նկ.Իգոր Գրաբար,ռուս իմպրեսիոնիստ






  • Ակադեմիզմ-(ֆր.academisme) 16-19 դդ եվրոպական գեղանկարչության ուղղություն:Հիմնվել է դասական արվեստի արտաքին ձևերի դոգմատիկ պահպանման վրա:Հետևորդները այն բնութագրում էին որպես  դատողություններ՝ կառուցված  անտիկ աշխարհի և Վերածծնդի արվեստի ձևերի վրա...Ակադեմիզմն իր մեջ կրում է անտիկ արվեստի ավանդույթները,որը իդեալականացնում էր բնորդի գեղեցկությունը ,կերպարը...
    Շքեղությունը..բարձր տեխնիկական հմտությունները..անթերի,վիրտուոզ  կատարումը  բնորոշ են  ակադեմիզմին ... 

    Այդ ոճով նկարել են - Annibale,Agostino ,Ludovico Carracci.....Կաբանել,Բուգրո....Բրյուլով..


    Ալեքսանդր Կաբանել « Կլեոպատրա»
























    նկ.Ադոլֆ  Վիլյամ Բուգրո ,ակադեմիական գեղանկարչության վարպետ
    «Երեկոյան տրամադրություն»






    Վիլյամ Բուգրո «Վեներայի ծնունդը»



    Պիեռ Օգյուստ Կոտ 
    File:Ophelia (Pierre Auguste Cot).jpgՊիեռ Օգյուստ Կոտ «Օֆելիա»



    Ժան Էնգր




    Ժան Էնգր


    Ամպիր-(ֆր.empire style-կայսերական...իմպերիալ  ոճ)...
     Ամպիր տերմինով ի սկզբանե սահմանել են  Նապոլեոնի  կայսրության շրջանի արվեստը Ֆրանսիայում,համաձայն ավանդույթի ՝արվեստում գեղարվեստական ոճի զարգացումը թագավորների ու կառավարման ձևերի անունով կոչելով.... Ամպիրը արտահայտում էր համաշխարհային տիրապետության հասնելու Նապոլեոնի կայսերական հավակնությունները  ... (հատկանշանական է,որ Նապոլեոնի կողմից նվաճված ոչ մի երկիր էապես չի ընդունել այս ոճը...   ): Ֆրանսիական կլասիցիզմը նապոլեոնյան կայսրության շրջանում ,որը կոչվում է Ամպիր ,պահպանում է 18-րդ դարավերջի  կլասիցիզմի ընդհանուր կողմնորոշումը  անտիկ դասական արվեստի տեսակի ու ձևերի հանդեպ : Առաջնային ուշադրություն դարձնելով Կայսերական Հռոմի գեղարվեստական ժառանգությանը,ճարտարապետության մեջ փոխ առան  զանգվածային սյունազարդ սրահների մոնումենտալ ձևերը   ,հաղթական կամարներն ու հուշակոթողների սյուները,ինչպես նաև ռազմական խորհրդանիշեր ՝ճարտարապետական մանրամասներով  և զարդանախշերերով...Ամպիրը նշագրերի ու խորհրդանիշների միջոցով հաստատում էր կայսերական հզորության գաղափարը....
     Եթե ամպիր ոճի նախորդը՝ կլասիցիզմը  առաջին հերթին ամեն ինչից բարձր դասում էր մարդկային արժանապատվությունը,ապա ամպիրը եկավ հաստատելու կայսեր բացարձակ գերակայությունը մյուս երկրների ու ժողովուրդների նկատմամբ...
    Ամպիրը,  նաև կոչում են ուշ կլասիցիզմ...
    Նապոլեոնյան ամպիր-սառը և կոշտ ոճ











    Ամպիր ոճ





    pryudon_1_20130305_1578844360 (478x600, 215Kb)
    նկ. Պիեռ Պրյուդոն



    Ավանգարդիզմ-(ֆր.avant-garde) 20-րդ դարի արվեստի մեջ գեղարվեստական ուղղությունների  ընդհանուր անվանումը,որոնց  համար բնորոշ էր գեղարվեստական արտահայտման  նոր ձևերի ու միջոցների որոնումը:Բացարձակ նորարություն...ավանդույթների թերագնահատում կամ ամբողջական մերժում...
    Արտյուր Ռեմբոի խոսքերով ասած .«Il faut etre absolument moderne»-«հարկավոր է լինել բացարձակ ժամանակակից...»




    Ֆ. Պիկաբիա, ֆրանսիացի նկարիչ-ավանգարդիստ(1879-1953) ..կյանքի ընթացքում շատ անգամ է փոխել ոճը..սկսել է կուբիզմից...մասնակցել է դադիզմի «ծննդին» ,հետաքրքրված էր սուրռեալիզմով ...մեծ ազդեցություն է թողել  ժամանակակից արվեստի վրա...


    Ֆ. Պիկաբիա


    Ֆ. Պիկաբիա


    Հայտնի ավանգարդիստներ-Մալևիչ,Կանդինսկի...Սեզան(ուղղությունները-պոստիմպրեսիոնիզմ,կուբիզմ,իմպրեսիոնիզմ և ժամանակակից արվեստ),Պիկասո(սուրռեալիզմ,կուբիզմ...վարդագույն շրջան,ժամանակակից արվեստ)... Գուստավ Կլիմտ,Մարսել Դյուշան...Անրի Մատիս,Էնդի Ուորխոլ...Ջ. Պոլլոք...


    նկ.Գուստավ Կլիմտ



    նկ.Գուստավ Կլիմտ




    «Մարտնչող ձևեր» նկ. Ֆ. Մարկ











    Կլասիցիզմ-Կլասիցիզմ-(լատ.Classicus-տիպարային,կատարյալ) գեղարվեստական ոճ արվեստի մեջ,որի հիմքը  որպես   կատարյալ գեղագիտական չափանիշ՝Վերածննդի դարաշրջանի և անտիկ արվեստի  պատկերների ու ձևերի գործածումն էր    ,որոնք խստորեն պահանջում էին  մի շարք կանոնների պահպանում:



    File:Gros, Napoleon at Eylau.jpg



    Նկ.Գրո Անտուան Ժան
    «Նապոլեոնը մարտի դաշտում»



    Ժան Օգյուստ Էնգր,ոճը՝ակադեմիզմ...
    ուղղությունը՝նեոկլասիցիզմ(կլասիցիզմ...տերմիների խառնաշփոթ է առաջացել այն պատճառով,որ Ֆրանսիայում կլասիցիզմ են անվանում XVII դարի ոճը,Լյուդովիկ XIV-ի ոճը,իսկ նեոկլասիցզմ՝  XVIII դարի,Լյուդովիկ XVI-ի ոճը...
    1819 նեոկլասիցիզմի անալոգը արտասահմանյան պրակտիկայում-«ամերիկական ռենեսանս»

    Энгр. Руджьер, освобождающий Анджелику. 1819



    Жан Огюст Доминик Энгр. Эдип и Сфинкс. 1808





    Կուբիզմ- ամբողջական « գեղարվեստական հեղափոխություն »... (ֆր.Cubisme- խորանարդ)ուղղություն արվեստի մեջ... ծննունդ է առել 20-րդ դ...Կուբիզմի լեզուն է`աղավաղել, դեֆորմացնել ,մասնատել առարկան երկրաչափական հարթության վրա...կուբիզմի ձևավորման աղբյուրներից  է  աֆրիկական և  նախնադարյան արվեստը...

    Կուբիզմի ծագումը հիմնականում կապում են Պիկասոի և Ժորժ Բրակի աշխատանքների  հետ...Բրակի նոր նկարները անվանեցին «bizarreries cubiques»...
    Կուբիզմը ժխտում է առարկաների պատկերումը  այն ձևով  , ինչպես որ  մենք ենք  պատկերացնում ...ձգտում է բացահայտել դրանց էությունը...
     Պիկասոն ասում էր.«Ես պատկերում եմ օբյեկտներն այնպիսին ,ինչպիսին կարծում եմ,այլ ոչ թե այնպիսին ,ինչպիսին տեսնում եմ»....


    Կուբիստական պատկերում հեղինակը պատկերում է առարկան մի քանի կետերից և այդ ամենը համատեղում   մի կերպարում...առարկայի «երկրաչափական նախշեր...երկրաչափական սխեմա...»,մասնատված ու միավորված  դեկորատիվ պատկեր աբստրակտ ամբողջականության մեջ...

       Կուբիստ նկարիչներ ՝Պիկասո, Բրակ ,Խուան Գրիս,Ֆերնան Լեժե,Մարսել Դյուշան,..
    Կուբիզմ բառի ծագումը  կապում են Մատիսի հետ...Նա տեսնելով Բրակի «Տները Էստակում» նկարը ՝ասել է.« Նրանք հիշեցնում են խորանարդների պատկերներ»:


    «Տները Էստակում»

      1912թ կուբիզմը «նոր ճյուղ  »   է տալիս ՝«սինթետիկ կուբիզմ»...
    կուբիզմի  տարբեր էսթետիկ  կոնցեպցիաներ արտահայտող երեք փուլերն են ՝«սինթետիկ կուբիզմ»,«անալիտիկ  կուբիզմ»,«սեզանական կուբիզմ»:

    Пабло Пикассо. Авиньонские девицы. 1907 годՊիկասո «Ավինյոնի աղջիկներ»

    Ֆերնան Լեժե
     
     Ժորժ Բրակ



    аналитический кубизм жорж брак скрипка и подсвечник
    Ժորժ Բրակ
    «անալիտիկ կուբիզմ»...ձևի և տարածության տարբերության աստիճանական ջնջում ...առարկաների պատկերների անհետացում...
    ձևի և տարածության վիզուալ փոխգործակցություն...
    սինթետիկ կուբիզմը ձգտում է հարստացնել իրականությունը ՝ստեղծելով նոր գեղագիտական օբյեկտներ,որոնք սոսկ տեսանելի աշխարհի պատկերը չէին ,նրանք  ունեին իրենց սեփական իրականությունը...



    Х. Грис. Портрет П. Пикассо. 1912 г. Художественный институт. Чикаго

    Խուան Գրիս    «Պիկասոյի դիմանկարը»


    Խուան Գրիս



    пьеро и арлекин поль сезанн
    Պոլ Սեզան

    սեզանական կուբիզմ...որքան հնարավոր է առարկաների ձևերը մոտեցնել  կոնի ,գնդի և գլանի ...




    Լ. Պոպովա«Փիլիսոփայի դիմանկարը»


    Л. С. Попова. «Скрипка». 1915 г. Государственная Третьяковская галерея. Москва
    Լ. Պոպովա  «Ջութակ»




    Մաներիզմ
    Մաներիզմ-իտալ.«manierismo», от «maniera»-մաներա,հնարք
    Ոճական ուղղություն 16-րդ դարի եվրոպական արվեստում
    Մաներիզմի  հիմքում ընկած է որևէ մեծ վարպետի  կամ  կոնկրետ գեղարվեստական դպրոցի մաներայի յուրացումը... 
    Այս ուղղությանը բնորոշ են-անսովոր էֆեկտներ,անտրամաբանական համակցություններ,վառ գույներ,միասնական ոճի բացակայություն....կոմպոզիցիան գերբեռնված է մանրամասներով...բնորոշ է աշխարհիկը և ոչ թե կրոնականը... առկա է ,այսպես ասած,«ոճի հոգնածություն» ...

    Մաներիզմի ներկայացուցիչների մոտ   «մշակվել էր»  մարդկային կյանքի անկայունության   ու աշխարհի փոփոխականության հասկացողությունը...նրանք փորձում էին     շատ մոտ չլինել բնությանը ,և որքան հնարավոր է հստակ  արտահայտել  պատկերի  «ներքին գաղափարը»,որը ծնվել էր նկարչի հոգում...
    Մաներիզմի ներկայացուցիչներ -Ֆրանչեսկո Պարմիջանինո,ՅակոպոՊոնտորմո,Ջորջո Վազարի,Ջուլիո  Ռոմանո,Ջուզեպե Արչիմբոլդո(1527-1593),Բրոնզինո......
    Արչիմբոլդոնյի պապիկը եղել է արքեպիսկոպոս,հայրը ՝ նկարիչ...հայտնի չէ ,թե որտեղ և ում մոտ է սովորել Արչիմբոլդոն ...Նա Պրահայում եղել է գեղազարդարիչ(դեկորատոր) և տոնական ներկայացումների բեմադրող...

    Արչիմբոլդոյի «Տարվա եղանակները»


    Джузеппе Арчимбольдо. "Весна"


     «Գարուն»


    Джузеппе Арчимбольдо. "Лето"

                                 «Ամառ»


    Джузеппе Арчимбольдо. "Осень"


                                             «Աշուն»

    Джузеппе Арчимбольдо. "Зима"

                                                   «Ձմեռ»


                          «Հողը»
    Ян Брейгель Младший. Сотворение Евы
    Յան Բրեյգել(ուղղությունները-բարոկկո,մաներիզմ)


    Սուրռեալիզմ-(ֆր. surrealisme բառից-ռեալիզմից դուրս)Սյուրռեալիզմը ծագել է Ֆրանսիայում ,20-րդ :Նկարիչները ֆոտոգրաֆիկ ճշգրտությամբ ստեղծում էին սովորական առարկաների անտրամաբանական,վախեցնող նկարներ օգտագործելով  գեղանկարչության ոչ ստանդարտ տեխնիկա...արտահայտելով ենթագիտակցականը:
    Հայտնի սյուրռեալիստներ-Սալվադոր Դալի ,Ռենե Մագրիտտ,Խուան Միրո,Լուի Արագոն...


    Ռենե Մագրիտտ, բելգիացի սուրռեալիստ, հայտնի է իր խորհրդավոր և սրամիտ,սկանդալային  նկարներով...
    Նա երբեք «չի շշմեցրել» հասարակությանը իր արտաքնով և վարքով ,ինչես Սալվադոր Դալին...և երբեք չի նկարել խենթ ու անիրական պատկերներ ,ինչպես Մաքս Էռնստը... 
    Նա «կառուցում էր » իր նկարները կոնտրաստային խաղի վրա...


    Ռենե Մագրիտտ«Սիրահարները»
    Նկարը գոյություն  ունի  երկու տարբերակով...
    Առաջին տարբերակ-  կին և տղամարդ , նրանց գլուխները փաթաթված է սպիտակ կտորով ...նրանք համբուրվում են...
     Մյուսի տարբերակով -նրանք «նայում են» հանդիսատեսին ..Նկարը զարմացնում  է ու կախարդում...
    Մագրիտտը ակնարկում է Կույր Սիրո մասին...  կուրության մասին ՝բոլոր առումներով.չէ՞ որ սիրահարները ոչինչ չեն տեսնում  ,ոչ ոքի չեն նկատում...մենք նույնպես չենք տեսնում նրանց իրական դեմքը...սիրահարների գաղտնիք են նաև միմյանց համար...
    Մագրիտտի գրեթե բոլոր նկարները հանելուկներ են ,որոնք մինչև վերջ  լուծված չեն ... 











    Մագրիտտը սերտորեն համգործագցում էր սուրռեալիստների հետ...խնդրում նրանց  կոչել իրեն «մոգական ռեալիստ»...Նրա աշխատանքներն  արթանցնում  են ակտիվ մտորումներ  և  հավերժական հարցերի որոնումներ...


    Чистый бланк

    Նա ասել է.« Տեսանելի իրերը կարող են լինել անտեսանելի ...օրինակ,եթե ձիավորներ անցնեն անտառի միջով ,նախ ՝ դուք տեսնում եք նրանց ,հետո չեք տեսնում...բայց դուք գիտեք ,որ նրանք այդտեղ են...
    «Carte Blanche » նկարում ձիավարուհին  ծածկում է ծառերը ,և ծառերն են փակում  նրան :Սակայն մեր մտածողության ուժը ընգրկում է և տեսանելին ,և անտեսանելին,և ես գեղանկարչության օգնությամբ մտքերը տեսանելի եմ դարձնում...»:





    Հոգեվերլուծողները  միշտ կասկածանքով են վերաբերվել Ռենե Մագրիտտին ու նրա արվեստին...Սակայն ,ի պատասխան նրանց հարձակումների,նա սարկազմով պնդում էր ,որ հոգեվերլուծաբանի լավագույն հիվանդը մեկ ուրիշ հոգեվերլուծաբան է...)))


    Рене Магритт (Rene Magritte). Заблудившийся жокей (The Lost Jockey)

    Շախմատն ու նոտաները....  նկարչի  մանկական ընկալման մեջ դրանք  սարսափելի են եղել...« Ես հիշում եմ  իմ զարմանքը ,երբ առաջին անգամ տեսա շախմատի տախտակն ու ֆիգուրները :Վախեցնող տպավորություն էր...Իսկ նոտաների թղթերը,որտեղ խորհրդավոր նշանները ներկայացնում էին հնչյուններ և խոսքեր չէին»:
    «Մոլորված ձիավարժը» կտավում   պատկերված է հսկայական  շախմատային ֆիգուրների (որոնց վրա նոտաներ են փորագրված) մեջ մոլորված  փոքրիկ ձիավոր... 



     (600x445, 118Kb)


    Մագրիտտի նկարներում առանձնահատուկ տեղ ունեն դեմքերը ,ավելի ճիշտ ,դեմքերի բացակայությունը...Հաճախ դեմքիը ծածկված է կողմնակի առարկայով ,կտորով կամ դեմքի փոխարեն մարմնի  այլ մասեր կարող են լինել ...
    Ըստ հոգեվերլուծաբանների, պատճառը Ռենեի գեղեցիկ ու երիտասարդ մոր ինքնասպանությունն է ...որը մեռնելուց առաջ կտորով փակել էր դեմքը ,որպեսզի մեռնելուց հետո այլանդակված  չերևա...»:
    Ամեն դեպքում ,նկարչի «Սիրահարները» աշխատանքը ասոցացվում է  հանգուցյալ մոր հիշողության հետ ...


    50-60 թթ ցուցահանդեսներում ցուցադրվում էր միայն Մագրիտտի աշխատանքները ...Նրա աշխատանքները  ցնցել էին Արտ-շուկան...Փողերը թափվում էին ինչպես  «առատության եղջյուրից »...Սակայն նա մնաց հավատարիմ ինքն իրեն ...ոչ մի բոհեմական կյանք...Նա պարզ , հասարակ կյանք էր վարում...Իսկ միակ սիրելի փոխադրամիջոցը - դարձյալ տրամվայն էր...)))





     (398x331, 127Kb)


    «Մարդկության որդին»
    Իսկ այս պատկերը  «շահագործում են » բոլորը...))) սկսած Apple-ի արտադրանքի երկրպագուներից (որոնք անծանոթին  փոխարինել են Սթիվ Ջոբսի կերպարով),մինչև գովազդատուները- իրենց  անհեթեթ գոգազդներով...

    Սիրում եմ Մագրիտտ...Կարծում եմ ,հոգեվերլուծաբաններն ինձ հանգիստ կթողեն, և չեն « վերլուծի» հարգանքս նրա արվեստի հանդեպ...))))))))»»» 





     Սալվադոր Դալի 

    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Մեյ Ուեստի(դերասանուհի) դեմքը,1935թ

    Դալիի «կատակ» աշխատանքներից մեկը...
    Աշխատանքը կատարվել է թե թղթի վրա ,և թե իրական սենյակի տեսքով...նայեք ուշադիր-բազմոցի տեսքով շուրթեր...մազերը-վարագույրներ...քիթը-բուխարի ,որի վրա ժամացույց է դրված,աչքերի տեղ-նկարներ և այլն  )))




    Վարդի գլխով կինը1935թ
    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Իսկ այս նկարը,թերևս հարգանքի տուրք է Արչիմբոլդոյին(նրան  համարում էին սյուրռեալիստ մինչ սյուրռեալիստների հայտնվելը),որին սյուրռեալիստները շատ էին սիրում...Նա դեռ ավանգարդի հայտնվելուց առաջ էր նկարում  պալատական այրերի դիմանկարներ , որոնց քթերը  սմբուկից էին,մազերի փոխարեն -ցորենի հասկեր էին  և այլն...



    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)


    Մեծ մաստուրբատորը....
    ...այս նկարը արտահայտում է սեռական հարաբերության  հանդեպ Դալիի հակասական վերաբերմունքը...Մանուկ հասակում  պատահաբար  տեսնելով սիֆիլիսով հիվանդ մարդկանց  սեռական օրգանների  նկարներով գիրքը ,որը հայրն էր մոռացել ու թողել դաշնամուրի վրա...փոքրիկ Դալին   սարսափահար է եղել...այդ պատճառով նա ենթագիտակցորեն  սեռական հարաբերությունը ասոցացնում էր նեխման հետ ,,,,որն էլ   պատանի Դալիին  երկար ժամանակ  «հեռու պահեց սեքսից ...»

    ...նկարի կենտրոնում պատկերված է ներքև նայող տձև մարդկային դեմք ,,,գլխի ներքևի մասից բարձրանում է կանացի մերկ մարմին,որը հիշեցնում է կնոջը՝ Գալային... իսկ տղամարդու մարմինը պատկերված է  գոտկատեղից մինչև ծնկները.......

    ...նկարում  պատկերված  մարդու  բերանին նստած  է մի միջատ -մորեխ ,որի հանդեպ նկարիչը  իռացիոնալ վախ է զգում...իսկ մորեխի փորի վրայով վեր բարձրացող մրջյունները Դալիի աշխատանքներում խորհրդանշում էին  կոռուպցիան...մորեխի տակ պատկերված է մի զույգ ,որը մի ընդհանուր ստվեր է գցում...նկարի ներքևի ձախ անկյունում երևում միայնակ ,հեռացող մարդ...
    նկարում պատկերված է նաև ձու,որը պտղաբերության խորհրդանիշ  է...

    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Հիտլերի հանելուկը ,1937թ

    Բարձր լեռնային լանդշաֆտը գրեթե ամբողջությում լցնում է կտավը,թողնելով լույսով ողողված   մի քանի մետր  լողափ,որտեղ ասես  մի քանի  մանր -մունր ու շատ նուրբ  մարդկանց «փշուրներ են»  շաղ տվել... Վերջին փոքրիկ անկյունը հեռացող խաղաղ ժամանակների.....
    Մեծ հեռախոս ,որից կաթում են արյուն-արցունքներ...ճյուղից կախ ընկած չորացած ծառ...այստեղ այնտեղ հովհանոցներ ու չղչիկներ ,որոնք նույն բանն են գուժում...
    «Չեմբերլինի հովհանոցը այս պատկերում ներկայացված է չարաբաստիկ լույսով,որն ընդգծում են չղչիկները , և այն ինձ ցնցեց ,ինչպես մի բան ,որը խորհրդաշում է մեծ տառապանք»,-ասել է Դալին ,-«ես զգացի,որ այս նկարը խորապես մարգարեական է ...պիտի խոստովանեմ,որ այդ ժամանակ ես չբացահայտեցի Հիտլերի առեղծվածը...Նա ինձ սոսկ  գրավում էր որպես իմ խենթ երևակայության օբյեկտ,և նաև այն պատճառով ,որ թվում էր բացառիկ անձ՝ընդունակ իրերը գլխիվայր շուռ տալու...»

        Հիտլերը առանձնապես չէր «ոգեշնչում » սյուրռեալիստներին...
    Մի անգամ Դալիից խնդրեցին ինքնագիր ֆյուրերի համար...Նա նկարեց ուղիղ խաչ -«լրիվ հակառակը ֆաշիստական կոտրված սվաստիկայի»
    Դալին կարծում էր,որ Հիտլերը   «նատուրի»  մազոխիստ է...  ))) պատերազմը սկսել է միայն մի նպատակով  -որպեսզի այն տանուլ տա...հետևաբար «հաճույք» ստանա )))


    Самые знаменитые произведения Сальвадора Дали (24 фото)

    Հիշողության ամրությունը

    «...Որոշելով նկարել ժամացույց ,ես այն փափուկ նկարեցի:Դա եղավ մի երեկո,ուժեղ գլխացավ  ունեի,ես հոգնել էի...Միգրեն-հազվագյուտ տկարություն ունեմ...Ընկերներով որոշել էինք կինո գնալ:Վերջին պահին փոխեցի միտքս:Որոշեցի մնալ տանը:Գալան կգնա նրանց հետ,իսկ ես ավելի  շուտ կպառկեմ:Մենք կերանք շատ համով պանիր:Հետո ես մնացի մենակ: Նստած մտորում էի այն բանի շուրջ,թե ինչ«սուպերփափուկ»  հալած պանիր  էր...Ես վեր կացա ու գնացի արվեստանոց,որպեսզի ,ինչպես միշտ ,հայացք գցեմ աշխատանքներիս վրա...Կտավը  ,որը վրա պատրաստվում էի նկարել  ՝բնապատկեր էր-ժայռեր,որոնք ասես լուսավորված երեկոյան ոչ այնքան պայծառ լույսով...Առաջին պլանի վրա ես նկարեցի տերևազուրկ ձիթենու բուն..սա բնապատկերի հիմքն է ՝ինչ-որ գաղափարի համար  ,բայց որ?Ինձ հարկավոր էր հրաշալի պատկեր ,բայց ես այն չէի գտնում...Ես գնացի անջատելու լույսը ,երբ դուրս եկա,բառացիորեն տեսա «լուծումը».երկու զույգ  փափուկ ժամացույց,նրանք խճալիորեն սուլում են ձիթենու ճյուղից   : Չնայած գլխացավին ,ես պատրաստեցի պալիտրան ու սկսեցի աշխատել...Երկու ժամ անց ,երբ Գալան վերադարձավ կինոյից ,նկարը ,որը պիտի դառնար ամենճանաչվածներից մեկը,ավարտված էր...»


    ՊիկասոNude Green Leaves and Bust by Picasso.jpg



    Ֆովիզմ-(ֆր.fauvisme,  fauve-ից, վայրի,գիշատիչ): Ուղղություն ֆրանսիական գեղանկարչության մեջ:Պոստիմպրեսիոնիզմի հոսանք:
    Աչքի է ընկնում գույների արտասավոր պայծառությամբ  և կանխամտածված կոպիտ ձևերով:
    Մի հետաքրքիր պատմություն կա անվան հետ կապված: Մի անգամ սրահներից մեկում ցուցադրվում էր ֆրանսիացի գեղանկարիչների կտավները:Նույն սրահում էր գտնվում նաև իտալական Վերածննդի դարաշրջանի քանդակագործ Դոնատելլոյի արձանիկը:Քննադատ Վոկսելը ցնցված կոպիտ,ագրեսիվ գեղանկարչությունից բացականչել է.«Դոնատելլոն վայրենիների մեջ»  ))))) 
    Ահա,այստեղից էլ այդ նոր ուղղության անվանումը-«վայրենիներ» 
    Ֆովիզմի լիդերներ կարելի է անվանել Անրի Մատիսին ,Անրե Դերենա...
    Մատիսի նկարների մեջ կանայք կարող էին նաև կանաչ քթով լիներ ,ինչու չէ,եթե դա սազում էր կոմպոզիցիային ...Նա ասում էր.«Ես կանանց չեմ նկարում ,ես նկար եմ նկարում » ))))
    Ֆովիստների ներշնչանքի աղբյուրն են հանդիսացել պոստիմպրեսիոնիստները(Վան Գոգ, Գոգեն որոնք  ինտեսիվ գույների փոխարեն նախընտրում էին իմպրեսիոնիզմին բնորոշ փափուկ և բնական գույները)  )

    Ֆովիզմ,նկ.Մորերա
    Файл: Пейзаж Прованса Альфред Генри Maurer.jpeg















    Անրի Մատիս





                                               (())

    Բարոկկո-(իտալ.barocco- վատ ,փչացած,տարօրինակ,ոչ ճիշտ),գեղարվեստական ոճ ուշ Վերածննդի արվեստում... արվեստի պատմության մեջ ամենաբարդ ու բազմանշանակ տերմինն է համարվում... ի սկզբանե «բարոկկո» ժարգոնային բառը  գործածել են պորտուգալացի նավաստիները  ցույց տալու համար մարգարիտների ոչ ճիշտ ձևերն ու փչացած լինելը...իսկ 16-րդ դարի իտալերենում այս բառը հայտնվեց որպես հոմանիշ ամեն կոպիտի,կեղծի ,սխալի... Բարոկկո են անվանում   17-18-րդ դդ եվրոպական արվեստի գեղարվեստական  մի շարք ոճեր..արվեստի զարգացման պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում   տեսնում ենք իր «բարոկկոն»-ստեղծագործական վերելքի պիկը-ձևերի լարվածությունն ու էմոցիաների խտացումը...
    Այս ոճի տարբերակող հատկանիշերն են-չափերի չափազանցությունը,,,գծերի կոտրատվածությունը,դեկորատիվ մանրամասների առատությունը,ծանրությունն ու վիթխարիությունը...աչքի ընկնող գունագեղությունն ու դինամիկան...
    Վառ օրինակներ՝Կարավաջո,Ռուբենս...

    cоюз Земли и ВодыՌուբենս «Հողի և ջրի դաշինքը» 1618թ.




    Կարավաջո« Երաժիշտները»






    Յան Վերմեեր՝հոլանդական  արվեստի Ոսկե դարի մեծագույն ներկայացուցիչ...

    նկարչի « ձեռագիրը»՝դասական պարզություն,բնականություն...օդի ու լույսի թրթիռ...գույների հարուստ խաղ..հագեցվածություն...կերպարի ամբողջական ու գեղեցիկ լուծումներ...







    «Կինը կշեռքով (Մարգարիտներ կշռող կինը)»
    Վերմեերի կտավները  լի են նշաններով և խորհրդանիշներով...հաճախ դրանք կոդավորում են աստվածաշնչյան  այլաբանություններ...բարքեր  ու բարոյական խնդիրներ,ընտրության ու սիրո հարցեր... օրինակ,այս նկարը խորհրդանշում է կյանքի վերջում կայանալիք Աստծո դատաստանը,որտեղ «կկշռվեն » մեր բոլոր գործերն ու մտքերը..
    մի խոսքով.  երբ«կշիռով կշռվենք»..երանի «դատարկ ու թեթև չգտնվենք».:))



    693px Jan Vermeer van Delft 023
    «Սպան ու ուրախ աղջիկը»




    Վերմեերի Մոնա Լիզան՝«Մարգարտե ականջօղով աղջիկը»
    Ո  ՞   վ է նա...նկարչի սիրուհի  ՞ ն,աղախի  ՞   նը  ,թե կինը   ...թե ով է նկարում պատկերված կինը,ցավոք սրտի ,կմնա գաղտնիք...
    ի դեպ,ի տարբերություն ֆիլմի, պատմաբանների կարծիքով Վերմեերը սիրուհի չի ունեցել...նա շատ է սիրել կնոջն ու 15 երեխաներին...երջանիկ է եղել ամուսնության մեջ...


    Իսպանական բարոկկոյի ներկայացուցիչ Էլ ԳՐԵԿՈ
    Эль Греко. Изгнание торгующих из храма. Лондон. Национальная галерея
    «Առևտուր անողների վտարումը տաճարից)


    Эль Греко. Вид Толедо в грозу (Vista de Toledo en una tormenta)
    Էլ ԳՐԵԿՈ



    Las Meninas 01.jpg
    Վելասկես « Las Meninas»


    Dirk van Baburen (1595-1624)ԴիրկՎան Բաբյուրեն,Բարոկկո դարաշրջանի հոլանդական նկարիչ...կարավաջիզմի հիմնադիրն ու վառ ներկայացուցիչը Ուտրեխտի դպրոցում...


    Дирк ван Бабюрен. Омовение ног. Около 1616. Берлин, Staatliche Museen








    Ժորժ դե Լա Տուր,լոթարինգացի գեղանկարիչ...կարավաջիստ... 

    Жорж де Ла Тур. Святой Себастьян и святая Ирина



    Գոթիկա -միջնադարի պսակ-պատմական գեղարվեստական ոճ,որը գրեթե ընդգրկել էր մշակույթի բոլոր ոլորտները,իշխում էր Արևմտյան Եվրոպայի արվեստում 13-15դդ...
    Գոթիկա(իտ. անսովոր,բարբարոս) տերմինը  առաջացել է  իտալական Վերածննդի դարաշրջանում որպես ծաղրական մականուն դեպի անցյալը գլորվող «պրիմիտիվ,բարբարոս» միջնադարյան մշակույթին...
    Գոթիկայի բնութագիրը-պայծառ գույներ..ոսկեջուր..էքսպրեսիա...քարի,ապակու,լույսի սիմֆոնիա...շարժման պատրանք...գույների խտություն և հյութալիություն... գոթիկական ստեղծագործությունները ունեն անկրկնելի գեղագիտական հմայք ...ոգեշունչ են,փառահեղ... 
    Գոթիկա արվեստի ձևավորման հիմնական խթան հանդիսացավ քրիստոնեական աշխարհայացքն ու անտիկ մշակույթի ավանդույթները... 
    Գոթիկան իր զարգացման մեջ բաժանվում է երեք փուլի-Վաղ Գոթիկա,Ծաղկման շրջան և Ուշ Գոթիկա

    Johann Heinrich Füssli 053.jpgնկ.Հենրի Ֆյուզելի  «Գիշերային  մղձավանջ»




    գոթական ոճի տաճար ֆրանսիայում(Կուտանսե)




    Ռոկոկո-         (ֆր.rococo,  rocaille -ց ,նշ. է -նման խեցու) ոճ արվեստի մեջ..ծագել է 18-դ առաջին կեսին,ֆրանսիայում :Ռոկոկո ոճի առաջատար նկարիչներ.Վատտո ,Ժիլո,Լանկրե,Բուշե, Օ. Ֆրագոնար...                                                          Ռոկոկոն «ամենաձևական » ոճերից մեկն է ,որի մեջ կարևորը ոչ թե« ինչն է »,այլ «ինչպես»-ը... Առանձնահատկությունները-նրբագեղություն,գեղեցկություն,նրբագեղ զարդարուն ոճ,ռիթմ,մեծ ուշադրություն ՝դիցաբանությանն ու հարմարավետությանը...Էրոտիկայի   և հովվերգության ,կենսասիրության ու հոռետեսության ,ուրախության և թախիծի միավորում... 
                                   
    Ժան Օնորե Ֆրագոնար







    Ֆրանսուա Բուշե






























































  • Ռոկոկոի առաջացումը կապված է բարոկկոի վերափոխման հետ...Ինչ կատարվեց...?Փոխվեց պատվիրատուն....                    
  •   Եթե բարոկկոի  և «Մեծ Ոճի» դարաշրջանում պատվիրատուն կաթոլիկ եկեղեցին էր ու թագավորական արքունիքը ,ապա ռոկոկոն   գնահատողների ցանկը համալրվեց   ազնվական ու միջին դասի խավի ներկայացուցիչներով...                                                    Ժամանակի ընթացքում առաջանում է նաև դեկորատիվ  գեղանկարչության ժանր-պաստորալը,որը Ռոկոկոյի դարաշրջանում ոչ միայն գեղջկական մոտիվ էր ,այլև  «հովվական կյանքի» հովվերգական տեսարաններ ՝էրոտիկ ենթատեքստով..ակնարկով ... 
  •      
  • ռոկոկո ոճ

     Франсуа Буше. Закат Солнца
    Ֆրանսուա Բուշե

    Ֆրանսուա Բուշե « Յուպիտերն ու Կալիստոն»



    Պոստիմպրեսիոնիզմ-(իմպրեսիոնիզմից հետո)  Այս տերմինն առաջին անգամ օգտագործել է անգլիացի քննադատ Ռոջեր ֆրայը...
    19-20դդ գեղանկարչության ուղղության ընդհանուր անվանում...հիմնականում ֆրանսիական...

    Պոստիմպրեսիոնստներ ՝Վան Գոգը,Գոգենը ,Մատիսը,Սեզանը ...  ստեղծագործական վաղ շրջանում եղել են իմպրեսիոնիստներ,բայց հետո գիտակցաբար իմպրեսիոնիզմի որոշ սկբունքների  դեմ դուրս եկան...  համոզվելով ուղղության սահմանափակությանը,սպառելով նրա գեղանկարչական հնարավորությունները ,փորձեցին գնալ առաջ,առաջին հերթին հաղթահարելով  ինքնաբերականությունը,կոմպոզիցիայի անորոշությունը...Նրանք փնտրում էին նոր,իրենց կարծիքով,դարաշրջանին ավելի համահունչ արտահայտչական միջոցներ... (նրանց անվանում էին նաև պուանտիլիստներ- նկարում էին առանձին կետային վրձնահարվածներով  .... սակայն նրանք նախընտրում էին «դիվիսոնիզմ » անվանումը,որը նշանակում էր « ֆր.divise-կիսել» ),Սյորան,օրինակ, ուսումնասիրում էր լույսի ու գույների խնդիրը(Սյորան իմպրեսիոնիստների վերջին ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց իր «Կիրակնօրյա զբոսանք Գրանտ-Ժատտում» նկարը,որը նկարված էր մաքուր գույների առանձին փոքրիկ կետային  վրձնահարվածներով ՝հաշվարկման հիմք ընդունելով  հարակից,կոնտրաստ ,տաք և սառը գույների հարաբերակցությունը ...հեռավորությունից այդ վրձնահարվածները  տեսողական ձուլվում էին , տալով բնական  լուսաստվերային  հրաշալի տպավորություն ,անցումը  մի տոնից  մյուսին) ) ... Սեզանին հետաքրքրում էր գունային երանգների համադրության ու ձևի օրինաչափությունը... Գոգենը ստեղծեց ,այսպես կոչված, «սինթետիզմը» ,իսկ Վան Գոգի նկարները կառուցվում  էին վառ գունային գամմայով  ու ազատ կոմպոզիցիոն որոշումներով ...
    Պոստիմպրեսիոնիստները պահպանում էին շրջապատող աշխարհի իրական պատկերը...  Նրանց մոտ մաքուր գույները ,ինչպես իմպրեսիոնիստների մոտ,առկա էին,սակայն  աստիճանաբար գնում էին դեպի աբստրակցիա ...
    Առաջինը իմպրեսիոնիզմը  փորձեց հաղթահարել  այդ հոսանքի ստեղծողը՝ Կլոդ Մոնեն... Այսպիսով «իմպրեսիոնիզմի հայրը» ստեղծեց նոր ոճ...Նա կարծես թե հուշեց մյուս նկարիչների իրենց սեփական զարգացման ճանապարհները...   Պատահական չէ ,որ ուշ Մոնեին անվանեցին «աբստրակցիայի դպրոց»....
    ...Նախկին իմպրեսիոնիստները ,որոնք տպավորապաշտներ  էին,փորձեցին գտնել ուղիներ արտահայտելու  ոչ միայն րոպեակնն ու անցողիկը,այլ ,փոխելով իրենց գեղարվեստական մտածողությունը, ՝սկսեցին  ազատ ու ամբողջական   փոխանցել  շրջապատող աշխարհի  նյութականությունը...
    Գույները,գծերը,ձևերը դառնում են արտահայտիչը  նկարչի անհատականության, մտքի ,զգացմունքների ...


    П. Гоген. «Таитянки на побережье». 1892 г. Музей Метрополитен. Нью-Йорк

    Պոլ Գոգեն «Թաիթուհին լողափին»,1892թ



    Woher kommen wir Wer sind wir Wohin gehen wir.jpg


    «Որտեղի՞ց ենք եկել,ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում » այսպես է կոչվում պոստիմպրեսիոնիստ  Պոլ Գոգենի խորը փիլիսոփայական աշխատանքը,որը կատարել է Թաիթում ,Փարիզից հեռանալուց հետո...Այս աշխատանքն ավատելուց հետո նա ցանկացել է ինքնասպան լինել...որովհետև .«Ես հավատում եմ,որ  այս նկարը ոչ միայն գերազանցում է իմ նախորդ աշխատանքները ,և  ես երբեք չեմ ստեղծի ավելի լավ ,կամ նույնիսկ նման ինչ-որ բան ..»:
    Նկարի մասին.
    Գոգենի ցուցումով նկարը պերք է «կարդալ»  աջից  ՝ձախ ...ձևերի երեք հիմնական խմբեր պատկերված հարցերի տեսքով ...երեք կանայք ՝մի երեխայի հետ -ներկայացնում են սկիզբը կյանքի...միջին խումբը խորհրդանշում է   հասունության գոյությունը ...վերջին խմբում- մտորումների ու խորհրդածությունների  մեջ խորասուզված,«մահվանը մոտեցող» ծեր կին,որի ոտքերի մոտ տարօրինակ  սպիտակ թռչուն է ,որը ներկայացնում է «բառերի անզորությունը..... կամ անօգուտ,զուր խոսքեր...»





    File:Georges Seurat 004.jpg
    Ժորժ Պիեռ Սյորա(Georges Seurat)

    Ռեալիզմ (լատ. realis-իրեղեն ,իրական)-էսթետիկ դիրքորոշում արվեստում,որի նպատակն է առավել օբյեկտիվ ,ճշմարիտ և ամբողջական  ֆիքսել,արտացոլել  իրականությունը ... Ցույց տալ  շրջապատող աշխարհն ու առօրյա կյանքը էսթետիկական սկզբունքների տեսանկյունից... ...ինչպես նաև իրատեսորեն ներկայացնել հոգեբանական,սոցիալական և այլ երևույթներ...
     Այս ուղղությունը ծագել է 18-րդ դ. , 19-րդ դ.հասավ իր լիակատար զարգացմանը,դրսևորելով իրեն  տարբեր ազգային և ոճական տարբերակներով :
    Ռեալիզմի նշանակությունը բարդ է ու հակասական...նրա սահմանները փոփոխական են,անորոշ...ոճական առումով բազմաշերտ է,բազմազան...
    Ռեալիզմ-իրատեսություն տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրաքննադատ Շանֆլյորին ,19-րդ դարի 50 ականներին , ակադեմիցիզմին ու ռոմանտիցիզմին հակադրվող արվեստի նշանակման համար...
     Գեղանկարչության մեջ ռեալիզմի ծնունդը ամենից շատ  կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի  աշխատանքների հետ ( ի դեպ , Կուրբեն մի «ահավոր խուժան» նկար ունի...:)) շատտտտտ «իրատեսական»,անունը չեմ ասի))))))) ....
    Կուրբեից առաջ  իրատեսական մաներայով աշխատել են Միլլեն,Բրետոն,Թեոդոր Ռուսսոն:
    1870թ-րին ռեալիզմը բաժանվեց երկու հիմնական ուղղությունների-նատուրալիզմ,իմպրեսիոնիզմ:

    Հ.Գ. Իսկ Կուրբեի «մի նկարի » շուրջ իրատեսական «կատակ-դատողությանս» համար ներեցեք...բայց իրոք  այդպես է, և կարծիքս  սխալ չէ ...)))Շատերը (բոլորը)կհամաձայնեն...))))


    File:Gustave Courbet - The Gust of Wind - Google Art Project.jpgԳյուստավ Կուրբե« Քամու պոռթկումը»

    Կարավաջիզմ-Անունը գալիս է հիմնադիրի՝Մերիզի դա Կարավաջոի անունից(Արևմտյան Եվրոպայի  գեղանկարչության  մեծագույն ռեֆորմատոր է հանդիսանում   Կարավաջոն) ...եվրոպական գեղանկարչության ոճ բարոկկոի շրջանում...Աշխատանքի նպատակն է արտացոլել իրականությունը...
    Կարավաջիզմին բնորոշ է  պատկերվող առարկայի ընդգծված իրատեսությունը ,հետաքրքրություն նատուրայի հանդեպ... օբյեկտիվությունը...հատուկ դեր է տրվում ծավալին...լույսի ու ստվերի  կոնտրաստի դերը  ակտիվ է..Լույսի և ստվերի կտրուկ հակադրություն ,որը կոչվում է լուսաստվեր ,կապված է Կարավաջոի անվան հետ ...նա հայտնաբերեց այդ հնարքն ու դարձրեց իր «այցեքարտը» -«ձեռագիրը»....այն համարվում է «Կարավաջոի էֆեկտ»
    Կարավաջիզմի խոշոր ներկայացուչիներ են-Ջենտիլեսկի,Բաբյուրեն,Տերբրյուգեն,.., կարավաջիզմի էտապի միջով  անցել են Վելասկեսը,Ռեմբրանտը ,Լատուրը...


    Վելասկես «Las Meninas»
    Las Meninas 01.jpg




    Կարավաջո « Թովմա առաքյալի անհավատությունը»

    Caravaggioapollo.jpgԿարավաջո «Ջնար նվագողը»1595թ



    Նատուրալիզմ-լատ.Natura -բնություն-այս բառի լայն ու ամբողջական իմաստով...Հավաստի ,ճգրիտ ,լիարժեք արտացոլումը կյանքի...  իր որոշակի և կոնկրետ  դրսևորումներով ... դրանց մանրամասնորեն ներկայացնելը ...
     ֆրանսիական ռեալիստական գեղարվեստի զարգացման ուշ փուլ...
    Նատուրալիստներ էին անվանում նախկին նկարիչ-ակադեմիստներին,որոնք ձգտում էին որքան հնարավոր է ճշգրիտ,ֆոտոգրաֆիկ արտացոլել ժամանակակից իրականությունը,մասնավորապես առօրյա կյանքը... ի տարբերություն  ռեալիզմի հիմնադիր Կուրբեի նատուրալիստների  մոտ բացակայում էր քննադատական կամ երգիծական բաղադրիչը...
    Նատուրալիզմի առավել առաջադեմ ,ավանգարդ ուղղություն էր իրենից  ներկայացնում իմպրեսիոնիզմը,որը ձգտում էր պատկերել իրականությունից  ստացած  առաջին տպավորությունը  հիմնական գույների «ցայտերով..շիթերով»
    Իմպրեսիոնիստների ավելի ու ավելի  ճանաչման զուգընթաց  նատուրալիզմի հանդեպ հետաքրքրությունը սառեց .....Նատուրալիստ նկարիչների  առջև դրված «գերնպատակը»  արդեն հաջողությամբ իրականացնում էր ֆոտոապարատը....))))

    Ինչպես երաժշտության մեջ մեղեդին լսելուց ու հիշելուց հաճույք ստանալը դեռ չի նշանակում ստեղծագործության կոմպոզիցիայի գեղարվեստական ընկալում,արվեստում նույնպես «ճիշտ և ճիշտ» նմանություն գտնելը չի նշանակում հասկանալ արվեստի ստեղծագործության բովանդակությունն ու ձևերը ....

    Նատուրալիզմի վառ օրինակ ,նկ.Մուտտե

    Bastien_Lepage_Saison_d-Octobre_Recolte_des_pommes_de_terreJules Bastien-Lepage


     նկ. Լեպաժ«Ժաննա դը Արկ»






    Նեո-Գեո-20-ր դարի աբստրակտ արվեստի ուղղություն... պոստմոդերնիզմի դարաշրջանի աբստրակցիա...առաջացել է 80-ականներին ,ամերիկյան արվեստում...հաճախ դիտարկվում է որպես փոփ-արտ...հիմնադիր Պիտեր Հելլի ..Նա առաջարկում է իր նկարներում տեսնել  ժամանակակից սոցիումի սխեմաներ և գրաֆիկներ,ուր ֆիզիկական իրականությանը փոխարինում է լրատվական գերիրականությունը..





    Պիտեր Հելլի
    ))))Ահա,այսպիսի երկրաչափություն..ուղղանկյուններ..քառակուսիներ
    ժպտում եմ....ինչ անեմ..?սա էլ է արվեստ...



    նկ.Hans Zatzka-Հանս Զացկա
    Պաստորալ-ֆր.pastorale-(գյուղական ,հովվերգություն) պոետիկանացնում է խաղաղ ,պարզ գյուղական կյանքը...  գեղանկարչության (նաև՝ գրականության,երաժշտության ,թատրոնի )ժանր...

    (pastorale-ի օրինակներ կան Վիվալդիի,Սկարլատիի,Բախի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում...հայտնի է նաև Բեթհովենի «Pastoral Symphony» - ն:
    «Pastoral օպերաներ են գրել Գլյուկը,Մոցարտը,Ռամոն,Լյուլլին)-սա հենց այնպես...իմանալու համար))))

    նկ.Reint Withaar

    BH6 (700x539, 93Kb) նկ.Edward John Poynter






    Աբստրակտ էքսպրեսիոնիզմ...քննադատ Ռոզենբերգի խոսքերով ՝ «գործողության կերպարվեստ»...
    ծագել է ԱՄՆ-ում անցած դարի 40-ականներին...ձևավորվել է սուրռեալիզմի ազդեցության տակ՝
    «ազատագրելով» արվեստը բանականության վերահսկողությունից ,կապանքներից ու տրամաբանական օրենքներից ...
    այս ուղղությամբ աշխատող արվեստագետի  նպատակն է  արտահայտել իր ներաշխարհը , տառապանքը,տագնապը,
    ուրախությունը, ցասումն ու կիրքը, ոչ կազմակերպված տրամաբանական մտածողությունն ու   
    ենթագիտակցականը   ինքնաբուխ,քաոսային ,աբստրակտ ձևերով...մի խոսքով, հույզերը  գույների  հոսքով ուղղակի «շպրտվում են» կտավի վրա...





    Արշիլ Գորկի












    Աբստրակտ էքսպրեսիոնիզմի լիդեր Ջեքսոն Պոլլոքի այս նկարը համարվում է աշխարհի ամենթանկ նկարներից մեկը  ..)))) կամ ես եմ «հետամնաց» բան չեմ հասկանում ..կամ աշխարհն է «գիժ»)))... 2007թ.վաճառվել է 140միլ.դոլարով ..գնորդը՝մեքսիկացի ֆինանսիստ Դեվիդ Մարտինեզու







    Պոլլոքը վրձնի, նկարակալի ,ներկապնակի փոխարեն օգտագործում էր հոսող ներկեր...դնում էր կտավը հատակին ու վրան տարբեր գույնի ներկեր թափում...)))կամ՝ներկին խառնված ավազ ...ապակու փշրանքներ..
    Հասկանում եմ -ինքնատիպ է...բայց 140միլ.դոլա՜ր...)))) այ սա չեմ կարող հասկանալ...))))

    «բամբասեցի» Պոլլոքին..)))» բայց  որքան էլ տարօրինակ է,այնուամենայնիվ, ձգող ..գերող բան կա այս նկարներում...գուցե գույնի.. ...կորերի ու գծերի «խելագար  պարի» պարզ ու թեթև ներդաշնակությունը  ...?չգիտեմ...միգուցե...))» խնդրեմ,ես էլ սկսեցի իմաստ փնտրել անիմաստության մեջ...)))
    Միևնույն է ..140 միլ.դոլա՜րրրր    այս նկարի համար...???? Չէ,ընդունակ չեմ հասկանալու))))

    Իսկ ավելի լուրջ.
    «Ես շարունակում եմ հեռու մնալ   նկարչի սովորական գործիքներից,ինչպիսիք մոլբերտն է,ներկապնակն ու վրձինը:Ես նախընտրում եմ փայտիկներ,դանակներ ,հոսող ներկեր կամ ներկի խառնուրդ՝ ավազից ,ապակու փշուրներից  կամ ուրիշ ինչ-որ բանից :Երբ  գեղանկարչության ներսում եմ ՝ես չեմ  գիտակցում  ,թե ինչ եմ անում:Հասկացողությունը գալիս է ավելի ուշ:Ես պատկերի փոփոխությունների  ու ոչնչացման առջև  վախ չունեմ,քանզի պատկերն ապրում է  իր  սեփական կյանքով :Ես պարզապես օգնում եմ նրան ի հայտ գալու:Բայց ,եթե ես կորցնում եմ կապը նկարի հետ ,ստացվում է ցեխ ու անկարգություն:Իսկ եթե ՝ոչ ,ապա  մաքուր ներդաշնակություն   և թեթևություն  ...այնպես,ինչպես դու վերցնում ես ու տալիս...»,-պարզաբանում է Ջեքսոն Պոլլոքը...

    Джексон Поллок "Алхимия"



    Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը 

    Պոլ Սեզան $ 250,0 մլն « Թուղթ խաղացողները»





    Վիլլեմ դը Կուննինգ «Կին»  $ 137,5 մլն
    Գնահատե՛ք :))))
     Կնոջ կատաղի...  հրեշային   գեղեցկությունն   ու  անճոռնի «հրապույրների  թովչանքը»   հարբած (կամ էլ ՝ գլխացավով տառապող) տղամարդու  աչքերով ...:)))
    Զարմանալի է ...ինչպե՞ ս է  Կուննինգին հաջողվել այսօրինակ  գեղեցկությամբ  խաբել  ...ապակողմնորոշել ....և ազդել   էսթետիկ գնահատական տալու  ուղեղի ($ 137,5 մլն ) որոշման վրա... )))  Հայտնի է,որ մեր ուղեղը  գեղեցիկը ,սիմետրիկը տեսնելու ,ընկալելու ,գնահատելու մեծ շնորհով է օժտված... (ի դեպ,  դասական գեղեցկության   ընկալման ժամանակ գրգռվում, ակտիվանում է  дорсолатеральная префронтальная кора ... (ներեցեք,չկարողացա թարգմանել))» )))



     Վան Գոգ . «ծաղկաման 15 արևածաղիկներով » 74,5 մլն դոլար

    Հրա՜շք...Վան Գոգի հավերժական գերուհին եմ ես ...)))



    Ամադեո Մոդիլյանի « Բազմոցին նստած մերկ կին» 68,98մլն դոլար

    Մոդիլիանի ...էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ...կենդանության օրոք հաջողություներ չունեցավ...Միայն մահվանից հետո նրա աշխատանքները դարձան հայտնի... 2010թ նրա նկարները վաճառվեցին ռեկորդային գնով....






    Մարկ Ռոտկո «Սպիտակ կենտրոն» 74մլն. դոլար ))) ( աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ)







     Պիկասո «Պարտեզում նստած կինը»63,5 միլ.դոլար








    Կազիմիր Մալեվիչ   ... ,սուպրեմատիկ կոմպոզիցիա ,60մլն դոլար





    Լյուսեն Մայքլ Ֆրեյդ,«Benefits Supervisor Sleeping»2008թ վաճառվել է 33,6 մլն դոլարով


    Самые дорогие и редкие лоты мира











    :))



    խե՜ղճ Լյուսեն  Ֆրեյդ...))) որքան «տառապած » կլինի «գեղագիտական հաճույքից» այս «չքնաղ» целлюлит -ը պատկերելիս....))))))))))



    Հ.Գ. Իսկ  Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի աշխատանքններից (հատկապես « ճիչ» նկարից ) ես սարսափ եմ զգում ...))) , «ճիչ»-ի «ուլտրաձայնն» ինձ խենթացնում է...
    Անապատային կյանքի  մեջ   կանչողի հուսահատ  ձայն ...  զուր կանչ  անհոգի ,խուլ ու համր աշխարհում...աշխարհ ,ուր  բոլորս դատապարտված  ենք հուսահատության ,միայնության , օտարացման...
    ճչացող մարդն ասես տեսնում է ապագան ...ու ահաբեկված գոռում ...
    Նկարը հատուկ չեմ տեղադրել ...
    Ասեցի արդեն.
    վախենում եմ...)))
    Նկարը վաճառվել է 120 միլիոն դոլլարով...

    Ռոմանտիզմ-գաղափարական և գեղարվեստական շարժում եվրոպական և ամերիկյան մշակույթում...18-րդ դարի վերջ  19-րդ դարի առաջին  կես......

    ռոմանտիզմ...հուզականություն...ինքնաարտահայտման ազատություն...մեծ ուշադրություն
    մարդու անհատական,անկրկնելի գծերին ու հատկանիշներին...բնականություն,անկեղծություն,ազատություն...կատարելության և թարմացման ծարավ,ձգտում...անձնական և
    քաղաքացիական անկախության պաթոս...ուժեղ կրքեր և կերպարներ...
    ռոմանտիկները մերժում էին ռացիոնալիզմն ու պրակտիցիզմը...անդեմն ուարհեստականը..
    ներկայացուցիչներ՝ Ֆրանսիսկո Գոյա,Էժեն Դելակրուա,Կարլ Բրյուլով,Անտուան Ժան -Գրո,Բլեխեն,Չյորչ...Ժերիկո...

    Էժեն Դելակրուա
     Էժեն Դելակրուա«Սարդանալալի մահը»


    Ֆրանսիսկո Գոյա


    ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՆԵՑԻԱԿԱՆ  ԴՊՐՈՑԻ վառ ներկայացուցիչներ.

     ՊԱՈԼՈ ՎԵՐՈՆԵԶԵ(ՊԱՈԼՈ ԿԱԼԻԱՐԻ)









    ՏԻՆՏՈՐԵՏՈ(ՅԱԿՈՊՈ ՌՈԲՈՒՍՏԻ) ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՆԵՑԻԱԿԱՆ  ԴՊՐՈՑ...Ուշ Ռենեսանս...

    «Վեներան,Վուլկանն ու Մարսը»...անտիկ դիցաբանության դասական սյուժետ...
    նկարի մասին.

    Հոմերոսը իր «Ոդիսականում» պատմում է,թե ինչպես Վեներան դավաճանեց իր ամուսնուն ՝Վուլկանին  պատերազմի երիտասարդ աստծո՝ Մարսի հետ սիրային կապի մեջ մտելով.... Վուլկանը անսպասելի հայտնվում է ննջասենյակում,որտեղ հենց նոր   սիրահարները տրվել էին կրքոտ սիրուն ...ամուսնական անկողինը դեռ «տաք է » դավաճանությունից...(կա ընդգծված դրամատիկ կոնտրաստ...երիտասարդ ,չքնաղ կին և ծեր ,կոպիտ ,խանդոտ ամուսին)...Մարսը հասցնում է թաքնվել սեղանի տակ(եթե պահարան ունենային...ժպիտ)...Վուլկանը ստուգում է կնոջը՝հետ քաշելով նրան հազիվ ծածկող կտորը...Վեներան ստորացված է մինչև վերջ...)))
    իսկ սիրո հովանավոր Ամուրը ,որը կոչված էր պաշտպանելու սիրահարններին՝հանգիստ քնած է...
    Սիրեկանները բռնված են...Խանդոտ ամուսինը նրանց ծաղրուծանակի է ենթարկում աստվածների «արտահերթ նիստում» )))...


    Տինտորետտոն  խստորեն չի հետևում կանոններին...նկարում է իր ձևով...իր մաներայով... 
     իրեն  բնորոշ «գեղարվեստական լեզվով » ...էթիկական գնահատականով ու ներքին ապրումներով...



    ՋՈՎԱՆԻ ԲԵԼԼԻՆԻ
    File:Giovanni Bellini 001.jpg

    ՋՈՐՋՈՆԵ

    «ԵՐԵՔ ՏԱՐԻՔ»



    «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ»



    NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի  էրոտիկ ժանրերից մեկը,որի  հիմնական թեման կանացիության,մայրության,  կանացի մերկ մարմին գեղեցկության  պատկերումն է   ... Այս ժանրում  յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ... 
    ՆՈՒ-ն որպես արվեստ հայտնվել է Վերածննդի դարաշրջանում- առասպելական,պատմական,այլաբանական ժանրում...Նույնիսկ այս դարաշրջանի գլուխգործոցների մեջ ակնհայտ է գեղագիտական իդեալի երկակիությունը.. Կանացի մերկ մարմինի պատկերումը   վեհ պաշտամունքի առարկա էր ...բայց նաև  մարմնական ցանկություններ էր առաջացնում ...

    Աստիճանաբար այս ժանրի  վեհ նշանակությունը վերածվեց հեդոնիստականի...
    սկսեց կրել  հեդոնիստական բնույթ,որը որպես կյանքի գերագույն նպատակ հետապնդում է հաճույքը ...առաջնորդվում  հույզերով,ապրումներով....հաստատում երկրային , բացահայտ զգայական ...զգացական արժեքներ...
    Կանացի մերկ  մարմնի գեղեցկությունն իր բոլոր  նրբագույն  նյուանսներով հիմնականում  գովերգվում ու փառաբանվում է տղամարդկանց կողմից , «նրանց հայացքով »  ))) , և շատերը որպես բնորդուհի ընտրել են իրենց սիրելի կանանց) ))))

    Նու-ն  հասել է մեր ժամանակները-(մեր ժամանակներում  նաև՝լուսնկարների տեսքով ...)
    Բավականին մեծ թվով լուսանկարիչներ են դարձել բնության ամենագեղեցիկ ստեղծագործության՝  « կանացի մերկ մարմնի գեղեցկության գերին»,,, գեղեցկություն,որով կարելի է անվերջ հիանալ...

    ...20-րդ դարի  ավանգարդիստները աղավաղեցին «մարմնի և հոգու»  այս հիասքանչ ժանրը ՝վերածելով այն միայն« մարմնանկարչության» body art -ի.....

     Նու ժանրում նկարել են .
    Ռուբենսը,Վելասկեսը,Բուշեն,Կուրբեն(որն իր «սկանդալային բացահայտումներով »ցնցեց հասարակությանը) ,Մոդիլյանին,Ջորջոնեն,Պիկասոն,Մանեն,Պատկոն(հունգարացի նկարիչ),Էնգրեն  ...շատերը )))
    Իսկ Ռեմբրանդի «փոխահարաբերությունները» նու ժանրի (չնայած որ այս ֆրանսիական տերմինը ավելի ուշ է ծագել)  հետ   բարդ էին...նա նկարում էր բնավորություն և ոչ թե իդեալ...Ռեմբրանդը  կանանց տեսնում էր այնպիսին ,ինչպիսին կային ...նա հիմնականում ընտրում էր ծանրամարմին,մսոտ,հաստլիկ մարմնով  կանանց ...նրան չէին վախեցնում ոչ  փորի ճարպաշերտերը,ոչ անճոռնի ու տձև ոտքերն ու ձեռքերը.. ոչ էլ գռեհիկ դեմքերը...նա կարողանում էր համատեղել կենդանականն ու աստվածայինը ..ամենանուրբն ու ամենահզորը...օրինակ ,հենց այդպիսի աստվածային լույսով է  « լուսաբանել» նկարիչը Դանայաի  տգեղ մարմինը ...
    Նկարիչը վայելում ...հաճույք էր ստանում գույներից ու ձևերից ...




    Ռեմբրանդ

    Յուպիտներն է  Դանայաին այցելել Ոսկե Անձրևի տեսքով...)))










    материнство - Ковалев ЮрийՅուրի Կովալյով... Ռաֆայել չէ,բայց Հուզիչ է շա՜տ...մանկիկի տոտիկներին նայեք....խենթանալիք է ))))
    - հետաքրքրասեր փոքրիկ ,հետ մի նայիր ,կաթիկդ կեր - ասել եմ ուզում  ))))

    Женщина с раковиной (1885)Բուգրո «Խեցիով կինը»

    Купальщица (1870)Adolphe Williams Bouguereau


     (637x699, 184Kb)

    Արթուր Բրագինսկի
     (699x520, 122Kb)

    Արթուր Բրագինսկի
     (565x699, 132Kb)

    Արթուր Բրագինսկի

    Четыре араба и женщина на невольническом рынке
    Marcel Rene Herrfeld-արևելյան գեղեցկուհի...«Կինն ու չորս արաբները ստրկավաճառների շուկայում»

                                     
    Ֆիգուրատիվիզմ ...«առարկայական գեղանկարչություն» ... երբ «ակցենտավորվում է» մարդու  մարմնի ձևերը կամ պատկերը  ... և,  ի տարբերություն մյուս ժանրերի, այդ ամենը շեշտվում է վառ գույների և արտառոց  գրոտեսկային ձևերի միջոցով ...
    ֆիգուրատիվ արվեստը ,ի տարբերություն աբստրակտցիոնիզմի  որպես «հենման կետ»  օգտագործում է իրական աշխարհը...


    Ֆերնանդո Բոտերո...իր խոսքերով ասած. « ամենակոլումբիացին բոլոր  կոլումբիացի նկարիչներից » )))

    «Բոտերոն  ո՛չ Կարավաջո է  ,և ո՛չ էլ Ռուբենս ...պարզապես   Հաստլիկ Մարմնի երգիչ»  է  ))) 

     (275x392, 16Kb)
    չեմ կարող թաքցնել ժպիտս...)))))) դե, իհարկե ,շռայլ ու առատաձեռն « մեր»   Բոտերոն է... մեծ փողերով  մեծ անճաշակը ... ,ամենաճանաչված լատինաամերիկացի նկարիչը .... (թող ներեն ինձ նրա երկրպագուները...))))
    «Ձևերով և ծավալով փորձում եմ ազդել մարդկանց զգացմունքների ու զգայականության  վրա,-արդարացել  է նկարիչը , -զգայականության տակ ի նկատի ունենալով ոչ միայն ցանկասիրությունն ու էրոտիկան  »:

    հ.գ.    Բոտերոյի  «մեծագույն աշխատանքները»  հասկանալու համար մեծ ջանքեր չեն պահանջվում....))))) 
    նրա կողմից  կյանքի «պոետիկ» ընկալումն այսպիսին է...)))
    «պերճախոս գործեր են...»
    «վայելե՛ք ...»  հաստլիկ մարմինների «սեթևեթանքն » ու «զգացմունքների» խաղը...))))) 









     (440x312, 25Kb)






    ))))))
     (392x440, 26Kb) (289x419, 28Kb)




     (288x462, 24Kb) (302x400, 22Kb)

                       ))))))


       Ֆիգուրատիվ կերպարվեստ


    Ջեկ Վետտրիանո  

    ռետրոռոմանտիզմ  Վետտրիանոյից...)))

    Ловушка




    Ջիովանի Պարլատո... (Giovanni Parlato)տաղանդավոր իտալացի նկարիչ 








    _Ռայմոնդ Լիչ (անգլիացի նկարիչ)



    Фигуративная живопись. Raymond Leech



    Фигуративная живопись. Raymond Leech


    Фигуративная живопись. Raymond Leech




    ռոմանտիկ  Ֆիգուրատիվիզմ 
    սա էլ Ձեզ քաղցր  ջազզզ....)))   Լաուրա Բլանկից 




    falls_embrace2

    Fgallery1-1







    Կիտչ
     պսևդոարվեստ ....շրջանառության մեջ մտած «բացասական պաթոս»... գերմաներենից թարգմանաբար.  « խալտուրա...անճաշակություն...էժանագին»:Մի խոսքով. հապշտապ «թխած»  , միտումնավոր գռեհիկ  արվեստի գործ..))»

    Պոպ արտի և կիտչի վարպետ  Բերտտան Լավյե....


    Мастер поп арта и китча Бертран Лавье (Bertrand Lavier)


    Мастер поп арта и китча Бертран Лавье (Bertrand Lavier)


     Բերտրան Լավյե....հավանեցի ...))))






                                  Օդդ Ներդրում   (ինքն իրեն համարում է կիտչի արքա)))


    Odd Nerdrum, китч


    Odd Nerdrum, китч


    Odd Nerdrum, китч




    Մոդեռն  (ֆր. moderne-ժամանակակից)  նոր ոճ  եվրոպական և ամերիկական արվեստում...վերցնելով բոլոր դարաշրջանների արվեստի գծերից ,ստեղծել է սեփական  գեղարվեստական հնարքները ՝հիմնված  դրվագավոր ,դեկորատիվ ,ասիմետրիկ սկզբունքների վրա....
    Մոդեռնը սերտ կապված է սիմվոլիզմի հետ...
    Մոդեռնի առանձնահատկությունները՝ամբողջականություն,
    արտաքին և ներքին ճկունություն,կոմպոզիցիայի դեկորատիվ և կոնստրուկտիվ տարրեր ,դինամիկա...


    մոդեռնի հիմնական հոսանքներից են .
    Տիֆֆանի (ԱՄն-ում)
    Արտ-Նովո (Ֆրանսիա) կամ «fin de siècle» (բառացիորեն ՝դարի վերջը)
    Նեոռոմանտիկ կամ ազգային-ռոմանտիկ
    Ռացիոնալ կամ երկրաչափական 
    Նեոպլաստիցիզմ կամ «օրգանական ճարտարապետություն» 
    Նեոկլասիցիզմ ...
    նաև  ռետրոսպեկտիվ,նեոգոտիկական և այլն...

      19-րդ դարից սկսած Մոդեռնը նվաճեց աշխարհն ու մինչև այսօր «բաց չի թողնում» ))» 

    Մոդեռնի և մոդեռնիզմի տարբերությունը 

    *Մոդեռնիզմ-գեղարվեստական ուղղությունների ,երևույթների միագումար  արվեստում ,19-րդ դարի երկրորդ կեսից  20-րդ դարի կեսերը...
    Մոդեռնիզմը մոտ  ավանգարդիզմին և հակապատկերն  է ակադեմիզմի...
    Մոդեռնիզմի հոսանքները. ավանգարդիզմ,պրիմիտիվիզմ,կուբիզմ,սյուրռեալիզմ,ֆուտուրիզմ,էքսպրեսիոնիզմ,աբստրակցիոնիզմ...
     


    Գուստավ Կլիմտ,ավստրիացի նկարիչ...ավստրիական  մոդեռնի  հիմնադիր..  շատ լավ տիրապետելով ակադեմիական մաներային ,Կլիմտը երբեք չպարփակվեց  պայմանականության շրջանակների մեջ...
    Նրա կտավների «վիզուալ լեզուն » զգացական է...   արական և իգական խորհրդանիշներ ՝էրոտիզմի շեշտարությամբ...հարցեր,  խոհեր ,մտորումներ   սիրո,կրքի , կյանքի ,մահվան  շուրջ...
    Նկարիչը օգտագործում էր միայն վառ,մաքուր գույներ ՝ոսկեգույնի համադրությամբ...
    Ի դեպ,Կլիմտը շատ մտերիմ է եղել  Ֆրեյդի հետ...  )) հոգեվերլուծության փիլիսոփայությունը մոտ էր նրան...

    «Կյանքի Ծառը»

    http://www.peremeny.ru/UserFiles/Image/DavydovO/Tolstoi/klimt_dr.jpg


    http://www.dw.de/image/0,,2138651_4,00.jpg
    Ադել Բլոխ -Բաուերի դիմանակարը




    «Համբույր»


    Адам и Ева. Густав Климт
    «Ադամ և Եվա »


    Маковое поле. Густав Климт


    1914589728 (700x694, 836Kb)

    Березовая роща. Густав Климт




    Պրիմիտիվիզմ

                                 
                                                                       
    Նկ. Նիկո Պիրոսմանի «Մարգարիտա»

     Պրիմիտիվիզմ ՝ոճ գեղանկարչության մեջ...ինուիտիվ,ինքնաբուխ, պարզունակ ոճ...այն գոյություն է ունեցել միշտ ՝նախնադարյան ժամանակներից սկսած(ժայռանկարներ...) ուրիշ անուն էլ ունի ՝«նաիվ արտ»...ասես երեխայի ձեռքի աշխատանք լինի  ...չկա ծավալ,համաչափություն...տեխնիկան թույլ է ,սակայն ունի շատ ուժեղ հուզական հղում ...գույները մաքուր են ...աչքին հաճելի ...  ամենակարևորը ՝ կա «լիքը» երազանքներ  ...ու  աշխարհին ուղղված շատ բարի ,միամիտ ու անմեղ մանկական հայացք ... ))

    Նիկո Պիրոսմանի






    Պրիմիտիվիզմի հայտնի ներկայացուցիչներ ՝ Անրի Ռուսո,Նիկո Պիրոսմանի...




    Նկ. Անրի Ռուսո




    Պոպ -արտ

    Գերհարդ  Ռիխտեր... գերմանացի նկարիչ...մեր ժամանակի   «ամենաթանկ» և հաջողակ  նկարիչներից մեկը ....




    Ռիխտերի խոսքերով ասած ՝ «Լավ նկարը անհասկանալի է լինում» :)))


    «Մեդիտացիա»


            
    «Բովանդակությունը ձև չունի: Այն ինքնին մի ձև է» ...

    .Ռիխտերի  նպատակն էր ՝բացահայտել իրականության գաղտնիքն ու արտահայտել այն իր նկարներում... 
     Ռիխտերի «ձեռագիրը»՝ ցանկացած մեթոդի ժխտում... շարունակական գործողություն  ...Նա չունի «առանձնահատուկ» աշխատանքներ...նրա  աշխատանքներում առկա է    և՛ փոփ-արտը , և՛  աբստրակցիան, և  կոնցեպտուալիզմն ու   մինիմալիզմը..
    Զբաղվել է նաև ֆոտոկոլաժով,քանդակագործությամբ....հաջողության է հասել բոլոր ոլորտներում...





    Կտավների գաղտիքները...

    Յուրաքանչյուր կտավ  իր մեջ թաքցնում է գաղտնի նշաններ...
    Օրինակ,  Ambrosius Bosschaert the Elder  «նատյուրմորտ ծաղիկներից »  ( 1614 թ.) կտավում  կտրված ծաղիկները խորհրդանշում են կյանքի կարճատևությունն ու գեղեցկության  անցողիկությունը,որը ժամանակի ընթացքում դատապարտված է ոչնչացման ...
    Իսկ Ճպուռը,որը միջնադարում համարվել է ճանճի տարատեսակ,արտահայտում է բացասական իմաստ և մարմնավորում է դևին...
    Թիթեռը ,բոժոժից ազատվելու իր ընդունակության շնորհիվ ,համարվել է փրկության  և վերածննդի խորհրդանիշ...և ,որպես  հակադրություն ճպուռի,արտահայտում է չարի և բարու  հավերժական պայքար ...





    10 тайн знаменитых картин10 тайн знаменитых картин

    «Մոնա Լիզան» երկու տարբերակներով...Մերկ տարբերակը կոչվում է «Մոննա Վաննա»...այն պատկերել է Լեոնարդո դա Վինչի աշակերտը՝Սալաին...Շատ արվեստագետներ կարծում են ,որ նա է եղել Դա Վինչիի նկարների մոդելը...Օրինակ՝«Հովհաննես մկրտիչը», «Բաքոս»...Կա վարկած ,որ Մոնա Լիզայի համար որպես կերպար ծառայել է  հենց նույն Սալաին...


    Обнаженная версия Джоконды. 02

    դա ՎԻՆՉԻԻ աշակերտը՝ Սալաին...խնդրեմ,համեմատեք..)))


    10 тайн знаменитых картин
    ... հունգարացի նկարիչ Տիվադար Կոստկա Չոնտվարիի...
    Շատ քննադատներ նրա աշխատանքների արժեքավոր լինելը կասկածանքի տակ էին առնում,իսկ նրա հայրենիքում նկարչին  խելագար էին համարում... ի վերջո, նա իսկապես խելագարվեց և ,մերժված ու ծաղրված,մեռավ աղքատության ու միայնության մեջ...... 
      Նկարչի ազգականները որոշեցին նկարը հանձնել որպես թղթի թափոն ,իսկ փողը բաժանել իրար մեջ ...նկարը պատահաբար տեսավ  երիտասարդ ճարտարապետ Գեդեոն Գերլոցին:Վճարեց հնավաճառից ավելի շատ...ու այսպես փրկեց նկարը....և ահա  բոլորովին վերջերս թանգարանի աշխատակիցներից մեկի «խելքին փչեց» նկարի կենտրոնում հայելի դնել...այն ,ինչ բացահայտեց նա՝ապշեցուցիչ էր...
    Կտավում երկու պատկեր կա...աստված՝դրախտային բնապատկերի ֆոնին ... և սատանա,որի հետևում մոլեգնում են սև ալիքներն ու հրաբուխը..


    նկարչի Դժոխքն ու Դրախտը...


    Бог и дьявол на картине Старый рыбак
    Յուրաքանչյուր մարդու մեջ և՛ Աստված կա  ,և՛   սատանա  ...






    Կարլ Բրյուլով 

    Картина Брюллова Последний день Помпеи. 1833 г.


    ...սև խավար է կախվել երկրի վրա...ցնցվում է երկիրը...փլուզվում են տները...արյունոտ հուրը փայլում է երկնքում...և այս դժոխային ժամին պարզ  երևում է մարդկային հոգու իրական արժեքը ...մեկը իր ծեր հորն է ձեռքերի վրա դուրս բերում տանից ... մյուսը զբաղված է թալանով .... մի երիտասարդը մոռանալով վտանգի մասին ՝ ողբում է սիրելիի մահը ... իսկ հավատն առ Աստված ծնկի է իջեցրել մոր ու աղջկա...որպես ականատես ,մի տեսարանում նկարիչը պատկերել է նաև իրեն ...
       Իր տաղանդի և հարուստ երևակայության շնորհիվ  նկարիչը կտավի վրա «կենդանացրեց»,վերաստեղծեց  17 դար առաջ տեղի ունեցած սարսափելի աղետն ու  սոսկալի մարդկային  ողբերգությունները ....


    «Պոմպեյի Վերջին Օրը»  կտավի վրա նկարիչը աշխատել է վեց տարի...
    Իտալիայում Բրյուլովը կոմսուհի Սամոյլովայի հետ այցելում է Պոմպեյի ավերակները և հենց այդ ժամանակ էլ որոշում է պատկերել այս կտավը...
    Երեք տարի  նկարիչը  իրեն «տանջասպան »կանի  փորձելով  պատկերը հասցնել  կատարելության... Հաճախ այնպես էր հոգնում ,որ ի վիճակի չէր լինում ինքնուրույն լքել աշխատավայրը ...երբեմն նույնիսկ գրկած էին  դուրս բերում նրան արվեստանոցից...
    1833թ կտավը ներկայացվեց հանրությանը... Բոլորի կարծիքը նույնն էր . կտավը գլուխգործոց է...
    Եվրոպան նույնպես հիացական ընդունեց ...իտալական թերթերն ու ամսագրերը գովերգում էին նկարչի հանճարը... սկսած Վերածննդի դարաշրջանից , Իտալիայում ոչ մի նկարիչ չէր արժանացել այդպիսի պաշտամունքի,ինչպես Բրյուլովը...
    Իսկ Փարի ՞զը ... Փարիզը «այնքան էլ չհավանեց» այս գլուխգործոցը...Ինչո ՞ւ ...Չգիտեմ ...թող մնա իրենց խղճին... ))))

    Շարունակելի...



     Կրեատիվ Արտ...
    Զարմանահրաշ բնապատկերներ մարդկային մարմիններից ...
    նաև՝աղից ու համեմունքներից...
    '
    Կարլ Ուորներ...
    ամբողջն այստեղ












































































  • Կրեատիվ Արտ
  • Карл Уорнер. Пейзажи из человеческих тел



    Карл Уорнер. Пейзажи из человеческих тел


    Քելլի Մաքկոլամ. Չքնաղ պատկերներ աղից և համեմունքներից

    Потрясающие картины, изготовленные из соли и специй


    Потрясающие картины, изготовленные из соли и специй

    Ռոմանտիզմ
    Սիմվոլիզմ

    Վերածննդի դարաշրջան-
    Անտիկ դարաշրջան - 
















































  • Կրեատիվ Արտ.Զարմանահրաշ բնապատկերներ մարդկային մարմիններից ...Նաև՝ աղից ու համեմունքներից 
  • պարզապես ուզում ես բացականչել. «Muy bien! Perfecto!» )))

  • Մարտիրոս Սարյան
  • Ռենե Մագրիտտ
  • Սալվադոր Դալիի ամենահայտնի գործերից մի քանիսը...
  • Վան Գոգ
  • Ճանաչենք Մերոնց ... Լևոն (Լեոն) Թութունջյան
  • Աբրահամ Սահակյան
  • Աշնանային թեման ավարտում եմ ավստրալիացի նկարիչ Gra...
  • HANS ZATZKA
  • «Էրոտիկա....» ,կամ՝ հիասքանչ «մերկ ճշմարտությունը»...
  • Գեղանկարչության գլուխգործոցներ...
  • Հետաքրքիր փաստեր նկարիչների կյանքից...
  • Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը
  • Յուպիտերի սիրային արկածները...
  • Կրամսկոյ«Անհայտ Կինը»

























  • Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը










  • meky
  • 1 комментарий:

    1. Excellent, what a weblog it is! This website presents valuable data to us, keep it up.


      my site - preboyhood

      ОтветитьУдалить