Мой список блогов

четверг, 19 июля 2012 г.

Սերգեյ Եսենին Խուլիգանի Խոստովանանքը


Ո՛չ բոլորին է տրված այս կյանքում
Երգել կամ ,կարմիր խնձորի նման ,
Ընկնել օտարի ոտքի տակ վերից.

Խոստովանա՜նք է սա մի գերագույն,
Որ հատուկ է լոկ խուլիգաններին:


Մազերըս դիտմամբ ետ չեմ հարդարում՝
Լամպի պես պահած գլուխըս վերև,
Ինձ դուր է գալիս ՝ լույս տալ խավարում
Ձեր հոգիների աշնանն անտերև:
Իսկ երբ քարերը հայհոյանքների
Թափվում են վրաս կարկուտի նման ,
Ես պաշտպանում եմ ձեր հարվածներից
Իմ շեկ մազերի բոցը հուրհրան:

Քա՜ղցր է այդ պահին հիշել ինձ համար
Մեր լիճը մամռած ,մեր կանաչ թխկին,
Որ ես ինչ-որ տեղ ունեմ հայր ու մայր ,
Որ երգիս վրա չէին էլ թքի,
Որոնց համար ես թանկ եմ ինչպես արտ,
Գարնան թարմ անձրև և միս ու մարմին,
Նրանք այդ  ամեն խոսքի համար վատ,
Եղաններն առած ձեզ դա՜ս կտային....
Իմ լա՜վ գեղջուկներ,իմ դուռ ու դրկից,
Դուք  առաջվա պես խե՜ղճ եք երևի,
Եվ վախենում եք ճահճի ընդերքից:
Աստծո պատիժից,չարքից ու դևից...
Թե իմանայի՜ք ,որ ձեր գյուղացին
Ռուս բանաստեղծ է հիմա առաջին...
Երբ նա թրջում էր ոտքերն իր բոբիկ՝
Եղյամ էր պատում ձեր բարի սրտին...
Իսկ հիմա ՝ ոտքին լաքած նոր կոշիկ,
Եվ ցիլի՜նդր է նա կրում իր գլխին...
Բայց գեղջուկ է նա առաջվա նման,
Իգիթ,կորովի,
Արյունն առաջվա նման,
Եվ ամեն մսի խանութի պատին նկարված կովի
Նա հեռվից հեռու գլուխ է տալիս:
Իսկ երբ քաղաքում հանդիպւոմ է նա կառապանիների՝
Հիշում է գոմաղբի բուրմունքը նորից,
Պատրաստ է կրել պոչը փողոցով անցնող ձիերի,
Ինչպես քղա՜նցքը պսակի շորի...

Հարազա՜տ է ինձ հողն իմ հայրենի,
Հարազատ ու մոտ,
Թեև տխրության գորշ ժանգն է պատել ուռենիներին,
Հարազատ են ինձ նույնիսկ խոզերի մռութներն աղտոտ,
Եվ կռկռոցը գիշերվա մթնում ցատկող գորտերի:
Ես հիվանդ եմ իմ մանուկ օրերի հուշերով անգին,
Սիրում եմ գարնան իրիկունների ամպն անձրևալից,
Կարծես չոքել է մեր տան դիմացի մենավոր թխկին
Եվ տաքանում է մայրամուտի ալ խարույկի հրից...
Քանի՜ անգամ եմ ես թառել  նրա կատարին կանաչ
Տեսնես կանա՞չ է  նա էլի՝ ինչպես տարիներ առաջ:
Բունը չի՞ մաշվել,կամ չի՞ կորացել:
Իսկ դո՛ւ,
Մեր բակի հավատարիմ շուն,
Դու հավանաբար արդեն կուրացել,
Կախ ընկած պոչըդ հազիվ ես քաշում
Եվ նույնիսկ գոմի դուռն ես մոռացել...
Հիշո՞ւմ ես,ինչպես տնից հաց շորթում,
Հաց էիր բերում քո բունը խոնավ,
Եվ այդ հացը մենք հերթով կծոտում
Ու չէինք զզվում իրարից բնավ:

Ես նույնն եմ  հիմա,
Չեմ փոխվել իսկի,
Դեմքիս նույն կապույտ աչքերն են ծաղկում,
Եվ, փռած երգիս խսիրը ոսկի,
Շա՜տ բան  եմ ուզում  ասել ձեզ կյանքում:
Բարի գիշե՜ր ձեզ
Ու բարի վաստակ,
Բարի գիշե՜ր մեր գյուղին ու հանդին,
Արդեն զնգում է դաշտերում արձակ
Մեռնող արևի կարմիր գերանդին....

Այս կապույտ լույսն ինձ այնպե՜ս է թովում,
Որ այս կապույտում փույթ չէ և կախվել...
Ի՜նչ արած,որ ես ցինիկ եմ թվում,
Որն իր հետույքից լապտեր է կախել՝
Իմ՝ հալի՜ց ընկած,Պեգաս իմ բարի,
Իմ ինչի՜ն է պետք քո փափուկ վարգը,
Ես եկել եմ,որ երգեմ այս դարի
Գորշ առնետների դժնդակ թափքը:

Ինչպես արտերը՝ հրից ճառագած՝
Իմ շեկ վարսերի փունջը շողո՜ւմ է...

Ես կուզեմ լինել դեղին առագաստ
Դեպի երկիրն այն, ուր մենք լողում ենք:

1920
թարգմ. Գ. Էմին


Исповедь хулигана

Не каждый умеет петь,
Не каждому дано яблоком
Падать к чужим ногам.
Сие есть самая великая исповедь,
Которой исповедуется хулиган.
Я нарочно иду нечесаным,
С головой, как керосиновая лампа, на плечах.
Ваших душ безлиственную осень
Мне нравится в потемках освещать.
Мне нравится, когда каменья брани
Летят в меня, как град рыгающей грозы,
Я только крепче жму тогда руками
Моих волос качнувшийся пузырь.
Так хорошо тогда мне вспоминать
Заросший пруд и хриплый звон ольхи,
Что где-то у меня живут отец и мать,
Которым наплевать на все мои стихи,
Которым дорог я, как поле и как плоть,
Как дождик, что весной взрыхляет зеленя.
Они бы вилами пришли вас заколоть
За каждый крик ваш, брошенный в меня.
Бедные, бедные крестьяне!
Вы, наверно, стали некрасивыми,
Так же боитесь бога и болотных недр.
О, если б вы понимали,
Что сын ваш в России
Самый лучший поэт!
Вы ль за жизнь его сердцем не индевели,
Когда босые ноги он в лужах осенних макал?
А теперь он ходит в цилиндре
И лакированных башмаках.
Но живёт в нём задор прежней вправки
Деревенского озорника.
Каждой корове с вывески мясной лавки
Он кланяется издалека.
И, встречаясь с извозчиками на площади,
Вспоминая запах навоза с родных полей,
Он готов нести хвост каждой лошади,
Как венчального платья шлейф.
Я люблю родину.
Я очень люблю родину!
Хоть есть в ней грусти ивовая ржавь.
Приятны мне свиней испачканные морды
И в тишине ночной звенящий голос жаб.
Я нежно болен вспоминаньем детства,
Апрельских вечеров мне снится хмарь и сырь.
Как будто бы на корточки погреться
Присел наш клен перед костром зари.
О, сколько я на нем яиц из гнезд вороньих,
Карабкаясь по сучьям, воровал!
Все тот же ль он теперь, с верхушкою зеленой?
По-прежнему ль крепка его кора?
А ты, любимый,
Верный пегий пес?!
От старости ты стал визглив и слеп
И бродишь по двору, влача обвисший хвост,
Забыв чутьем, где двери и где хлев.
О, как мне дороги все те проказы,
Когда, у матери стянув краюху хлеба,
Кусали мы с тобой ее по разу,
Ни капельки друг другом не погребав.
Я все такой же.
Сердцем я все такой же.
Как васильки во ржи, цветут в лице глаза.
Стеля стихов злаченые рогожи,
Мне хочется вам нежное сказать.
Спокойной ночи!
Всем вам спокойной ночи!
Отзвенела по траве сумерек зари коса...
Мне сегодня хочется очень
Из окошка луну............
Синий свет, свет такой синий!
В эту синь даже умереть не жаль.
Ну так что ж, что кажусь я циником,
Прицепившим к заднице фонарь!
Старый, добрый, заезженный Пегас,
Мне ль нужна твоя мягкая рысь?
Я пришел, как суровый мастер,
Воспеть и прославить крыс.
Башка моя, словно август,
Льется бурливых волос вином.
Я хочу быть желтым парусом
В ту страну, куда мы плывём.

Комментариев нет:

Отправить комментарий