Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Վան Գոգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վան Գոգ. Показать все сообщения

среда, 3 июля 2013 г.

«Կյանքի ծարավը»

ван Гог. Картины Ван Гога
   Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը:Դա արդեն վերջն էր:Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում,երբ առաջին անգամ զգաց ,որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու:Նա ցանկանում էր աշխարհին ասել՝«Ներող եղիր»:Ինչ ուզում է լինի,աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:

Հեռանալով այս աշխարհից ,Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան,ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին,վրձնակից նկարիչներին,վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝Թեոյին,որ այնքան շատ տառապեց ,այնքա՜ն շատ սիրեց իրեն,աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ,ամենաքնքուշ եղբորը....

воскресенье, 15 июля 2012 г.

Կանաչ փերի....

Նկ.Օնորե Դոմյե,Գիշերային Երազողները

Աբսինթ(օշինդրօղի)...(Կար 
ժամանակ ,երբ չգիտես ինչու, այս բառը նույնացնում,կապում էին էլիտարի,բոհեմականի ,տրանսցենդենտալի հետ  ... ) առաջինն այն փորձել է ֆրանսիական մտավորականությունը...


Նկ.Օնորե Դոմյե,Այս Մարդը...


Այդ թունդ ըմպելիքը գրավում էր արվեստի աշխարհին պատկանող  մարդկանց ուշադրությունը..Նրանք համարում էին,որ « La fee verte-կանաչ փերին » կամ  «աբսինթի կանաչ կրակը» խթանում է ստեղծագործական գործընթացներն ու «ենթագիտակցությունից  պոկում  քնած երևակայությունը»:


19-րդ դարի կեսերից սկսած աբսինթը դարձավ ամենանորաձև սպիտային խմիչքը...Իհարկե ,նրա հրաշագործ ազդեցությունը չափազանցված էր....

суббота, 7 апреля 2012 г.

ՎԱՆ ԳՈԳ




«Երբ ինչ-որ բան քո ներսում ասում է.«Դու նկարիչ չես» ՝անմիջապես սկսիր նկարել ,Տղաս,-միայն այդ կերպ դու կլռեցնես քո ներքին ձայնը:Նա  ,ով լսելով այդ ձայնը կվազի ընկերների մոտ և կբողոքի իր վատ բախտից ,կորցնում է իր արիության մի մասը,մի մասն այն լավի ,որ կա իր մեջ»:

понедельник, 8 августа 2011 г.

Աշխարհի երեսին միայն մի Վինսենթ Վան Գոգ կա...



Image result for van gogh paintings






















Հատված   Իրվինգ Սթունի «Կյանքի Ծարավը » գրքից

Առավոտյան Վինսենթն արթնացավ արևածագի հետ:Տրամադրությունը սքանչելի էր:Նա թեթևակի խուզեց մորուքը,գլխին մնացած հատուկենտ մազերը սանրեց,հագավ միակ քիչ թե շատ տանելի բաճկոնը:
  Դեղին կրակ ու բոց թափող արևի գունդը գլորվելով դուրս եկավ երկնակամար:
Վինսենթին դուր եկած անտառակը  Առլից երկու ժամվա ճանապարհ էր: