ձեռքերը դողում էին ,երբ բացում էի ծրարը:Դեմքս այլայլվել էր,ձայնս կտրվել ու եթե այն մարդը ,որը հանձնեց Ձեր նամակը ,չլիներ հիմար ,ապա կմտածեր.«Ստացել է հաղորդագրություն մորից կամ հորից ,կամ ինչ-որ մեկից ,որին սիրում է շատ»:
Այդ ժամանակ ես մոտ էի այն բանին,որ Ձեզ ուղարկեմ մեծ մտահոգություն արտահայտող նամակ : Երբ Դուք զվարճանում եք ,Դուք մոռանում եք տառապանքը սրտիս:
Մնա՜ս բարով ,իմ թանկագին Սեր : Ես սիրում եմ Ձեզ կրքոտ և անձնվիրաբար:Ես կսիրեի Ձեզ նույնիսկ ավելի ուժեղ,եթե իմանայի ,որ դա հնարավոր է»:
«Ես չեմ կարող հեռանալ առանց մի քանի բառ ասելու Ձեզ...Այսպիսով,իմ սիրելի ,Դուք ինձանից ակնկալում եք շատ լավ բաներ:Ձեր երջանկությունը, նույնիսկ Ձեր կյանքը կախված է ,ինչպես Դուք եք ասում, Ձեր հանդեպ իմ սիրուց...
Մի վախեցիր ,իմ Սոֆի ,իմ սերը կտևի հավերժ...Դուք կապրեք և կլինեք երջանիկ:Ես դեռ ոչ մի սխալ բան չեմ արել ու չեմ պատրաստվում սխալ ճանապարհով ընթանալ...Ես ամբողջովին Ձերն եմ, իսկ Դուք ինձ համար՝ամեն ինչ...Մենք կաջակցենք միմյանց բոլոր փորձություններում,որոնք կարող է ուղարկել մեզ ճակատագիրը... Դուք կթեթևացնիեք իմ տառապանքները,ես ՝կօգնեի Ձեզ ...Ես կարող եմ տեսնել Ձեզ միշտ այնպիսին ,ինչպիսին Դուք վերջին ժամանակներում կայիք...Ինչ վերաբերվում է ինձ, պիտի խոստովանեմ,որ մնացել եմ նույնը,ինչպիսին տեսաք ինձ մեր ծանոթության առաջին օրը: Դա միայն իմ վաստակը չէ: Հանուն ճշմարտության պետք է ասեմ Ձեզ այդ մասին: Օրօրի ես ինձ ավելի կենդանի եմ զգում:Ես վստահ եմ Ձեր հավատարմությանը և գնահատում եմ Ձեր արժանիքները օրեցօր ավելի ուժեղ:Ոչ մեկի կիրքը չի կրել իր մեջ այնքան հիմնավորություն ,որքան իմը ...Թանկագին Սոֆի,Դուք շատ գեղեցիկ եք ,այդպես չէ՞:Նայեք Ձեզ ու տեսեք ,թե որքան է սազում Ձեզ սիրահարված լինելը....և իմացեք,որ ես շատ եմ սիրում Ձեզ:Դա իմ զգացմունքների անփոփոխ արտահայտումն է:
Բարի գիշեր ,իմ սիրելի Սոֆի:Ես երջանիկ եմ,ինչպես կարող է երջանիկ լինել այն մարդը,որին սիրում է կանանցից գեղեցկագույնը...
Գրում եմ Ձեզ առանց տեսնելու..Ես եկա համբուրելու Ձեր ձեռքն ու հեռանալու...Սակայն մնում է հեռանալ առանց այդ պարգևի:Բայց մի՞թե ես բավարար չափով պարգևատրված չեմ ,փաստելով ,թե որքան եմ սիրում Ձեզ:Հիմա ժամը ինն է:Ես գրում եմ Ձեզ ,որ սիրում եմ...Թերևս ես ուզում եմ գրել այդ մասին ,բայց չգիտեմ կհնազանդվի ինձ գրիչը...Չե՞ք գա ,որ ես Ձեզ ասեմ այդ մասին ու անհետանամ:Մնա՜ս բարով ,իմ սիրելի Սոֆի ,Մնա՜ս բարով...Ձեր սիրտը,ուրեմն,չի՞ հուշում,որ ես այստեղ եմ...Առաջին անգամ ես գրում եմ մթնշաղին.այս իրավիճակը կարթնացնի իմ մեջ քնքուշ տրամադրություն : Բայց ես զգում եմ միայն մի բան.ես չէի գնա այստեղից:Ձեզ տեսնելու հույսը պահում է ինձ այստեղ...և ահա ես շարունակում եմ զրուցել Ձեզ հետ,նույնիսկ չիմանալով գրվում են տառերը...Ամենուր,որտեղ նրանք չեն լինի ՝կարդացեք ՝ Ես սիրում եմ Ձեզ...»:
10 հուլիսի, Փարիզ
Հ. Գ. Դենի Դիդրոն հասուն տարիքում , լինելով կնոջ հետ «հարաբերություններում չբավարաված» սիրահարվում է Սոֆի Վոլանին:Նրանց նամակագրությունն ու մտերմությունը շարունակվեց մինչև Սոֆիի մահը: Ինչպիսի՞ն էր Նրա հանդեպ վերաբերմունքը :Դիդրոն վառ ներկայացրել է Ֆալկոնետին ուղղված նամակում,որտեղ նա ասում է.«Եթե նա (Սոֆին) ասեր ինձ .«Թույլ տուր ինձ խմել քո արյունը»,-ես առանց մտածելու կբավարարեի նրա այդ ցանկությունը»
Комментариев нет:
Отправить комментарий