Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Վ. Տերյանի նամակը Նվ. Թումանյանին. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վ. Տերյանի նամակը Նվ. Թումանյանին. Показать все сообщения

среда, 3 июля 2013 г.

Վ.Տերյան...Գինով եմ ,գինով եմ ես էլ...


Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:

Պոետ մի անտեր ու անտուն, 
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...

Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...

Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...  


вторник, 7 мая 2013 г.

Յասնայա Պոլյանայում

Հոդված... Վահան Տերյան
1910թ

Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա,Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու ,խորապես զգում էի,որ այդ մի սրբազան պարտականություն է ,և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին արտասովոր հուզմունքով...
Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելու՜...
Ցուրտ ձմռան գիշեր է:Պատուհանի տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին:Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը....
Լև Տոլստոյի թաղո՜ւմը...

четверг, 2 мая 2013 г.

Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա....

                                            Վ. Տերյանի նամակը                 Նվ. Թումանյանին                                         1914,դեկտեմբեր,Պետրոգրադ

    Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես  ու հալ չկա:
Մի կողմ թողած իմ անձնական կյանքը,որ շատ  է տխուր  ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում,ավելին կասեմ,հույս էլ չեն ներշնչում,որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք,սիրելիս,որ ես,սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու:Ընդհակառակը,այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը,այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները,որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ-միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից: