Мой список блогов

понедельник, 22 апреля 2013 г.

LORD BYRON - Lady Caroline Lamb Բայրոն-Կարոլինա Լեմ




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...
  • LORD BYRON - Lady Caroline Lamb
                           Բայրոն-Կարոլինա Լեմ                  
  • «Իմ սիրելի Կարոլին,եթե արցունքները,որ տեսել եք  և որը ,գիտեմ ,ես չպիտի թափեի,եթե չլիներ չափից ավելի հուզմունքս բաժանման պահին...Հուզմունք,որը Դուք պիտի զգայիք  վերջին իրադարձությունների
    ժամանակ,եթե այս ամենը չէր  սկսվել   Ձեր մեկնումից առաջ,եթե ամենը, ինչ ասել ու արել եմ բավարար ապացույց չեն,թե  ինչպիսին են և  ինչպիսին կլինեն իմ զգացմունքները Ձեր հանդեպ,իմ սեր,ապա ես ոչ մի այլ ապացույց չունեմ Ձեզ համար:
    Աստված գիտի,որ մինչև այս պահը ես երբեք չեմ մտածել ,որ Դուք ,իմ սեր,իմ թանկագին բարեկամ,կարող եք լինել այդքան դաժան:Ես չեմ կարող  արտահայտել ամեն ինչ:Հիմա ժամանակը չէ բառերի:Բայց ես կապրեմ հպարտության զգացում և կստանամ տխուր բավականություն ցավից,որ  Դուք զգացել եք...Եվ այն ամենից ,որ Դուք ամենևին չեք ճանաչում ինձ:
    Ես պատրաստ եմ հեռանալ ,բայց ծանր սրտով:Քանի որ իմ հայտնվելը այդ երեկոյին՝ վերջ կդներ ցանկացած  անիմաստ  պատմության...
    Ի՞նչ եք կարծում   հիմա,որ ես սա՞ռն եմ,անհոգի՞,անխի՞ղճ,ինքնակա՞մ :Կմտածե՞ն այդպես ուրիշները:Եվ  Ձեր մայրը՞ :Մայր,որին մենք պետք է զոհաբերենք  շատ ավելի շատ ,քան նա երբևէ կիմանա կամ կպատկերացնի :
    «Խոստանում եմ,որ չսիրեմ քեզ»  :Ա՜խ,Կարոլինա ,այդ խոստումը անցյալում էր:Բայց ես կբացատրեմ ամեն խոստովանություն ,ինչպես հարկն է ,և երբեք չեմ դադարի զգալ այն ամենը,որին Դուք արդեն վկա եք եղել ,թերևս ավելի շատ , քան ինչի մասին գիտի իմ սիրտը  և հնարավոր է՝Ձերը...Թող Աստված Ձեզ ների,պահպանի և հավերժ երջանկացնի...
    Ամենահավատարիմ Ձեր՝
    Բայրոն»

  • Комментариев нет:

    Отправить комментарий