Նկ.Ջ.Ու.Ուոտերհաուս
Ուզում եմ անկեղծանալ... այսօր ուզում եմ «սիրտ խառնելու» չափ անկեղծ լինել...
Որպեսզի չավելացնեմ «աշխարհի ունայնությունը» բառերի շատությամբ ,անօգուտ ու ունայն մտքերով,
սկսեմ միանգամից ու ասեմ,որ ... պարզապես «հոգնել եմ» ամեն օր բլոգ մտնելուց ...(ձեզ հետ հանդիպելուց՝ երեխայի նման ուրախանալուց բնավ չեմ հոգնում..:»)))) ,ձեզանից «կախված » լինելուց եմ «հոգնել»... :)) , այն բանից ,որ« ես կամ ,քանի որ դուք կաք...» )),նաև այն բանից,թե ինչպես եմ վերաբերվում կյանքիս...
Հոգնել եմ «հոգուս գիրությունից...պարարտությունից (ոչ աղքատությունից...դե,գոնե ինձ է այդպես թվում ))) ,սրտիս «գեղեցիկ ներքին կյանքից»,իմաստ ու իմաստնություններ որոնելուց՝ գիտենալով հանդերձ ,որ «գեղեցիկ ու ցանկալի իմաստությունը հիմարի համար աշխարհի ծայրին է.... իսկ իմաստունի համար՝ իր քթի առաջ...»
...միևնույնն է հոգնել եմ...
Հոգնել եմ «քամու ուղղությունը որոշելու համար միշտ նրան հակառակ թքելուց»..... ու արդեն գիտեմ ,եթե սխալվեմ, այն, որպես կանոն, ինձ է «պատվելու» )))))
Հոգնել եմ մտածելուց , նաև հավատալուց ,որ ամեն ինչ լավ է լինելու...չնայած որ գիտեմ նաև ,եթե նույնիսկ մտածեմ հակառակը, բան չի փոխվելու ...Փոխարենը կյանքս կկորցնի իր ողջ «շքեղ» իմաստը...դե,ուրեմն ասեմ,հոգնել եմ այդ պարտադրված ...հոգեմետ ...ինչ -որ տեղ պլացեբոյի էֆեկտ թողնող , թեկուզ անվնաս ,միևնույնն է, «պերճաշուք ..բազմերանգ ստից»...որ ամեն ինչ լավ է լի-նե-լու՜ ...չէ մի՜ ))»
Գիտեմ...Աստված տալիս է ուժ հաղթահարելու խոչընդոտները կյանքի (չնայած ոչ այնքան շատ ,որ կարողանայինք հաղթել... կամ հաղթահարել ինքներս մեզ....) և ,որ նրա զորության գերազանցությունը «իմ տկարության մեջ է գործում...» ,միևնույնն է ...
Հոգնել եմ «հավատի ու ճշմարտության բազմաբույր եղելությունն իր մեջ ամրագրած»՝ իմ իրականությունից....նրբակերտ ,նրբահյուս «օդալուսային իմ պատրանքներից....»
Գիտեմ
Որքան ձգտում եմ կատարելության ,այնքան հեռանում եմ կատարյալ լինելուց...ու որքան էլ փորձեմ հիմա գեղեցիկ մտքերով «հոգուս ողջ վայելչագեղությունը» ցուցադրել, գիտեմ՝ չի ստացվելու...կստացվի անճոռնի մի բան ..,)))) իսկ գեղեցիկ,բարի ,անկեղծ արտահայտումներն ու ինքնաարտահայտումները ,որոնք շատ հաճախ բացահայտում ու ներկայացնում են մարդուն ,ծնվում են ներքին «լեցունությունից»...անսուտ հոգուց...ինչպես խաբեմ ինքս ինձ,,,,? անպտուղ որոնումներից էլ հոգնեցի...սրտին չես խաբի,,, այն ձգտում է Գեղեցիկին ....Լույսին...իսկ իմ միտքը հիմա տկար է ,քանզի հոգիս «սալջարդերից » ուժասպառ է. չէ որ ինչ-որ բան ասելու համար «ներս » պիտի նայես...բայց ուր նայեմ,երբ նայելու բան էլ չկա....երբ լույսի փոխարեն «աղտոտված...փոշոտված...դատարկ ,հանգած մի կանթեղ է» ...(թող չստեղծվի տպավորություն,թե վախենում եմ « փոշին մաքրելուց»...եթե նկատել կարող եմ ,անշուշտ,մաքրել էլ կկարողանամ )))
Գիտեմ....
Ուժեղ մարդիկ իրավունք չունեն «ուշաթափվելու»...
Սակայն Ձեր թույլտվությամբ « ես կուշաթափվեմ...»
Հոգնել եմ ուժեղ մարդ լինելուց...»))))))
Իսկ մինչ «ուշաթափվելը», ասեմ ,որ....
Ես Ձեզ չեմ հայտնի շնորհակալություն ,,,երբ լի է հոգիս երախտագիտությամբ...չէ,շնորհակալ բառն այս դեպքում «անշնորհակալ ու ապաշնորհ է հնչում և շնորհազուրկ ՝ արտահայտելու հոգուս ջերմության, «գունագեղության,հուզավառության ողջ սպեկտորը» ...))
Ես երախտագիտությունս հայտնելու մեկ ուրիշ ,ավելի զորեղ արտահայտություն ունեմ ...Պարզապես հազիվ լսելի շշնջում եմ .«Պիտի հիշեմ անունդ աղոթքներիս մեջ»
Այս պարզ,գեղեցիկ ,իր մեջ հզոր էներգիա և լույս ամփոփող խոսքերն ամեն անգամ ասելուց ունենում եմ մի անբացատրելի թեթևության , վստահության և համոզվածության զգացողություն ...ասես շատ կարևոր ու անհրաժեշտ ,անգնահատելի մի բան եմ արել...ՊԱՇՏՊԱՆԵԼ եմ ինձ Սիրելի Մարդկանց չարի փորձությունից...պատսպարել ....(թող ների Աստված միամիտ ու անկեղծ հավատս,համոզվածությունս ...որ լսում է Աղոթք-խնդրանքս )
Ինձ անսահման հարազատ ...հոգեհարազատ մարդիկ....Թվեմ անուններդ.... ???
Չէ,չկա կարիք...ինքներդ էլ լավ գիտեք ,թե ում անունները կկարդաք այստեղ ...)))
Դե ,սիրելիներս ....սկսեցի սիրով...կավարտեմ ՝« Միշտ պիտի հիշեմ Ձեր անունները աղոթքներիս մեջ»...՝ )))).
Նկ.Յու.Կլեվեր
P.S.Իրարամերժ զգացմունքների ,ապրումների ու հույզերի «անհավասար» բանավեճ ստացվեց...))»

Գրառումը կարդալու ամբողջ ընթացքում մտքովս մի վայրկյանում տասնյակ նախադասություններ հոսեցին, բայց հիմա ոչինչ գրել չեմ կարող...
ОтветитьУдалитьՄիայն գիտեմ, զգում եմ, որ այդ մենք ենք շնորհակալ... Ձեր անսուտ ու ջերմ ներկայության համար, այն ամենի համար, ինչը պատմել չի լինի, այլ միայն զգալ...
Ես հասկանում եմ Ձեզ...
Ու սրանք իմ կողմից "հաջող անելու" խոսքեր չեն բնավ, իմ բարեկամ, գիտեք... ;)
Լիլի, հարազատս, պիտի մեր Հասմիկի բառերը կրկնեմ: ես էլ ընթերցումից հետո չկարողացա ոչինչ գրել....
ОтветитьУдалитьՄենք քեզ սիրում ենք շատ դրանից լավ բա՞ն, դրանից զորեղ մոտիվացիա՞, դրանից ավելի ուժեղ ու՞ժ: Չկա, համոզված եմ...Ու գիտեմ, որ նաև դու: Ես հավատում եմ, որ այս տրամադրությունը քեզ մոտ շուտով կփոխվի ՃՃՃՃ այսպիսի տրամադրություն ևս անհրաժեշտ է: Լուսավոր թախիծ է: Կարևոր է, որ անձրևից հետո ծիածանը դուրս գա....ՃՃՃՃ
Չզարմանաս, բայց միայնակ չես: Իմ ու Հասմիկի ամեն ինչ ասող լռությունը քեզ հետ է...ՃՃՃ
Լիլի ջան, Դուք հրաշալի անձնավորություն եք: Ձեզ հետ շփվելով միայն համացանցում` շատ կարճ ժամանակում, ինձ համար դարձաք շատ հարազատ մարդ ու լավ ընկեր: Չեք պատկերացնի թե ինչքան ինձ հուզեց ու ոգևորեց Ձեր անկեղծությունը:
ОтветитьУдалитьՇնորհակալությու'ն Լիլի Յանա, որ Դու կաս...
Hrashk es yana jan,shnorhakal em , vor kas Du!
ОтветитьУдалитьin4 e patahel,yte gaxtnik 4e?))))))))))))
Lili jan havaneci hodvacd.gnahatum em ankexcutyund..
ОтветитьУдалитьisk KATARELUTYAN veraberyal.
Не бойтесь совершенства. Вам его не достичь. Тем более, что в совершенстве нет ничего хорошего. Сальвадор Дали