Мой список блогов

четверг, 26 июля 2012 г.

Հաղթողներին չեն դատում....Ուժեղի իրավունքով

Ուժեղի իրավունքով 

Ինչպես պատմում է Պլուտարքոսը .«Մի անգամ  գաղիացիները (կամ գալլեր-հնագույն ժամանակներում Ֆրանսիաի տարածքում ապրող ցեղեր) հատեցին Ալպերն ու ներխուժեցին   Իտալիա:

Պաշարված  Կլուզիումա քաղաքի բնակիչները օգնություն խնդրեցին Հռոմից:Հռոմեացի դեսպանները խնդրեցին գալլերի առաջնորդին՝Բրեննին, հաշտվել պաշարված քաղաքի բնակիչների հետ,քանզի նրանք Հռոմի դաշնակիցներն էին...
Բրեննը համաձայնեց ,սակայն որպես փոխհատուցում  այդ քաղաքից պահանջեց  բերրի հողերի մի մասը ՝խաղողի այգիներով...Հռոմեացիները վրդովվեցին.« Բայց ինչ իրավունքով եք խլում հողերն իրենց օրինական տերերից»,որին  էլ Բրեննը պատասխանեց հետևյալ խոսքերով ,ինչը դարձավ պատմական հայտնի արտահայտություն....«Մեր իրավունքը մենք կրում ենք մեր սրերի ծայրին...  Ուժեղներին է պատկանում ամբողջ աշխարհը »:
Հաջորդ օրը մարտ սկսվեց պաշարված քաղաքի բնակիչների և գալլերի միջև...Հռոմեացի դեսպանները, խախտելով պատերազմի ավանդույթները,կանգնեցին իրենց դաշնակիցների կողքին...Նկատելով դա՝ Բրեննը դադարեցրեց մարտն ու դիմեց  սենատին ՝պահանջելով  հանձնել  իրեն հակամարտության օրենքները խախտած դեսպաններին...Սենատը պատասխանեց ծաղրական մերժումով...Այդ ժամանակ Բրեննը ուղղեց  իր զորքերը հռոմեացիների դեմ և հենց  առաջին ճակատամարտում բացարձակապես կոտորելով նրանց ՝գրավեց Հռոմը...Այստեղ Բրենն արեց  իր պատմական երկրորդ  արտահայտությունը ՝ «Վա՜յ պարտվողներին»:
Հիմնվելով Բրեննի  վերոհիշյալ արտահայտությունների վրա՝ կազմվել է «Ուժեղի իրավունքով» արտահայտությունը ....

Հաղթողներին չեն դատում....


Այս արտահայտությունը  վերագրում են Եկատերինա 2-րդին:Իբր նա այս խոսքերն ասել է ի պաշտպանություն Սուվորովի ,որին  ուզում էին դատել այն բանի համար,որ նա հակառակ գլխավոր հրամանատար Ռումյանցևի հրամանի 1773թ.  գրոհով վերցնում է  Տուրտուկայ  թուրքական բերդը:
Դատավճիռի վրա թագուհին մակագրում է.«Հաղթողներին չեն դատում»:

Իսկապես որ
«հաղթողներին չեն դատում», և «վա՜յյյյյ պարտվողներին» )))

նկ.Վ. Վերեշչագին
Василий Васильевич Верещагин. После неудачи. 1868

Комментариев нет:

Отправить комментарий