1917,17մարտի,Սուխումի
Սիրելի Գրետա
Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա:Բացիկի վրա նկարված աղջիկն իրոք քնքուշ էր ու սիրուն,բայց նա ու՜ր,Գրետան ու՜ր...եթե ինձ հարցնեին,ես կասեի,որ Մարգոն բյուր և բյուր անգամ և սիրուն է ,և սիրելի:Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում:Վերջերս դեպքերն այնքան հուզիչ են ,որ ոչ միայն գրել,այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ:Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից,բայց ֆիզիկական հնար չկա:
Կարո՞ ղ եք երևակայել ,սիրելի Մարգո,թե որքան մեծ է իմ ցավը,որ այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպիսի ժամանակ Պետերբուրգում լինելու փոխարեն ընկած եմ այս անկյունում:
Ինչ լավ կլիներ ,եթե զատկին Դուք այստեղ լինեիք:Ես Ձեզ շատ կարոտել եմ:Եթե գյուղ գնալու լինեմ,անպայման Ախալցխայով կերթամ,բայց դեռ չգիտեմ Թիֆլիս բժիշկներն ի՞ նչ պիտի ասեն ինձ:Առայժմ գիտեմ միայն,որ մի քանի օրից գնում եմ Թիֆլիս:
Դուք հարցրել էիք,թե ի՞ նչ է նշանակում«սնորակ» բառը Ձեզ ուղարկած ոտանավորի մեջ-չգիտեմ ե՞ ս եմ սխալ գրել,թե ՞ Դուք եք սխալ կարդացել,պետք է կարդալ սևորակ:Ես հույս ունեմ,որ մենք շուտով կտեսնվենք:Վերջացնում եմ նամակս և խնդրում եմ չնեղանաք,որ այսպիսի անշնորհք նամակ եմ ուղարկում Ձեզ նման մի շնորհալի և անուշ օրիորդի,և չմոռանաք:
Ձեր Վահան Տերյան
Ափսոս չէ՞ ,Մարգո,այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն»-
Ափսոս չէ՞, Մարգո ,այս երեկոն...
Արդեն քնած է,Մարգո,նայիր,
Այս խեղճ ծերուկը,որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա-
Ես քո գերին եմ-հրամայիր,-
Արդեն քնած է,Մարգո, նայիր...
Ա՜խ, կանցնի, Մարգո,այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն.-
Ա՜խ, կանցնի,Մարգո,այս երեկոն...
Մ. Շահխաթունուն

Комментариев нет:
Отправить комментарий