Мой список блогов

суббота, 7 апреля 2012 г.

ՎԱՆ ԳՈԳ




«Երբ ինչ-որ բան քո ներսում ասում է.«Դու նկարիչ չես» ՝անմիջապես սկսիր նկարել ,Տղաս,-միայն այդ կերպ դու կլռեցնես քո ներքին ձայնը:Նա  ,ով լսելով այդ ձայնը կվազի ընկերների մոտ և կբողոքի իր վատ բախտից ,կորցնում է իր արիության մի մասը,մի մասն այն լավի ,որ կա իր մեջ»:


«Ի՞նչ է նկարչությունը:Ինչպե՞ս տիրապետել նրան :Դա  անտեսանելի պատի միջով անցնելու կարողություն է ,որը կանգնած է այն բանի միջև ,ինչ դու զգում ես և այն,ինչ կարող ես դու անել»:

«Թեո. 
-Արվեստից կրոն մի սարքիր:
Վան Գոգ.
-Համենայն դեպս դա քրիստոնեությունից ավելի լավ է :

«Կյանքում միշտ օգտակար է երևալ մի փոքր հիմար,որովհետև ես ժամանակ պիտի շահեմ որպեսզի սովորեմ»:




«Մարդն իր հոգու խորքում վառ կրակ է կրում,որքան էլ պարադոքսային հնչի ,ոչ -ոք չի ուզում վերցնել կամ ջերմանալ նրա մոտ...բոլոր անցորդները նկատում են միայն ծուխը ,որը դուրս է գալիս ծխնելույզից ...և գնում  իրենց ճանապարհով»:
«Թող ես անձամբ ստանամ հարվածներ,անեմ տարբեր սխալներ,հաճախ լինեմ  շատ սխալ,բայց դա այնքան էլ սարսափելի չէ ,որովհետև ամեն դեպքում ես հիմնականում ճիշտ եմ դուրս գալիս...»:

«Ավելի լավ է ունենալ ջերմ սիրտ,եթե նույնիսկ նա  մեզ արժի բազմաթիվ սխալներ,քան լինել սահմանափակ և չափազանց զգուշավոր»:



...Վինսենթի նամակները եղբորը՝Թեոին զարմանալի «մարդկային հոգու  
 յուրօրինակ փաստաթուղթ » են ,որոնք  վկայում են ոչ միայն մեծ նկարչի ողբերգական ճանապարհի  ,այլև  այն մասին ,թե ինչ հսկայական
աշխատանք ,ինչ հոգևոր բովանդակություն է   թաքնված կենդանության օրոք
չճանաչված,չընդունված  այդ  Մեծ մարդու   յուրաքանչյուր նկարի հետևում... 


Վան Գոգի նամակները  հասցեագրված եղբորը՝Թեոին
Ամստերդամ 30 մայիսի 1877թ

Ձեր նամակում կար արտահայտություն ,որն ապշեցրեց ինձ.«Ես ցանկանում եմ հեռանալ ամեն ինչից ..ես եմ պատճառն ամեն ինչի ,և միայն դժվարություններ եմ բերում ուրիշներին....ու միայն ես բերեցի այս փորձանքն իմ ու  այլոց գլխին»:
Այս բառերն ինձ ապշեցրին ,որովհետև ճիշտ նույն զգացողությունը ,ճիշտ նույն բանը, ոչ ավել ,ոչ պակաս ,զգում  եմ ես իմ հոգում...
Երբ ես մտածում եմ անցյալի մասին ,երբ ես  մտածում եմ ապագայի մասին,գրեթե անհաղթահարելի դժվարությունների մասին,մեծ ու ծանր աշխատանքի մասին,որը մոտ չէ սրտիս ու հոգուս,ավելի ճիշտ ,որից իմ «վատ» ես-ը հաճույքով կխուսափեր ,երբ մտածում եմ մարդկանց մասին ,որոնց աչքերը հետևում են ինձ ,ես կանխատեսում եմ,որ եթե ինձ մոտ ոչինչ չստացվի՝ նրանք կհասկանան ինչումն է բանը և չեն հեղեղի ինձ կշտամբանքներով ,լինելով փորձված ու փորձառու ամեն ինչում ՝ազնիվ ,արդար,իրենց ամբողջ տեսքով կասեն.«Մենք օգնեցինք քեզ ու փարոս եղանք քեզ համար..արեցինք այն ,ինչ կարող էինք...Քո ուժերի ներածի չափով աշխատեցի՞ր:Ո՞Ւր է մեր աշխատանքի պտուղներն ու   պարգևը դրանց  դիմաց...»:
Գիտես ,երբ ես մտածում եմ այս ամենի ու էլի շատ բաների մասին, (չափազանց շատ ,որ կարողանամ թվարկել...)դժվարությունների ու հոգսերի մասին ,որոնք տարիքի հետ ամենևին էլ չեն նվազում ,տառապանքների,հիասթափությունների մասին ,անհաջողության հանդեպ վախի և նույնիսկ ամոթի մասին ,ապա ինձ խորթ չէ այդ ցանկությունը՝հեռանալու ցանկությունը....հեռանալ ամեն ինչից...
Այնուամենայնիվ ,ես գնում եմ առաջ,բայց զգուշորեն և հույսով ,որ ինձ կհաջողվի հաղթահարել այս բոլոր մտավախությունները ,որ կգտնեմ պատասխանը բոլոր մեղադրանքների ,որոնք սպառնում են ինձ,գնում եմ համոզվածությամբ,որ,չնայած բոլոր խոչընդոտների ,որոնք կանգնած են իմ դիմաց ,ես կհասնեմ նպատակիս ,ու եթե կամենա Աստված՝կարդարանամ բոլոր նրանց աչքերում ,ում սիրում եմ և ՝նրանց,ովքեր կգան ինձանից հետո....
Ամստերդամ,9 հունվարի,1878թ

Կ.Մ. այսօր ինձ հարցրեց ,թե համարում եմ  գեղեցիկ   Ժերոմի «PHRYNE»-ն:
Իսկ ես պատասխանեցի,որ ինձ ավելի շատ դուր է գալիս Իզրաէլսի կամ Միլլեի  տգեղ կինը,կամ Էդ Ֆրերի «պառավը»:
Ի՞նչ է,ըստ էության ,նշանակում այդպիսի գեղեցիկ մարմինը,ինչպիսին այդ Ֆրինայինն է...
Ֆիզիկական գեղեցկություն ունեն նաև գազանները,գուցե և ավելի մեծ չափով ,քան մարդիկ,իսկ մարդկանց մեջ ապրող  հոգին ,որը նկարում է Իզրաէլսը,Միլլեն ,Ֆրերը ՝կենդանիները չունեն ...Իսկ մի՞թե կյանքը տրված չէ մեզ նրա համար ,որ ունենանք հարուստ ՀՈԳԻ ,եթե նույնիսկ  այդ դեպքում  տուժում է մեր արտաքին տեսքը ....





Ա՜խ, թանկագին իմ եղբայր, երբեմն ես այնպես  հստակորեն եմ գիտակցում, թե ինչ եմ ցանկանում: 
 Եվ կյանքում, և նույնիսկ արվեստում ես կարող եմ
 «յոլա գնալ» «»առանց տեր Աստծո, սակայն որպես
 տառապող ես չեմ կարող «յոլա գնալ» առանց այն
 բանի, որն ուժեղ է ինձնից, որն իմ ողջ կյանքն է՝
 ստեղծագործելու հնարավորության… Ես
 կուզենայի նկարներով արտահայտել սփոփիչ մի
 բան, երաժշտության նման: Կուզենայի նկարել
 տղամարդկանց ու կանանց , որոնց վրա
 հավերժության ինչ-որ կնիք լիներ, որը նախկինում
 խորհրդանշում էր լուսապսակը, իսկ մենք փորձում 
 ենք դա հաղորդել լույսի խաղով ու թրթիռով…,
 դիմանկար, դիմանակար, որում բնորդի միտքը,
 հոգին կա՝ ....ահա, թե ինչին, իմ կարծիքով, պետք է 
 ձգտել: Արտահայտել երկու սիրահարների
 քնքշությունը երկու լրացուցիչ գույների
 զուգորդմամբ, դրանց միախառնումով ու
 հակադրությամբ, մերձավոր տոների խորհրդավոր
 բազմերանգությամբ....: Արտահայտել ճակատի
 ուռուցիկության տակ թաքնված միտքը լուսավոր
 տոնով, մութ ֆոնի վրա: Աստղով արտահայտել
 հույսը: Հոգու հուրը՝ մայր մտնող արևի
 ճաճանչումով: Իմ հոգում ապրում է, չեմ վախենում 
 այդ բառից, հավատի այրող մի պահանջ: Եվ ահա
 գիշերը ես դուրս եմ ելնում՝ նկարելու աստղերը…
 Ես կցանկանայի մարդկանց հանգստացնող ինչ-որ
 բան ներշնչել, այնպիսի մի բան, որով մենք՝
 մարդիկս, կարողանայինք մխիթարվել և
 դադարեինք մեզ մեղավոր կամ դժբախտ զգալ…


 



չորս թառամող արևածաղիկներ 

Файл:VanGogh-still-life-four sunflowers.jpg 





ван Гог. Картины Ван Гога


«Արևածաղիկներ»


Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853թ Հոլանդիայում:Նրա 
հայրը  բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ էր:Կրոնը մեծ ազդեցություն է թողել նկարչի ստեղծագործական կյանքի վրա:
Մինչ նկարիչ դառնալը շատ է աշխատել...իր  կյանքի 
ընթացքում Վինսենթը նամակներ է գրել ...հիմնականում սիրում էր գրել եղբորը ....և այդ նամակների շնորհիվ էլ գիտենք Վան Գոգի ստեղծագործական գործունեության  ու կյանքի մասին...Ողջ կյանքի ընթացքում նա ստեղծել է 800 կտավ,որից միայն մեկն է վաճառել...«Կարմիր խաղողի այգին»:Վան Գոգի փոքր եղբայրը `Թեո Վան Գոգն էր հոգ տանում եղբոր մասին,օգնում էր նրան ֆինասապես...

5 փաստ իմպրեսիոնիստ մեծ նկարիչ Վան Գոգի կյանքից.՝

1. Վան Գոգի նկարներում դեղին  և կարմիր գույների  երանգների առատության պատճառը համարվում էր  Էպիլեպսիայի բուժման      նպատակով  օգտագործվող դեղերի  չարաշահումը,որը զարգացել էր աբսինթի (խմիչք պատրաստված օշինդրից) չափից դուրս օգտագործումից...






звездная ночь

«Աստղազարդ Գիշեր »

2. Բոլորիս  քաջ հայտնի մի  փաստ էլ կա...Վան Գոգը կտրել է իր ականջը...
Այս փաստի մասին կա տարածված մի  քանի ենթադրություն ...մի մասը պնդում է ,թե  նա միայն ականջի բլթակն է կտրել ,բորբոքումից  առաջացած անտանելի ցավերից ազատվելու  նպատակով ...իսկ մյուսներն ասում են,թե դա իր նկարների պահանջարկի բացակայությամբ է պայմանավորված եղել...
Սակայն հայտնի է ,որ Վան Գոգն այդ ժամանակ  Պոլ 
Գոգենի հետ ապրել  է Ֆրանսիայի հարավում....և  մի օր  
ինչ-որ մի մարմնավաճառի պատճառով  ծեծկռտուք է 
սկսվել նրանց միջև...և այդ ծեծկռտուքից էլ «տուժել է » 

Վան Գոգի ականջը

3 .Վան Գոգն  իր  ամենահայտնի նկարներից մեկը ՝
«Աստղազարդ գիշեր»-ը նկարել է  Սեն -Ռեմի դը 
Պրովանսի հոգեբուժարանում  գտնվելու ժամանակ......Ականջի միջադեպից որոշ ժամանակ անց...դա միակ դեպքն է եղել ,երբ վան Գոգը զգացել է հոգեբույժի կարիք:

4 .Եվս մի հետաքրքիր փաստ...
Վան Գոգը սկսել է նկարել 27 տարեկանից...մինչ այդ նա փորձել է  հմտանալ տարբեր մասնագիտությունների մեջ ,նույնիսկ խորասուզվել է կրոնի մեջ...
Վերջիվերջո որոշել է նկարել...և նա իր  առաջին կտավում պատկերել էր գյուղական  ձանձրալի ու անհրապույր կյանքը...

Винсент Ван Гог "Едоки картофеля"



1886թ. Վան Գոգը տեղափոխվում է Փարիզ ,որտեղ էլ 
ծանոթանում է իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի հետ...
Նրա սերը ճապոնական արվեստի հանդեպ թույլ էր տալիս ավելի լայն փորձարկել պալիտրայի գունագեղությունը...
1896թ.Վինսենթ Վան Գոգն  ինքնասպանության փորձ 
արեց,որից հետո ապրեց ևս երկու տարի ..նա անելանելի 
հուսահատության մեջ էր...նա հասկանում էր,որ եղբոր՝Թեոի համար բեռ է,որն  իր կյանքի ամենադժվար պահերին միշտ կողքին է եղել...

 Վան Գոգի մահից հետո  եղբայրը՝Թեոն  կնոջ օգնությամբ վաճառում է նրա կտավները...
Եթե միայն իմանար Վան Գոգը ,թե որքան  հանրահայտ 
դարձան նրա ստեղծագործությունները...






 Կարմիր խաղողի այգին 1888թ


ветка миндаля


 Ծաղկած նշենու ճյուղ 1888թ.





 
ճանապարհ՝կիպարիսներով և աստղերով ....
ինձ է թվո՞ւմ ,թե իրոք այդպես է...այս նկարից «հնչում է»   «աստվածային մեղեդայնությամբ աստղային սիմֆոնիա»....ուշադիր նայեք...տեսեք ,ասես ողջ տիեզերքը ողողված է աստղահնչուն ելևեջներով ...ես այն«լսում եմ» ))) 
այս նկարը կախարդել է ինձ...))


«Маки». Винсент Ван Гог «Կակաչներ»

Ի դեպ,  այս նկարի մոտավոր արժեքը 60 միլիոն դոլլար է.... 
այն  2010թ. հափշտակվել էրԿահիրեի թանգարանից...  գողը հանգիստ կտրել էր կտավը շրջանակի միջից ու աննկատ փախել...
P.S. ասում են ՝գտնել են նկարը........)))



Վինսենթ վան Գոգի միակ Սերը....

 Վան Գոգ...հանճար ,որը «պայթեցրեց» ողջ գեղանկարչությունը,բազմիցս է արժանացել խենթի մակդիրին... Շատերը նրան  P.S. (պոստֆակտում...կատարվելուց հետո) ախտորոշում են  շիզոֆրենիա...Իհարկե ,թե ինչպես են անհավանական խայտաբղետ գույները նրա նկարներում հանկարծ վերածվում   հիշվող պայծառ պատկերների , ավելի դյուրին էր բացատրել  հոգեկան հիվանդությամբ .....

Մեծ նկարչին խելագարության մեջ մեղադրում էր անգամ հայրը .չէ ՞որ որդին թողել էր հեղինակավոր առևտրի գործն ու «պատկառելի »տարիքում անցել  նկարչության... Վան Գոգը դեռ 30-նն էլ չէր բոլորել... նա ապրում էր Բելգիայի ու Հոլանդիայի փոքրիկ քաղաքներում,ուր նկարչության,գեղանկարչության  դասեր էր  առնում:Ուրիշ ի՞նչ էր պետք սկսնակ նկարչին... 
   Նա  սիրահարվեց...Վան Գոգի Սերն էլ նույնքան անբացատրելի էր ,որքան առաջին հայացքից  անտեղի թվացող նրա գույները ,որոնք  օգտագործել է  իր նկարներում:Նրա սերն էլ նույնքան խենթ էր....
Սերը խժռեց նրան ամբողջովին...այն ամենը ,ինչը չէր հասցնում տալ նկարչությանը,նա տալիս էր սիրուն...Իրականում տալու բան էլ չկար ...սիրո առարկայի  հետ նրան կապում էր  սոսկ կարճատև հանդիպումները,այն էլ կողմնակի մարդկանց ներկայությամբ... և նամակները....անկեղծ ու հոգին տակնուվրա անող նամակները...ընդամենը նամակներ...սակայն Գոգի համար միևնույնն էր...նա տրվել էր սիրուն և չէր  հավատում  ,որ կարող է սիրված չլինել...
Այդ  մեծ տղամարդն  իր էությամբ,հոգու յուրահատկությամբ , դաստիարակությամբ  ու նաև սիրով՝ մանկան նման պարզ,անկեղծ ու միամիտ էր ...
1881թ նա գրում է իր եղբորը՝Թեոին,որ ցանկանում է հայտնել նրան մի գաղտնիք,որի մասին  վերջինս գուցե  արդեն հասցրել է իմանալ ուրիշներից...
Նա գրել էր.«Ուզում եմ հայտնել քեզ,որ այս ամառ ես սիրահարվեցի»,հետո  ապագա նկարիչը հայտնում է,որ «Կ» միանգամից մերժեց և անմիջապես ասաց,որ  հարաբերություններն անհնարին են...  և երբեք հնարավոր չեն լինի ...»:
«Կ» տառի տակ թաքնված էր Գոգի հորեղբոր աղջիկը՝երիտասարդ այրի Կէէ Ֆոսը ...Ինչպիսի՞ն էր այդ կինը ,որը համարձակվել էր մերժել հանճարին՝չկան տեղեկություններ...Սակայն այն մարդու անունը,որի Սերը  նա արհամարհեց ,դասվեց անմահների շարքին ...
Վան Գոգը հեղեղում էր նրան նամակներով...Շուտով այդ նամակները աղջկա մեծ ընտանիքի համընդհանուր«սեփականությունը» դարձան ...Աղջկա հայրը ուղղակիորեն դիմեց Գոգի հորը, որը  ընտանեկան մեծ սկանդալի պատճառ դարձավ...Գոգը հուսահատության մեջ էր....
Նրան փրկեցին նկարչությունն ու Սերը,որը չնայած կատարվածին,եռում էր նրա հոգում...
«Կյանքն ինձ համար շատ թանկ է դարձել  ու ես երջանիկ եմ,որ սիրում եմ :Իմ սերն ու իմ կյանքը մեկ  ամբողջ են,-գրել էր Վինսենթն ու համեմատել իր սերը մի կտոր սառույցի հետ ,որը նա սեղմում է իր կրծքին որպեսզի հալեցնի....»:
Մի անգամ վան Գոգը որոշեց բացատրել իր սիրեցյալին ,որ գոնե փորձեն հանդիպել, որպեսզի հնարավորություն ունենան  միմյանց հասկանալու...նա կարծում էր ,թե բառերով կկարողանա համոզել նրան...
Առանց հրավերքի ու առանց հայտնելու նա եկավ Ամստերդամ...Գտավ աղջկա փողոցն ու տունը...թակեց դուռը...նրան ներս թողեցին...աղջիկը չկար ...նրա ծողներն էին միայն...Աղջկա հայրը՝Գոգի հորեղբայրը պահանջեց,որ նա դադարի այլևս անհանգստացնել իր աղջկան նամակներով...Վինսենթն իր հերթին պահանջեց,որ թույլ տան հանդիպելու սիրելիին...նրան մերժեցին...Նա պնդեց...Աղջկա ծնողները պահանջեցին հեռանալ իրենց տանից...
Հետո,պատմում են ,թե Վան Գոգը պահել է ձեռքն այրվող մոմի վրա ու խնդրել .«Թույլ տվեք գոնե տեսնել նրան այնքան,որքան կպահեմ իմ ձեռքը կրակի վրա»...Այս բառերը հաճախ են գործածվում գրականության մեջ...սակայն նկարիչն ինքը ոչ մի գրավոր ապացույց այս մասին չի թողել:Նա միայն գրել է,թե.«Այդ երկու ծերերը մութ գիշերին դուրս արեցին  իրենց տանից  և տարան   ինձ  մի ինչ-որ էժանագին հյուրանոց  ...»:

Այլևս նա երբեք չվերադաձավ սիրելիի մոտ...


Ահա այսպիսին է եղել Վան Գոգի միակ ՍԵՐԸ...






Հանդիպում ճակատագրի հետ
     Իրվինգ Սթոուն

Առավոտյան Վինսենթն արթնացավ արևածագի հետ:Տրամադրությունը սքանչելի էր:Նա թեթևակի խուզեց մորուքը,գլխին մնացած հատուկենտ մազերը սանրեց,հագավ միակ քիչ թե շատ տանելի բաճկոնը:
  Դեղին կրակ ու բոց թափող արևի գունդը գլորվելով դուրս եկավ երկնակամար:
Վինսենթին դուր եկած անտառակը  Առլից երկու ժամվա ճանապարհ էր:Վինսեթն իր նկարակալը հաստատեց վարած հողի մեջ ...նա սևեռուն  հայացքով նայեց բնապատկերին ,մտքում կազմեց գունային բաղադրիչներն ու փափկացրեց վրձինները...Նա մի անգամ էլ նայեց անտառակին,ճերմակ կտավի վրա ածուխով մի քանի գիծ քաշեց,ներկապնակի վրա խառնեց ներկերը և վրձինն արդեն բարձրացրել էր,երբ....
-Այդքան շտապու՞մ ես ,Վինսենթ,-թիկունքում հնչեց մի ձայն:
Նկարիչը թափով  շուռ եկավ:
-Դեռ շուտ ժամանակ ,թանկագինս,ամբողջ մի օր ժամանակ ունես:
Վինսեթն ապշահար նայում էր անծանոթ կնոջը,որը ջահել էր,բայց ոչ աղջնակ:Նրա աչքերը կապու՜յտ,կապույտ էին,ինչպես Առլի գիշերների երկինքը,իսկ արևային մազերը ալիքված իջել էին ծոծրակին:Դիմագծերը նուրբ ու քնքուշ էին և արտահայտում էին հարավցու կրակոտ հասունություն: Կնոջ հագին երկար սպիտակ շրջազգեստ կար...
-Այնքա՜ն  երկար ժամանակ եմ քեզնից հեռու եղել,Վինսենթ,-ասաց կինը:
Նա կանգնեց նկարչի ու նկարակալի միջ,հենվեց սպիտակ կտավին՝իրենով  ծածկելով անտառակը: Նա Վինսենթին էր նայում  և ժպտում այնքա՜ն փաղաքուշ,այնպիսի՜ սիրով,որ նկարիչը ձեռքով թեթևակի շփեց աչքերը,ասես ջանում էր համոզվել,որ չի զառանցում կամ քնած չէ....
-Դու ինձ չես հասկանում ,իմ սիրելի,իմ անուշիկ մանչուկ,-խոսեց կինը:
-Ինչպե՞ս էիր ապրում,երբ հեռու էի քեզնից:
-Ո՞վ ես դու:
-Ես քո ամենալավ բարեկամն եմ աշխարհի երեսին,Վինսենթ:
-Ի՞նչ գիտես իմ անունը:Ես քեզ երբեք չեմ տեսել:
-Այո,բայց ես քեզ շա՜տ,շար անգամ եմ տեսել...
-Ինչո՞ւ ես իմ հետևից դաշտ եկել...
-Այն բանի համար,ինչի համար որ անցել եմ ամբողջ Եվրոպան ...Որպեսզի քեզ հետ լինեմ...
-Երևի ուրիշի տեղ ես դնում ինձ:Ես այն մարդը չեմ,որի մասին խոսում ես:
Կինն իր զով ձեռքը դրեց Վինսենթի խանձված,շիկակարմիր մազերին ու մի թեթև շարժումով հետ գցեց:
-Աշխարհի երեսին միայն մի Վինսենթ   Վան -Գոգ կա :Ես երբեք ուրիշի հետ չեմ շփոթի նրան:
-Եվ ինչ  է ,վաղո՞ւց ես ճանաչում ինձ...
-Այո:Առաջին անգամ ,երբ նայեցի քեց ,դու անգործ նստած էիր,,,Ուզեցի անցնել մոտովդ ու գնալ:Բայց դու գրպանիցդ հանեցիր ճմռթված մի ծրար ու մատիտ,սկսեցիր նկարել....Ես ուսիդ վրայից հետևում էի ,թե ինչ կստացվի...Ու երբ տեսա...սիրեցի քեզ...

-Ինչպե՞ս կարող ես սիրել ինձ ախր....Մի նայիր , ատամներս թափվել են ,աչքերս կարմրած են, մազ չունեմ,ամբողջ դեմքս ցցված ոսկորներ են ...ես այլանդակ եմ,աշխարհի բոլոր տգեղներից ամենատգեղը...


Автопортрет, 1889-Դու այլանդակ չես,Վինսենթ,գեղեցիկ ես....Իմ սերը քո նկատմամբ ոչ մի բանով չես սպանի...-Ախր ինչի՞ համար ես սիրում ինձ....Կանայք միշտ ինձ ատել են ...
-Դու սիրո համար չես ստեղծված...Քո կոչումը աշխատանքն է...
-Աշխատա՞նքը:Դատարկ բան է: Ես խենթ եմ...Ի՞նչ շահ ունեմ այս հարյուրավոր  կտավներից ,ո՞ւմ են պետք,ով՞ պիտի առնի.....Կլինի ՞արդյոք մեկը ,որ գովասանքի գոնե մի ժլատ խոսք ասի ինձ:
-Կգա օրը,Վինսենթ,և ամբողջ աշխարհը կճանաչի քեզ...
-Կգա՜ օրը... Սին երազանք է,նման այն երազանքին ,թե երբևէ  առողջ մարդ կդառնամ,տուն ,ընտանիք ,գոյությունս պահպանելու միջոցներ կունենամ...Այսքան տարիների ընթացքում  ոչ ոք չցանկացավ գնել իմ նկարներից գոնե մեկը...
-Երբ դու չես լինի աշխարհում ,Վինսենթ ,ամբողջ երկրագունդը կհասկանա,թե ինչ ես ցանկացել ասել...Այն կտավները ,որոնք չես կարողանում այսօր հարյուր ֆրանկով ծախել, միլիոններ կարժենան...կախված կլինեն Ամստերդամի և Հաագայի,Փարիզի և Դրեզդենի, Մյունխենի ու Բեռլինի,Մոսկվայի ու Նյու Յորքի ցուցահանդեսներում...Դրանք գին չեն ունենա,որովհետև անգին կլինեն...Քո արվեստի մասի,Վինսենթ,գրքեր կգրվեն...Վան Գոգի անունը սրբազան անուն կլինի...Նստիր իմ կողքին և ձեռքդ տուր ինձ...



-Եթե այս պահին ձեռքերրդ չշոշափեի ,կկարծեի ,զառանցում եմ կամ խելագարվում :
Նա կնոջը պատմեց այն հույսերի մասին,որ ուներ իր նկարների նկատմամբ,այն լուտանքների մասին,որ ամեն կողմից տեղացին իր վրա,այն հարվածների մասին,որ ճակատագիրը հասցրել է իրեն....
Վինսենթե լռեց...Ամբողջ մարմնով դողում էր... Կինը մոտ քաշեց նրան,նստեցրեց կողքին...
Ուժասպառ եղած նկարիչը քնեց՝գլուխը կնոջ կրծքին ...





Երբ արթնացավ,արդեն մենակ էր...  Պառկած էր եղել դեմքը հողին...Վինսենթը վերցրեց նկարակալը ու մաքուր ,աննկար կտավը ,քայլեց դեպի տուն.... Նա մտովի կրկին վերապրեց բոլորը,ինչ տեղի ունեցավ այսօր իր կյանքում...«Տեսե՞լ եմ արդյոք  երբևէ այդ կնոջը...Նշանակում է...Իսկ ի՞նչ է նշանակում...»

Հասնելով իր կացարանը՝ նա ձեռքի իրերը գցեց մահճակալին ու դուրս ելավ փողոց :Մի գավաթ սուրճ խմեց սրճարանում և ոտքերը հազիվ շարժելով ՝վերադարձավ....Վառեց լամպը,և դեղին լույսը լուսավորեց սենյակը:Աչքի պոչով Վինսենթը  նկատեց ,որ մահճակալի վրա գունավոր բան կա ,վառ գույներով լեցուն մի բան...Ապշահար մոտեցավ մահճակալին ու ձեռքն առավ այն կտավը ,որ հետը տարել էր դաշտ ՝աշխատելու....
Հիասքանչ արևի փառահեղ ճաճանչների մեջ շողարձակում էր աշնանային անտառակը ՝շշապակու գույնի երկու կանաչ նոճի ,որ ձևով նման էին շշերի,երեք ոչ բարձր շագանակենի,որոնց տերևեները  ծխախոտագույն էին՝նարնջագույն երանգով,մի կարմրածառ,որի պսակը բաց կիտրոնագույն է,բունը՝մանուշակագույն,արնակարմիր ծիրանի և բոսոր սաղարթով երկու թուփ՝աառջևում մի քիչ ավազ ,կանաչ խոտ,և այս ամենի վերևում ՝կապու՜յտ,կապու՜յտ երկինք՝խորքերում ծծմբակիտրոնագույն  հրո ոլորված մի գունդ....
Վինսենթը քարացած նայում էր նկարին:Աչքերի առաջ ամեն ինչ մշշուշվել էր...
Կինը...նկարը...ամբողջ օրը...
Վինսենթ Վան -Գոգը չէր Կռահում,որ այդ օրը ինքը հանդիպել էր Ճակատագրին և լսել նրա մարգարեական կանխագուշակումները....





кипарисы

P.S.Լեոնիդ Ենգիբարյանի նման ես նույնպես  սիրում եմ Ծով,աշուն և վան Գոգ...»)) 




Հին « Կոշիկներ»...Վան Գոգի կյանքի դժվարին ճանապարհը խորհրդանշող «խեղճ ու կրակ » մաշված կոշիկներ...
Ուշադրոււթյուն դարձրեք. կարծես երկուսն էլ ձախ ոտքի կոշիկ են ....



Комментариев нет:

Отправить комментарий