Мой список блогов

вторник, 3 апреля 2012 г.

Պյոտր Իլյիչ Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեկք «Մի Սիրո Պատմություն» շարքից


Այդ զարմանալի կնոջը,որին  հիացնում էր   ռուս մեծ կոմպոզիտորի տաղանդը,որը դարձավ նրա բարի հովանավորուհին ու պաշտպանը ,սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով   նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ո՛չ կինը,ո՛չ սիրուհին ,ո՛չ էլ սիրեցյալը...նա ընդմիշտ մնաց     նրա   գաղտնի ընկերուհին ,խորհրդատուն , հոգեպես  մոտ ու   հարազատ անձնավորություն  ,որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը,որոնց նա  կարող էր հաղորդակից դարձնել միայն  ամենահավատարիմ  ,անկեղծ ու անձնվեր  բարեկամնեերին... (Պյոտր Իլյիչ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ....  Նա «կապույտ խաղերի սիրահար էր» ...Դա նրան հոգեկան մեծ տառապանք էր պատճառում ....և նա խորապես դժբախտ էր զգում իրեն ...) :

Նադեժդա ֆոն Մեկք.բարոնուհի,տասնմեկ երեխաների մայր, 40-ամյա այրի,ամենահարուստը ռուս կանանցից ,ով  կարող էր թույլ տալ իրեն այն ամենը,որի մասին միայն երազել կարող էր ավելի քան «համեստ» երիտասարդ տարիքում,սակայն  նրա հոգում  վաղուց արդեն դատարկություն էր ...Նադեժդան  մենակ էր...ամուսնական կյանքը,որը տևեց  քսան տարի,չպարգևեց նրան ցանկալի երջանկություն...հարստությունը չէր կարող տալ հոգեկան մխիթարություն,իսկ ապագան այրուն թվում էր տաղտկալի ու մռայլ....
Որպեսզի ինչ-որ կերպ խլացնի հոգու  ցավը ,մադամ ֆոն Մեկքը տարվեց երաժշտությամբ...Հրավիրում էր երաժիշտների ,որպեսզի  տանելի դարձնի տխուր ու միայնակ երեկոները...
Մի անգամ նրա հյուրերից մեկը խոսեց իր ուսուցչի ՝դեռ ոչ այնքան հայտնի կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու մասին,ավելացնելով ,որ ուսուցիչը շատ համեստ է ապրում  և շատ հաճախ չի  ունենում բավարար գումար ապրուստի համար  :
   Այդ գիշեր Նադեժդան աչք չփակեց...Իսկ հաջորդ օրը նա հրավիրեց այն հյուրին,որը խոսել էր Չայկովսկու մասին և խնդրեց  փոխանցել իր պատվերը կոմպոզիտորին....
  Պյոտր Իլյիչը չհապաղեց կատարել բարոնուհու պատվերը,և բարոնուհին ի նշան երախտագիտության ուղարկեց նրան նամակ,ուր  հայտնում է շնորհակալություն գեղեցիկ ստեղծագործության համար և  հիացմունքը նրա տաղանդի հանդեպ: Բնականաբար,կոմպոզիտորը ստացավ շռայլ պարգևատրում...
    Չայկովսկին բարոնուհուն պատասխանեց մի քանի օր  անց...
  Նոր ծանոթների միջև հաստատվեց շատ ջերմ ու բարեկամական նամակագրություն:Մեկ ամիս անց Չայկովսկին արդեն առանց  ամաչելու  բարոնուհուց փող խնդրեց :Նա չէր էլ մտածում մերժել կոմպոզիտորին: Ուղարկեց մեծ գումար ու այդ օրվանից դարձավ  կոմպոզիտորի  հովանավորուհին... 
   Բարոնուհու  սիրտը լի էր  արդեն ամենագեղեցիկ զգացմունքներով...Չայկովսկին կարծես թե չէր նկատում այդ ամենը ...
    Մի օր նա նամակ ուղարկեց  բարոնուհուն ,ուր հայտնում է,թե պատրաստվում է ամուսնանալ :Կոմպոզիտորը պատմում է,թե հանդիպել է մի աղջկա ,որը խենթի պես սիրահարվել է իրեն  ու ակնարկել, եթե  Պյոտրը  հեռանա, ինքնասպան կլինի....«Ես  անկեղծորեն խոստովանեցի  ,որ չեմ սիրում նրան,բայց ամեն դեպքում կլինեմ նրա հավատարիմ ու ազնիվ ընկերը,-գրել էր Չայկովսկին Ֆոն Մեկքին,-ես մանրամասը նկարագրեցի նրան իմ բնավորությունը ,դյուրագրգիռ  ու ջղային խառնվածքս ,նաև անմարդամոտ լինելուս մասին...վերջապես՝ իմ հանգամանքները...»:
Հարսանիքը տեղի ունեցավ 1877թ:Հարսը 28 տարեկան էր,իսկ փեսան՝37... 
     Մի քանի տարի անց հիշելով նրանց ամուսնության մասին՝ բարոնուհին գրում է.«Երբ դուք ամուսնացաք սարսափելի ծանր էր ինձ համար....կարծես  սրտիցս ինչ-որ բան պոկվեց..»:
   Բարոնուհին այրվում էր խանդից ,անտանելի տառապում ու չէր կարող Պյոտր Իլյիչին ակնարկել  իր զգացմունքների մասին...Նա վախենում էր,որ ամուսնությունից հետո նրանց նամակագրությունը կընդհատվի և նա՝ սիրահարված ու մերժված,կրկին կմնա միայնության մեջ...
   Կոմպոզիտորը,որն այնպես ցանկանում էր «փոխել բնությունը», շատ արագ հասկացավ,որ կատարել է աններելի,սարսափելի սխալ ...Ամուսնությունից մի քանի օր անց նա արդեն հուսահատված գրում է իր սիրելի ընկերոջը ՝Նադեժդային.«Ես բացարձակ ի վիճակի չեմ աշխատելու,որը  աննորմալ հոգեկան տրամադրության  նշան է»:Եվ ավելացրել է.«մեր բարեկամությունը միշտ կլնի իմ կյանքի ուրախությունը»:
   Այդ տարի Պյոտր Իլյիչն առանց բացատրության փախավ կնոջից և մեկնեց  արտասահման...Նա շրջագայեց Եվրոպայում ... Այնտեղից նամակներ էր ուղարկում «իր պահապան հրեշտակին»:Նա ավելի մոտեցավ բարոնուհուն ,իսկ նամակները դարձան ավելի քնքուշ ու ինտիմ:Կոմպոզիտորի համար  մտահոգված հովանավորուհին ավելի մեծ գումարներ էր ուղարկում նրան...Նա  նշանակեց կոմպոզիտորին ամենամյա նպաստ ՝  վեց հազար ռուբլու չափով,,,
Այդ օգնությունը  տևեց տասներեք  տարի...
   Չայկովսկին՝ երախտապարտ իր փրկչին,երդվեց,որ այսուհետ իր ստեղծագործությունները կնվիրի միայն նրան՝«սիրելի,անգին բարեկամին»:
«Ես ոչ միայն պարտական եմ նրան կյանքով,այլ նաև նրանով,որ կարող եմ շարունակել աշխատել,իսկ դա կյանքից ավելի թանկ է ինձ համար»-գրել է կոմպոզիտորն իր ընկերներից մեկին:Իսկ Նադեժդան ոչ միայն նյութական աջակցություն էր ցուցաբերում,այլ նաև փորձում էր բարձրացնել նրա տրամադրությունը՝ իմանալով,որ կոմպոզիտորը հակված է տխրության, մելամաղձոտ տրամադրության : Հաճելի անակնկալներ էր անում սիրեցյալին..Ուր էլ որ գտնվեր Չայկովսկին , հաճախ էր տեսնում իր սենյակում ծաղիկներ ,որոնք  մատուցվում էին   իր  «հավատարիմ ընկերոջ»  հանձնարարությամբ:
Մի անգամ  բարոնուհին  ուղարկեց   Չայկովսկուն  նամակ՝ իր համար մի պիես ստեղծագործելու խնդրանքով,որը կարտահայտեր « հոգու  և կոտրված սրտի անտանելի ցավ,տրորված հավատարմություն ,խոցված ինքնասիրությունն ու կորցրած երջանկություն»:Նադեժդան ցանկանում էր  այդ պիեսն անվանել«Կշտամբանք»:
   Որսալով նուրբ ակնարկը՝ կոմպզիտորը ձեռնամուխ եղավ  հերթական պատվերը ստեղծելու գործին և շուտով Նադեժդային նվիրեց մի սիմֆոնիա :Սիմֆոնիան կոչվեց 4-րդ ,որը  մի քանի տարի անց տարածվեց  աշխարհով մեկ՝դառնալով Չայկովսկու ամենասրտառուչ ,զգացմունքներով լի ստեղծագործություններից մեկը:
Նա այդ ստեղծագործությունը նվիրեց ֆոն Մեկքին՝գրելով ընծան հաստատող միայն  մի բառ  ՝Բարեկամիս (դա բարոնուհու համեստ ցանկությունն էր ):
   Չայկովսկին նամակով հայտնում է Նադեժդային  այն մասին,թե ինչ ապրումներ է ունեցել ստեղծագործելու ժամանակ.« Դա այն  ճակատագրական ուժն է,որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին ,որը խանդոտությամբ  դարանում է ,որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ,որն անշեղորեն,անդադար թունավորում է հոգին...
Մեր  ամբողջ կյանքը մեզ ցավ պատճառող իրականության , վաղանցիկ,ակնթարթորեն թռչող  երազների ու պատրանքային  երջանկության հաջորդականությունն է»:



   Չայկովսկին գիտեր ,որ երբեք չի տեսնի դեմքն այն հրաշալի կնոջ,որն այդքան տարիներ հովանավորել է իրեն.... բարոնուհու կամքն էր.երբեք չհանդիպել,երբեք չտեսնել ,չլսել իրար .
«Կար ժամանակ ,երբ ես շատ էի ցանկանում  հանդիպել  քեզ   ,-  գրում է  բարոնուհին ,-իսկ հիմա որքան  ավելի շատ եմ հրապուրվում քեզնով ,այնքան ավելի շատ եմ վախենում հանդիպումից...»  :
   Այդ նամակագրությունը  շարունակվեց շուրջ տասնհիգ տարի ...
Երկու միայնակ հոգիների ամենաքնքուշ և պլատոնական սիրո պատմություն,որոնց բախտ չէր վիճակված հանդիպել կյանքում...
  Պյոտր Իլյիչը տառապում էր «տկարությունից»...խուսափում էր հակառակ սեռի անձանց հետ հանդիպումից...Իսկ բարոնուհին տառապում էր անհասանելի երջանկությունից ու սիրուց ...Բայց նա երախտապարտ էր կոմպոզիտորին իր կյանքի   երջանիկ պահերի համար,որոնք նրան  պարգևում էին   սիրելի ընկերոջ  անկեղծ ու ջերմ նամակները......
   Չայկովսկին խոստովանում էր նրա հանդեպ ունեցած  իր համակրանքի մասին, իսկ Նադեժդան  ՝ իր «ֆանտաստիկ վերաբերմունքի» ...
«Այս հարաբերությունները թանկ են ինձ համար,-գրում է բարոնուհին,-ինչպես  լավագույնը,ամենաբարձրը, ամենագեղեցիկը բոլոր  հնարավոր մարդկային զգացմունքներից... »:
  ...Տասներեք տարի անց   ֆոն Մեկքը Չայկովսկուն  ուղարկում է շատ չոր ու հակիրճ մի նամակ, ուր հայտնում է,թե այլևս չի կարող օգնել կոմպոզիտորին ,քանի որ գտնվում է շատ ծանր ֆինանսական դրության մեջ և խնդրում է այլևս չգրել իրեն, իսկ նամակի վերջում՝. «Երբեմն հիշիր ինձ»:
   Պյոտր Իլյիչը տառապում էր  ու չէր գտնում բացատրություն իր վաղեմի ընկերոջ այդ անհավատալի արարքին  ...Որին սիրեց  իր ձևով ու  աստվածացրեց մինչև կյանքի վերջ...
   Երեք տարի նա չէր կարող ուշքի գալ կատարվածից ,հարաբերությունների խզումից , հարաբերություններ,որոնք տասներեք տարի կապեցին նրան այդ զարմանալի,խելացի ,կրթված ու բարի կնոջը...
     Չայկովսկին մահացավ  1893թ...Վարակվել է խոլերայով ու չորս օր անց մահացել...
   Ասում են,թե  մեռնելուց առաջ  հիշել է բարոնուհուն ու  ցանկացել  տեսնել նրա դեմքը...Իսկ  արդեն ծերացած ու   ծանր հիվանդությունից անկողնուն գամված բարոնուհին իմանալով այդ մասին ,թելադրում է դստերն  իր նամակը ՝ հասցեագրված սիրեցյալին ,որն այդպես էլ նա չի ստանում..
   Մի անգամ Նադեժդան խոստովանել է Չայկովսկուն.«Դուք հնարավորություն տվեցիք կյանքն ավարտած,համարյա մահացած մարդուն ,ինչպիսին ես էի,մի պահ զգալ կյանքը,այն էլ  այդքան  լավ դրսևորումներով ...»:
  Նա մահացավ երջանիկ...սրտի մեջ վերապրելով կոմպոզիտորի հանդեպ  ունեցած ամենաքնքուշ ու գեղեցիկ զգացմունքները...Չայկովսկին նրա   համար  միշտ մնաց  հանճար,որն օժտված էր ոչ երկրային գեղեցկությամբ ու աստվածային տաղանդով......
Օգտվել եմ` Ирина Мудрова - Великие истории любви. 100 рассказов о большом чувстве գրքից
.

              Չայկովսկու հայրը  բոլորից թաքուն գնում է Կյունդիգերի մոտ ,որի մասին բոլորը լավ էին խոսում   և իր գործում գիտակ  համարում :  Նա Պյոտրի ուսուցիչն էր...    
Իլյա Պետրովիչը հարցնում է նրան ,թե արդյոք իր որդին ունի տաղանդ ...   Կյունդիգերը «սիրով» հայտնում է  ,որ նրա  որդին զուրկ է տաղանդից ...Նա պարզապես ընդունակություններ ունի  ու վատ չի նվագում...Բայց դա շատ քիչ է երաժշտական կարիերա անելու համար  ...Բացի այդ ,ուշ է արդեն սկսելը...շուտով նա  քսանմեկ տարեկան կդառնա...                                             

հ. գ. հետաքրքիր է. տեսնես նման «գիտունիկների շնորհիվ »որքան տաղանդավոր մարդիկ են «թաղել» իրենց տաղանդը...

«Ես այնպիսին  եմ ,ինչպիսին  ինձ Աստված  է ստեղծել  և ինչպիսին դարձրել  են  դաստիարակությունը ,հանգամանքները `բնորոշ այն դրաշրջանի ու երկրի առանձնահատկություններին  ,որտեղ  ես ապրում եմ ու գործում»:
Պ.Ի. Չայկովսկի


(())


Երբ հայտնի նկարիչ Վոլկովին հարցրին,թե երբ է սկսել իր կարիերան ,Վոլկովը ջղայնացած պատասխանում է,որ հանապազօրյա հացի համար ստիպված է եղել ծառայել մի դեպարտամենտում,ընդ որոմ ,մենակ ՝երկուսի փոխարեն,քանի որ կողքին «մի շալվար մաշեցնող կար»,որը սուլելուց բացի ոչինչ չգիտեր,ոչինչ չէր ուզում անել... 
-Երևի այդ «շշվացնողը » վատ ավարտեց իր կարիերան
-Այո,իհարկե, մուտքային տվյալները նա չէր արձանագրում,ելքի թղթերը չէր նշում...Հաստիքների կրճատման ժամանակ նրան վռնդեցին...Նա ընդունվեց կոնսերվատորիա ,իսկ ես դարձա նկարիչ,-խոսքն ավարտեց Վոլկովը...Իսկ նրա ազգանունը  Չայկովսկի էր ...))))

                                              (())

Չայկովսկու հարազատները խիստ վշտացած էին,որ երիտասարդը  թողեց Արդարադատության դեպարտամենտն ու ընդունվեց կոնսերվատորիա...
-Ախ,Պետյա,Պետյա,ինչպիսի խայտառակություն,փոխեցիր իրավագիտությունը շվիի հետ,-վշտացած կրկնում էր Չայկովսկու քեռին...)))

                             (())
Հայտնի է,որ Չայկովսկու ամուսնությունը շատ անհաջող է եղել ...Այն հարցին ,թե ինչպես «հաջողվեց » նրան ամուսնանալ ,նա պատասխանում է.«Շատ հասարակ ,պարզապես  կնոջս շփոթեցի Իմ «Տատյանայի» հետ (ի նկատի ուներ իր  «Եվգենի Օնեգին» օպերայի  Տատյանային )

                                       (())

Չայկովսկին շատ վարակիչ ծիծաղ ուներ...և հաճախ լրիվ անհամապատասխան  առիթով...
Մի անգամ հյուր գալով ընկերոջը ՝ նա ուրախ բացականչում է.
-Ես տեղափոխվել եմ նոր բնակարան 
-Դուք այնքան գոհ եք ,Պյոտր Իլյիչ,երևի բնակարանը շատ լավն է..
-Այո,զվարթ պատասխանում է Չայկովսկին,-պարզապես հրաշալի է,այնքան հարմարավետ,այնքան փոքր,մի քիչ ցածր ,մի քիչ մութ,ոչինչ չես կարող տեսնել,այնպիսի սքանչելիք  -և ծիծաղեց ...)))

Ինչով է լավը«"Пиковая дама"-ն ,այս հարցին շատ օրիգինալ պատասխան է տվել 1911թ « "Волжское слово" թերթի մի գրախոս( рецензент)
-Օպերան լավն է նրանով,որ երկու մեծ արվեստագետներ՝ Ա.Ս. Պուշկինն ու Պ.Ի. Չայկովսկին հանգեցին նույն մտքին՝ հավերժ ամոթի սյունին   գամել մեր խայտառակ հակվածությունը,նվիրվածությունը թղթախաղին...))))


Չայկովսկին «բախտից երես առած» ու  սիրված էր հասարակության   կողմից ...
Մի անգամ հարցրին նրան.
-Պյոտր Իլյիչ,ամենայն հավանականությամբ,դուք արդեն հոգնել եք  գովեստներից ու պարզապես ուշադրություն չեք դարձնում դրանց...
-Այո,հասարակությունը շար բարի է իմ հանդեպ,նույնիսկ ավելի շատ ,քան արժանի եմ ես ,-պատասխանեց կոմպոզիտորը,-այնուամենայնիվ,ես դեռ կյանքում այդքան հուզված և շոյված չեմ զգացել ինձ,ինչպես այն ժամանակ ,երբ Լև Տոլստոյը, դահլիճում նստած իմ կողքին,  լսելով  իմ քառյակի  Անդանտեն , ողողվեց արցունքներով ...

Շարունակելի...



Комментариев нет:

Отправить комментарий