Սպինոզայի աշխատությունից է այս արտահայտությունը....Նա իր «Էթիկայի» մեջ գրել է .«Հոգին հավերժական է , քանի որ նա տեսնում է բոլոր երևույթներն ու իրերը հավերժության տեսանկյունից- Sub specie aeternitatis»:
Մեջբերվում է որպես ուրախ մխիթարության բանաձև -մանր կենցաղային տարաձայնությունները(անկարգություն,խառնաշփոթություն,վեճ,երկպառակություն,գժտություն) հարկավոր է հարաբերակցել իսկապես կարևոր բաների հետ...ու այդ ժամանակ հենց այդ նույն տարաձայնությունները ի հայտ կբերեն,կպարզեն իրենց անկարևորությունը,նշանակություն չունեցող բնույթը։
Իսկ այս արտահայտությունը -առանց խոսքի...))))
Amor non est medicabilis herbis
Սերը դեղաբույսերով չի բժշկվում....սիրուց չեն բժշկվում ...սիրո դեմ պատվաստում չկա))) անպայման կհիվանդանաք սիրով))))
Սկզբնաղբյուրը-
Օվդիոս.«Վա՜յ ինձ,որ սերը դեղաբույսերով չի բժշկվում» ։
Նկ.Զաքար Խաչատրյան ՌԴ-ի վաստակավոր նկարիչ...Ն
Комментариев нет:
Отправить комментарий