Мой список блогов

Показаны сообщения с ярлыком «Նամակ» Վ.Տերյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «Նամակ» Վ.Տերյան. Показать все сообщения

среда, 3 июля 2013 г.

Վ.Տերյան...Գինով եմ ,գինով եմ ես էլ...


Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:

Պոետ մի անտեր ու անտուն, 
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...

Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...

Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...  


воскресенье, 28 апреля 2013 г.

Վ. Տերյանի նամակը Մ. Շահխաթունուն

               1917,17մարտի,Սուխումի


Սիրելի Գրետա
 (700x446, 107Kb) Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա:Բացիկի վրա նկարված աղջիկն իրոք քնքուշ էր ու սիրուն,բայց նա ու՜ր,Գրետան ու՜ր...եթե ինձ հարցնեին,ես կասեի,որ Մարգոն բյուր և բյուր անգամ և սիրուն է ,և սիրելի:Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում:Վերջերս դեպքերն այնքան հուզիչ են ,որ ոչ միայն գրել,այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ:Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից,բայց ֆիզիկական հնար չկա: