Քսանթիպա ( կա այսպիսի արտահայտություն) ))))
այլաբանորեն ՝չար, կռվազան, «յոլա» չգնացող կին հանգիստ,ստեղծագործող,մտածող,խոհեմ ամուսնու կողքին.... ամուսնու խելքը,տաղանդն ու գործերը չգնահատող կին ...»
(Սոկրատեսն ասում էր.
«Եթե հանդիպեց լավ կին, կլինես բացառություն,իսկ եթե
վատ՝ կդառնաս փիլիսոփա,,,»ահա,թե ինչու է նա դարձել փիլիսոփա ) ))))))
Այսպիսի բնութագիր ուներ Սոկրատեսի կինը՝Քսանթիպան,
սակայն գրավոր ապացույցներ կան ,որոնք պնդում են հակառակը.....
Ավելի հեղինակավոր աղբյուրներից ՝ «Հուշագրություն Սոկրատեսի մասին» ,որը գրել է նրա աշակերտը՝Քսենոֆոնը, իմանում ենք ,որ Քսանթիպան շատ հոգատար կին ու անձնազոհ մայր է եղել...և նրանց ընտանեկան գժտությունների մասին այս հուշագրությունը ոչ մի վկայություն չի պարունակում :
Սոկրատեսի մյուս աշակերտը՝Պլատոնը, գրում է,որ «Քսանթիպան, նախազգալով
ամուսնու վերահաս մահը, խիստ վշտացավ»:
Իսկ Սոկրատեսի կնոջ կռվազանության մասին առասպելը տանում է դեպի հենց նույն Քսենոֆոնի կողմից գրված «Խնջույք» աշխատտությունը...Սակայն, ի տարբերություն այն ամենի ,ինչ գրել էր նա իր «Հուշագրության» մեջ,այստեղ ներկայացնում է Քսանթիպային որպես « ոչ միայն ներկայիս, այլ նաև անցյալի և ապագայի բոլոր կանանցից ամենաանտանելին»:
Այնտեղ կա նաև Սոկրատեսի պատասխանը Antisthenes-ի այն հարցին,թե «ինչու է ամուսնացել այդ անտանելի կնոջ հետ» -Սոկրատեսն իբր պատասխանել է այսպես. «Ես նկատել եմ,որ մարդիկ ,ոոոնք ցանկանում են դառնալ փորձառու ,հմուտ հեծյալներ ,ընտրում են իրենց համար անհնազանդ,տաքարյուն նժույգներ ՝ առաջնորդվելով այն նկատառումներով,որ եթե կարողանան սանձել անհնազանդ ձիերին , նրանց հեշտ կլինի կառավարել նաև մնացածներին...Նույն կերպ վարվեցի և ես... ցանկանալով իմանալ ,թե ինչպես վարվել մարդկանց հետ ՝ես ամուսնացա Քսանթիպաի հետ ,լինելով համոզված,որ եթե կարողանամ լեզու գտնել ու «յոլա» գնալ նրա հետ,ինձ հեշտ կլինի հաղորդակցվել մյուս մարդկանց հետ»:
Այս երկխոսությունը «Խնջույք»-ում բացատրում են նրանով,որ Antisthenes-ը, ցանկանալով ընդգծել իր ուսուցչի իմաստությունը, դիտավորյալ հակադրում է (համեմատում ) Սոկրատեսին ՝ փիլիսոփային, թշնամական աշխարհից անբարյացկամ մարդու հետ :
Պատահական չէ,որ «Խնջույք»-ի ի հայտ գալուց հետո Հունաստանի փիլիսոփայական դպրոցներում ճարտասանական վարժությունների համար ստեղծվեց նոր թեմա՝ Սոկրատեսի ու Քսանթիպայի բնութագրերի համեմատականը:Այս վարժությունների ընթացքում աշակերտները պիտի հորինեին երկխոսություններ նրանց միջև ,որն էլ վերջնականապես աղավաղեց Սոկրատեսի կնոջ իրական բնութագիրը...Սոկրատեսի կինը այս «փիլիսոփայական» ,մտահայեցական Քսանթիպայի հետ ընդհանուր ոչինչ չուներ....
Սպիտակ ագռավ...գիտեմ ,շատ եք լսել այս արտահայտությունը,իսկ գիտենք այս խոսքի պատմությունը.... ?:))
Կան կենդանիներ որոնք ամբողջովին սպիտակ են ու դա պայմանավորված է պիգմենտի բացակայությամբ:Այդ կենդանիներին անվանում են ալբինոսներ...,Իսկ սպիտակ ագռավները հազվադեպ պատահող երևույթ են...
Հատկապես այս փաստն է թույլ տվել հին հռոմեական բանաստեղծ-երգիծաբան Յուվենալի անելու այսպիսի համեմատություն ""Ստրուկը կարող է թագավոր դառնալ...գերյալները կտեսնեն հաղթանակ...միայն հաջողությունն է հազվագյուտ Սպիտակ ագռավ....."" ահա, երկու հազար տարվա պատմություն ունի Յուվենալի արտահայտած միտքը...որը կիրառում ենք այն անձանց հանդեպ որոնք ունեն ընդունվածից տարբեր վարքագիծ կամ արժեհամակարգ...
Վերագնահատիր արժեքները (գնահատիր ,գերագնահատիր արժեքը...)Նման պատասխան ստացավ Delphic Oracle-ից(գուշակից)
Դիոգենեսը,երբ հարցրեց նրան ,թե ինչ անել...Բառացիորեն հետևելով գուշակի խորհրդին Դիոգենեսը դաձավ նույնիսկ դրամանենգ(կեղծ դրամ հատող)....և միայն ծանոթանալով Սոկրատեսի աշակերտներից մեկի հետ հասկացավ այդ կախագուշակության իմաստը...նրա ճշմարիտ կոչումն է- լինել փիլիսոփա ...վերագնահատել հոգևոր արժեքները...ունենալ սեփական դատողություններ,եզրակացություններ ու չհետևել ընդունված կարծիքին...
այդ արտահայտության իմաստը սա է.ամեն ինչի մասին դատիր ինքնուրույն...ունեցիր սեփական կարծիք...
Комментариев нет:
Отправить комментарий